Ջոնի Դեփ
Ջոնի Դեփ (անգլ.՝ Johnny Depp, իսկական անուն ազգանունը՝ John Christopher «Johnny» Depp II, հունիսի 9, 1963[11][12][13][…], Օուենսբորո, Կենտուկի, ԱՄՆ[14]), ամերիկացի ժամանակակից հայտնի դերասան։ Խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում։ 46 տարբեր կինոմրցանակի դափնեկիր է, ներկայացված է եղել ևս 57-ի։ Ավելի հանրահյատ նա դարձել է Թիմ Բարթոնի ֆիլմերի և «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում կատարած կապիտան Ջեք Ճնճղուկի դերի շնորհիվ։ 2012 թվականին նրան գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաշատ վաստակող դերասան. նա վաստակել է 75 միլիոն ԱՄՆ դոլար մեկ տարում։
![]() անգլ.՝ Johnny Depp | |||||
---|---|---|---|---|---|
![]() Ջոնի Դեփ 2009 թվական | |||||
Հասակը | 178 սմ | ||||
Ծնվել է | հունիսի 9, 1963 (60 տարեկան) | ||||
Ծննդավայր | Օվենսբորո, Կենտուկի, ԱՄՆ | ||||
Կրթություն | Miramar High School? և Bournville School? | ||||
Քաղաքացիություն | ![]() | ||||
Ազգություն | ամերիկացի | ||||
Մասնագիտություն | դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ, կոմպոզիտոր | ||||
Ակտիվ շրջան | 1983–այժմ | ||||
Ժանրեր | Արկածային, Դրամա, Ֆենտեզի | ||||
Ընտրանի | "Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը", "Կարիբյան ծովի ծովահենները. Օտար ափերին", "Զբոսաշրջիկ" | ||||
Ծնողներ | հայր՝ John Christopher Depp?[2], մայր՝ Betty Sue Wells?[2] | ||||
Ամուսին(ներ) | Լորի Ալիսոն (1983-1985) Էմբեր Հերդ (2015-2017) | ||||
Համատեղ ապրող(ներ) | Շերիլին Ֆենն, Վայնոնա Ռայդեր[3], Ջենիֆեր Գրեյ[4], Քեյթ Մոսս[3][5][4], Վանեսա Պարադի[3], Tally Chanel?[6] և Polina Glen?[7] | ||||
Երեխա(ներ) | 2 երեխա | ||||
Պարգևներ և մրցանակներ | |||||
IMDb | ID 0000136 | ||||
ԿինոՊոիսկ | ID 6245 | ||||
johnnydepp.com | |||||
![]() | |||||
|
Դեփի մասնակցությամբ ֆիլմերը հավաքեցին ավելի քան 3 միլիարդ դոլար Ամերիկայի Միացյալ Նահանգներում և 7,6 միլիարդ դոլար համաշխարհային շուկայում։ Դերասանի առավել հաջող կոմերցիոն նախագծերից է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարքը (ավելի քան 3 միլիարդ դոլար ԱՄՆ-ում), «Ալիսան հրաշքների աշխարհում» (ավելի քան միլիարդ դոլար ԱՄՆ-ում), «Չառլին և շոկոլադի գործարանը» (ավելի քան 474 միլիոն դոլար ԱՄՆ-ում) և «Զբոսաշրջիկ» (278 միլիոն դոլար ԱՄՆ-ում)[15][16][17]։
Կենսագրություն և Կարիերա Խմբագրել
Դեփը ծնվել է ԱՄՆ Կենտուկի նահանգի Օուէնսբորո քաղաքում։ Նրա հայրը՝ Ջոն Քրիստոֆեր Դեփ ավագը, աշխատում էր ճարտարագետ-շինարար, իսկ մայրը՝ Բեթթի Ստյու Պալմերը՝ մատուցողուհի[18]։ Նա ունի 2 քույր՝ Դեբբին և Քրիստին, և եղբայր՝ Դանիելը։ Դեփի ծնողները ամուսնալուծվել են, երբ նա դեռահաս էր։
Մայրը ամուսնանում է երկրորդ անգամ գրող Ռոբերթ Պալմերի հետ, որին Դեփը անվանում էր իր ներշնչողը։ Պապիկի մահը, ում հետ Ջոնը անց է կացրել իր ամբողջ մանկությունը, վատ է ազդում նրա հոգեկան աշխարհի վրա։ Դեփը ծանր տարավ նաև տեղափոխությունը Ֆլորիդա։ 12 տարեկանից նա սկսել է ծխել և օգտագործել ալկոհոլային խմիչքներ։ Ծնողների ամուսնալուծությունից հետո, երբ նա 15 տարեկան էր, սկսեց թմրանյութ օգտագործել, և շուտով նրան հեռացրին դպրոցից։ Շուտով նա գտավ իր համար ուրիշ հետաքրքրություն, զբաղվեց երաժշտությամբ։ Մայրը նրան նվիրում է կիթառ և Ջոնը ինքնուրույն սովորում է նվագել դրա վրա։ Շուտով նա մտնում է The kids խումբը, որը հանդես էր գալիս Ֆլորիդական գիշերային ակումբներում։ 16 տարեկանում Դեփը թողնում է, դպրոցը որպեսզի շարունակի աշխատել երաժշտության ուղղությամբ։ Սկզբում Դեփը նվագում էր P խմբում։ Ջոնի մեկ այլ հետաքրքրություններից է նկարչությունը, նա իրենց խմբի նշանի հեղինակն էր։ Դեփը հետաքրքրվում է նաև գրականությամբ, իսկ նրա սիրելի հեղինակներից մեկն է Ջեք Քերուակը, որի արվեստը խիստ ազդել է Ջոնի աշխարհայացքի վրա։
1980-ականներ Խմբագրել
20 տարեկանում Ջոնի Դեփն ամուսնացել է գրիմ անող Լորի Էնն Էլիսոնի (անգլ.՝ Lori Anne Allison) հետ, ով 5 տարով մեծ էր դերասանից։ Նա ծանոթացրեց Ջոնիին Նիկոլաս Քեյջի հետ։ Քեյջը համոզեց Ջոնի Դեփի հանդիպել իր գործակալի հետ, ում շնորհիվ Ջոնին ստացավ դեր «Մղձավանջ կնձի փողոցում», որ և դարձավ նրա առաջին դերասանական աշխատանքը։ Սակայն նրա համար առաջին տեղում նմում էր երաժշտությունը։ Նա կարծում էր, որ կինոն կօգնի նրա գործունեությանը, բայց հակառակ Ջոնիի հույսերին, խումբը լուծարվեց։ Հետո Դեփը հայտնվեց հեռուստատեսային շոուների շարքում, ինչպես նաև Օլիվեր Սթոունի «Դասակ» ֆիլմում՝ շարքային Լեռների դերում, բայց վերջնական տարբերակում գրեթե բոլոր տեսարանները նրա մասնակցությամբ հանվել էին։
«Ջամս-Սթրիթ, 21» հեռուստասերիալը տվեց Ջոնիին դեռահաս աղջիկների կուռքի կարգավիճակ, ինչը Ջոնին տանել չէր կարողանում և ամբողջ ուժով փորձում էր ազատվել նրանցից։
«Ոսկե գլոբուսում» Ջոնին առաջին անգամ առաջադրվել է Թիմ Բարթոնի «Էդվարդ մկրատ-ձեռքեր» ֆիլմում իր կատարած գլխավոր դերի համար։ Այս ֆիլմից սկսվում է Ջոնիի և Թիմի մշտական համագործակցությունը։ Բարթոնի ֆիլմերում դերերը խաղացել են ամենակարևոր դերը Ջոնի Դեփի հանրաճանաչ դառնալու մեջ։
1990-ականներ Խմբագրել
1990 թվականին Դեպը խաղում է գլխավոր դեր հայնտի կինոռեժիսոր Ջոն Ուոթերսի «Լացկանը» ֆիլմում։
1993 նա խաղաց գլխավոր դեր Էմիր Կուստուրիցիի «Արիզոնայի երազանք» ֆիլմում, որը ստացավ Բեռլինյան կինոփառատոնի մրցանակ և ունեցավ մեծ հաջողություն Ֆրանսիայում (ի տարբերություն ԱՄՆ-ի, որտեղ չցուցադրվեց ոչ մի կինոթատրոնում)։ Նույն թվականին Ջոնի Դեփը բացեց Viper Room ակումբը, որի համասեփականատերը նա եղավ գրեթե տաս տարի։
1994-ին սիրային կապ սկսվեց ֆոտոմոդել Քեյթ Մոսի։ Ջոնի Դեփի կարիերան վերելք էր ապրում։ 1998 թվականին Ջոնին բաժանվեց Քեյթից և ծանոթացավ ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի Վանեսա Պարադիի հետ և տեղափոխվեց Ֆրանսիա։ Զույգը երկու երեխա ունի՝ Լիլի Ռոզ Մելոդին (1999 թվական, մայիսի 27) (անգլ.՝ Lily-Rose Melody) և որդին՝ Ջեք Ջոն Կրիստոֆեր III (2002 թվական, ապրիլի 9)։ Ունի առանձնատուն Ֆրանսիայի հարավում՝ Սեն Տրոպեի մոտ, տուն Լոս Անջելեսում և մի փոքր առանձնատուն Բատից ոչ հեռու։
1995 թվականին Դեփը խաղաց Ջիմ Ջարմուշի «Դիակ» ֆիլմում։
1995-ին դուրս է գալիս «Դոն Ժուան Դե Մարկա» ռոմանտիկ դրաման, որտեղ Ջոնին խաղում է գլխավոր դերը։
1997 թվականին կայացավ Ջոնիի ռեժիսորական դեբյուտը (եթե չհաշվենք Stuff ֆիլմը, որը նկարահանել էր իր ընկերոջ՝ Ջոն Ֆրուշանտեի համար). նա նկարեց «Խիզախ» ֆիլմը, որում նաև կատարեց գլխավոր դեր։ Այդ ֆիլմը շատ սառը ընդունվեց և հաջողություն չունեցավ։
1988 թվականին դուրս եկավ Թերի Գիլիամի «Վախ և ատելություն Լաս Վեգասում» ֆիլմը, որում Դեփը խաղաց Բենիսիո դել Տորոյի հետ։ Ֆիլմը ակնհայտ ցույց էր տալիս դերասանի ֆենոմենալ հնարավորությունները, բայց այն չհանդիպեց ըմբռման լայն հանդիսատեսի շրջանում։
1999-ին Ջոնին խաղաց միանգամից երկու մռայլ ֆիլմերում. «Իններորդ դարպաս» և Թիմ Բարթոնի հաջողակ սարսափ ֆիլմ՝ «Քնկոտ հովիտ»։
Ջոնի Դեփն ունի իր անվանական աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղիում՝ № 7018-ը, այն բացվել է 1999 թվականի նոյեմբերի 16-ին։
2000-ականներ Խմբագրել
2000 թվականին Դեփը մասնակցեց Ջուլիան Շնաբելի «Մինչև կգա գիշերը» ֆիլմի նախագծին։ Այդ ֆիլմում նա խաղացել է երկրորդ պլանի միանգամից երկու դեր՝ բանտի տրանսվեստիտ Բոն-Բոնին և սադիստ բանտապետ Լեյտենանտ Վիկտորին։ Ֆիլմը դուրս է եկել 2000 թվականին։
Նույն թվականին Դեփը նկարահանվեց Լասսե Հալսթրյոմի «Շոկոլադ» ֆիլմում, որտեղ իր խաղընկերն էր Ժուլիետ Բինոշը։ Այդ ֆիլմում Դեփ խաղացել է գնչուի դեր։
Մեկ այլ նախագիծ էր Սալի Փոթերի «Մարդը, ով լալիս էր» ֆիլմը։ Սա երրորդ ֆիլմն էր, որտեղ Ջոնին խաղաց Քրիստինա Ռիչիի հետ։ «Մարդը, ով լալիս էր» ֆիլմում Ջոնին խաղում էր գնչու-ձիագող Չեզարին, ով սիրահարված էր Ռիչիի հերոսուհուն։
2001 թվականին Դեփը խաղաց «Կոկաին» ֆիլմում։ Ֆիլմը հիմնված է նարկոդիլլեր Ջորջ Ջանգի իրական պատմության վրա, ում Ջոնի Դեփը նույնիսկ տեսակցության է գնացել բանտ։
2004 թվականին «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը» ֆիլմում Կապիտան Ջեք Ճնճղուկի դերի համար Ջոնի Դեփն առաջադրվել է Օսկարի։ Երկրորդ անվանակարգը նա ստացել է «Կախարդական աշխարհ» (2005) ֆիլմում կատարած դերի համար, իսկ երրորդը՝ «Սուիննի Թոդ, հրեշ-վարսավիր Ֆլիթ-սթրիթից» ֆիլմում կատարած դերի համար։
Դեփը երեք անգամ առաջադրվել է Օսկար, ութ անգամ՝ Ոսկե Գլոբուս մրցանակի։ 1999-ին ստացել է «Honorary César» Ֆրանսիայում։
2008 թվականի հունիսի 2-ին «MTV Movie Awards» մրցանակաբաշխությանը Ջոնի Դեփը ստացավ երկու մրցանակ՝ «Լավագույն էկրանի չարագործ» և «Լավագույն կատակերգական դեր»։
2010-ականներ Խմբագրել
2010 թվականին Ջոնի Դեփը Անջելինա Ջոլիի հետ խաղաց «Զբոսաշրջիկ» ֆիլմում։ Այդ դերի համար նա արժանացավ Teen Choice Awards և People’s Choice Awards մրցանակների, ինչպես նաև առաջադրվեց «Ոսկե Գլոբուս» մրցանակի։
2011 թվականին Պենելոպե Կրուսի հետ խաղաց «Կարիբյան ծովի ծովահենները. Օտար ափերին» ֆիլմում։
2001 թվականին Դեփը խաղաց «Ռոմե օրագիր» ֆիլմում։
Անձնական կյանքը Խմբագրել
1983 թվականին Ջոնին սկսել է հանդիպել նկարչուհի հետ, նրանք ամուսնացան նույն տարվա Սուրբ Ծննդյան նախօրեին։ Այդ ամուսնությունն ավարտվել է 1985 թվականին։
Ջոնի Դեփի հաջորդ կիրքը դարձավ դերասանուհի [[]]ը։ Նրանց հարաբերությունները սկսվել են 1989 թվականին։ Նրանց սիրո պատմության մասին քիչ բան է հայտնի, գուցե այն պատճառով, որ այն կարճ է տևել։
Վայնոնա Ռայդերի հետ Ջոնի Դեփը եղել է 1989-1993 թվականներին։ Հինգ ամիս նրանք ապրեցին միասին, հինգ ամիս անց Վայնոնայի մատնեմատին հայտնվեց մատանի։ Բայց նրանց հարաբերություններն ավարտվեցին մինչև ամուսնությունը։
1994-ին նա սկսեց հանդիպել բրիտանացի մոդել Քեյթ Մոսի հետ։
1998 թվականին Ջոնիի սերը դարձավ ֆրանսիացի դերասանուհի Վանեսսա Պարադիսը։Նրանք ունեցան երկու զավակ։ 2012 թվականի հունիսի 19-ին Ջոնի Դեփի հրապարակաղոսը արեց հայտարարություն, որ Դեփը և Պարադիսը ամուսնալուծվել են[19]։ Վերջին տարիներին Դեփն ու Պարադիսը չէին ներկայանում հրապարակային միջոցառումներ միասին։ Ավելի ուշ երկու դերասաններն էլ հաստատեցին բաժանումը և հայտարարեցին, որ ընկերներ են մնացել։
Բաժանության պատճառը եղել էր Ջոնի Դեփի հարաբերությունները Էմբեր Հյորդի հետ։ 2014 թվականի հունվարին Ջոնին Էմբերին առաջարկություն արեց, և 2015 թվականի փետրվարի 3-ին նրանք ամուսնացան։ Սակայն նրանք, բաժանվել են 2017 թվականին։
Ջոնի Դեփը գնեց Little Halls Pond Cay կղզին Բահամյան կղզախ2018 մբում[20]։
Մի անգամ CNN հեռուստաալիքը հայտնեց դերասանի մահվան մասին ավտովթարում[21]։ Բայց պարզվեց, որ դա հակերների ձեռքի աշխատանք էր, ովքեր կոտրել էին հեռուստաալիքի կայքը։
Ֆիլմագրություն Խմբագրել
Դերակատարումներ Խմբագրել
Պրոդյուսեր Խմբագրել
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
2010 | Ռոմային օրագիր | The Rum Diary |
2011 | Հյուգո | Hugo |
2012 | Մռայլ ստվերներ | Dark Shadows |
2013 | Միայնակ ռեյնջերը | The Lone Ranger |
Շանտարամ | Shantaram |
Ռեժիսոր Խմբագրել
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1992 | Աղբ | Stuff |
1997 | Քաջարին | The Brave |
Кит Ричардс | Untitled Keith Richards Documentary |
Սցենարիստ Խմբագրել
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
2003 | Մի անգամ Մեքսիկայում. Հուսահատը 2 | Once Upon a Time in Mexico |
1997 | Քաջարին | The Brave |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ LIBRIS — 2012.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.elle.com/culture/celebrities/news/g28300/johnny-depp-dating-history/
- ↑ 4,0 4,1 https://www.harpersbazaar.com.au/celebrity/johnny-depp-dating-history-12262
- ↑ https://metro.co.uk/2019/04/26/johnny-depp-relationship-history-alleged-fiance-revealed-9322441/
- ↑ https://www.koimoi.com/hollywood-news/johnny-depp-past-relationships-kate-moss-vanessa-paradis-to-amber-heard-5-girlfriends-he-asked-to-marry/
- ↑ https://www.aftonbladet.se/nojesbladet/a/lAK0GG/bilden-avslojar-johnny-depps-nya-karlek
- ↑ https://d23.com/walt-disney-legend/johnny-depp/
- ↑ https://www.leparisien.fr/culture-loisirs/johnny-depp-un-pirate-a-paris-07-07-2006-2007143252.php
- ↑ https://www.youtube.com/watch?v=W145mu5_29k
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ GeneaStar
- ↑ 14,0 14,1 Deutsche Nationalbibliothek Record #119151537 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Alice in Wonderland»։ Box Office Mojo։ Վերցված է օգոստոսի 21, 2013
- ↑ «Charlie and the Chocolate Factory»։ Box Office Mojo։ Վերցված է օգոստոսի 21, 2013
- ↑ «The Tourist»։ Box Office Mojo։ Վերցված է օգոստոսի 21, 2013
- ↑ Ջոնի Դեփի տոհմածառը
- ↑ Эрин Карлсон (2012-06-19)։ «Johnny Depp, Vanessa Paradis Call it Quits After 14 Years»։ The Hollywood Reporterlang=en։ Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին։ Վերցված է 2013 թ․ հունիսի 24
- ↑ նորություններ կղզու վաճառման մասւն
- ↑ Հայտնել են, որ Ջոնի Դեփը մահացել է ավտովթարում (21)։ Яндекс. Новости(չաշխատող հղում)