Հայաստանի նախագահական ընտրություններ (2013)

Հայաստանի 2013 թվականի նախագահական ընտրությունները Հայաստանի Հանրապետության պատմության մեջ 6-րդ Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններն են և տեղի են ունեցել 2013 թ. փետրվարի 18-ին։

Հայաստանի նախագահական ընտրություններ (2013)
Հայաստան
փետրվարի 18, 2013

Տեսակ ՀՀ նախագահի ընտրություններ

Պաշտոն Հայաստանի Նախագահ

Թեկնածուներ Սերժ Սարգսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան, Պարույր Հայրիկյան, Անդրիաս Ղուկասյան, Վարդան Սեդրակյան և Արման Մելիքյան

Հաղթող Սերժ Սարգսյան

Նախորդ 2008

Հաջորդ 2018
Ընտրությունները արդյունքները՝ ըստ 41 ընտրատարածքների

Ընտրողների թիվը խմբագրել

Համաձայն ՀՀ ընտրողների ազգային գրանցամատյանը վարող ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տվյալների, 2013 թ. փետրվարի 16-ի դրությամբ ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 2.505.980 ընտրող։

Հայտարարված թեկնածություններ խմբագրել

Թեկնածուները կարող են ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով 2012 թ. դեկտեմբերի 25-ից մինչև 2013 թ. հունվարի 4-ը։ Այս պահին ընտրություններին մասնակցելու մասին հայտարարություն են արել հետևյալ անձինք (անունները դասակարգված են այբբենական կարգով).

Թեկնածուների առաջադրում և սատարում խմբագրել

  • 2012 թ. դեկտեմբերի 12-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում ընդունեց թեկնածու չառաջադրելու և որևէ թեկնածուի չսատարելու մասին։
  • 2012 թ. դեկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարը որոշում ընդունեց ՀՀ Նախագահ, կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրելու մասին։
  • 2012 թ. դեկտեմբերի 15-ին «Հանրապետություն» կուսակցության համագումարը որոշում ընդունեց ՀՀ Նախագահի թեկնածու չառաջադրելու մասին։
  • 2012 թ. դեկտեմբերի 22-ին Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հայտարարեց ինքնաառաջադրման կարգով ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրվելու մասին։
  • 2012 թ. դեկտեմբերի 22-ին «Ժառանգություն» կուսակցության համագումարը որոշում ընդունեց Րաֆֆի Կ. Հովհաննիսյանին սատարելու մասին։
  • 2012 թ. դեկտեմբերի 22-ին «Օրինաց երկիր» կուսակցության համագումարը որոշում ընդունեց Սերժ Սարգսյանին սատարելու մասին։
  • 2012 թ. դեկտեմբերի 23-ին Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հանրապետական վարչությունը որոշում ընդունեց Սերժ Սարգսյանին սատարելու մասին։
  • 2012 թ. դեկտեմբերի 24-ին «Ազատություն» կուսակցության համագումարը որոշում ընդունեց ՀՀ ԱԺ պատգամավոր, կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրելու մասին։
  • 2012 թ. դեկտեմբերի 24-ին Ռամկավար ազատական կուսակցության կուսակցության(Հայաստան) հանրապետական վարչությունը որոշում ընդունեց Սերժ Սարգսյանին սատարելու մասին։
  • 2012 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ առաջին Նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու ՀՀ Նախագահի թեկնածու։
  • 2012 թ. դեկտեմբերի 25-ին Հայ Յեղափոխական Դաշնակցության գերագույն ժողովը որոշում ընդունեց ՀՀ Նախագահի թեկնածու չառաջադրելու մասին։
  • 2012 թ. դեկտեմբերի 27-ին ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը հայտատարարեց ՀՀ Նախագահի թեկնածու ինքնառաջադրվելու մասին։
  • 2012 թ. դեկտեմբերի 29-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի պլենումում որոշում է կայացվել նախագահական ընտրությունները բոյկոտելու մասին։
  • 2012 թ. դեկտեմբերի 29-ին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել ՀՀ Նախագահի թեկնածու չառաջադրելու մասին։
  • 2012 թ. դեկտեմբերի վերջին օրերին «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հայտարարեց կուսակցության կողմից Սերժ Սարգսյանին սատարելու մասին։
  • 2012 թ. դեկտեմբերի վերջին օրերին «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ներակայացուցիչների խորհուրդը որոշում ընդունեց կուսակցության կողմից Սերժ Սարգսյանին սատարելու մասին։
  • 2013 թ. հունվարի 7-ին «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը հայտարարեց կուսակցության կողմից Սերժ Սարգսյանին սատարելու մասին։
  • 2013 թ. հունվարի 11-ին Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության խորհուրդը որոշում ընդունեց Րաֆֆի Կ. Հովհաննիսյանին սատարելու մասին։
  • 2013 թ. հունվարի 11-ին Միացյալ ազատական ազգային կուսակցության խորհուրդը որոշում ընդունեց Սերժ Սարգսյանին սատարելու մասին։
  • 2013 թ. հունվարի 15-ին «Քրիստոնեա-ժողովրդարական վերածնունդ» կուսակցության նախագահ Մկրտիչ Գիմիշյանը հայտարարեց կուսակցության կողմից Հրանտ Բագրատյանին սատարելու մասին։
  • 2013 թ. հունվարի 15-ին Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը հայտարարեց, որ կուսակցությունը որևէ թեկնածուի չի սատարելու։
  • 2013 թ. հունվարի 18-ին «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը հայտարարեց, որ կուսակցությունը որևէ թեկնածուի չի սատարելու։
  • 2013 թ. հունվարի 25-ին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել թեկնածուներից և ոչ մեկին չսատարելու մասին։
  • 2013 թ. փետրվարի 1-ին Հայաստանի սոցիալ-էկոլոգիական (կանաչների) կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը հայտարարեց կուսակցության կողմից Հրանտ Բագրատյանին սատարելու մասին։
  • 2013 թ. փետրվարի 16-ին Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը հայտարարեց կուսակցության կողմից որևէ թեկնածուի չսատարելու մասին։

Ըստ ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանի, դեկտեմբերի 29-ի դրությամբ վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք է տրամադրվել 15 անձի՝

Տեղեկանքի տրամադրումը ՀՀ-ում վերջին 10 տարում մշտապես չբնակվելու հիմքով մերժվել է հետևյալ անձանց՝

  • Գարեգին Ղազարյան
  • Հովիկ Աղազարյան
  • Մարտիկ Սարգսյան

Գարեգին Ղազարյանը և Մարտիկ Սարգսյանը իրենց տեղեկանք չտրամադրելու մասին լիազոր մարմնի որոշումը բողոքարկեցին ՀՀ վարչական դատարանում, որը դեկտեմբերի 31-ին Արման Թովմասյանի նախագահությամբ մերժեց հայցը։

Թեկնածուների առաջադրման փաստաթղթերի ներկայացում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով խմբագրել

Առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել՝

25 դեկտեմբերի՝

առաջադրում չի գրանցվել

26 դեկտեմբերի՝

27 դեկտեմբերի՝

28 դեկտեմբերի՝

29 դեկտեմբերի՝

  • Պավլիկ Սարգսյան - թոշակառու, ինքնառաջադրման կարգով
  • Նարինե Մկրտչյան - Մամուլի ազգային ակումբի նախագահ, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս, ինքնառաջադրման կարգով
  • Արման Մելիքյան - ԼՂՀ նախկին արտգործնախարար, ինքնառաջադրման կարգով
  • Հրանտ Բագրատյան - ՀՀ ԱԺ պատգամավոր, առաջադրվել է «Ազատություն» կուսակցության կողմից

30 դեկտեմբերի՝

  • Տարոն Աբրահամյան - Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, ինքնառաջադրման կարգով
  • Ռոբերտ Սիմոնյան - «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ, ինքնառաջադրման կարգով

31 դեկտեմբերի՝

1 հունվարի՝

առաջադրում չի գրանցվել

2 հունվարի՝

առաջադրում չի գրանցվել

3 հունվարի՝

առաջադրում չի գրանցվել

4 հունվարի՝

առաջադրում չի գրանցվել

Թեկնածուների առաջադրման փաստաթղթերի ընդունում խմբագրել

Հունվարի 4-ին, ժամը 18-ին ավարտվեց փաստաթղթերի ընդունումը։ Ըստ այդմ, բոլոր փաստաթղթերը, այդ թվում և ընտրագրավի վճարման անդորրագրերը, ներկայացրել է յոթ թեկնածու՝

Մյուս թեկնածուներին՝

  • Տարոն Աբրահամյան - Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, ինքնառաջադրման կարգով
  • Ռոբերտ Ահարոնյան - «Ժամանակի էություն» սոցիալիստական շարժման կոորդինատոր, ինքնառաջադրման կարգով
  • Ռուբեն Այվազյան - Մարդու իրավունքների եվրոպական դատարանում փաստաբան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ինքնառաջադրման կարգով
  • Արամ Հարությունյան - «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ինքնառաջադրման կարգով
  • Մհեր Հայրապետյան - ֆիզիկոս, ինքնառաջադրման կարգով
  • Նարինե Մկրտչյան - Մամուլի ազգային ակումբի նախագահ, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս, ինքնառաջադրման կարգով
  • Պավլիկ Սարգսյան - թոշակառու, ինքնառաջադրման կարգով
  • Ռոբերտ Սիմոնյան - «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ, ինքնառաջադրման կարգով

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 8-ի իր որոշմամբ 48 ժամ ժամանակ տվեց ընտրագրավը վճարելու համար, ինչն արեց միայն թեկնածու Արամ Ս. Հարությունյանը։

Հունվարի 30-ին Նախագահի առաջադրված թեկնածու Նարինե Մկրտչյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրական գրավի սահմանադրականությունը։

Ինքնաբացարկներ խմբագրել

Հունվարի 10-ին ԿԸՀ-ին ուղղված իր դիմումով թեկնածու Ռոբերտ Ահարոնյանը հայտնել է ինքնաբացարկ։

Փետրվարի 8-ին, ժամը 17.00-ին իր խոստման համաձայն ինքնաբացարկ է հայտնել գրանցված թեկնածու Արամ Սերգեյի Հարությունյանը։

Թեկնածուների գրանցում խմբագրել

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 14-ի իր որոշմամբ գրանցեց հետևյալ թեկնածուներին՝

Ազգանուն, անուն, հայրանուն Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը) Կուսակցական պատկանելություն Առաջադրման ձևը
Հրանտ Արարատի Բագրատյան ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ «Ազատություն» կուսակցություն «Ազատություն» կուսակցության կողմից
Պարույր Արշավիրի Հայրիկյան Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Ազգային ինքնորոշում միավորում կուսակցություն Ինքնառաջադրման կարգով
Արամ Սերգեյի Հարությունյան «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ «Ազգային համաձայնություն» կուսակցություն Ինքնառաջադրման կարգով
Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյան «Ժառանգություն» ազգային-ազատական կուսակցության նախագահ «Ժառանգություն» ազգային-ազատական կուսակցություն Ինքնառաջադրման կարգով
Անդրիաս Մարատի Ղուկասյան «Ռադիո հայ» ՍՊԸ ժողովի նախագահ Անկուսակցական Ինքնառաջադրման կարգով
Արման Վարդանի Մելիքյան Հասարակական կարգով «Փախստականները և միջազգային իրավունքը»

բարեգործական ՀԿ քաղաքական հարցերով խորհրդատու

Անկուսակցական Ինքնառաջադրման կարգով
Սերժ Ազատի Սարգսյան ՀՀ Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Հայաստանի հանրապետական կուսակցություն Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից
Վարդան Ժորժիկի Սեդրակյան Էպոսագետ Անկուսակցական Ինքնառաջադրման կարգով

Քարոզարշավ խմբագրել

Քարոզարշավը մեկնարկել է 2013 թ. հունվարի 21-ին և տևելու է մինչև փետրվարի 16-ը։ Փետրվարի 17-ը լռության օր է։

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հունվարի 21-ից հացադուլ է սկսել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի առջև։ Նա պահանջում է ուժը կորցրած ճանաչել Սերժ Սարգսյանի գրանցումը։

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն հունվարի 22-ին հայտարարել է, որ եթե Անդրիաս Ղուկասյանը չդադարեցնի հացադուլը, ինքը մի քանի օրով կմիանա նրան և կփորձի համոզել դադարեցնել։

Հունվարի 21-ին Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հայտարարել է, որ դադարեցնում է նախընտրական քարոզարշավը, քանի դեռ լուծված չէ ընտրությունների օրինականության հարցը։ Նա պահանջեց հրապարակել Հայաստանից հեռացած անձանց ցուցակը, քանի որ նրանց ձայները կարող են օգտագործվել իշխանության թեկնածուի օգտին։ Ցուցակներում նման 200-300 հազար անուն կարող է լինել, ովքեր Հայաստանում չեն ու չեն մասնակցելու ընտրություններին։

Հունվարի 22-ին ՀՀ նախագահի թեկնածու Արամ Ս. Հարությունյանը հայտարարել է, որ փետրվարի 8-ին ԿԸՀ-ի շենքի առջև կանի մեկօրյա հացադուլ և կհանի իր թեկնածությունը։

Հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում թեկնածու Պարույր Հայրիկյանը Երևանի Տպագրիչների փողոցում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել է հիվանդանոց։

Փետրվարի 5-ին Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ չի դիմելու ՀՀ Սահմանադրական դատարան խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու պահանջով։

Փետրվարի 10-ին Պարույր Հայրիկյանը դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու պահանջով, սակայն փետրվարի 11-ին, ժամը 12.25-ին հետ վերցրեց դիմումը։

Փետրվարի 13-14-ին թեկնածուներ Անդրեաս Ղուկասյանը և Արման Մելիքյանը հայտարարեցին, որ անկախ արդյունքից որևէ պարագայում ընտրությունների արդյունքները չեն ճանաչելու։

Քվեարկության արդյունքներ խմբագրել

Ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրողների ցուցակի՝ 2529016

խ • ք  ՀՀ Նախագահի ընտրությունների արդյունքներ
Հ/Հ
Թեկնածուի ազգանուն, անուն, հայրանուն
Կուսակցական պատկանելություն
Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)
Ստացած ձայների քանակը
Ստացած ձայների տոկոսը
1 Հրանտ Արարատի Բագրատյան
«Ազատություն» կուսակցություն
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ
31643
2.15%
2 Պարույր Արշավիրի Հայրիկյան
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցություն
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ
18093
1.23%
3 Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյան
«Ժառանգություն» ազգային-ազատական կուսակցություն
«Ժառանգություն» ազգային-ազատական կուսակցության նախագահ
539674
36.75%
4 Անդրիաս Մարատի Ղուկասյան
Անկուսակցական
«Ռադիո Հայ» ՍՊԸ հիմնադիրների նախագահ
8328
0.57%
5 Արման Վարդանի Մելիքյան
Անկուսակցական
3520
0.24%
6 Սերժ Ազատի Սարգսյան
Հայաստանի հանրապետական կուսակցություն
ՀՀ Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ
861378
58.64%
7 Վարդան Ժորժիկի Սեդրակյան
Անկուսակցական
6203
0.42%
Անվավեր քվեաթերթիկներ
50992
3.36%
Ընդամենը
Մասնակցություն
1521931
Անճշտությունների չափը
743

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Օգտագործված աղբյուրներ


Ծանոթագրություններ և նշումներ

  1. Արմենպրես, ՀՀ նախագահի նոր թեկնածու` Հովիկ Աղազարյան, դեկտեմբերի 13, 2012 թ.։
  2. Ազատություն ռադիոկայան, Հրանտ Բագրատյանը մտադիր է նախագահի թեկնածու առաջադրվել , դեկտեմբերի 12, 2012 թ.։
  3. Առավոտ.am, Մարտիկ Սարգսյան. «Ես հայտարարում եմ ազգայնական նոր շարժման սկիզբը»(չաշխատող հղում), դեկտեմբերի 11, 2012 թ.
  4. Առավոտ.am, Նախագահի թեկնածուն ՀՀԿ-ից փող է ուզում առաջադրվելու համար(չաշխատող հղում), դեկտեմբերի 15, 2012 թ.։
  5. Ազատություն ռադիոկայան, ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանին նախագահի թեկնածու առաջադրեց , դեկտեմբերի 15, 2012 թ.։
  6. Առավոտ.am, Էպոսագետը վստահ է, որ նախագահական ընտրություններում ստանալու է ընտրողների ձայների 81 տոկոս ձայնը(չաշխատող հղում), դեկտեմբերի 11, 2012 թ.
  7. Թերթ.am, Րաֆֆի Հովհաննիսյանը կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, բայց վերջին անգամ Արխիվացված 2012-11-03 Wayback Machine, նոյեմբերի 12, 2012 թ.։