Ձախլիկություն, մարդկային հատկանիշ է, որ որոշվում է նրա աջ և ձախ ձեռքերի միջև ոչ հավասարաչափ բաշխված շարժունակությամբ։ Անձը, որի աջ ձեռքն է ավելի ճկուն անվանում են աջլիկ, իսկ անձը, որի ձախ ձեռքն է ավելի ճկուն՝ ձախլիկ։ Նորածնի մոտ աջ կամ ձախ ձեռքի նախընտրելիությունը ի հայտ է գալիս վեց ամսական տարիքում։ Մարդկության շատ փոքր մասն է օժտված երկու ձեռքերի հավասարաչափ ճկունությամբ, նրանց անվանում են սիմետրիկ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս բնության ասիմետրիկությունը։ Ձախլիկության պատճառները և թե ինչու են աջլիկները գերակշռում դեռևս հայտնի չեն, առաջադրված են որոշ տեսություններ։

Աշակերտուհին ձախ ձեռքով գրում է

Տարբեր տեսակներ խմբագրել

 
Ձախլիկ

Ձեռքերի նախընտրության չորս տարատեսակ է հայտնի.

  • Առավել տարածված է աջլիկությունը։ Աջլիկ մարդիկ ավելի ճկուն են իրենց աջ ձեռքով առաջադրանքներ կատարելիս։ Տարբեր ուսումնասիրությունները վկայում են, որ աշխարհի բնակչության 70–90%-ը աջլիկ է[1][2]։
  • Ձախլիկությունը ավելի քիչ է հանդիպում քան աջլիկությունը։ Ձախլիկ մարդիկ առավել ճարպիկ են իրենց ձախ ձեռքով առաջադրանքներ կատարելիս։ Տարբեր ուսումնասիրությունները վկայում են, որ մարդկության մոտավորապես 10%-ը ձախլիկ է[3]։
  • Նույնպես հայտնի են Խառը նախընտրություններով, մարդիկ, որոնք ի վիճակի են տարբեր առաջադրանքներ ավելի լավ կատարել տարբեր ձեռքերով։ Օրինակ այդպիսի մարդիկ կարող են լավ գրել ձախ ձեռքով, բայց գնդակը ավելի արդյունավետ նետել աջ ձեռքով։ Ձախլիկ մարդկանց մեծ մասը հետագայում դառնում են խառը նախընտրություններով հեշտությամբ, քանի որ ապրում են աջլիկ մարդկանց համար նախատեսված աշխարհում և աջլիկ ծնողների հետ։
  • Երկվությունը բացառապես հազվադեպ է, չնայած կարելի վարժեցնել Իսկապես երկու ձեռքերին հավասարապես տիրապետող մարդը կամայական առաջադրանք նույն հաջողությամբ կատարում է թե աջ, թե ձախ ձեռքով։ Իսկ ով ձեռք է բերել այն իրեն կրթելով, դեռևս ձգտում է իրեն նախընտրելի ձեռքով կատարել առաջադրանքները։
  • Մարդիկ, ովքեր երկու ձեռքով դժվարանում են գործողություններում, հնարավոր է դա պայմանավորված լինի հյուծված ֆիզիկական վիճակով։

Ձախլիկության վերաբերյալ նոր տեսությունները էապես տարբերվում են նախկիններից[4][5]։

Նոր տեսակետն այն է, որ ձախլիկությունը կամ աջլիկությունը դա պարզ նախընտրություն չէ մի ձեռքի մյուսի նկատմամբ, քանի որ երկու ձեռքերը փաստորեն աշխատում են ավելի հմտորեն։ Աջլիկ մարդկանց մոտ ձախ ձեռքը գործողություններում ներգրաված է կարևոր դերակատարմամբ՝ նա ուղղորդում և բռնում է թուղթը և ապահովում է աջ ձեռքի գործունեության կոնտեքստը։ Այսպիսով աջ ձեռքը մասնագիտացած է ավելի նուրբ աշխատանքների համար, մինչդեռ ձախն ավելի լայն կոնտեքստուալ շարժման համար է։

Ուղեղի կիսագնդերի աշխատանքի բաժանում խմբագրել

Աշխատանքի բաժանումը ձեռքի նախընտրության վերաբերյալ ամենաընդունված տեսությունն է։ [փա՞ստ] Այս տեսության հիմնավորումն այն է, որ խոսքի և ձեռքերի ղեկավարումը պահանջում է նուրբ շարժական հմտություններ, ուստի ավելի արդյունավետ կլինի երկուսն էլ ղեկավարել միևնույն կիսագնդով, քան բաժանել երկու կիսագնդերի միջև։ Բացի այդ, եթե բոլոր առույթները կատարեն երկու կիսագնդերը, ապա ուղեղի չափերը և ծախսած էներգիան կաճեն, որն անհնար է։ Քանի որ մարդկանց մեծամասնության մոտ ուղեղի ձախ կողմն է ղեկաղարում խոսքը, աջլիկները միշտ կգերակշռեն, որովհետև ուղեղի կիսագունդը ղեկավարում է մարմնի հակառակ կողմը։ [փա՞ստ]

Ձախլիկությունն ընդդեմ աջլիկության տեսությունները խմբագրել

Մարդկայինն ողջ մշակույթներում համընդհանուր տարածված է աջլիկությունը, չնայած աջլիկության տոկոսը ցածր է պարզունակ մշակույթներում[6]։ Շիմպանզեների դեպքում նույն պատկերն է դիտվում՝ աջլիկները ավելի հաճախ են հանդիպում[7]։

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս մի ձեռքի կամ մարմնի մի կողմի առաջնայնությունը ինչպես դեռևս արգանդում, այնպես էլ նորածնի և վաղ տարիքում։ Այս առաջնայնությունները կապված են հետագա աջ կամ ձախ ձեռքի գերակայության հետ[8]։ Պտղի մոտ որևէ ձեռքի գերակայությունը որոշվում է հիմնականում նրանով, թե որ ձեռքն է պահում բերանին ավելի մոտ[9]։

Ձախլիկության հնարավոր առավելությունները խմբագրել

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ «...ձախլիկները նույնպես որպես կանոն ունեն արտասովոր տեսողական տարածական հմտություններ և տարածական կառուցվածքներ պատկերացնելու ունակություններ "[8]: Սանտրոկը հանգում է այն մտքին, որ մաթեմատիկոսների, երաժիշտերի, ճարտարապետների և արվեստի գործիչների մեջ ձախլիկները սպասվածից ավելի են[8]։ "Բացի դրանից մի հետազոտության ժամանակ, որին մասնակցում էին 100,000 ուսանողներ, որոնք ուսանողի համապատասխանության թեստ էին հանձնում (SAT), լավագույնների մեջ 20%-ը ձախլիկ էին, մինչդեռ բնակչության 10%-ն է ձախլիկ, այսինքն ձախլիկների ցուցանիշը կրկնակի գերազանցել է աջլիկների ցուցանիշը[8]։ Ձախլիկությունը կարող է նվազեցնել արտրիտի զարգացման ռիսկը[8]։ Ինչևէ, Հարդրիկը Պետրինովիչը[10] մեծ քանակությամբ գրականություն են ուսումնասիրել և աջլիկների ու ձախլիկների մտավոր ունակությունների միջև էական տարբերություն չեն գտել։

Ձախլիկության հնարավոր թերությունները խմբագրել

Չնայած ձախլիկությունը համարյա ազդեցություն չի գործում երեխայի առաջադիմության վրա դպրոցում, սակայն ըստ որոշ հետազոտությունների ձախլիկների մոտ հնարավոր է պրոբլեմներ ի հայտ գան լեզվի զարգացման հարցում[8]։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձախլիկներն ավելի հաճախ են ունենում դժվարություններ կարդալիս և նաև հնչյունաբանական խնդիրներում, քան աջլիկները[8]։ Բացի դրանից ձախից աջ լեզուներում, երբ ձախ ձեռքով գրողը շարժում է ձեռքը հենց նոր գրածի վրայով, նա կարող է կեղտոտել գրածը։ Իրավիճակը ճիշտ հակառակն է աջից ձախ լեզուներում, այնպիսիք ինչպիսին եբրայերենն ու արաբերենն են։

Մյուս թերացումները կապված են աճի հետ՝ կարճահասակություն, նվազ քաշ, ուշացած հասունացում, հնարավոր է կյանքի կարճ տևողության, դժբախտ պատահարների մեծ հավանականություն, երեխաների ծնելիության նվազում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Holder, M. K. (1997). «Why are more people right-handed?». Sciam.com. Scientific American Inc. Վերցված է 2008 թ․ ապրիլի 14-ին.
  2. Psychology for A-level second edition, page 309
  3. Hardyck C, Petrinovich LF (1977). «Left-handedness». Psychol Bull. 84 (3): 385–404. doi:10.1037/0033-2909.84.3.385. PMID 859955.
  4. Guiard, Y. (1987). «Asymmetric division of labor in human skilled bimanual action: The kinematic chain as a model». Journal of Motor Behavior. 19 (4): 486–517. PMID 15136274.
  5. Kabbash, P.; Buxton, W.& Sellen, A. (1994). «Two-Handed Input in a Compound Task». Proceedings of CHI '94: 417–423. doi:10.1145/191666.191808. ISBN 0-89791-650-6.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Previc, F.H. (1991). «A general theory concerning the prenatal origins of cerebral lateralization in humans». Psychological Review. 98 (3): 299–334. doi:10.1037/0033-295X.98.3.299. PMID 1891521.
  7. 7,0 7,1 Diana Widermann, Robert A. Barton, and Russel A. Hill. Evolutionary perspectives on sport and competition. In Roberts, S. C. (2011). Roberts, S. Craig (ed.). «Applied Evolutionary Psychology». Oxford University Press. doi:10.1093/acprof:oso/9780199586073.001.0001. ISBN 9780199586073. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Santrock, John W.(2008). Motor, Sensory, and Perceptual Development. Mike Ryan [Ed.], A Topical Approach to Life-Span Development(pgs.172–205). Boston, MA: McGraw-Hill Higher Education.
  9. Hopkins, B., Lems, W., Janssen, B. & Butterworth, G. (1987) Postural and motor asymmetries in newborns. Human Neurobiology 6:153–56
  10. «Law and mental disorder». Lancet. 1 (8119): 759–61. 1979 թ․ ապրիլ. doi:10.1016/S0140-6736(79)91212-1. PMID 85995.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերիշխող ձեռք» հոդվածին։