Սիլվեստր Ստալոնե
Սիլվեստր Ստալոնե (անգլ.՝ Sylvester Gardenzio Stallone, հուլիսի 6, 1946[1][2][3][…], Hell's Kitchen, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ։
Սիլվեստր Ստալոնե անգլ.՝ Sylvester Stallone | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 6, 1946[1][2][3][…] (78 տարեկան) |
Ծննդավայր | Hell's Kitchen, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Կրթություն | Մայամիի համալսարան, Charlotte Hall Military Academy?, Abraham Lincoln High School? և Montgomery Blair High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[5] |
Մասնագիտություն | կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր |
Ծնողներ | հայր՝ Frank Stallone?, մայր՝ Ժակլին Ստալոնե |
Ամուսին(ներ) | Jennifer Flavin? |
Համատեղ ապրող(ներ) | Angie Everhart? |
Երեխա(ներ) | Sage Stallone?, Seargeoh Stallone?, Sistine Stallone?, Sophia Rose Stallone? և Scarlet Rose Stallone? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա |
sylvesterstallone.com | |
Առավելապես հայտնի է «Ռեմբո» և «Ռոկկի» ֆիլմաշարերից։
«Ռոկկի» ֆիլմի համար «Օսկար»ի է ներկայացվել լավագույն դերասան և Լավագույն սցենար անվանակարգերում, իսկ ֆիլմը ներկայացվել է Օսկարի 10 անվակարգերում և ստացել Օսկար Լավագույն ֆիլմ, Օսկար լավագույն ռեժիսորի համար և Օսկար լավագույն մոնտաժի համար անվանակարգում, նաև Ամերիկյան կինոակադեմիայի կողմից 2008 թվականին հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 2-րդն է որպես սպորտային ֆիլմ։
Կենսագրություն
խմբագրելՍիլվեստր Ստալոնեն ծնվել է Նյու Յորքում։ Նրա հայրը՝ Սիցիլիայից ԱՄՆ գաղթած Ֆրենկ Ստալլոնեն մասնագիտությամբ վարսավիր էր, մայրը՝ Ժակլին Լեյբոֆիշը ֆրանսիական և հրեական ծագում ուներ արմատներով Օդեսայից։ Ստալոնեի հայրը՝ Ֆրենկը, հայտնի էր իր բուռն վարքով։ Ձիերով պոլո խաղի մոլի երկրպագու էր և կնամոլ։ Մայրը՝ Ժակլինը, ում հայրը փաստաբան էր, մասնագիտությամբ դերասանուհի էր։
Ստալոնեի ծնվելուց մայրը դժվարությամբ է նրան ծննդաբերել, և ծննդաբերության ժամանակ բժիշկները անփութորեն վիրահատական դանակով դիպչել են Ստալոների դեմքի մկաններին, ինչի հետևանքով նրա դեմքի մասը կաթված է ստացել[9][10], մասնավորապես դեմքի ստորին ձախ մասը կաթվածահարվել է, այդ թվում ներքևի շուրթը, լեզուն և կզակը, դա է նրա ձայնի մի փոքր ոչ լիարժեք արտահայտման պատճառը։
Ծնողները բաժանվեցին, երբ Ստալոնեն 15 տարեկան էր և նա սկսեց բնակվել մոր հետ։ Մայրը նրան ուղարկեց սովորելու դժվար դեռահասների համար նախատեսված հատուկ դպրոցում։ Հետո տեղափոխվել է սովորելու Շվեյցարիայում Ամերիկյան քոլեջում, միաժաման աշխատելով որպես մարզիչ և խաղալով թատրոնում։ Վերադառանալով ԱՄՆ հաստատապես որոշում է դերասան դառնալ։ Գնում է սովորելու Մայամիի համալսարանի դերասանական ֆակուլտետում, որից հետո վերադառանալով Նյու Յորք սկսում է խաղալ թատրոնում։
Կինոյում առաջին դերը 1970 թվականին նկարահանված «Երեկույթ Կիտտի ու Ստադի մոտ» պոռնոֆիլմում էր, (որի անվանումը ի դեպ «Ռոկկի» ֆիլմի հաջողությունից հետո 1976 թվականին վերանվանվեց «Իտալացի ձիուկը»), դրան հաջորդած մյուս ֆիլմերում նա նույնպես նկարահանվում էր նմանատիպ դերերով։ Առաջին անգամ 1974 թվականին նկարահանված «Լորդերը Ֆլետբուշից» ֆիլմում նրա խաղացած հերոսը խոսքեր ուներ։ Իսկ առաջին մեծ դերը, որը և մեծ հաջողություն ու լայն ճանաչում բերեց Ստալոնեին, «Ռոկկի» ֆիլմն էր, որի սցենարի հեղինակը հենց ինքն էր և նա այն վաճառեց կինոընկերությանը պայմանով, որ ինքը հանդես գա գլխավոր դերում։
Անձնական կյանք
խմբագրելԵրեք անգամ ամուսնացած է եղել։ 1974 թվականի ամուսնացել է ամերիկացի դերասանուհի Սաշա Զակի հետ, նրանից ունի 2 որդի։ 1985 թվականին ամուսնացել է դանիացի մոդել և դերասանուհի Բրիջիտ Նիլսենի հետ և նույնպես ամուսնալուծվել է։ 1997 թվականին ամուսնացել է ամերիկյան մոդել Ջենիֆեր Ֆլավինի հետ, ումից ունի 3 աղջիկ՝ Սոֆիա (ծն. 1997 թ.), Սիստին (ծն. 1999 թ.) և Սկարլետ (ծն. 2002 թ.)։ Նրա կրտսեր եղբայրը Ֆրենկ Ստալոնեն (անգլերեն Frank Stallone) մասնագիտությամբ դերասան և երգիչ է։
Ֆիլմագրություն
խմբագրելտարեթիվ | ֆիլմի անվանում | օրիգինալ անվանում | ռեժիսոր | դերը | խաղընկերներ |
---|---|---|---|---|---|
1970 | «Իտալացի ձիուկը» («Երեկույթ Կիտտի ու Ստադի մոտ») |
The Party at Kitty and Stud's | Մորտոն Լուիս | Ստուդ | Հենրիետա Խոլմ, |
1970 | «Թաքնվելու տեղ չկա» | No Place to Hide | Ռոբերտ Ալան Շնիցեր | Ջերրի Սավաջ | Թոնի Պեիջ, |
1971 | «Բանաններ» | Bananas | Վուդի Ալեն | մետրոյի առաջի մարդասպան | |
1971 | «Կլյուտ» | Klute | Ալան Պակուլա | դիսկոտեկայի հաճախորդ | Դոնալդ Սազերլենդ Ջեյն Ֆոնդա Ռոյ Շայդեր |
1974 | «Լորդերը Ֆլետբուշից» | The Lords of Flatbush | Մարտին Դևիդսոն Սթիվեն Վերոնա |
Սթենլի Ռոսիելլո | Պերրի Կինգ, |
1975 | «Երկրորդ պողոտայի գերին» | The Prisoner of Second Avenue | Մելվին Ֆրանկ | այգու երիտասարդ | Ջեք Լեմոն Էնն Բաքրոֆթ Ջին Սաքս |
1975 | «Կապոնե» | Capone | Սթիվ Քարվեր | Ֆրենկ Նիտտի | Բեն Գազզարա Ջոն Կասսավետիս |
1975 | «Մահացու մրցավազք 2000» | Death Race 2000 | Պոլ Բարտել | մեքենա-զենք Ջո Վիտերբո | Դեվիդ Կերրեդին, |
1975 | «Մանդինգո» | Mandingo | Ռիչարդ Ֆլեյշեր | ամբոխի երիտասարդ | Ջեյմս Մեյսոն |
1975 | «Հաջողություն, իմ գեղեցկուհի» | Farewell, My Lovely | Դիկ Ռիչարդս | Ջոննի | Ռոբերտ Միտչեմ, |
1975 | «Ոստիկանական պատմություն» (սերիալ) | Police Story | Ջոզեֆ Վամբախ | Կադդո | Սկոտ Բրեյդի,
Դոն Մերեդիտ |
1975 | «Կոջակ» (սերիալ) | Kojak | Էբբի Մանն | խուզարկու Ռիկ Դեյլի | Թելլի Սավալաս, |
1976 | «Ռոկկի» | Rocky | Ջոն Ջ. Էվիլդսեն | Ռոկկի | Թալիա Շայեր |
1978 | «Բռունցք» | F.I.S.T | Նորման Ջուիսոն | Ջոննի Կովակ | Ռոդ Սթայգեր |
1978 | «Դժոխքի խոհանոց» | Paradise Alley | Կոսմո Կարբոնի | Սիլվեստր Ստալոնե | Արմանդ Ասսանտե |
1979 | «Ռոկկի 2» | Rocky 2 | Սիլվեստր Ստալոնե | Ռոկկի | Թալիա Շայեր |
1981 | «Գիշերային ծուռակներ» | Nighthawks | Բրյուս Մալմուտ | Ռիչարդ դա Սիլվա | Ռուտգեր Հաուրե |
1981 | «Փախուստ դեպի հաղթանակ» | Escape to Victory | Ջոն Հյուսթոն | կապիտան Ռոբերտ Հեչ | Պելե Բոբբի Մուր |
1982 | «Ռոկկի 3» | Rocky 3 | Սիլվեստր Ստալոնե | Ռոկկի | Թալիա Շայեր |
1982 | «Ռեմբո 1։ առաջին արյուն» | Rambo: First Blood Part | Տեդ Կոչեխ | Ջոն Ռեմբո | Ռիչարդ Կրեննա, |
1983 | «Ողջ մնալ» | Staying Alive | Սիլվեստր Ստալոնե | փողոցի մարդ | Ջոն Տրավոլտա |
1984 | «Լեռնային բյուրեղ» | Rhinestone | Բոբ Կլարկ | Նիկ Մարտինելլի | Դոլլի Պարտոն, |
1982 | «Ռեմբո 2.առաջին արյուն» | Rambo: First Blood Part II | Ջորջ Պան Կոսմատոս | Ջոն Ռեմբո | Ռրչարդ Կրեննա, |
1984 | «Ռոկկի 4» | Rocky 4 | Սիլվեստր Ստալոնե | Ռոկկի | Թալիա Շայեր Դոլֆ Լունդգրեն |
1986 | «Կոբրա» | Cobra | Ջորջ Պան Կոսմատոս | Մերիեն Կոբրետտի | Բրիջիտ Նիլսեն |
1987 | «Ամբողջ ուժով» | Over The Top | Մենահեմ Գոլան | Լինքոլն Հոուկ | Ռոբերտ Լոջա, |
1988 | «Ռեմբո 3» | Rambo III | Պիտեր Մակդոնալդ | Ջոն Ռեմբո | Ռրչարդ Կրեննա, |
1988 | «Բանտում» | Lock Up | Ջոն Ֆլինն | Ֆրենկ Լեոնե | Դոնալդ Սազերլենդ |
1989 | «Տանգոն ու Քեշը» | Tango And Cash | Անդրեյ Կոնչալովսկի | Ռեյ Տանգո | Կուրտ Ռասել |
1990 | «Ռոկկի 5» | Rocky 5 | Ջոն Ջ. Էվիլդսեն | Ռոկկի | Թալիա Շայեր |
1991 | «Օսկար» | Oscar | Ջոն Լենդիս | Անջելո «Սպենս» Պրովոլոնե | Օռնելա Մուտի |
1992 | «Կանգնիր, թե չէ իմ մայրիկը կկրակի» | Stop! Or My Mom Will Shoot | Ռոջեր Սփոթիսվուդ | Ջոյ Բոմովսկի | Էսթել Գետտի, |
1993 | «Լեռնագնացը» | Cliffhanger | Ռենի Հառլին | Հեյբ Ուոլքեր | Մայքլ Ռուկեր |
1993 | «Կործանողը» | Demolition Man | Մարկո Բրամբիլլա | Ջոն Սպարտան | Ուեսլի Սնայփս |
1994 | «Մասնագետը» | The Specialist | Լուիս Լոսա | Ռեյ Քվիկ | Շերոն Սթոուն |
1995 | «Դատավոր Դրեյդը» | Judge Dredd | Դեննի Քեննոն | դատավոր Ջոզեֆ Դրեյդ | Արմանդ Ասանտե |
1995 | «Մարդասպանները» | Assassins | Ռիչարդ Դոններ | Ռոբերտ Ռեթ | Անտոնիո Բանդերաս |
1996 | «Լուսաբաց» | Daylight | Ռոբ Կոեն | Կիթ Լատուրա | Էմի Բրենննեման |
1997 | «Ոստիկանները» | Cop Land | Ջեյմս Մենգոլդ | Ֆրեդդի Հեթլին | Ռոբերտ Դե Նիրո |
1997 | «Այրվիր Հոլիվուդ այրվիր» | Burn Hollywood Burn | Արթուր Խիլլեր, | Սիլվեստր Ստալոնե | Խուլիո, |
2000 | «Վերացնել Քարթերին» | Get Carter | Սթիվեն Տ. Քեյ | Ջեք Քարթեր | Միքի Ռուրկ |
2001 | «Ավտոարշավորդը» | Driven | Ռենի Հառլին | Ջոզեֆ Տանտո | Թիլ Շվայգեր |
2002 | «Դետօքսիկացիա» | D-Tox | Ռենի Հառլին | Ջեք Մալլոյ | Ռոբերտ Պատրիկ |
2002 | «Վրիժառության հրեշտակը» | Avenging Angelo | Մարտին Բերկ | Ֆրենկի Դելանո | Էնթոնի Քուին |
2003 | «Ստվեր» | Shade | Դամիեն Նիման | Den | Մելանի Գրիֆիտ |
2003 | «Լրտես երեխաները 3։ Խաղը ավարտվախ է» | Spy Kids 3-D: Game Over | Ռոբերտ Ռոդրիգես | Տոյմեյքեր | Դերիլ Սաբարա, |
2006 | «Ռոկկի Բալբոա» | Rocky Balboa | Սիլվեստր Ստալոնե | Ռոկկի | Բերտ Յանգ, |
2007 | «Ռեմբո 4» | Rambo IV | Սիլվեստր Ստալոնե | Ջոն Ռեմբո | Ջուլի Բենց, |
2009 | «Անհավանական սեր» | Kambakkht Ishq | Սաբիր Կխան | Սիլվեստր Ստալոնե | Ակշայ Կումար, |
2010 | «Անզսպելիները» | The Expendables | Սիլվեստր Ստալոնե | Բարնի Ռոսս | Ջեթ Լի, Ջեյսոն Սթեթհեմ, Դոլֆ Լունդգրեն, |
2012 | «Անզսպելիները 2» | The Expendables 2 | Սայմոն Ուեսթ | Բարնի Ռոսս | Ջեյսոն Սթեթհեմ, |
2012 | «Անզուսպը» | Bullet to the Head | Վոլտեր Խիլլ | Ջեյմս Բոնոմո | Սանգ Կենգ, |
2013 | «Փախուստի պլան» | Escape Plan | Միքայել Խոֆստրեմ | Ռեյ Բրեսլին | Առնոլդ Շվարցենեգեր, |
2013 | «Նախամարտյա ռևանշ» | Grudge Match | Պիտեր Սիգալ | Հենրի «Ածելի» Շարպ | Ռոբերտ Դե Նիրո, |
2014 | «Անզսպելիները 3» | The Expendables 3 | Պատրիկ Խյուզ | Բարնի Ռոսս | Ջեյսոն Սթեթհեմ, |
2014 | «Հասիր ինձ, եթե կարող ես» | Reach Me | Ջոն Խերցֆելդ | Ժերալդ | Թոմաս Ջեյն, |
2015 | «Կրիդ։ Ռոկկի ժառանգորդը» | Creed | Ռայան Կուգլեր | Ռոկի Բալբոա | Մայքլ Բի Ջորդան, |
Հոնորարներ
խմբագրել(ոչ ամբողջական ցանկ, ըստ IMDb-ի տվյալների)
- «Իտալացի ձիուկը» - 200 դոլար
- «Մահացու մրցավազք 2000» - 700 դոլար
- «Ռոկկի» - 23 000 դոլար
- «Ռոկկի 3» - 10 միլիոն դոլար
- «Ռեմբո. առաջին արյունը» - 3.5 միլիոն դոլար
- «Ողջ մնալ» - 10 միլիոն դոլար
- «Լեռնային բյուրեղ» - 4 միլիոն դոլար
- «Ռոկկի 4» - 12 միլիոն դոլար
- «Ամբողջ ուժով» - 12 միլիոն դոլար
- «Ռեմբո 3» - 16 միլիոն դոլար
- «Բանտում» - 15 միլիոն դոլար
- «Տանգոն և Քեշը» - 15 միլիոն դոլար
- «Ռոկկի 5» - 15 միլիոն դոլար
- «Օսկար» - 15 միլիոն դոլար
- «Լեռնագնացը» - 15 միլիոն դոլար
- «Ավերողը» - 15 միլիոն դոլար
- «Մասնագետը» - 12 միլիոն դոլար
- «Դատավոր Դրեյդը» - 15 միլիոն դոլար
- «Մարդասպանները» - 15 միլիոն դոլար
- «Ցերեկային լույս» - 17.5 միլիոն դոլար
- «Ոստիկանները» - 60 հազար դոլար
- «Վերացնել Քարթերին» - 20 միլիոն դոլար
- «Ավտոարշավորդը» - 15 միլիոն դոլար
- «Դետօքսիկացիա» - 20 միլիոն դոլար
- «Վրիժառության հրեշտակը» - 20 միլիոն դոլար
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ստալոնեն ձախլիկ է
- Մանուկ հասակում Ստալոնեն կակազություն ուներ և թույլ ու վտիտ մարմնով էր։
- Նրա հասակը 177 սմ է
- Համակարգչային «Call of Duty: Modern Warfare 2» խաղում կարելի է տեսնել Ստալոնեի մասնակցությամբ ֆիլմի գովազդ
- Կինոյի պատմության մեջ ամենաշատ՝ 4 անգամ «Ոսկե Ազնվամորի» հակամրցանակ ստացած տղամարդ դերասանն է։ 9 անգամ առաջադրվել է նշված մրցանակին որպես վատագույն տղամարդ դերասան։
- «Ռոկկի 4» ֆիլմի նկարահումներից հետո պառկել է հիվանդանոց, որովհետև Դոլֆ Լունդգրենին նա հանձնարարել էր իրական մարտի բռնվել իր հետ։ Դոլֆ Լունդգրենը այդ ժամանակ արդեն կարատեի Եվրոպայի չեմպիոն էր։ Հիվանդանոցում նա խաղընկերոջը շնորհակալութուն է հայտնել լավ դերակատարման համար։
- Ստալոնեն ցանկանում է Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել, նկարագրելով մասնավորապես Մուսա լեռան պաշտպանությունը
Լուսանկարներ
խմբագրել-
1983 թվական
-
Ռոնալդ Ռեյգանի, նրա կնոջ Նենսի Ռեյգանի
և դերասանուհի Բրիջետ Նիլսոնի հետ, 1985 թվական -
1988 թվականի լուսանկար
-
2005 թվականին՝ Ռոկկի ֆիլմի
նկարահանումների ժամանակ -
2009 թվական
-
Առնոլդ Շվարցենեգերի հետ,
2012 թվական
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.theguardian.com/film/2016/feb/24/sylvester-stallone-profile-creed-rocky
- ↑ https://www.beliefnet.com/celebrity-faith-database/s/sylvester-stallone.aspx
- ↑ https://web.archive.org/web/20110715155800/http://razzies.com/asp/content/XcNewsPlus.asp?cmd=view&articleid=24
- ↑ 7,0 7,1 7,2 https://web.archive.org/web/20110715155800/http://razzies.com/asp/content/XcNewsPlus.asp?cmd=view&articleid=26
- ↑ https://web.archive.org/web/20110715155800/http://razzies.com/asp/content/XcNewsPlus.asp?cmd=view&articleid=28
- ↑ The Biography Channel (2007). «Sylvester Stallone Biography». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Stated on Inside the Actors Studio, 1999
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվեստր Ստալոնե» հոդվածին։ |