Մարսի դրոշ, Մարս մոլորակի ոչ մի պաշտոնական կարգավիճակ չունեցող դրոշն է։ Կազմվել է Մարսի յուրացման ոչ առևտրային կազմակերպության (Mars Society) և Մոլորակային միության (The Planetary Society) կողմից։
Դրոշը իրավանաբական տեսանկյունից չի կարող ունենալ պաշտոնական կարգավիճակ, քանի որ ըստ տիեզերական տարածության մասին համաձայնագրի, երկնային օբյեկտներին որևէ տարր վերագրելը համարվում է անթույլատրելի[1]։

Մարսի դրոշը

Դրոշը պատկերում է Մարսի հնարավոր ապագան՝ կարմիր գույնը խորհրդանշում է հենց Մարս մոլորակը, իսկ կանաչ ու կապույտ գույները խորհրդանշում են մարդկության կողմից այդ մոլորակի հնարավոր յուրացումն ու օգտագործումը, եթե դրա համար իհարկե ապագայում կլինի համապատասխան հնարավորություն և ցանկություն։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել