HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դեղին (այլ կիրառումներ)

Դեղին ծով[1] ( չինարեն հեշտ. 黄海 , պինին: Huanghai, կարդացվում է «հուան-հայ», կորեերեն՝ 황해, կարդացվում է «հուանգհե»), Խաղաղ օվկիանոսին պատկանող ներփակված ծով։ Գտնվում է Ասիայի արևելյան մասում՝ Կորեայից արևմուտք։ Դեղին ծովի ափին են գտնվում Չինաստանը, Հյուսիսային և Հարավային Կորեաները։ Առաջին եվրոպացին Մարկո Պոլոն էր, ով եղել է Դեղին ծովի ափին։ Տարածքը 416 հզ. կմ², իսկ ամենախորը տեղը՝ 106 մ։ Դեղին ծովն են թափվում Հուանհե, Յալուցզյան գետերը։

Դեղին ծով
Mar Amarillo - BM WMS 2004.jpg
Տեսակծով
ԵրկիրFlag of the People's Republic of China.svg Չինաստան, Flag of South Korea.svg Հարավային Կորեա և Flag of North Korea.svg Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
Խորություն152 մետր
Մակերես380 000 կմ²
Մասն էԽաղաղ օվկիանոս
Ավազանի երկիրFlag of the People's Republic of China.svg Չինաստան
Լիճ հոսող գետGeum River?, Հանգան, Լյաոհե, Yeongsan River?, Ch'ongch'on River?, Daliao River?, Shu River?, Yalu River? և Yihe?
Bohai Sea map hr.svg

ԱնվանումԽմբագրել

Չինարեն Հունհայ անվան (բառացի՝ դեղին ծով) պատճենումն է։ Այդպես է կոչվել առափնյա մասի ջրերի պղտորավուն-դեղին գույնի պատճառով, որը հետևանք է նրա մեջ թափվող Հուանհե գետի բերած դեղնավուն լյոսի[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9 
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 338