ՅուԹյուբ (անգլերեն՝ YouTube, «you» — դու/դուք և «tube» — ալիք, ԴուԱլիք կամ ԴուքԱլիք), տեսանախագծային կայք համացանցում, որի օգտատերերը և այցելուները կարող են հրապարակել, դիտել տեսանյութեր և կիսվել դրանցով։ ՅուԹուբի գրասենյակը գտնվում է Սան Բրունոյում և ստեղծվել է 2005 թվականի փետրվարին։ 2006 թվականի նոյեմբեր 13-ին ՅուԹյուբը 1,6 միլիարդ ԱՄՆ դոլարով գնվել է Գուգլի կողմից։

ՅուԹյուբ
Изображение логотипа
Տեսակվիդեոսթրիմինգի ծառայություն, վիդեոհոսթինգի ծառայություն, օգտագործողի կողմից ստեղծված բովանդակության հարթակ և առցանց համայնք
Հիմնադրված էփետրվարի 14, 2005
ՀիմնադիրՍթիվեն Չեն[1], Ջավեդ Քարիմ[1] և Չադ Հըռլի[1]
Երկիր ԱՄՆ
ՏնօրենNeal Mohan?
Արդյունաբերությունինտերնետ ոլորտ և վիդեոհոսթինգի ծառայություն
Աշխատողների թիվ2000 մարդ (2019)[2]
ՍեփականատերYouTube և Գուգլ[3]
Կայքyoutube.com(անգլ.)
 YouTube Վիքիպահեստում

Չգրանցված այցելուները (ոչ օգտատերերը) կարող են դիտել կայքի տեսահոլովակների մեծ մասը։ Գրանցված մասնակիցները կարող են շատ ավելի մեծ քանակի տեսանյութեր դիտել, այդ թվում՝ 18 տարեկան և բարձր տարիքի համար թույլատրելի տեսանյութեր։ Պոռնոգրաֆիա կամ մերկ տեսարաններ պարունակող տեսանյութ բեռնել ՅուԹուբում արգելված է։ Իսկ այդպիսի բնույթ կրող տեսանյութերը ստանում են զգուշացում, որին չհետևելու դեպքում ալիքը հնարավոր է ժամանակավոր կամ ընդմիշտ փակվել կամ զրկվել մի քանի հնարավորություններից։

Ըստ 2006 թվականի հուլիսի վիճակագրական տվյալների՝ օրական դիտվել է 100 միլիոն տեսանյութ, և վերբեռնվել՝ 65.000։

ՅուԹյուբում օրական ընդհանուր առմամբ դիտվում է 140 միլիոն տեսանյութ

2020 թվականի Մայիսին ՅուԹյուբն[4] ունեցել է 41,9 միլիոն ալիք և ընդհանուր առմամբ 5 միլիարդ տեսանյութ։ Հարկավոր կլինի ավելի քան 1000 տարի, որպեսզի հնարավոր լինի դիտել ՅուԹուբի բոլոր հոլովակները։

Առանձնահատկություններ խմբագրել

 
ՅուԹուբի շտաբը Սան Բրունոյում։

Վիդեո տեխնոլոգիա խմբագրել

Նվագարկում խմբագրել

ՅուԹուբի հոլովակներ դիտելու համար համակարգչում պահանջվում է Adobe Flash Player ծրագրի առկայությունը[5]։

2010 թվականին ՅուԹուբը գործարկում է կայքի փորձարարական տարբերակը, որը, աջակցելով HTML5 ստանդարտը, օգտագործում էր մուլտիմեդիայի համար ներկառուցված ունակությունները[6]։ Սա հնարավորություն էր ընձեռում դիտելու հոլովակները առանց Adobe Flash Player կամ նմանատիպ այլ ծրագրի առկայության[7][8]։ Կայքը ունի համապատասխան էջ, որը հնարավորություն է տալիս աջակցվող դիտարկիչների միջոցով օգտագործել HTML5 նվագարկիչը։ HTML5 հոլովակները հնարավոր է դիտել միայն աջակցվող դիտարկիչներով և H.264 կամ WebM ֆորմատների առկայության դեպքում։ Հարկ է նշել, որ կայքի ոչ բոլոր հոլովակներն են հասանելի այս ֆորմատով[9][10]։

2015 թվականի հունվարի 27-ին ՅուԹուբը հայտարարել է, որ աջակցվող դիտարկիչներում HTML5 դիտարկիչը կգործի մշտապես՝ լռելյայն կերպով։ Աջակցվող դիտարկիչների ցանկցին են պատկանում Google Chrome, Safari 8 և Internet Explorer 11 ժամանակակից դիտարկիչները[11]։

ՅուԹուբը փորձեր է արել HTTP պրոտոկոլի միջոցով դինամիկ հարմարվող հոսքի օգտագործման ուղղությամբ։ Սա առկա ցանցի արագությանը և որակին համապատասխան HTTP հոսքով հարմարվող բիթրեյթի օգտագործում է[12] Ներկայումս նրանք օգտագործում են Adobe Dynamic Streaming for Flash[13]։

Վերբեռնում խմբագրել

ՅուԹուբի բոլոր օգտագործողները կարող են վերբեռնել տեսանյութեր՝ յուրաքանչյուրը մինչև 15 րոպե տևողությամբ։ Այն անձինք, ովքեր կայքի համայնքի ուղեցույցներին համապատասխան լավ պատմություն ունեն, կարող են թույլտվություն ստանալ` վերբեռնելու մինչև 12 ժամ տևողությամբ տեսանյութեր, ինչը պահանջում է հաստատված հաշիվ (սովորաբար բջջային հեռախոսի միջոցով)[14]։ Երբ 2005 թվականին ՅուԹուբը գործարկվեց, հնարավոր էր բեռնել երկար տեսանյութեր, բայց 2006 թվականին թույլատրելի տևողությունը կրճատվեց՝ հասցվելով 10 րոպեի։ Այս որոշման հիմնական պատճառը ՅուԹուբում 10 րոպեն գերազանցող տեսանյութերի շրջանում տեղ գտած հեռուստատեսային ծրագրերի և ֆիլմերի չարտոնագրված ձայնագրություններն էին[15][16]։ 2010 թվականի հուլիսին նախկին թույլատրելի 10 րոպեն դարձվեց 15 րոպե[17]։ Բրաուզերի ամենանոր տարբերակն օգտագործելու դեպքում կարելի է վերբեռնել 20 GB-ից ավելի ծավալով տեսանյութ[18]։

ՅուԹուբը թույլ է տալիս վերբեռնել տեսանյութեր առկա մեդիա ֆորմատների գերակշռող տարբերակներով, որոնցից են՝ container formats, .AVI, .MKV, .MOV, .MP4, DivX, .FLV, .ogg և .ogv։ Վիդեո ֆորմատների շարքում են MPEG-4, MPEG, VOB և .WMV ֆորմատները։ Կայքը աջակցում է նաև 3GP ֆորմատը՝ այսպիսով թույլատրելով բջջային հեռախոսներից վերբեռնումները[19]։ Կայքում հնարավոր է վերբեռնել և՛ պրոգրեսիվ, և՛ միջարկված սկանավորումով տեսանյութեր, սակայն լավագույն որակ ստանալու համար ՅուԹուբը մինչև վերբեռնումը խորհուրդ է տալիս միջարկված տեսանյութերը վերափոխել։ ՅուԹուբի բոլոր վիդեո ֆորմատները օգտագործում են պրոգրեսիվ սկանավորում[20]։

Որակ և ձևաչափեր խմբագրել

ՅուԹուբը, օգտագործելով Sorenson Spark կոդեկը, սկզբնապես առաջարկում էր տեսանյութերի որակի միայն մեկ աստիճան՝ 320x240 պիքսել կետայնությամբ[21][22] with mono MP3 audio.[23]։ 2007 թվականի հունիսին ՅուԹուբն ավելացրեց հեռախոսներով 3GP ֆորմատով տեսանյութեր դիտելու հնարավորություն[24]։ 2008 թվականի մարտին ավելացվել է բարձր որակի ռեժիմը, ինչը տեսանյութերի կետայնությունը բարձրացրեց մինչև 480x360 պիքսել խտության[25]։

2008 թվականի նոյեմբերին ավելացվել է 720p բարձր կետայնությամբ HD տեսանյութերի աջակցություն։ 720p ռեժիմի գործակման ժամանակ ՅուԹուբի նվագարկիչների կողմերի հարաբերությունը 4։3-ից փոխվեց լայնէկրան 16։9 ֆորմատով[26]։ Այս նորամուծությունով ՅուԹուբը որպես իր վիդեո սեղմման լռելյայն ֆորմատ սկսեց օգտագործել H.264/MPEG-4 AVC ֆորմատը։ 2009 թվականի նոյեմբերին ավելացվեց 1080p HD ֆորմատը։ 2010 թվականի հուլիսին ՅուԹուբը հայտարարեց, որ գործարկել է 4K թույլատվությամբ տեսանյութերի մի շարք ֆորմատներ, որոնք հնարավորություն են տալիս վերբեռնելու տեսանյութերը մինչև 4096x3072 պիքսել կետայնությամբ[27][28]։ Հետագայում ՅուԹուբը առավելագույն կետայնությունը նվազեցրել է 3840x2160 պիքսելի, ինչը 1080p ֆորմատի հետ համեմատությամբ երկու կողմերից էլ կրկնակի մեծ է[29]։

2014 թվականին ՅուԹուբը հզոր գրաֆիկական քարտեր պահանջող վիդեո խաղերի ավելի լավ նվագարկման համար ներկայացրեց 60 կադր վայրկյանում նվագարկման հնարավորությունը[30][31]։ Տեսանյութերը հնարավոր է նվագարկել 720p կամ բարձր խտություններով[32]։

Ներկայումս ՅուԹուբի տեսանյութերը հասանելի են որակի մի շարք աստիճաններով։ Նախկին «ստանդարտ որակ» (SQ), բարձր որակ (HQ) և բարձր հստակություն (HD) աստիճանները փոխարինվեցին թվային համարժեքներով, որոնք իրենցից ներկայացնում են տեսանյութի ուղղահայաց կետայնության թիվը։ Տեսանյութերի լռելյայն հոսքը կոդավորվում է VP9 ֆորմատով և Opus ստերեո ֆորմատով, իսկ եթե VP9/WebM ֆորմատը չի աջակցվում դիտարչի/սարքի կողմից, ապա օգտագործվում է H.264/MPEG-4 AVC վիդեո ֆորմատը և AAC աուդիո ֆորմատը[33]։

3D եռաչափ տեսանյութեր խմբագրել

2009 թվականի հուլիսի 21-ին տեղադրված տեսանյութում[38] ՅուԹյուբի ծրագրային ինժեներ Փիթեր Բրեդշոուն հայտարարեց, որ ՅուԹյուբի օգտագործողները արդեն կարող են վերբեռնել 3D տեսանյութեր։ Տեսանյութերը հնարավոր է դիտել մի քանի եղանակով՝ պարզ անագլիֆի (փիրուզագույն/կարմիր ոսպնյակներ) մեթոդը, որը 3D էֆեկտ ստանալու համար օգտագործողից պահանջում է հատուկ ակնոցների կիրառում[39][40][41]։ ՅուԹյուբի ֆլեշ նվագարկիչը կարող է ցուցադրել տարածացուցական կոնտենտ՝ միջարկված տողերով, սյունակներով կամ շախմատի խաղատախտակի ձևով, կողք-կողքի կամ անագլիֆ տարբերակներով՝ օգտագործելով կարմիր/փիրուզագույն, կանաչ/ծիրանագույն, կապույտ/դեղին համադրությունները։ 2011 թվականի մայիսին ՅուԹյուբի նվագարկչի HTML5 տարբերակը սկսեց աջակցել «կողք կողքի» 3D տեսանյութեր, որոնք համատեղելի էին Nvidia 3D Vision-ի հետ[42]։

Կոնտենտի հասանելիություն խմբագրել

ՅուԹյուբն օգտագործողներին առաջարկում է տեսանյութերի դիտում իր կայքից դուրս։ Յուրաքանչյուր տեսանյութ ուղեկցվում է HTML գրառման մի մասնիկի հետ, որը կարող է օգտագործվել տեսանյութը ցանկացած կայքում տեղադրելու համար[43]։ Այս գործիքը հաճախ օգտագործվում է ՅուԹուբի տեսանյութերը սոցիալական ցանցերի էջերում կամ բլոգներում տեղադրելու համար։ Օգտագործողները ցանկանում են տեղադրել վիդեո քննարկումներ, մեկ այլ օգտագործողի տեսանյութից ոգեշնչված կամ դրան վերաբերող «պատասխան» տեսանյութ պատրաստել։ 2013 թվականի օգոստոսի 27-ին ՅուԹուբը հայտարարեց, որ հեռացվելու են վիդեո պատասխանները, քանի որ այն սխալ օգտագործվող ֆունկցիա է համարվում[44]։ Տեսանյութերի տեղադրումը, գնահատումը, մեկնաբանությունները և պատասխանները կարող են արգելափակվել տեսանյութի սեփականատիրոջ կողմից (տվյալ դեպքում տեսանյութը բեռնող օգտագործողի)[45]։

ՅուԹուբը որպես կանոն իր տեսանյութերը բեռնելու համար հղումներ չի ներկայացնում և նախատեսում է դրանց դիտումը միայն կայքի միջերեսով[46]։ Տեսանյութերի մի փոքր մաս, ինչպես օրինակ նախագահական ուղերձները, որպես MP4 ֆայլեր կարող են բեռնվել[47]։ Մի շարք այլ կայքեր, ծրագրեր և դիտարկիչների լրացումներ հնարավորություն են ընձեռում բեռնելու ՅուԹուբի տեսանյութեր[48]։ 2009 թվականի փետրվարին ՅուԹուբը ներկայացրեց փորձնական ծառայություն, որը որոշ գործընկերների թույլ է տալիս տեսանյութերի անվճար և վճարովի բեռնումներ Google Checkout ծառայության միջոցով[49]։ 2012 թվականի հունիսին Գուգլը մի շարք կայքերի, որոնք ՅուԹուբ կայքից հնարավորություն են տալիս բեռնելու տեսանյութեր, գրավոր նամակներ է ուղարկել՝ զգուշացնելով օրենքով պատասխանատվության ենթարկելու մասին[50]։ Ի պատասխան Գուգլի այս նամակների՝ Zamzar կայքը հեռացրել է ՅուԹուբյան տեսանյութերի բեռնման հնարավորությունը[51]։ ՅուԹուբում տեսանյութեր բեռնելու լռելյայն կարգավորումները տվյալ տեսանյութի հեղինակային իրավունքները վերագրում էր նյութը վերբեռնողին, սակայն սկսած 2012 թվականից հնարավորություն ստեղծվեց ընտրելու Creative Commons լիցենզիան, որը հնարավորություն է տալիս այլ օգտագործողների վերօգտագործել տեսանյութը, եթե այն հեղինակային իրավունքներից ազատ է[52]։

Հարթակներ խմբագրել

Ժամանակակից սմարթֆոնների մեծ մասը ունակ են նվագարկելու ՅուԹուբի տեսանյութեր կամ ծրագրի, կամ հարմարեցված կայքի միջոցով։ YouTube Mobile բջջային տարբերակը գործարկվել է 2007 թվականի հունիսին։ Այն տեսանյութերի նվագարկման համար օգտագործում է RTSP հոսքեր[53]։ ՅուԹուբի ոչ բոլոր տեսանյութերն են հասանելի կայքի բջջային տարբերակի համար[54]։

Սկսած 2007 թվականի հունիսից՝ ՅուԹուբի տեսանյութերը հնարավոր էր նվագարկել Էփլ ընկերության սարքերի մեծ մասի վրա։ Նվագարկման համար պահանջվում է, որ ՅուԹուբի կոնտենտը կոդավորվի Apple ընկերության նախընտրած H.264 վիդեո ստանդարտով, ինչը իրագործելու համար պահանջվել է մի քանի ամիս։ ՅուԹուբի տեսանյութերը կարող են նվագարկվել Apple TV, iPod Touch, iPhone, iPad սարքերով[55]։ 2010 թվականի հուլիսին կայքի բջջային տարբերակը վերաթողարկվեց՝ ապահովելով սենսորային էկրաններով սարքերով օգտվելու հարմարավետությունը, ինչպես նաև HTML5 ստանդարտը, որը հնարավորություն տվեց խուսափելու Adobe Flash Player հավելումը օգտագործելուց[56]։ Բջջային տարբերակը նաև հասանելի է որպես բջջային ծրագիր Android և iOS հարթակների վրա[57][58]։ 2012 թվականի սեպտեմբերին ՅուԹուբը թողարկեց iPhone բջջային հեռախոսի համար նախատեսված առաջին ծրագիրը[59]։ Համաձայն GlobalWebIndex-ի, 2013 թվականի ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում YouTube ծրագիրը օգտագործվել է սմարթֆոններ օգտագործողների 35%-ի կողմից՝ այսպիսով դառնալով երրորդ ամենաօգտագործվող ծրագիրը[60]։

TiVo թարմացումը 2008 թվականի հուլիսին թույլատրեց համակարգին փնտրել և նվագարկել ՅուԹուբի տեսանյութերը[61]։ 2009 թվականին ՅուԹուբը գործարկեց "YouTube for TV" ծառայությունը, որը իրենից ներկայացնում էր կայքի ձևափոխված տարբերակը՝ հեռուստատեսային ընդունիչ սարքերի և հեռուստատեսային այլ մեդիա սարքերում վեբ դիտարկիչով տեսանյութեր դիտելու թույլտվությամբ։ Այսպիսով մեխանիկորեն PlayStation 3 և Wii խաղային կոնսոլները ստացան տեսանյութեր դիտելու հնարավորությունը ևս[62][63]։

2009 թվականի հունիսին գործարկվել է YouTube XL-ը, որը իրենից ներկայացնում է ավելի պարզ միջերես՝ հեռուստացույցների էկրանների համար[64]։ ՅուԹուբը ունի ծրագիր Xbox Live-ի համար[65]։ 2012 թվականի նոյեմբերի 15-ին Գուգլը թողարկել է Wii կոնսոլի համար նախատեսված պաշտոնական ծրագիրը՝ այդպիսով հնարավորություն տալով դիտելու ՅուԹուբի տեսանյութերը Wii ալիքից[66]։ Պաշտոնական ծրագիրը հասանելի է նաև Wii U և Nintendo 3DS կոնսոլների համար, տեսանյութերը կարող են նվագարկվել Wii U ինտերնետային դիտարկչի միջոցով՝ օգտագործելով HTML5.[67] Գուգլը ՅուԹուբը հասանելի է դարձրել նաև Roku նվագարկչի վրա 2013 թվականի դեկտեմբերի 17-ից[68]։ Sony PlayStation 4 կոնսոլի համար ծրագիրը հասանելի է 2014 թվականի հոկտեմբերից[69]։

Տեղայնացում խմբագրել

Տեղայնացում խմբագրել

2007 թվականի հունիսի 19-ին Գուգլի տնօրեն Էրիկ Շմիդտը Փարիզում էր՝ գործարկելու միջազգայնացման և տեղայնացման համակարգ[70] Կայքի միջերեսը հասանելի է 75 լեզուներով, մեկ տարածաշրջանային (Հոնկ Կոնգ) և մեկ համաշխարհային տարբերակ[71]։

Երկիր Լեզու Գործարկման ամսաթիվ
  ԱՄՆ (և համաշխարհային գործարկում) Անգլերեն Փետրվարի 15, 2005 (2005-February-15)[70]
  Բրազիլիա Պորտուգալերեն Հունիսի 19, 2007 (2007-June-19)[70]
  Ֆրանսիա Ֆրանսերեն և Բասկերեն Հունիսի 19, 2007 (2007-June-19)[70]
  Իռլանդիա Անգլերեն Հունիսի 19, 2007 (2007-June-19)[70]
  Իտալիա Իտալերեն Հունիսի 19, 2007 (2007-June-19)[70]
  Ճապոնիա Ճապոներեն Հունիսի 19, 2007 (2007-June-19)[70]
  Նիդերլանդներ Հոլանդերեն Հունիսի 19, 2007 (2007-June-19)[70]
  Լեհաստան Լեհերեն Հունիսի 19, 2007 (2007-June-19)[70]
  Իսպանիա Իսպաներեն, Գալիսերեն, կատալաներեն և Բասկերեն Հունիսի 19, 2007 (2007-June-19)[70]
  Մեծ Բրիտանիա Անգլերեն Հունիսի 19, 2007 (2007-June-19)[70]
  Մեքսիկա Իսպաներեն Հոկտեմբերի 11, 2007 (2007-October-11)
  Հոնկոնգ Չինարեն և Անգլերեն Հոկտեմբերի 17, 2007 (2007-October-17)
  Չինաստանի Հանրապետություն Չինարեն Հոկտեմբերի 18, 2007 (2007-October-18)
  Ավստրալիա Անգլերեն Հոկտեմբերի 22, 2007 (2007-October-22)[72]
  Նոր Զելանդիա Անգլերեն Հոկտեմբերի 22, 2007 (2007-October-22)[72]
  Կանադա Ֆրանսերեն և անգլերեն Նոյեմբերի 6, 2007 (2007-November-06)[73]
  Գերմանիա Գերմաներեն Նոյեմբերի 8, 2007 (2007-November-08)[74]
  Ռուսաստան Ռուսերեն Նոյեմբերի 13, 2007 (2007-November-13)[75]
  Հարավային Կորեա Կորեերեն Հունվարի 23, 2008 (2008-January-23)[76]
  Հնդկաստան Հնդկերեն, բենգալերեն, անգլերեն, գուջարաթերեն, կաննադա, մալայալամ, մարաթերեն, թամիլերեն, տելեգուերեն և ուրդու Մայիսի 7, 2008 (2008-May-07)[77]
  Իսրայել Եբրայերեն և անգլերեն Սեպտեմբերի 16, 2008 (2008-September-16)
  Չեխիա Չեխերեն Հոկտեմբերի 9, 2008 (2008-October-09)[78]
  Շվեդիա Շվեդերեն Հոկտեմբերի 22, 2008 (2008-October-22)[79]
  Հարավային Աֆրիկա Աֆրիկաանս, զուլուերեն և անգլերեն Մայիսի 17, 2010 (2010-May-17)[70]
  Արգենտինա Իսպաներեն Սեպտեմբերի 8, 2010 (2010-September-08)[80]
  Ալժիր Ֆրանսերեն և արաբերեն Մարտի 9, 2011 (2011-March-09)[81]
  Եգիպտոս Արաբերեն Մարտի 9, 2011 (2011-March-09)[81]
  Հորդանան Արաբերեն Մարտի 9, 2011 (2011-March-09)[81]
  Մարոկկո Ֆրանսերեն և արաբերեն Մարտի 9, 2011 (2011-March-09)[81]
  Սաուդյան Արաբիա Արաբերեն Մարտի 9, 2011 (2011-March-09)[81]
  Թունիս Ֆրանսերեն և արաբերեն Մարտի 9, 2011 (2011-March-09)[81]
  Եմեն Արաբերեն Մարտի 9, 2011 (2011-March-09)[81]
  Քենիա Սուահիլի և անգլերեն Սեպտեմբերի 1, 2011 (2011-September-01)[82]
  Ֆիլիպիններ Ֆիլիպիներեն և անգլերեն Հոկտեմբերի 13, 2011 (2011-October-13)[83]
  Սինգապուր Անգլերեն, մալայերեն, չինարեն և թամիլերեն Հոկտեմբերի 20, 2011 (2011-October-20)
  Բելգիա Ֆրանսերեն և հոլանդերեն Նոյեմբերի 16, 2011 (2011-November-16)[70]
  Կոլումբիա Իսպաներեն Նոյեմբերի 30, 2011 (2011-November-30)[84]
  Ուգանդա Անգլերեն և սուահիլի Դեկտեմբերի 2, 2011 (2011-December-02)[85]
  Նիգերիա Անգլերեն Դեկտեմբերի 7, 2011 (2011-December-07)
  Չիլի Իսպաներեն Հունվարի 20, 2012 (2012-January-20)[86]
  Հունգարիա Հունգարերեն Փետրվարի 29, 2012 (2012-February-29)[87]
  Մալայզիա Մալայերեն և անգլերեն Մարտի 22, 2012 (2012-March-22)[88]
  Պերու Իսպաներեն Մարտի 25, 2012 (2012-March-25)[89]
  ԱՄԷ Արաբերեն և անգլերեն Ապրիլի 1, 2012 (2012-April-01)[90]
  Հունաստան Հունարեն Մայիսի 1, 2012 (2012-May-01)
  Ինդոնեզիա Ինդոնեզերեն և անգլերեն Մայիսի 17, 2012 (2012-May-17)[91]
  Գանա Անգլերեն Հունիսի 5, 2012 (2012-June-05)[92]
  Սենեգալ Ֆրանսերեն և անգլերեն Հուլիսի 4, 2012 (2012-July-04)[93]
  Թուրքիա Թուրքերեն Հոկտեմբերի 1, 2012 (2012-October-01)[94]
  Ուկրաինա Ուկրաիներեն և ռուսերեն Դեկտեմբերի 13, 2012 (2012-December-13)[95]
  Դանիա Դանիերեն Փետրվարի 1, 2013 (2013-February-01)
  Ֆինլանդիա Ֆիններեն Փետրվարի 1, 2013 (2013-February-01)[96]
  Նորվեգիա Նորվեգերեն Փետրվարի 1, 2013 (2013-February-01)[97]
  Շվեյցարիա Գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն Մարտի 29, 2013 (2013-March-29)[98]
  Ավստրիա Գերմաներեն Մարտի 29, 2013 (2013-March-29)
  Ռումինիա Ռումիներեն Ապրիլի 18, 2013 (2013-April-18)[99]
  Պորտուգալիա Պորտուգալերեն Ապրիլի 25, 2013 (2013-April-25)[100]
  Սլովակիա Սլովակերեն Ապրիլի 25, 2013 (2013-April-25)[101]
  Բահրեյն Արաբերեն Օգոստոսի 16, 2013 (2013-August-16)[102]
  Քուվեյթ Արաբերեն Օգոստոսի 16, 2013 (2013-August-16)[102]
  Օման Արաբերեն Օգոստոսի 16, 2013 (2013-August-16)[102]
  Կատար Արաբերեն Օգոստոսի 16, 2013 (2013-August-16)[102]
  Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիերեն, խորվաթերեն, սերբերեն Մարտի 17, 2014 (2014-March-17)
  Բուլղարիա Բուլղարերեն Մարտի 17, 2014 (2014-March-17)[103]
  Խորվաթիա Խորվաթերեն Մարտի 17, 2014 (2014-March-17)[104]
  Էստոնիա Էստոներեն Մարտի 17, 2014 (2014-March-17)[105]
  Լատվիա Լատվիերեն Մարտի 17, 2014 (2014-March-17)[106]
  Լիտվա Լիտվերեն Մարտի 17, 2014 (2014-March-17)
  Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոներեն, սերբերեն, թուրքերեն Մարտի 17, 2014 (2014-March-17)
  Չեռնոգորիա Սերբերեն և խորվաթերեն Մարտի 17, 2014 (2014-March-17)
  Սերբիա Սերբերեն Մարտի 17, 2014 (2014-March-17)
  Սլովենիա Սլովեներեն Մարտի 17, 2014 (2014-March-17)[107]
  Թաիլանդ Թաիլանդերեն Ապրիլի 1, 2014 (2014-April-01)[108]
  Լիբանան Արաբերեն Մայիսի 1, 2014 (2014-May-01)[102]
  Պուերտո Ռիկո Իսպաներեն և անգլերեն Օգոստոսի 23, 2014 (2014-August-23)
  Վիետնամ Վիետնամերեն Հոկտեմբերի 1, 2014 (2014-October-01)[109]
  Լիբիա Արաբերեն Փետրվարի 1, 2015 (2015-February-01)
  Տանզանիա Անգլերեն և սուահիլի Հունիսի 2, 2015 (2015-June-02)
  Զիմբաբվե Անգլերեն Հունիսի 2, 2015 (2015-June-02)
  Ադրբեջան Ադրբեջաներեն Հոկտեմբերի 12, 2015 (2015-October-12)
  Բելառուս Բելառուսերեն և ռուսերեն Հոկտեմբերի 12, 2015 (2015-October-12)
  Վրաստան Վրացերեն Հոկտեմբերի 12, 2015 (2015-October-12)
  Ղազախստան Ղազախերեն և ռուսերեն Հոկտեմբերի 12, 2015 (2015-October-12)
  Իրաք Արաբերեն Նոյեմբերի 9, 2015 (2015-November-09)
  Նեպալ Նեպալերեն Հունվարի 12, 2016 (2016-January-12)
  Պակիստան Ուրդու և անգլերեն Հունվարի 12, 2016 (2016-January-12)
  Շրի Լանկա Սինհալերեն, թամիլերեն և անգլերեն Հունվարի 12, 2016 (2016-January-12)
  Ճամայկա Անգլերեն Օգոստոսի 4, 2016 (2016-August-04)
  Մալթա Անգլերեն Հունիսի 24, 2018 (2018-June-24)
  Բոլիվիա Իսպաներեն Հունվարի 30, 2019 (2019-January-30)
  Կոստա Ռիկա Իսպաներեն Հունվարի 30, 2019 (2019-January-30)
  Էկվադոր Իսպաներեն Հունվարի 30, 2019 (2019-January-30)
  Սալվադոր Իսպաներեն Հունվարի 30, 2019 (2019-January-30)
  Գվատեմալա Իսպաներեն Հունվարի 30, 2019 (2019-January-30)
  Հոնդուրաս Իսպաներեն Հունվարի 30, 2019 (2019-January-30)
  Նիկարագուա Իսպաներեն Հունվարի 30, 2019 (2019-January-30)
  Պանամա Իսպաներեն Հունվարի 30, 2019 (2019-January-30)
  Ուրուգվայ Իսպաներեն Հունվարի 30, 2019 (2019-January-30)
  Պարագվայ Իսպաներեն Փետրվարի 21, 2019 (2019-February-21)
  Դոմինիկյան Հանրապետություն Իսպաներեն Փետրվարի 21, 2019 (2019-February-21)
  Կիպրոս Հունարեն և թուրքերեն Մարտի 13, 2019 (2019-March-13)
  Լիխտենշտայն Գերմաներեն Մարտի 13, 2019 (2019-March-13)
  Վենեսուելա Իսպաներեն Մարտի 10, 2020 (2020-March-10)
  Պապուա Նոր Գվինեա Անգլերեն 2020
  Բանգլադեշ Բենգալերեն և անգլերեն Սեպտեմբերի 2, 2020 (2020-September-02)

Կայքի միջերեսը առաջարկում է օգտագործել կայքի տեղական տարբերակը՝ հիմքը ընդունելով այցելուի IP հասցեն։ Երբեմն հնարավոր է տեսնել «պարունակությունը հասանելի չէ Ձեր երկրում» (անգլ.՝ "This video is not available in your country") հաղորդագրությունը, ինչը կարող է հայտնվել հեղինակային իրավունքների սահմանափակումների կամ ոչ պատշաճ պարունակության պատճառով[110]։

Կայքը հասանելի է 76 լեզուներով, որոնցից որոշները տեղական ալիքներ չունեն։

Գրաքննություն խմբագրել

Հայաստանում խմբագրել

Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ին հայտարարված արտակարգ դրության ժամանակ ՅուԹուբը մի քանի օր արգելափակված է եղել, մինչև մարտի 16-ը, երբ հանվեց ԶԼՄ-ների միայն պետական, պաշտոնական տեղեկություններ տարածելու պահանջը։

Ամբողջ նախընտրական շրջանում կայքը ակտիվ օգտագործվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցողների և հակառակորդների կողմից։ Արգելափակման ընթացքում տեսահոլովակները երկու կողմից էլ տեղադրվում էին բազմաթիվ այլ նմանատիպ կայքերում։

Թուրքիայում խմբագրել

Թուրքիայում ՅուԹուբը պարբերաբար արգելափակվում է, որպես կանոն տխրահռչակ 301-րդ հոդվածի պատճառով, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին և թուրք ժողովրդին վիրավորող տեսահոլովակների առկայության պատճառով։ Երբեմն արգելափակվում էին միայն կոնկրետ տեսահոլովակներ պարունակող էջեր։

Թուրքմենստանում խմբագրել

2009 թվականի դեկտեմբերի 25-ին, անվտանգության նկատառումներից ելնելով, ՅուԹուբը արգելափակվել է Թուրքմենստանում երկրում միակ ինտերնետ-պրովայդերի՝ «Թուրքմենտելեկոմի» կողմից։

Հյուսիսային Կորեա խմբագրել

Հյուսիսային Կորեայում ՅուԹուբը արգելափակված է ինտերնետի և դրա հասանելիության հետ կապված երկրի օրենքների պատճառով։ Այն ամբողջությամբ արգելափակված է 2016 թվականի ապրիլից, և Հյուսիսային Կորեայի կառավարությունը նախազգուշացրել է, որ ցանկացած ոք, ով կփորձի մուտք գործել դրան, ենթակա է պատժի։

Չինաստանում խմբագրել

ՅուԹուբը առաջին անգամ արգելափակվել է Չինաստանում ավելի քան հինգ ամսով՝ 2007 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 2008 թվականի մարտի 22-ը։ Այն կրկին արգելափակվեց 2009 թվականի մարտի 24-ից, և այդ ժամանակվանից ՅուԹուբը անհասանելի էր մայրցամաքային Չինաստանից։ Այնուամենայնիվ, ՅուԹուբը դեռ կարելի է մուտք գործել Հոնկոնգից, Մակաոյից, Շանհայի ազատ առևտրի գոտուց, հատուկ հյուրանոցներից և VPN-ի միջոցով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://usatoday30.usatoday.com/tech/news/techinnovations/2005-11-21-video-websites_x.htm — 2005.
  2. https://web.archive.org/web/20190331065227/https://www.omnicoreagency.com/youtube-statistics/
  3. https://www.youtube.com/t/terms
  4. «YouTube». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
  5. Fildes, Jonathan (2009 թ․ հոկտեմբերի 5). «Flash moves on to smart phones». BBC. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 30-ին.
  6. «YouTube HTML5 Video Player». YouTube. Վերցված է 2011 թ․ ապրիլի 12-ին.
  7. «Watch this YouTube Video without the Flash Player». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 30-ին.
  8. «HTML5 YouTube viewer: close, but not quite there». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 30-ին.
  9. «YouTube HTML5 Video Player». Վերցված է 2010 թ․ հունվարի 21-ին.
  10. Shankland, Stephen (2010 թ․ մայիսի 19). «Google tries freeing Web video with WebM». CNET.com. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.(չաշխատող հղում)
  11. Amadeo, Ron (2015 թ․ հունվարի 27). «YouTube says HTML5 video ready for primetime, makes it default». Ars Technica. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  12. Rajeev Tiwari (2013 թ․ հունվարի 3). «Streaming Media and RTOS: MPEG-DASH Support in Youtube». Streamingcodecs.blogspot.hu. Վերցված է 2014 թ․ մարտի 13-ին.
  13. YouTube: Google I/O 2013 - Adaptive Streaming for You and YouTube ՅուԹյուբում
  14. Video length for uploading YouTube Help. Retrieved April 17, 2012.
  15. Fisher, Ken. «YouTube caps video lengths to reduce infringement». Ars Technica. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 4-ին.
  16. «Account Types: Longer videos». YouTube. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 4-ին.
  17. Lowensohn, Josh (2010 թ․ հուլիսի 29). «YouTube bumps video limit to 15 minutes». CNET. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  18. "Upload videos longer than 15 minutes". YouTube. Retrieved April 6, 2014.
  19. «Video Formats: File formats». YouTube. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 4-ին.
  20. «Getting Started: File formats». YouTube. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
  21. Tinic Uro (2005 թ․ օգոստոսի 13). «The quest for a new video codec in Flash 8». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 27-ին. «We went this route before with Sorenson Spark which is an incomplete implementation of H.263 and it bit us badly when trying to implement certain solutions.»
  22. Adobe Systems Incorporated (2010). «Adobe Flash Video File Format Specification Version 10.1» (PDF). էջ 72. Վերցված է 2011 թ․ հունվարի 27-ին. «Sorenson H.263»
  23. «Market Demand for Sorenson Media's Sorenson Spark Video Decoder Expands Sharply». Sorenson Media. 2009 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 31-ին.
  24. «YouTube Mobile goes live». 2007 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 11-ին.
  25. «YouTube Blog – YouTube Videos in High Quality». YouTube. 2008 թ․ մարտի 24. Վերցված է 2009 թ․ ապրիլի 4-ին.
  26. «YouTube videos go HD with a simple hack». CNET. 2008 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
  27. «What's bigger than 1080p? 4K video comes to YouTube». Official YouTube Blog. 2010 թ․ հուլիսի 9. Վերցված է 2010 թ․ հուլիսի 10-ին.
  28. Lowensohn, Josh (2010 թ․ հուլիսի 9). «YouTube now supports 4k-resolution videos». CNET. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 10-ին.
  29. «Advanced encoding settings - YouTube Help». Google. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
  30. Glotzbach, Matthew (2014 թ․ հունիսի 26). «Look ahead: creator features coming to YouTube». The Official YouTube Partners & Creators Blog.
  31. Stuart, Keith (2014 թ․ հունիսի 27). «Battlefield Hardline ushers in era of smooth YouTube trailers». The Guardian. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
  32. Kumparak, Greg (2014 թ․ հոկտեմբերի 29). «YouTube Can Now Play Videos At A Buttery 60 Frames Per Second».
  33. «Deploying VP9 at YouTube: a postmortem - Steven Robertson». 2014 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  34. Macall, Fred (2013). «YTCrack v0.24b». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  35. McFarland, Patrick (2010 թ․ մայիսի 24). «Approximate YouTube Bitrates». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին.
  36. «Bigger and Better: Encoding for YouTube 720p HD». December 2008. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին.
  37. Biggs, Billy (2009 թ․ նոյեմբերի 12). «1080p HD Is Coming to YouTube». Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին.
  38. «YouTube in 3D». YouTube. 2009 թ․ հուլիսի 21. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 3-ին.
  39. Marquit, Miranda (2009 թ․ հուլիսի 23). «YouTube in 3D?». Physorg. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 3-ին.
  40. Dsouza, Keith (2009 թ․ հուլիսի 20). «YouTube 3D Videos». Techie Buzz. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 3-ին.
  41. Sobti, Kshitij (2009 թ․ հուլիսի 21). «YouTube adds a dimension, 3D goggles not included». thinkdigit. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 3-ին.
  42. Ryan Smith (2011 թ․ մայիսի 26). «YouTube Adds Stereoscopic 3D Video Support (And 3D Vision Support, Too)». AnandTech. Վերցված է 2011 թ․ մայիսի 26-ին.
  43. «YouTube embedded video guide».
  44. «So long, video responses... Next up: better ways to connect». YouTube Creators Blog. 2013 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
  45. YouTube. «Control comments and video responses». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
  46. «Terms of Use, 5.B». YouTube. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին.
  47. CNET (2009 թ․ հունվարի 16). «(Some) YouTube videos get download option». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
  48. Milian, Mark (2009 թ․ փետրվարի 19). «YouTube looks out for content owners, disables video ripping». Los Angeles Times. Վերցված է 2009 թ․ փետրվարի 21-ին.
  49. Rao, Leena (2009 թ․ փետրվարի 12). «YouTube Hopes To Boost Revenue With Video Downloads». Washington Post. Վերցված է 2009 թ․ փետրվարի 19-ին.
  50. Torrentfreak (2012 թ․ հունիսի 19). «Google Threatens To Sue Huge YouTube MP3 Conversion Site». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  51. Zamzar (2012 թ․ հունիսի 12). «Downloading YouTube videos – no longer supported». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  52. «Here's your invite to reuse and remix the 4 million Creative Commons-licensed videos on YouTube». YouTube Official Blog. 2012 թ․ հուլիսի 25. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  53. «YouTube Mobile».
  54. Google Operating System (2007 թ․ հունիսի 15). «Mobile YouTube». Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  55. «YouTube Live on Apple TV Today; Coming to iPhone on June 29». Apple. 2007 թ․ հունիսի 20. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
  56. Zibreg, Christian (2010 թ․ հուլիսի 8). «Goodbye Flash: YouTube mobile goes HTML5 on iPhone and Android». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  57. Kincaid, Jason (2010 թ․ հուլիսի 7). «YouTube Mobile Goes HTML5, Video Quality Beats Native Apps Hands Down». Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  58. «YouTube 2.1 App Now Available on Android Market». 2010 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  59. «New YouTube iPhone app preempts iOS6 demotion». The Guardian. London. 2012 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.
  60. Cooper Smith (2013 թ․ սեպտեմբերի 5). «Google+ Is The Fourth Most-Used Smartphone App». Business Insider. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  61. «TiVo Getting YouTube Streaming Today». Gizmodo. 2007 թ․ հուլիսի 17. Վերցված է 2009 թ․ փետրվարի 17-ին.
  62. «YouTube video comes to Wii and PlayStation 3 game consoles». Los Angeles Times. 2009 թ․ հունվարի 15. Վերցված է 2009 թ․ հունվարի 17-ին.
  63. «Coming Up Next... YouTube on Your TV». YouTube Blog. 2009 թ․ հունվարի 15. Վերցված է 2009 թ․ մայիսի 10-ին.
  64. «Experience YouTube XL on the Big Screen». YouTube Blog. YouTube. 2009 թ․ հունիսի 2. Վերցված է 2009 թ․ հունիսի 20-ին.
  65. «Xbox Live Getting Live TV, YouTube & Bing Voice Search». Mashable. 2011 թ․ հունիսի 6. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.
  66. «YouTube app wanders onto Nintendo Wii days before Wii U launch». Techradar.com. 2012 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
  67. «Just for U: YouTube arrives on Wii U». Youtube.com. 2012 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  68. Variety: YouTube Channel Now Playing on Roku Retrieved December 17, 2013
  69. Pwn, share, repeat with YouTube on PlayStation 4, YouTube blog, October 28, 2014.
  70. 70,00 70,01 70,02 70,03 70,04 70,05 70,06 70,07 70,08 70,09 70,10 70,11 70,12 Sayer, Peter (2007 թ․ հունիսի 19). «Google launches YouTube France News». PC Advisor. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 3-ին.
  71. «YouTube homepage (See the localisation section below)». Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  72. 72,0 72,1 Nicole, Kristen (2007 թ․ հոկտեմբերի 22). «YouTube Launches in Australia & New Zealand». Mashable. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 3-ին.
  73. Nicole, Kristen (2007 թ․ նոյեմբերի 6). «YouTube Canada Now Live». Mashable. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 3-ին.
  74. Ostrow, Adam (2007 թ․ նոյեմբերի 8). «YouTube Germany Launches». Mashable. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 3-ին.
  75. «YouTube перевелся на русский» (ռուսերեն). Kommersant Moscow. 2007 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2012 թ․ մարտի 22-ին.
  76. Williams, Martyn (2008 թ․ հունվարի 23). «YouTube Launches Korean Site». PC World. Վերցված է 2012 թ․ մարտի 22-ին.
  77. Joshi, Sandeep (2008 թ․ մայիսի 8). «YouTube now has an Indian incarnation». The Hindu. Chennai, India. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 3-ին.
  78. Bokuvka, Petr (2008 թ․ հոկտեմբերի 12). «Czech version of YouTube launched. And it's crap. It sucks». The Czech Daily Word. Wordpress.com. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 3-ին.
  79. Launch video unavailable when YouTube opens up in Sweden October 23, 2008. Retrieved December 7, 2012.
  80. «YouTube launches in Argentina». 2010 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 9-ին.
  81. 81,0 81,1 81,2 81,3 81,4 81,5 81,6 «YouTube Launches Local Version For Algeria, Egypt, Jordan, Morocco, Saudi Arabia, Tunisia and Yemen». ArabCrunch. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին.
  82. Jidenma, Nmachi (2011 թ․ սեպտեմբերի 1). «Google launches YouTube in Kenya». The Next Web. Վերցված է 2012 թ․ մարտի 22-ին.
  83. Nod, Tam (2011 թ․ հոկտեմբերի 13). «YouTube launches 'The Philippines'». The Philippine Star. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
  84. YouTube launches localized website for Colombia December 1, 2011. Retrieved December 1, 2011.
  85. Google Launches YouTube Uganda Արխիվացված 2012-01-04 Wayback Machine December 2, 2011. Retrieved January 15, 2012.
  86. Google launches YouTube Chile Արխիվացված 2012-03-25 Wayback Machine March 19, 2012. Retrieved March 22, 2012.
  87. Google Launches Hungarian YouTube Արխիվացված 2013-01-17 Wayback Machine March 12, 2012. Retrieved March 22, 2012.
  88. YouTube Launches Local Domain For Malaysia March 22, 2012. Retrieved March 22, 2012.
  89. YouTube Peru Launched, Expansion continues March 27, 2012. Retrieved April 1, 2012.
  90. Bindu Suresh Rai (2012 թ․ ապրիլի 2). «UAE version of YouTube launched». Emirates 247. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  91. "YouTube Launches Indonesian Version", June 15, 2012. Retrieved July 8, 2012.
  92. "Google launches YouTube in Ghana" Արխիվացված 2017-02-12 Wayback Machine, June 22, 2012. Retrieved July 8, 2012.
  93. "YouTube launches local portal in Senegal", Jubr> ^[3] itag 120 is for live streaming and has metadata referring to "Elemental Technologies Live".July 16, 2012. Retrieved July 25, 2012.
  94. "YouTube's Turkish version goes into service", October 1, 2012. Retrieved October 1, 2012.
  95. Tarasova, Maryna (2012 թ․ դեկտեմբերի 13). «YouTube приходить в Україну! (YouTube comes in Ukraine!)». Ukraine: Google Ukraine Blog. (ուկր.)
  96. Sormunen, Vilja (2013 թ․ փետրվարի 6). «YouTube Launches in the Nordics». Nordic: KLOK. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  97. «YOUTUBE LAUNCHED IN NORWAY». Norway: TONO. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
  98. «YouTube goes Swiss». Swiss: swissinfo. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
  99. «Youtube România se lansează într-o săptămână». Romania: ZF.ro. Վերցված է 2013 թ․ մայիսի 14-ին.
  100. «Google lança versão lusa do YouTube». Portugal: Luso Noticias. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 14-ին.
  101. (2013 թ․ մայիսի 21). «Slováci už môžu oficiálne zarábať na tvorbe videí pre YouTube» (Slovak). Vat Pravda. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին. {{cite web}}: External link in |author= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  102. 102,0 102,1 102,2 102,3 102,4 Nick Rego (2013 թ․ սեպտեմբերի 16). «YouTube expands monetization and partnership in GCC». tbreak Media. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն); External link in |author= (օգնություն)
  103. Ивелина Атанасова (2014 թ․ մարտի 18). «YouTube рекламата става достъпна и за България» (Bulgarian). New Trend. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն); External link in |author= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  104. «Oglašavanje na video platformi YouTube od sad dostupno i u Hrvatskoj» (Croatian). Lider. 2014 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  105. Siiri Oden (2014 թ․ մարտի 19). «Youtube reklaamid - uued võimalused nüüd ka Eestis!» (Estonian). Meedium. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  106. Marta (2014 թ․ մարտի 18). «Tagad reklāmas iespējas Youtube kanālā iespējams izmantot arī Latvijā» (Latvian). Marketing. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն); External link in |author= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  107. STA (2014 թ․ մարտի 18). «Na Youtube prihajajo tudi slovenski video oglasi» (Slovenian). Dnevnik. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  108. Asina Pornwasin (2014 թ․ ապրիլի 3). «YouTube introduces homepage especially». The Nation. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.
  109. Google launches YouTube Việt Nam October 1, 2014. Retrieved May 10, 2014.
  110. «Learn More: Video not available in my country». YouTube Help. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել