Վիքին սիրում է հուշարձաններ

«Վիքին սիրում է հուշարձաններ» (անգլ.՝ Wiki Loves Monuments), ամենամյա միջազգային լուսանկարչական մրցույթ, որն անցկացվում է սեպտեմբեր ամսին։ Մասնակիցները լուսանկարում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները և ապա դրանք բեռնում Վիքիպահեստ։ Նպատակը մասնակից երկրներում ճարտարապետական հուշարձանների նկատմամբ հետաքրքրության հրավիրումն է։

Վիքին սիրում է հուշարձաններ
Изображение логотипа
2019 թվականին «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթին մասնակցող երկրներ
Տեսակլուսանկարչական մրցույթ
ՀաճախականությունԱմենամյա
Երկիր Իտալիա և  Նիդերլանդներ
ՎայրԱմբողջ աշխարհ
Առաջինը2010
Վերջինը2018
Մասնակիցներլուսանկարիչներ
ՀիմնադիրՎիքիմեդիա շարժում
wikilovesmonuments.org(անգլ.), wikilovesmonuments.wikimedia.it(իտալ.) և wikilovesmonuments.nl(նիդեր.)
 Wiki Loves Monuments Վիքիպահեստում

«Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթն առաջին անգամ կազմակերպվել է 2010 թվականին Նիդերլանդներում։ Հաջորդ տարի մրցույթն անցկացվել է եվրոպական ևս մի քանի երկրներում, և համաձայն Գինեսի ռեկորդների գրքի՝ այն ճանաչվել է ամենաշատ մասնակիցներով աշխարհի խոշորագույն լուսանկարչական մրցույթ[1]։  2012 թվականին մրցույթն ընդլայնվել է Եվրոպայի սահմաններից դուրս․ այդ թվականին մրցույթին մասնակցել են լուսանկարիչներ 35 երկրից[2]։

Հաղթող լուսանկարներ խմբագրել

Գինեսի գրքում խմբագրել

2012-ին մրցույթը Գինեսի գրքում գրանցվել է որպես աշխարհի ամենախոշոր լուսանկարչական մրցույթը[3]։

ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Guinness World Records, Largest photography competition, 2012.
  2. Eglash, Ruth (2012 թ․ օգոստոսի 28). «Hundreds of cultural sites to be visually documented during "Wiki Loves Monuments event."». Jerusalem Post. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 15-ին.
  3. Գինեսյան համաշխարհային ռեկորդներ, Ամենախոշոր լուսանկարչական մրցույթը 2012 թ․։

Արտաքին հղումներ խմբագրել