Նիկոլաս Ջեյմս Վույչիչ (անգլ.՝ Nicholas James Vujicic, դեկտեմբերի 4, 1982(1982-12-04), Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի ավետարանական քարոզիչ և մոտիվացիոն խոսնակ, որը ծնվել է տետրաամելիայի համախտանիշով[2] ․ հազվադեպ հանդիպող խանգարում, որը բնութագրվում է չորս վերջույթների բացակայությամբ։

Նիք Վույչիչ
անգլ.՝ Nicholas James Vujicic
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 4, 1982(1982-12-04) (40 տարեկան)
ԾննդավայրՄելբուռն, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնավետարանչականություն[1]
ԿրթությունԳրիֆիթի համալսարան, McAllen High School? և Runcorn State High School?
Մասնագիտությունմոտիվացիոն խոսնակ, դերասան, գրող և մեկենաս
Կայքlifewithoutlimbs.org
 Nick Vujicic Վիքիպահեստում

Կենսագրություն Խմբագրել

Ծնվել է Ավստրալիայի Մելբուռն քաղաքում 1982 թվականին Հարավսլավիայից ներգաղթած Դուշանկա և Բորիսլավ Վույչիչների սերբական ընտանիքում[3][4]։

Ծնվել է տետրաամելիայի համախտանիշով, առանց ամբողջապես ձևավորված վերջույթների։ Իր ինքնակենսագրականի համաձայն՝ մայրը հրաժարվել է տեսնել և գրկել նրան, երբ բուժքույրը նրան ցույց է տվել, սակայն նա և իր ամուսինն ի վերջո ընդունել են երեխայի վիճակն ու այն համարել «Աստծո որոշումն իրենց որդու համար»[5]։

Ունի երկու փոքրիկ, դեֆորմացված ոտքեր, որոնցից մեկին իր տեսքի համար նա անվանում է «հավի եփած բուդ»[6]։ Այդ ոտքի մատներն սկզբում միաձուլված են եղել, սակայն վիրահատություն է կատարվել դրանք առանձնացնելու համար, որպեսզի նա կարողանա որպես մատներ դրանք օգտագործել բռնելու, էջ շրջելու և այլ բաներ անելու համար[7]։ Այդ ոտքի օգնությամբ ի վիճակի է եղել օգտագործել էլեկտրական անվասայլակ, համակարգիչ և բջջային հեռախոս։ Ինքնասպանության փորձ է արել, սակայն նշել նաև, որ ինքն «ունեցել է զարմանալիորեն նորմալ մանկություն»։

Չնայած հասակակիցների ծաղրանքներին՝ Նիքն իր դեռահասության և երիտասարդության ժամանակահատվածում մեծ զարգացում է արձանագրել։ Մի անգամ մայրը նրան լրագրի հոդված է ցույց տվել մի մարդու մասին, որը տասնյոթ տարեկանում պայքարում էր ծանր հաշմանդամության դեմ, ու Նիքն սկսել է քննարկումներ վարել աղոթողների իր խմբում[8] ։ 21 տարեկանում ավարտել է Քվինսլենդի Գրիֆիթ համալսարանը առևտրի բնագավառում բակալավրի գիտական աստիճանով և հաշվապահական հաշվառման ու ֆինանսական պլանավորման ոլորտի կրկնակի մասնագիտացմամբ։

2005 թվականին հիմնադրել է «Կյանքն առանց վերջույթների»[9] միջազգային ոչ առևտրային կազմակերպությունն ու նախարարությունը։ 2007 թվականին հիմնադրել է «Attitude is Altitude» աշխարհիկ մոտիվացիոն խոսնակների ընկերությունը։

Նկարահանվել է «Թիթեռների կրկես» կարճամետրաժ ֆիլմում[10]։ 2010 թվականին «Method Fest Independent Film Festival» կինոփառատոնում Ուիլլի դերակատարման համար արժանացել է «Լավագույն դերասան կարճամետրաժ ֆիլմում» մրցանակին[11]։

2011 թվականին «Attitude is Altitude» ընկերությունը թողարկել է Վույչիչի «Ինչ որ բան ևս» երգն ու երաժշտական տեսահոլովակը[12][13]։

Հավատ Խմբագրել

Իր վեբկայքերում Վույչիչը նշել է քրիստոնեական հավատքին իր նվիրվածության մասին[14]։ Նրա հավատքի հիմունքներում ընդգրկված է Քրիստոսի մոտալուտ երկրորդ գալուստը, թեև հրապարակայնորեն չի պատկանում որևէ դավանանքի կամ ուսմունքի[փա՞ստ]։

Անձնական կյանք Խմբագրել

2002 թվականի մարտի 9-ին տեղափոխվել է Կալիֆոռնիա։ 2008 թվականին Դալասից ոչ հեռու գտնվող ՄքՔինի քաղաքում հանդիպել է Կանաե Մինահարային, որի հետ ամուսնացել է 2012 թվականի փետրվարի 12-ին[15]։ Զույգն ունի չորս երեխա[16][17][18][19] և բնակվում է հարավային Կալիֆոռնիայում[20]։

Գրքեր և հրատարակություններ Խմբագրել

Վույչիչի առաջին գիրքը՝ «Կյանք առանց վերջույթների․ ոգեշնչում զվարճալիորեն լավ կյանքի համար», հրատարակվել է 2010 թվականին «Ռանդոմ Հաուս» ամերիկյան տպագրատան կողմից և թարգմանվել ավելի քան 30 լեզվով[21]։

Թողարկել է 2005 թվականին նկարահանված մոտիվացիոնալ «Կյանքի մեծ նպատակը» DVD-ն, որտեղ արտացոլված է իր ընտանեկան կյանքն ու ամենօրյա զբաղմունքները։ DVD-ի երկրորդ մասը նկարահանվել է Բրիսբենում՝ տեղական եկեղեցու կողմից և թողարկվում է երիտասարդների համար՝ «Չկան ձեռքեր, չկան ոտքեր․ դա խնդիր չէ» վերնագրով[փա՞ստ]։

  • «Կյանք առանց վերջույթների․ ոգեշնչում զվարճալիորեն լավ կյանքի համար», (2010), 978-0307589743
  • «Քո կյանքն առանց վերջույթների», (2012), 978-0307731043
  • «Առանց սահմանափակման․ նվիրումներ զվարճալիորեն լավ կյանքի համար», (2013), 978-0307730916
  • «Անդիմադրելին․ հավատի անհավատալի ուժը գործողության մեջ», (2013), 978-0307730893
  • «Հավատքի անխափան ուժը», (2014), 978-1601426765
  • «Ամուր կանգնի՛ր», (2015), 978-1601427823
  • «Կյանքն առանց սահմանների», (2016), 978-1601426185
  • «Եղիր ձեռքերն ու ոտքերը․ աստծո սիրով ապրելով նրա բոլոր զավակների համար», փետրվարի 13, 2018, 978-1601426208

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. http://katolik.ru/pod-odnim-nebom/113970-u-populyarnogo-khristianina-bez-ruk-i-bez-nok-nika-vujchicha-rodilsya-syn-foto.html
  2. Born WITH double the arms and legs. 4 arms and 4 legs at BBC; published 23 February 2011; retrieved 18 November 2015.
  3. «Nick Vujicic – The Man Who Has Inspired Millions - World Top Updates»։ Worldtopupdates.com։ մայիսի 26, 2017։ Վերցված է 2017 թ․ հունիսի 28 
  4. Z. Lazarević։ «Roditelji Nika Vujičića u Beogradu: Drago nam je što smo u zemlji naših predaka»։ Blic.rs։ Վերցված է օգոստոսի 30, 2017 
  5. Vujicic, Nick. "A Life of Value," Life Without Limits, Doubleday, 2010.
  6. «Nick Vijucic - Attitude is Altitude»։ Attitude is Altitude։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին։ Վերցված է 2016 թ․ մարտի 11 
  7. Herald University (օգոստոսի 19, 2016)։ «Nick Vujicic On Hopelessness And His Childhood – Part 1»։ Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4 
  8. Riley Jennifer (մարտի 30, 2008)։ «Limbless Evangelist Preaches Joy in Christ»։ Christian Post Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին։ Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 28 
  9. «Life Without Limbs:About Us» 
  10. «Butterfly Circus Wins The Doorpost Film Project's $100,000 First Prize»։ 168project.blogspot.com։ Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 24 
  11. «2010 Method Fest, Independent Film Festival, Calabasas, California»։ Methodfest.com։ Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27 
  12. «"Something More" from Something More - Single by Nick Vujicic on iTunes»։ դեկտեմբերի 7, 2010 
  13. Attitude Is Altitude (օգոստոսի 22, 2011)։ «Nick Vujicic - "Something More" Music Video» – via YouTube 
  14. "Statement of Faith", No. 9, lifewithoutlimbs.org
  15. «How Nick Vujicic Met His Wife? What Qualities Attracted Him to Kanae Miyahara?»։ christianpost.com։ փետրվարի 12, 2012։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 22, 2017-ին։ Վերցված է օգոստոսի 30, 2017 
  16. «Nick Vujicic Biography -Motivational Speaker Without Limbs»։ Insbright։ հունվարի 3, 2016։ Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22 
  17. «Motivational Speaker Nick Vujicic Waited Until Marriage»։ waitingtillmarriage.org։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին։ Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22 
  18. «Motivational Speaker, Nick Vujicic Born Without Limbs Welcomes Twin Girls With Wife»։ National Helm։ դեկտեմբերի 21, 2017։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-03-ին։ Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22 
  19. Herald The Gospel (դեկտեմբերի 21, 2017)։ «Limbless Evangelist Nick Vujicic Announces Birth of Twin Daughters Ahead of Christmas: 'Thank You God!'»։ Breaking Christian News: World, Business, and More։ Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22 
  20. «Nick Vujicic shares family's excitement in awaiting arrival of second son»։ Christiantoday.com։ Վերցված է 2016 թ․ մարտի 8 
  21. Muteshi Musabi։ «Being someone else's miracle: Rwanda's story»։ The New Times Rwanda։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-21-ին։ Վերցված է 2016 թ․ մարտի 8