Թավջութակ (իտալ.՝ violoncello), ջութակի ընտանիքի բասա-տենորային ռեգիստրի աղեղնավոր երաժշտական, մենակատարող անսամբլային և նվագախմբային գործիք է։ Ունի չորս լար, լարվածքը կվինտային է (մեծ օկտավայի դո և սոլ, փոքր օկտավայի ռե և լյա)։ Մենակատարող, անսամբլային և նվագախմբային գործիք է։ Ստեղծվել է XV դարի վերջին XVI դարի սկզբին։ Դասական նմուշները պատրաստել են իտալացի վարպետներ՝ Անդրեա և Նիկոլո Ամատիները, Ջ. Գվառներին, Ա. Ստրադիվարին XVII - XVIII դարերում։ Թավջութակի համար գրվել են սյուիտներ, սոնատներ, կոնցերտներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 143)։