Խրճիթ-ընթերցարան (ռուս.՝ Изба-читальня), գյուղական ակումբային հիմնարկի տեսակ նախկին Խորհրդային Միությունում։ Ստեղծվել է խորհրդային իշխանության առաջին տարիներին։

XIX դարավերջի խրճիթ-ընթերցարանի մանրակերտ (Սեստրորեցկ)

Շարժական խրճիթ-ընթերցարաններ ստեղծվեցին քանի ազգային հանրապետություններում, շրջաններում, երկրամասերում, մարզերում (կարմիր թեյարաններ, կարմիր վրաններ և այլն)։ 1920—1930-ական թվականներին խրճիթ-ընթերցարանները գյուղերում հանդիսանում էին քաղաքական պրոպագանդայի և մշակութա-լուսավորական աշխատանքի կենտրոններ։

Կարևոր դեր են կատարել գյուղում անգրագիտությունը վերացնելու գործում։ Ակումբների և մշակույթի տների ստեղծմամբ խրճիթ-ընթերցարանների թիվը կրճատվեց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 95