Ալֆորվիլ (ֆրանս.՝Alfortville։ [al.fɔʁ.vil]), քաղաք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դը Մառն (Մառնի հովիտ) դեպարտամենտում, Փարիզի հարավարևելյան արվարձանում, Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից 7.6 կմ հեռավորության վրա։ Ընկած է Մառնի գետահովտում՝ Մառն և Սեն գետերի միախառնման վայրի մերձակայքում[2]։ Ունի երկաթուղային կայարան Փարիզ-Լիոն երկաթգծի վրա։ Ալֆորվիլի մոտով է անցնում ազգային A86 ավտոմայրուղին։ Քաղաքն զբաղեցնում է 3,67 քառակուսի կիլոմետր տարածք։ 2018 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 44 446[3], 2020 թվականի հունվարի տվյալներով՝ 45 151:

Քաղաք
Ալֆորվիլ
Alfortville
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԵրկրամասԻլ-դը-Ֆրանս
Ներքին բաժանում20 շրջան
ՔաղաքապետԼուք Քարվունա
Հիմնադրված էապրիլի 1, 1885 թ.
Մակերես3.67 կմ²
ԲԾՄ32 մետր
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն44 201 մարդ (2010)
Խտություն12 044 մարդ/կմ²
Տեղաբնականունալֆորվիլցի
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային դասիչ94140[1]
Պաշտոնական կայքalfortville.fr(ֆր.) (անգլ.) (իսպ.)
Ալֆորվիլ (Ֆրանսիա)##
Ալֆորվիլ (Ֆրանսիա)

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է 1885 թվականի ապրիլի 1-ին։

Հայտնի մարդիկ խմբագրել

  • Մարթեն Յորգանց (ծնվ. 1946), հայ երգիչ, ով Ալֆորվիլում ռեստորան է բացել
  • Բենդի Քասիմիր-մարտարվեստ
  • Օդաիր Ֆորտես-ֆուտբոլիստ
  • Ժան-Էուդես Մաուրիս-ֆուտբոլիստ
  • Միշել Մարգուեթ-ֆուտբոլիստ
  • Հասան Յեբդա-ֆուտբոլիստ
  • Ալեքիս Թովմասյան-կատակերգու
  • Ալաին Թեյինյան-դերասան

Քաղաքապետներ խմբագրել

Ժամանակաշրջան Անունը
1885-1886 Լուի Վարնիեր
1886-1888 Ժան-Բատիստ Սուրլոպ
1888-1889 Պաուլ Մեյնետ
1889-1891 Ֆելիքս Մոֆիրոն
1891-1892 Վիկտոր Բարֆիեր
1892-1893 Ժան Լաուրենտ
1993-1900 Ֆրանցոուս Լեմաինքուե
1900-1904 Ժան-Բատիստ Պրեուքս
1904-1922 Ժուլս Քուիլերիեր
1922-1929 Լուսիեն Բրենոտ
1929-1939 Մարսել Կապրոն
1939-1941 Ժան-Մարիե Բլոնդեու
1941-1944 Մարսել Կապրոն
1944-1947 Էուգեն Գոչարդ
1947-1965 Ռաուլ Բլեուս
1965-1988 Ժոսեֆ Ֆրանչեսքի
1988-2012 Ռենե Ռուքեթ
2012- Լուք Քարվունա

Քույր քաղաքներ խմբագրել

Ժողովրդագրություն խմբագրել

Ալֆորվիլում ապաստան են գտել 1915 թվականին թուրքերի կազմակերպած ցողասպանությունից փրկված հազարավոր հայեր, ովքեր այստեղ մեծ համայնք են ստեղծել։ Հայկական համայնքն այսօր էլ որոշակի դեր է խաղում քաղաքում։

Բնակչության թվաքանակի փոփոխությունները խմբագրել

Հայերը Ալֆորվիլում խմբագրել

Ալֆորվիլի հայկական համայնքը նշանակալից է թե իր թվաքանակով, թե ազդեցիկությամբ[4]։ Մինչև անգամ ֆրանսիացի հեղինակներն են քաղաքի հարավային թաղամասը կոչում Փոքրիկ Հայաստան / «petite Hayastan» (petite Arménie): Համայնքի անդամների կարևոր հավաքավայրերից է քաղաքի հարավային մասում վեր խոյացող հայ առաքելական եկեղեցին։ Գործում են նաև հայկական ավետարանական ու բողոքական եկեղեցիները, երկլեզվյա (հայերեն և ֆրանսերեն) ուսուցմամբ տարրական ու միջնակարգ դպրոցներ, նախակրթարան։ Մի շարք փողոցներ հայկական անուններ են կրում (Կոմիտաս վարդապետի, Միսակ Մանուշյանի, Երևանյան փողոցները)։ Հրապարակներից մեկը կոչվել է Հայաստանի Հանրապետության Աշտարակ քաղաքի անունով, քաղաք, որի հետ Ալֆորվիլը եղբայրացել է։ Հայկական անուններ են կրում նաև բազմաթիվ խանութներ, ռեստորաններ, սրճարաններ։ Էտիեն Դոլե փողոցում վեր է խոյանում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որը 1984 թվականին ռմբակոծության է ենթարկվել թուրքական «Գորշ գայլեր» ազգայնական ահաբեկչական խմբավորման անդամ[5] Աբդուլլահ Չաթլիի կողմից (նրան ֆինանսավորել էր թուրքական հետախուզական ծառայությունը)[6][7][8][9]։

2015 թվականին տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը[10]։

2020 թվականի աշնանը վերսկսված արցախյան պատերազից հետո Ալֆորվիլի քաղաքային խորհուդը փակ (գաղտնի) քվեարկությամբ հավանության է արժանացրել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու որոշումը[11]՝ դառնալով այդ քայլը ձեռնարկած առաջին ֆրանսիական քաղաքը։

Տես նաև խմբագրել

Ալֆորվիլլում Հայոց ցեղասպանության հուշարձանի ռմբակոծումներ

Աղբյուրներ խմբագրել

Հոդվածը թարգմանվել է

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  2. «Արխիվացված պատճենը» (ֆրանսերեն). SANDRE. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  3. Cytuj |tytuł = Populations légales 2018 − Ces données sont disponibles sur toutes les communes de France hors Mayotte | Insee |data dostępu = 2021-03-29 |opublikowany = www.insee.fr |url = https://www.insee.fr/fr/statistiques/5001880?geo=COM-94002
  4. L'importance de l'immigration arménienne est par exemple mentionnée dans le Film documentaire en ligne, réalisé à l'occasion de la parution du livre "Val-de-Marne : Anthologie 1964 - 2014" paru aux Éditions de l'Atelier en 2014.
  5. Atkins, Stephen E. (2004). Encyclopedia of modern worldwide extremists and extremist groups / äc Stephen E. Atkins. Westport, Conn. [u.a.]: Greenwood Press. էջ 110. ISBN 9780313324857.
  6. Grosscup, Beau (1991). The new explosion of terrorism. Far Hills, NJ: New Horizon Pr. էջ 297. ISBN 9780882820743. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  7. Ergenekon document reveals MİT’s assassination secrets Արխիվացված Օգոստոս 24, 2008 Wayback Machine, Today's Zaman, 19 August 2008
  8. Libaridian, the Permanent Peoples' Tribunal ; preface by Pierre Vidal-Naquet ; [edited by Gerard (1985). A Crime of silence : the Armenian genocide. London: Zed Books. ISBN 9780862324230. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. British Broadcasting Corporation. Monitoring Service (1984). Summary of World Broadcasts: Non-Arab Africa, Issues 7631-7657. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  10. http://www.leparisien.fr/alfortville-94140/l-inventeur-de-l-alphabet-armenien-va-veiller-sur-alfortville-18-09-2015-5104733.php.
  11. Ghazanchyan, Siranush (2020 թ․ հոկտեմբերի 9). «French city of Alfortville supports recognition of Artsakh by France». Public radio of Armenia. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆորվիլ» հոդվածին։