Մայրիկ (ֆիլմ)
Մայրիկ, ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի կենսագրական ֆիլմն է՝ նկարահանված 1991 թվականին։ Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին և ներկայացնում Ֆրանսիա գաղթած մի հայ ընտանիքի պատմություն։
Մայրիկ ֆր.՝ Mayrig | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | դրամա[1] |
Հիմք | Mayrig? |
Թվական | 1991 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Անրի Վերնոյ[1][2] |
Պրոդյուսեր | Տարակ Բեն Ամմար |
Սցենարի հեղինակ | Անրի Վերնոյ |
Դերակատարներ | Ռիշար Բերի[2], Կլաուդիա Կարդինալե[2], Օմար Շարիֆ, Իզաբել Սադոյան, Նատալի Ռուսել[2], Ժակ Վիլյերե, Քրիստիան Բարբիե, Դենիս Պոդալիդե, Էվ Ռուժիերի, Ժաքի Ներսեսյան, Ժան Պիեր Դալաժ, Մարի Ֆրանս Սանտոն, Մարիո Լուրաշի, Միշել Բարդոլլե, Նիկոլյա Սիլբեր, Պատրիկ Տիմսի, Պոլետ Ֆրանց, Սերժ Ավետիքյան, Տիկի Օլգադո, Ժորժ Վիլսոն[3], Ժան Պանիսե[3], Անրի Ջանիկ[3], Դանիել Լեբրուն[3], Ֆիլիպ Մորիե-Ժենու[3], Ժակ Սիրոն[3], Պատրիկ Շտելցեր[3], Անդրե Ժուլիեն[3], Ժան-Գաբրիել Նորդման[3] և Բեռնարդ Ֆրեյդ[3] |
Օպերատոր | Էդմոն Ռիշար |
Երաժշտություն | Ժան-Կլոդ Պետի |
Մոնտաժ | Անրի Լանոե |
Պատմվածքի վայր | Մարսել |
Տևողություն | 157 րոպե |
Հաջորդ | Պարադի փողոց 588 |
Ստեղծման պատմություն
խմբագրելԻր ընկերոջ՝ հայազգի գրող Անրի Թրուայայի առաջարկով նկարահանում է «Մայրիկ» և Պարադի փողոց 588 (Մալաքյանների տան հասցեն Մարսել քաղաքում)։ Այդ պատմակենսագրական ֆիլմերում իր ընտանիքի օրինակով նա պատմում է հայոց ցեղասպանության և նրա հետևանքների մասին։ Ֆիլմի սցենարը գրվել է ավելի քան 40 տարբերակով, բայց միայն մեկը 1985 թվականին հրապարակվեց և թարգմանվեց տասը լեզվով, ընդհանուր 200.000 օրինակով։ Գրքի հայերեն տարբերակը հրատարակվել է 1988 թվականին ԱՄՆ-ում։
Սյուժե
խմբագրելՖիլմը պատմում է 1921 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Մարսել տեղափոխված հայ ընտանիքի մասին։ Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով ներկայացվում է ընտանիքի պատմությունը՝ պարուրված սիրով և հոգատարությամբ։ Ազատ Զաքարյանը նավահանգիստ է իջնում ծնողների և երկու մորաքույրների հետ։ Ընտանիքի մեծերը շատ բաներից են իրենց զրկում երեխայի լավ կրթության և ինժեներ դառնալու համար։
Նկարահանող անձնակազմ
խմբագրել- ռեժիսոր - Անրի Վերնոյ
- պրոդյուսերներ - Թարակ Բեն Ամմար, Մարկ Լամբարդո
- սցենարիստներ - Անրի Վերնոյ («Մայրիկ» ինքնակենսագրական վեպը)
- օպերատոր - Էդմոն Ռիչարդ
- երաժշտություն - Ժան-Կլոուդ Պետիտ
- կարդում է - Դիտա ֆոն Թիզ
Դերերում
խմբագրել- Կլաուդիա Կարդինալե - Արաքսի, Ազատի մայր
- Օմար Շարիֆ - Հակոբ, Ազատի հայր
- Ռիշար Բերի - Ազատ
- Նատալի Ռոուսել - Գայանե, Ազատի մորաքույր
- Սերժ Ավետիքյան - Վազգեն Փափազյան
- Միշել Բարդոլետ - Մադլեն
- Քրիստիան Բարբիեր
- Իզաբել Սադոյան - Աննա, Ազատի մորաքույր
- Ժաքի Ներսեսյան - Աբգար, ընտանիքի ընկեր
- Կեդրիկ Դուկետ - յոթ տարեկան Ազատ
- Թոմ Պոնսին - տասներկու տարեկան Ազատ
- Ստեֆան Սերվայս - քսան տարեկան Ազատ
- Ժան Պիեր Դելաժ
- Նիկոլաս Սիլբերգ
- Դենիս Պոդալիդես - Թեհլերյան
- Իվ Ռոժիերի
- Պատրիկ Տիմսիտ
- Տիկի Հոլգադո
- Իվետ Պետիտ
- Պաուլետ Ֆրանց
- Լուսի Ներսեսյան
- Ինգ Օֆերման
- Ժիլես Տրետոն
- Մարի-Ֆրանս Սանտոն
- Մարիո Լուրասչի
Երաժշտություն
խմբագրելՄայրիկ | |
---|---|
Ժան-Կլոուդ Պետիտի ֆիլմի սաունդտրեկ | |
Թողարկված | 1991 թվական |
Ժանր | սաունդտրեկ |
Տևողություն | 157 րոպե |
Պրոդյուսեր | Տարակ Բեն Ամմար |
- Dele Yaman (04:06)
- Mayrig (03:39)
- Les mendiants de feu (02:40)
- Vasken (06:19)
- Regard d'enfant (01:19)
- Ouvrières à domicile (02:12)
- Chant liturgique (01:35)
- Le Marc De Café (03:32)
- Le baiser du père (02:10)
- Prends ce qu'il te faut (02:55)
- La morte de tante Anna (03:26)
- L'Arrivée Du Héros (03:52)
- Generique Mayrig (03:28)
Պարգևներ
խմբագրելՏարեթիվ | Կինոփառատոն | Անվանակարգ | Առաջադրվող | Արդյունք |
---|---|---|---|---|
1992 | Սեզար կինոմրցանակ | լավագույն երաժշտություն | Ժան-Կլոուդ Պետիտ | Հաղթանակ |
1991 | Ֆրանսիական ազգային կինոակադեմիայի | լավագույն ռեժիսոր | Անրի Վերնոյ | Առաջադրված |
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Գլխավոր դերերից մեկը մարմնավորած Օմար Շարիֆին ֆիլմում նկարահանվելու պատճառով արգելվել է Թուրքիա մուտք գործել։
- «Ոսկե ծիրան» 7-րդ կինոփառատոնը բացվել է «Մայրիկ» ֆիլմով, իսկ հյուրերի թվում էր նաև Կլաուդիա Կարդինալեն[4]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Ինչպես ստեղծվեց «ՄԱՅՐԻԿ»-ը
- Մայրիկը bookmark.am֊ում
- Մայրիկը գրապահարանում Արխիվացված 2020-01-29 Wayback Machine
- Մայրիկը youtube.com-ում
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |