Գևորգ Վարդանյան

հայ հետախույզ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Վարդանյան (այլ կիրառումներ)

Գևորգ Անդրեյի Վարդանյան (Геворк Андреевич Вартанян, փետրվարի 17, 1924(1924-02-17), Դոնի Ռոստով, Հարավարևելյան շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 10, 2012(2012-01-10), Մոսկվա, Ռուսաստան), Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտե-ի (պետանվտանգության կոմիտե) գնդապետ, Խորհրդային Միության հերոս։

Գևորգ Վարդանյան
Геворк Вартанян
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 17, 1924(1924-02-17)
ԾննդավայրԴոնի Ռոստով, Հարավարևելյան շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 10, 2012(2012-01-10) (87 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհետախույզ
ԱմուսինԳոհար Վարդանյան
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակ» հոբելյանական շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մեդալ «անբասիր ծառայության համար» Medal "For Impeccable Service", 1st class «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշան «Մարշալ Բաղրամյան» մեդալ
և Պետանվտանգության պատվավոր աշխատակից
 Gevork Vartanian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գևորգ Վարդանյանը ծնվել է Դոնի Ռոստովում։ 1930 թ. Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Իրան, երբ Գևորգ Վարդանյանը վեց տարեկան էր։ Հայրը՝ Անդրեյ Վասիլի Վարդանյանը, իրանական պաշտոնյա, ձիթհանի գործարանի տնօրեն էր, կապված էր ռուսական ներքին հետախուզության հետ և հատուկ հանձնարարությամբ է մեկնում Իրան։ Հոր անմիջական ներգործությամբ որդին անցնում է հետախուզական աշխատանքի։ Գևորգ Վարդանյանը 16 տարեկան պատանի էր, երբ կյանքը խորհրդային հետախուզության հետ կապեց։

1940 թվականից ղեկավարում էր հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետախույզների բացահայտմամբ։ Երկու տարում նրա խումբը բացահայտել է ավելի քան 200 մարդու, որոնք ինչ-որ կերպ կապ ունեն գերմանական հետախուզության հետ։

Գևորգ Վարդանյանի հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է 1943 թվականը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերությունների ղեկավարների (Իոսիֆ Ստալին, Ֆրանկլին Ռուզվելտ, Ուինսթոն Չերչիլ) անվտանգությունը։ Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։ Այդ իրադարձություններից տասնյակ տարիներ անց Գևորգ Վարդանյանին է հանդիպում Ուինսթոն Չերչիլի թոռնուհին և հատուկ շնորհակալություն հայտնում իր պապի կյանքը փրկելու համար։

1951 թ. ավարտել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներում շատ բարդ իրավիճակներում բազմաթիվ հետախուզական օպերացիաներ է իրականացրել։ Գևորգ Վարդանյանի կողքին միշտ եղել է նրա կինը, համախոհն ու գործընկերը՝ Գոհար Լևոնի Վարդանյանը, ով հայրենիքին մատուցած հետախուզական ծառայությունների համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ 2013 թ. Գոհար Վարդանյանը պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գևորգ Վարդանյան» գերատեսչական մեդալով[1]։ Հետախուզական վերջին գործուղումից Վարդանյան ամուսինները վերադարձել են 1986 թ.։ Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանը անցել է թոշակի, իսկ Գևորգ Վարդանյանն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992 թ.։ Նույնիսկ թոշակի անցնելուց հետո Գևորգ Վարդանյանը ակտիվորեն համագործակցել է արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպել է երիտասարդ գործընկերներին և նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը։

Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը Գևորգ Վարդանյանին հուշարձան է կանգնեցվել, որի հեղինակն է Անդրեյ Կովալչուկը[2]։

Պարգևներ խմբագրել

Հայ հետախույզն արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման, պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Մեծ Հայրենականի 2-րդ աստիճանի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել