Ոսկե դարպասներ (կամուրջ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ոսկե Դարպասներ (այլ կիրառումներ)

Ոսկե դարպասներ (անգլ.՝ Golden Gate Bridge), կախովի կամուրջ Ոսկե դարպասներ նեղուցի վրա Սան Ֆրանցիսկոյում, ԱՄՆ։ Միացնում է Սան Ֆրանցիսկո քաղաքը (հյուսիս) Մերին շրջանին (հարավ)։ Ոսկե Դարպասներ կամուրջը իր բացման օրվանից (մայիսի 27 1937) մինչև 1964 թվականն աշխարհի ամենաերկար կամուրջն էր։ Կամրջի երկարությունը 1970 մետր է, հիմնական թռիչքը՝ 1280, հենասյուների բարձրությունը՝ 230 մետր ջրից բարձր, քաշը 894.500 տ։ Երթևեկելի մասի բարձրությունը ջրից 67 մ է։ Սա աշխարհի ամենանշանավոր կամուրջներից մեկն է[3]։

Ոսկե Դարպասներ
Golden Gate Bridge
ԱնունովՈսկե Դարպասներ
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղանքՄարին շրջան և Սան Ֆրանցիսկո[1]
Նշանակությունավտոճանապարհային
Տեսակկախովի կամուրջ, պողպատե կամուրջ, վճարովի կամուրջ, ճանապարհային կամուրջ և տեսարժան վայր
Նյութպողպատ
Գույնմիջազգային նարնջագույն
Թռիչքների քանակ3
Հատում էՈսկե Դարպասներ
ՃանապարհԺամանակակից աշխարհի յոթ հրաշալիք
ՃարտարապետՋոզեֆ Սթարուս
Երկարություն2740 մետր
Լայնություն27 մետր
Բացման տարեթիվմայիսի 28, 1937
Ժառանգության կարգավիճակCalifornia Historical Landmark?[2]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Կամրջի շինարարությունը սկսվել է 1933 թվականի հունվարի 5-ին և տևել է ավելի քան 4 տարի։ Կամուրջը պատրաստել է ինժեներ Ժոզեֆ Սթորուսսը, նա եղել է ճարտարապետ Իրվինգ Մորրոուի խորհրդատուն, ով եղել է կամրջի դիզայները։ Կամրջի բոլոր հաշվարկները կատարել է Չարլզ Ալտոն Էլլիսը։ 1937 թվականի մայիսի 27-ին ժամը 6:00-ին կատարվեց Ոսկե դարպասներ կամրջի պաշտոնական բացումը։ Առաջին 12 ժամը արգելվեց մեքենաների երթևեկությունը, իսկ հաջորդ օրը նախագահ Ռուզվելտը Սպիտակ տանը ազդանշան ստացավ, որ արդեն կամրջով երթևեկում են մեքենաներ։ 1987-ին, երբ լրացավ կամրջի 50 տարին, կատարվեց տոնակատարություն, և այդ առիթով արգելվեց երթևեկությունը կամրջով։ Տոնակատարությանը մասնակցեց ավելի քան 300 հազար մարդ։

Երթևեկություն խմբագրել

Միջին հաշվով՝ օրական կամրջով երթևեկում է հարյուր հազար ավտոմեքենա։ Սովորաբար առավոտյան կարելի է տեսնել չորս գիծ դեպի հարավ գնացող (դեպի քաղաք) և երկու գիծ՝ դեպի հյուսիս (քաղաքից դուրս)։ Քիչ չեն նաև ավտովթարները կամրջի վրա․ դրա հիմնական պատճառը մեքենայի հակառակ գիծ անցնելն է ու բախվելը մեկ այլ մեքենայի։

Կամրջի ներկում խմբագրել

Կամուրջը ամբողջությամբ ներկված է նարնջագույն ներկով։ 1960-ականների կեսերին սկսվեց կամրջի բարելավումը։ 1995-ին կամրջի վրա աշխատեցին 36 նկարիչներ, ովքեր ներկեցին առավել գունազրկված մասերը[4][5]։

Ինքնասպանություններ խմբագրել

 
Ցուցանակ ընդդեմ ինքնասպանությունների: Գրառում՝ «Հույս կա: Զանգահարի՛ր: Այս կամրջից թռիչքի հետևանքները ճակատագրական և ողբերգական են»:

Ոսկե դարպասներ կամուրջը ինքնասպանություն կատարելու ամենատարածված վայրերից է աշխարհում[6]։ Միջին հաշվով՝ կամրջից ամեն երկու շաբաթը մեկ ինքնասպանություն են կատարում։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ վերջին յոթ տասնամյակում կամրջից ընկնելու միջոցով ինքնասպան է եղել ավելի քան 1200 մարդ։ 1995 թվականը ռեկորդակային էր նրանով, որ այդ տարի ինքնասպան է եղել 45-ից ավելի մարդ։ 2006-ին գրանցվել է 34 ինքնասպանություն, որից 4-ի մարմինները չի հայտնաբերվել։ Ինքնասպանությունների ստույգ թիվ չի կարող հաստատվել, քանի որ չկան վկաներ (եղել են դեպքեր, երբ ինքնասպան են եղել գիշերը)։ Հաճախակի մարդիկ հատուկ են գալիս Սան Ֆրանցիսկո, որպեսզի ինքնասպանություն կատարեն հենց այդ կամրջից։ Ոստիկանությունը երբեմն մոտակա կայանատեղիում գտնում է լքված մեքենաներ, որոնց տերերը ինքնասպան լինելով մեքենան թողել են այդտեղ։ Կամուրջը ջրից 75 մետր բարձրություն ունի[7], և այնտեղից ինքնասպանություն կատարողը նետվում է ջուրը 4 վայրկյանի ընթացքում 142 կմ/ժ արագությամբ։ 2006-ի տվյալներով կամրջից ինքնասպանություն կատարած մարդկանցից 26-ը փրկվել է, նրանց մեծ մասը ունեցել են ներքին վնասվածքներ և կոտրված ոսկորներ[8][9]։

Կալիֆորնիացի մի աղջիկ թերևս միակն էր, ով այդ կամրջից երկու ինքնասպանության փորձ է կատարել։ 1988 թվականին նետվելով կամրջից՝ նա փրկվեց և հոսպիտալացվեց վնասվածքներով, բայց նրա ինքնասպանության երկրորդ փորձը հանգեցրեց մահվան։ Քննարկվում է նաև ինքնասպանությունների թիվը նվազեցնելու միջոցներ, առաջարկներից մեկն է կամուրջը ցանկապատելն է, սակայն դա ունի տեխնիկական բարդություններ և գումարային խնդիրներ, կամրջի ցանկապատումը արժե 15-20 միլիոն դոլլար։ 2005 թվականի մարտի 11-ին Ոսկե Դարպասներ կամրջի տնօրենների խորհրդում 15 ձայն կողմ քվեարկեց կամուրջը ցանկապատելուն, իսկ նրանք, ովքեր դեմ էին քվեարկել պնդում էին, որ ցանկապատելու դեպքում կամուրջը կկորցնի իր գեղեցկությունը։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 2004 թվականի մայիսի 18-ին կամրջի վրա առաջին անգամ վազեց եղջերու, այդ պատճառով երթևեկությունը 20 րոպե ձգձվեց։
  • Կամուրջը պատկերվել է GTA: San Andreas ամենահայտնի համակարգչային խաղերից մեկում։
  • Կամրջի ծախսերը կազմել են 27 միլիոն դոլար։
  • Կամուրջը կարող է դիմանալ մինչև 8 բալանոց երկրաշարժի։
  • Կամրջի քաշը 887.000 տոննա է կամ 8.111.500.000 կգ։

Համայնապատկեր խմբագրել

Կամրջի համայնապատկերը


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. California Office of Historic Preservation California Office of Historic Preservation Historical Resources
  3. «Golden Gate Bridge». web.archive.org. 2010 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  4. Golden Gate Bridge, Highway and Transportation District (2018). «Painting the Bridge». goldengatebridge.org. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին. «The Bridge is painted continuously. Painting the Bridge is an ongoing task and a primary maintenance job.»
  5. «Golden Gate Bridge: Construction Data: How Many Ironworkers and Painters Maintain the Golden Gate Bridge?». Golden Gate Bridge, Highway and Transportation District. 2006. Վերցված է 2006 թ․ ապրիլի 13-ին.
  6. Bone, James (2008 թ․ հոկտեմբերի 13). «Golden Gate bridge in San Fransico [sic] gets safety net to deter suicides». The Times. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 25-ին – via Journalisted.
  7. «Suspension Bridges» (PDF). snu.ac.kr. էջ 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2003 թ․ հուլիսի 12-ին.
  8. Koopman, John (2005 թ․ նոյեմբերի 2). «Lethal Beauty. No easy death: Suicide by bridge is gruesome, and death is almost certain. The fourth in a seven-part series on the Golden Gate Bridge barrier debate». San Francisco Chronicle. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  9. Bateson, John (2013 թ․ սեպտեմբերի 29). «The suicide magnet that is the Golden Gate Bridge». Los Angeles Times (opinion). Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.