Էսպերանտո, արհեստական կառուցված լեզու, որը միջազգային օժանդակ լեզուներից ամենալայն տարածումն է գտել աշխարհում։ Անունը սերում է «Դոկտոր Էսպերանտո» կեղծանունից. այդ անվամբ էր լեզվի ստեղծողը՝ Լ․Լ․ Զամենհոֆը, հրապարակել իր Unua Libro գիրքը 1881 թ.՝ հիմք դնելով լեզվի տարածմանը։ Անվանումն էսպերանտո լեզվով նշանակում է «հույս ունեցող»։ Զամենհոֆի նպատակն էր ստեղծել պարզ և ճկուն լեզու իբրև համատարած երկրորդ լեզու, որը կնպաստեր խաղաղությանն ու միջազգային համերաշխությանը։

Էսպերանտո
Տեսակպլանային լեզու, միջազգային օժանդակ լեզու, ապոստերիորի լեզու, արհեստական լեզու և կենդանի լեզու
Երկրներ Էսպերանտո համայնք
Խոսողների քանակ2 000 000 ± 1 000 000 մարդ (2015)[1]
Վերահսկող կազմակերպությունԷսպերանտոյի ակադեմիա
Գրերի համակարգլատինական այբուբեն[2]
IETFeo
ԳՕՍՏ 7.75–97эсп 845
ISO 639-1eo
ISO 639-2epo
ISO 639-3epo
ՎիքիքաղվածքԷսպերանտո
 Esperanto Վիքիպահեստում

Չնայած նրան, որ լեզուն ոչ մի պետության կողմից մինչ օրս չի ընդունվել որպես պաշտոնական լեզու, էսպերանտո իմացողների հանրության թվաքանակը գնահատվում է 100,000-ից մինչև 2 միլիոն։ Որոշ տվյալներով, աշխարհում կա էսպերանտոյի մոտ 1,000 բնածին լեզվակիր[3]։

Այսօր Էսպերանտոն կիրառվում է բազմաթիվ բնագավառներում, այդ թվում որպես ճանապարհորդական լեզու, մշակութային շփման, հաղորդակցման, գրականության և այլ լեզուների ուսուցման համար դյուրին միջոց։ Որոշ պետական կրթական համակարգեր առաջարկում են էսպերանտոյի դասեր, և կան փաստեր, որ էսպերանտոյի ուսուցանումը կարող է հանդիսանալ օգտակար նախապատրաստում ապագայում այլ լեզուներ սովորելու գործում։

Պատմություն

խմբագրել
 
Էսպերանտոյի առաջին գիրքը Լ.Լ. Զամենհոֆի հեղինակությամբ

Էսպերանտոն ստեղծվել է 1870-ականների վերջին և վաղ 1880-ականներին ակնաբույժ Լյուդվիկ Լազարուս Զամենհոֆի կողմից, ով ծագումով լեհ հրեա էր Ռուսական Կայսրության արևմտյան մասից (այժմ՝ Լեհաստան)։ 10 տարի աշխատանքներից հետո, որի ընթացքում Զամենհոֆը այլ լեզուներից գրականություն էր թարգմանում և բնագիր արձակ ու լիրիկական ստեղծագործություններ գրում, էսպերանտոյի առաջին քերականական գիրքը տպագրվեց 1887 թ. հուլիսին Վարշավայում։ Խոսողների թիվը կտրուկ աճ ապրեց հաջորդող մի քանի տասնամյակների ընթացքում, սկզբում միայն Ռուսական Կայսրության մեջ և արևելյան Եվրոպայում, այնուհետև՝ արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, Չինաստանում և Ճապոնիայում։ Առաջնային տարիներին էսպերանտո իմացողները իրար հետ հաղորդակցվում էին մեծ մասամբ նամակագրությամբ և պարբերականների միջոցով, սակայն արդեն 1905 թ. հավաքվեց առաջին էսպերանտո իմացողների համաշխարհային հանրագումարը, որն անցկացվեց Ֆրանսիայի Բոլոնյա քաղաքում։ Այդ ժամանակներից ի վեր համաշխարհային հանրագումարներ են հավաքվել 5 աշխարհամասերում ամեն տարի, բացի երկու համաշխարհային պատերազմների տարիներից, որոնց մասնակցել են մինչև 6000 մարդ (սովորաբար 2000-3000)։

Էսպերանտո խոսողների հանրությունը

խմբագրել

Աշխարհագրություն և ժողովրդագրություն

խմբագրել
 
Հնարավոր կացարանների և հյուրընկալման վայրերի քարտեզ Pasporta Servo-յի 2015 տվյալներով:

Էսպերանտո խոսողները ավելի բազմաթիվ են Եվրոպայում և Արևելյան Ասիայում քան Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, Աֆրիկայում, և Օվկիանիայում, և ավելի բազմաթիվ են քաղաքային քան գյուղային վայրերում[4]։ Էսպերանտոն հատկապես տարածված է Եվրոպայի հյուսիսային և արևելյան երկրներում, Ասիայում՝ Չինաստանում, Կորեայում, Ճապոնիայում և Իրանում, Ամերիկաներում՝ Բրազիլիայում, Արգենտինայում և Մեքսիկայում և Աֆրիկայում՝ Տոգոյում և Մադագասկարում։

Էսպերանտո իմացողների թվաքանակի գնահատական էր տրվել թոշակի անցած հոգեբանության պրոֆեսոր և երկարաժամկետ էսպերանտիստ Սիդնեյ Կուլբերտի կողմից, որը ավելի քան տասնյակ երկրների փորձնական տարածքներում 20 տարվա ընթացքում հայթայթում և ստուգման էր ենթարկում էսպերանտո իմացողներին։ Կուլբերտը եզրակացրեց, որ մեկից երկու միլիոն մարդ ունի էսպերանտոյի Արտասահմանյան Ծառայության Մակարդակ 3 իմացություն՝ "մասնագետորեն հմուտ" (ընդունակ հաղորդակցելու միջին բարդության գաղափարներ առանց վարանումների և հետևելու ճառերի, ռադիո հաղորդումների և այլն...)[5]: Կուլբերտի չափումները արված էին ոչ միայն էսպերանտոյի համար, այլ կազմում էին 1 միլիոնից ավել խոսացողներ ունեցող բոլոր լեզուների համար չափումների ցուցակի մաս, որոնք ամեն տարի տպագրվում էին Աշխարհի Տարեգիրք և Փաստերի Գրքում։ Կուլբերտի իր մեթոդոլոգիայի ամենամանրամասն բացատրությունը պարունակվում է Դեյվիդ Վուլֆին հասցեագրված 1989 թ․ նամակում։ Քանի որ Կուլբերտը երբեք չի տպագրել մանրամասն միջանկյալ տվյալներ առանձին պետությունների և տարածաշրջանների համար, ապա դժվար է անկախ գնահատական տալ նրա արդյունքներին։

Ֆինն լեզվաբան Յոուկո Լինդստեդը՝ էսպերանտոյի բնածին լեզվակիրների մասնագետ, ներկայացրել էր հետևայլ սխեման[6], որն ընգծում է լեզվական հմտության ընդհանուր հարաբերակցությունները էսպերանտոյի հանրության մեջ․

  • 1,000 էսպերանտոյի բնածին լեզվակիրներ
  • 10,000 խոսում են ազատ
  • 100,000 կարող են օգտագործել ակտիվորեն
  • 1,000,000 կարող են պասիվորեն հասկանալ ահագին մի մաս
  • 10,000,000 ուսումնասիրել են այն որոշ չափով որոշ ժամանակ

Դր. Կուլբերտի մանրամասն փորձարկման տվյալների բացակայության պատճառով, անհնարին է բերել խոսողների թիվը հստակ ճշտությամբ։ Որոշ դիտորդներ հավանաբար կառարկեն Էսպերանտոյի Միջազգային Ասոցիացիայի կայքում բերված արտայտությանը.

Վաճառված դասագրքերի և տեղային հասարակությունների անդամների թվերը դնում են լեզվի որոշ իմացություն ունեցող մարդկանց թիվը հարյուր հազարների և հավանաբար միլիոնի սահմաններում [1] Արխիվացված 2012-05-27 archive.today:

Մշակույթ

խմբագրել

Էսպերանտոն հաճախ օգտագործվում է միջազգային մշակույթին ծանոթանալու նպատակով։ Կան 25,000-ից ավել էսպերանտո գրքեր՝ թե՛ բնագիր, թե՛ թարգմանված, ինչպես նաև 100-ից ավել պարբերական հանդեսներ։ Բազմաթիվ էսպերանտո իմացողներ օգտագործում են լեզուն աշխարհով մեկ ազատ ճամփորդության համար՝ օգտվելով Passporta Serva ծառայությունից։ Ուրիշները աշխարհով մեկ նամակագրական ծանոթություններ են ստեղծում՝ օգտվելով ծանոթությունների համապատասխան ծառայություններից։ Ամեն տարի էսպերանտո իմացողներ 1500-3000 մարդ հանդիպում են Էսպերանտոյի Համաշխարհային Համագումարի (Universala Kongreso de Esperanto) ընթացքում։

Նկարահանվել են երկու լիամետրաժ ֆիլմեր, որոնց երկխոսություններն ամբողջությամբ էսպերանտո լեզվով են՝ Angoroj 1964 թ. և Incubus 1965 թ.: Նկարահանվել են սիրողական այլ կինոնկարներ ևս, օրինակ՝ Gerda Malaperis («Գերդան անհետացել է») վեպի էկրանացումը։ Մի քանի ազգային լեզուներով նկարահանված կինոնկարներ օգտագործել են էսպերանտոն որոշ ձևով, սրանից է՝ Gattaca ֆիլմը։

Էսպերանտոն հաճախ քննադատվում է «մշակույթ չունենալու» համար։ Լեզվի կողմնակիցներն էլ պնդում են, որ էսպերանտոն մշակութապես չեզոք է իր կառուցմամբ, քանի որ այն ստեղծված էր տարբեր մշակույթների ներկայացուցիչների շփումը հեշտացնելու նպատակով, և ոչ թե որևէ մեկ մշակույթի կրիչ լինելու համար։ Այս պատճառով այն համարվում է իր իսկ մշակույթը կրիչ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://doaj.org/article/fdf36b2da3254f92a9871a45b863c433
  2. Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
  3. Յոուկո Լինդստեդ (Հունվար 2006)։ «Native Esperanto as a Test Case for Natural Language» (pdf)։ Հելսինկիյի Համալսարան - ՍԼավոնիկ և Բալտիկ Լեզուների և Գրականությունների Ֆակուլտետ։ Արխիվացված 2011-07-16 Wayback Machine
  4. Սիկոսեկ, Զիկո Մ. Esperanto Sen Mitoj ("Էսպերանտոն առանց Միֆերի"). Երկրորդ հրատարակություն։ Antwerp: Flandra Esperanto-Ligo, 2003.
  5. Կուլբերտ, Սիդնեյ Ս. Երեք նամակ իր էսպերանտո խոսողների թվի չափումների մեթոդոլոգիայի մասին, տեսածրած և HTMLացված Դեյվիդ Վուլֆի կողմից
  6. Լինդստեդ, Յոուկո։ "Re: Kiom?" (posting). DENASK-L@helsinki.fi, Ապրիլ 22 1996.

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիպեդիա

Վիքիպեդիան ունի բաժին
էսպերանտո լեզվով


 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսպերանտո» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսպերանտո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 77