Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիտանիկ (այլ կիրառումներ)

Տիտանիկ (անգլ.՝ Titanic), Ջեյմս Քեմերոնի կողմից 1997 թվականին նկարահանված ֆիլմ-աղետ, որտեղ նկարագրվում է լեգենդար Տիտանիկ շոգենավի կործանումը։ Սա ռեժիսորի յոթերորդ ֆիլմն է։ Գլխավոր դերակատարներն են Քեյթ Ուինսլեթը և Լեոնարդո ԴիԿապրիոն։ Ֆիլմի հերոսները, լինելով սոցիալական տարբեր շերտերից, սիրահարվում են միմյանց չարագուշակ նավի վրա, որը 1912 թվականին Ատլանտյան օվկիանոսով կատարում էր իր առաջին և վերջին ճանապարհորդությունը։

Տիտանիկ
անգլ.՝ Titanic
Երկիր ԱՄՆ[1]
Ժանրֆիլմ աղետի մասին, դրամա, ռոմանտիկ ֆիլմ, ֆլեշբեք ֆիլմ, մելոդրամա, պատմական ֆիլմ և էպիկական ֆիլմ
ԹեմաՏիտանիկ[2], տարբերակում[2], միջմշակութային հարաբերություն, աղետ[2], արգելված սեր[3], Հիասքանչ դարաշրջան և shipwrecking?
ՀիմքՏիտանիկի խորտակումը
Թվականդեկտեմբերի 19, 1997[4], հունվարի 8, 1998[5][6], հունվարի 16, 1998[7], նոյեմբերի 1, 1997, հունվարի 16, 1998, հունվարի 7, 1998 և փետրվարի 20, 1998
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյմս Քեմերոն[8][1]
ՊրոդյուսերՋեյմս Քեմերոն[1] և Ջոն Լանդաու[1]
Սցենարի հեղինակՋեյմս Քեմերոն[9][1]
ԴերակատարներԼեոնարդո ԴիԿապրիո[9][1], Քեյթ Ուինսլեթ[9][1], Բիլի Զեյն[9][1], Քեթի Բեյթս[9][1], Ֆրենսիս Ֆիշեր[9], Բեռնարդ Հիլլ[9], Ջոնաթան Հայդ[9], Դևիդ Ուորներ[9], Վիկտոր Գարբեր[9], Բիլ Փեքսթոն[9], Գլորիա Ստյուարտ[9], Դենի Նուչի[9], Ջեյսոն Բերրի[9], Սյուզի Էմիս[9], Մարկ Լինդսեյ Չեփմեն[9], Իվեն Ստյուարտ[9], Ջոնաթան Ֆիլիպս[9], Իոան Գրիֆիդ[9], Էդվարդ Ֆլեթչեր, Բեռնարդ Ֆոքս[9], Ռոզալինդ Էյրս[9], Lewis Abernathy?, Ռիչարդ Գրեհեմ[9], Էրիկ Բրեյդեն[9], Ջեյմս Քեմերոն[9], Seth Adkins?[9], Թրիշա Օ'Նիլ[9], Ան Ֆլետչեր[9], Ջենեթ Գոլդշտայն[9], Սայմոն Քրեյն[9], Charlotte Chatton?[9], Գրեգ Էլլիս[9], Բարրի Դեննեն[9], Martin Laing?[9], Մարտին Հյուբ[9], Մայքլ Ինսայն, Lew Palter?, Elsa Raven?, Մարտին Ջարվիս, Փոլ Բրայթուել, Craig Kelly?, Liam Tuohy?, Terry Forrestal?, Anatoly Sagalevich?, Edward Kamuda?, Jonathan Evans-Jones?, James Lancaster?, Rochelle Rose?, Scott G. Anderson?, Martin East? և Gregory Cooke?
ՕպերատորՌասել Քարփինթեր
ԵրաժշտությունՋեյմս Հորներ
ՄոնտաժՔոնրադ Բաֆ IV, Ջեյմս Քեմերոն և Ռիչարդ Ա. Հարիս
Պատմվածքի վայրՏիտանիկ, Հյուսիսային Ատլանտիկա, Հյուսիսային Ատլանտիկա, Սաութհեմփթոն, Նյու Յորք և RMS Carpathia?
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո, Լոնգ Բիչ, Վանկուվեր, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ, Նոր Շոտլանդիա և Polsa Rosa Movie Ranch?[10]
Կինոընկերություն20th Century Studios, Paramount Pictures, Lightstorm Entertainment և Կինոյի բրիտանական ինստիտուտ
Տևողություն194 րոպե
Բյուջե200 000 000 $[4]
Շահույթ1 850 197 130 $[11] և 659 363 944 $
Պաշտոնական կայքէջ
 Titanic (1997 film) Վիքիպահեստում

ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայացել է 1997 թվականի դեկտեմբերի 19-ին։ Հյուսիսային Ամերիկայում որպես ֆիլմի տարածող հանդես է եկել Paramount Pictures ընկերությունը, իսկ աշխարհում՝ 20th Century Fox-ը։ Բյուջեն կազմել է իր ժամանակի համար ռեկորդային 200 միլիոն դոլար[12]։ «Տիտանիկ»-ը ռեկորդ է սահմանել՝ դառնալով կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամենաեկամտաբեր ֆիլմը, ամբողջ աշխարհում վարձույթում հավաքելով ավելի քան 1,8 միլիարդ դոլար, և այդ նվաճումը պահպանել է 12 տարիների ընթացքում, մինչև նույն ռեժիսորի «Ավատար» ֆիլմը կգերազանցեր այն[13]. Բացի այդ, 15 շաբաթ շարունակ կինոնկարը գլխավորել է ամերիկյան տոմսարկղերը, որը նրան դարձրել է երկրորդը «Այլմոլորակային» ֆիլմից (1982) հետո․ վերջինս այս դիրքում է եղել 16 շաբաթ։

Ֆիլմը ռեկորդային՝ 14 անվակարգում ներկայացվել է «Օսկար»-ի, արդյունքում ստացել է 11 Օսկար, ներառյալ 1997 թվականի «Լավագույն ֆիլմ»։ Ստացած «Օսկար» մրցանակի քանակով «Տիտանիկ»-ը ռեկորդակիր է դարձել այնպիսի ֆիլմերի շարքում, ինչպիսիք էին՝ «Բեն-Հուր» (1959) և «Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը» (2003), ինչի համար էլ ճանաչվում է լավագույն ֆիլմ մելոդրամա ժանրում։

2012 թվական ապրիլի 5-ին, լեգենդար խորտակման հարյուրամյակի հետ կապված, տեղի էունեցել ֆիլմի կրկնակի պրեմիերան՝ 3D և IMAX 3D ձևաչափով[14]։

Ստեղծման պատմություն

խմբագրել

Առաջին անգամ Ջեյմս Քեմերոնը հնարավոր կինոբեմադրության մասին մտածել է դեռևս 1987 թվականին, երբ «National Geographic» հեռուստաալիքով «Տիտանիկ»-ի մասին վավերագրական ֆիլմ է դիտել։ Բայց ապագա ֆիլմի համար սցենարով լրջորեն զբաղվել է միայն այն ժամանակ, երբ լավագույն ընկեր Լյուիս Էբերնեթի ռեժիսորի ծննդյան տարեդարձին նվիրել է իր՝ Տիտանիկի մասին աշխատությունը։ 1994 թվականին Քեմերոնը գրել է սցենարը, իսկ 1995 սկզբին այն առաջարկել 20th Century Fox կինոընկերությանը, որը սկզբնական ծախսերի համար հատկացրել է 3 միլիոն դոլար։ Մինչ նկարահանումների սկսվելը Ջեյմս Քեմերոնին պատկանող Digital Domain ստուդիայում ստեղծվել է նավի վթարի համակարգչային անիմացիան, որը հետագայում օգտագործվել է ֆիլմում։

Որպեսզի ավելի լավ ծանոթանա իր ապագա ֆիլմի գլխավոր առարկայի հետ, Քեմերոնը 1995 թվականի սեպտեմբերին ռուսական «Ակադեմիկոս Մստիսլավ Կելդիշ» գիտա-հետազոտական նավի վրա գտնվող «Միր-1» և «Միր-2» բատիսկաֆներով անձամբ 12 սուզում է կատարել դեպի «Տիտանիկ», որն ավելի ուշ ևս ներառվել է ֆիլմում։ Ռեժիսորի ինժեներ եղբայրը ստորջրյա նկարահանումների համակարգ է ստեղծել խորտակված նավի ներսույթն ու արտաքինը նկարահանելու համար։ Սուզումների ժամանակ Քեմերոնը սահմանափակ ժապավենի պատճառով կարող էր նկարահանել 15 րոպե։

Որոշելով, որ հանդիսատեսին կինոթատրոնները բերող գլխավոր տեսարանը լինելու է նավի վթարը, Ջեյմս Քեմերոնը հատուկ էֆեկտների ստեղծման համար հրավիրել է 17 ստուդիաների։ Դրանց շարքում գլխավորը դարձել է Digital Domain-ը, որտեղ ապագա օսկարակիր Ռոբերտ Լեգատոյի ղեկավարությամբ ստեղծվում էին ֆիլմի տեսողական էֆեկտները։

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 1996 թվականի սեպտեմբերի 16-ին, ընդ որում այն ժամանակ սկզբնական բյուջեն կազմում էր 110 միլիոն դոլար։

«Այն բանից հետո, երբ ես տեսա իրական «Տիտանիկ»-ի բեկորները, ինձ պարզ էր, որ ես իրավունք չունեմ ոչ մի բանում խորամանկելու։ Երբ մենք ռուսների հետ ավարտեցինք ստորջրյա նկարահանումները, ես բոլորին խնդրեցի հավաքվել տախտակամածին։ Դրանից առաջ մենք ողջ գիշեր նկարահանել էինք, ավելի քան 17 ժամ։ Մարդիկ ծայրաստիճան հոգնած էին, բայց բոլորը հավաքվեցին նավախելին, և մենք ջուրն իջեցրեցինք պսակ, որի վրա գրեցինք. ««Տիտանիկ»-ի ուղևորների և անձնակազմի հիշատակին»։ Մեր ֆիլմը կինեմատոգրաֆիական պսակ է այդ մարդկանց հիշատակին»։
- Ջեյմս Քեմերոնը ֆիլմի նկարահանումների մասին։

Ֆիլմի նկարահանումների համար Մեքսիկայի Ռոզարիտո ծովափում՝ ԱՄՆ պետական սահմանից 40 կմ հարավ, կառուցվել է ամբողջովին նոր ստուդիա։ Հսկայական լողավազանում իրական չափերին մոտ կառուցվել է նավի մակետը։ Ստեղծված նավի վերջնական երկարությունը կազմել է 231 մետր, իսկ իրական նավի երկարությունը 38 մետրով երկար էր (269 մետր)։ Բայց չնայած դեկորացիաների հսկայական չափերին՝ նավի կրկնվող բաղադրիչների (օրինակ՝ իլյումինատորների) քանակը կրճատվել է, իսկ որոշ դետալներ կառուցվել են 90 %-ով։ Նկարահանման ընթացքում ուղղաթիռի փոխարեն որոշվել է գործի դնել ռելսերի վրա տեղադրված 50-մետրանոց ավտոմոբիլային կռունկը։ Այս ամենն արվել է լրացուցիչ ծախսերից խուսափելու համար։

Զանգվածային տեսարանների նկարահանումների ժամանակ դերասանները հագել են այնպիսի զգեստներ, որոնք համալրված էին «շարժումները որսացող» սենսորներով։ Ընդ որում, ֆիլմի ստեղծագործական կազմն օգտվել է միայն քառասուն դերասանի ծառայությունից։ Նավի վթարի ժամանակ ընկնող մարդկանց համար օգտագործվել է համակարգչով ստեղծված ջուր։ Դա հնարավորություն է տվել ջրի հետ բախումը դարձնել ավելի դրամատիկ և իրական։ Տեսարանում, որտեղ Դելֆինները լողում են նավի ողնափայտի կողքով, օգտագործվել են ինչպես վարժեցված կաթնասուններ, այնպես էլ դրանց համակարգչային մոդելները, որոնք ստեղծվել և տեղադրվել են հիմնական կինոշարքում Hammerhead Productions ստուդիայի կողմից։ Այսբերգը, որին բախվել է «Տիտանիկ»-ը, ստեղծված էր փրփրագոյացուցիչից, որը ծածկված էր ապակեթելով և մոմով։

Էպիկական այս ֆիլմի՝ շուրջ 7 ամիս տևած նկարահանումներն ավարտվել են 1997 թվականի մարտի 23-ին։ Բայց նույն թվականի հուլիսին նախանշված թողարկմանը ֆիլմը պատրաստել չի հաջողվել[15]։ Հոլիվուդում շշուկներ են տարածվել, որ «Տիտանիկ»-ի հետ կարող է կրկնվել «Դրախտի դարպասները» ֆիլմի իրավիճակը, երբ ստիպված են եղել կրճատել վերջինիս տևողությունը։ «Տիտանիկ»-ի վերջնական բյուջեն աճել է մինչև 200 միլիոն դոլար[16], որը նրան դարձնում էի բոլոր ժամանակների ամենաթանկարժեք ֆիլմը (1997 թվականի կեսերին)։ Թողարկող 20th Century Fox կինոընկերությունը հսկայական ծախսերը նվազեցնելու համար ստիպված էր համագործակցության հրավիրել այլ կինոընկերության՝ իր մրցակցին՝ Paramount Pictures-ին։ Այսպիսով, «Տիտանիկ»-ի կինովարձույթը բաժանվել է երկու մասի՝ Հյուսիսային Ամերիկայում տարածող հանդիսացավ Paramount Pictures կինոընկերությունը, իսկ ամբողջ աշխարհում՝ 20th Century Fox-ը։

Ստեղծագործական կազմ

խմբագրել

Նկարահանող խումբ

խմբագրել

Դերակատարներ

խմբագրել
Դերակատար Դեր
Լեոնարդո ԴիԿապրիո Ջեք Դոուսոն Ջեք Դոուսոն Զոհվել է
Քեյթ Ուինսլեթ Ռոուզ Դևիտ Բուկետեր Ռոուզ Դևիտ Բուկետեր Փրկվել է
Բիլի Զեյն Քելեդոն Հոկլի Քելեդոն Հոկլի Փրկվել է
Քեթի Բեյթս Մոլլի Բրաուն Մոլլի Բրաուն Փրկվել է
Ֆրենսիս Ֆիշեր Ռութ Դևիտ Բուկետեր Ռութ Դևիտ Բուկետեր Փրկվել է
Բերնարդ Հիլլ Կապիտան Սմիթ Կապիտան Սմիթ Զոհվել է
Դևիդ Ուորներ Սպեյսեր Լևջոյ Սպեյսեր Լևջոյ Զոհվել է
Վիկտոր Գարբեր Թոմաս Էնդրյու Թոմաս Էնդրյու Զոհվել է
Ջոնաթան Հայդ Բրյուս Իսմեյ Բրյուս Իսմեյ Փրկվել է
Դեննի Նուչչի Ֆաբրիցիո Ֆաբրիցիո Զոհվել է
Ջեյսոն Բերրի Թոմմի Ռայան Թոմմի Ռայան Զոհվել է
Իվեն Ստյուարտ Առաջին օգնական Մերդոկ Առաջին օգնական Մերդոկ Ինքնասպան է եղել
Իոան Գրիֆիդ Հինգերորդ օգնական Հարոլդ Լոու Հինգերորդ օգնական Հարոլդ Լոու Փրկվել է
Ջոնատան Ֆիլիպս Երկրորդ օգնական Լայթոլլեր Երկրորդ օգնական Լայթոլլեր Փրկվել է
Էրիկ Բրադեն Ջոն Ջեյկոբ Էստոր Ջոն Ջեյկոբ Էստոր Զոհվել է
Բերնարդ Ֆոկս Գնդապետ Արչիբալդ Գրեյսի Գնդապետ Արչիբալդ Գրեյսի Փրկվել է
Մայքլ Էնսայն Բենջամին Գուգենհայմ Բենջամին Գուգենհայմ Զոհվել է
Մարտին Ջարվիս Պարոն Դաֆ Գորդոն Պարոն Դաֆ Գորդոն Փրկվել է
Ռոզալինդ Էյրս Լեդի Դաֆ Գորդոն Լեդի Դաֆ Գորդոն Փրկվել է
Ռոուզ Ռոշել Կոմսուհի Ռոտսկայա Կոմսուհի Ռոտսկայա Փրկվել է
Ջեյմս Լանկաստեր Հայր Բեյլս Հայր Բեյլս Զոհվել է
Էլիզա Ռեյվեն Իդա Շտրաուս Իդա Շտրաուս Զոհվել է
Լյու Պալտեր Իսիդոր Շտրաուս Իսիդոր Շտրաուս Զոհվել է
Գլորիա Ստյուարտ Ծեր Ռոուզ Ծեր Ռոուզ
Բիլլ Պաքսթոն Բրոկ Լավեթ Բրոկ Լավեթ
Սյուզի Էմիս Լիզի Քալվերտ Լիզի Քալվերտ
Լյուիս Աբերնատի Լյուիս Բոդին Լյուիս Բոդին
Անատոլի Սագալևիչ Անատոլի Սագալևիչ Անատոլի Սագալևիչ

Ֆիլմը վարձույթում

խմբագրել

Պրեմիերաների ամսաթվեր

խմբագրել

«Տիտանիկ» ֆիլմի նախնական ցուցադրությունը տեղի ունեցավ 1997 թվականի նոյեմբերի 1-ին Տոկիոյի միջազգային կինոփառատոնում՝ Տոկիոյում։ Փակ ցուցադրություններ տեղի ունեցան նաև Լոնդոնում (նոյեմբերի 18) և Լոս Անջելեսում (դեկտեմբերի 14)։ Հիմնական վարձույթ ֆիլմը դուրս եկավ 1997 թվականի դեկտեմբերի 18-ին, 19-ին և 20-ին (ԱՄՆ-ում՝ դեկտեմբերի 19-ին)։ Երկիրը, որտեղ վերջինը տեղի ունեցավ «Տիտանիկ»-ի վերջին պրեմիերան (նույնիսկ՝ վերաթողարկման), Հարավային Կորեան էր (1999 թվականի մարտի 13)։ Ֆիլմի 3D ձևաչափով վերաթողարկումներ տեղի ունեցան Չեխիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, Մոլդովայում, Ռումինիայում և Շվեդիայում։ 2012 թվական ապրիլի 4-ին, կապված լեգենդար խորտակման հարյուրամյակի հետ, տեղի ունեցավ ֆիլմի կրկնակի պրեմիերան, բայց արդեն IMAX 3D ձևաչափով[14]։

Ստորև թվարկված են ֆիլմի դուրս գալու ամսաթվերը ըստ IMDb.com կայքի՝

 
Ջեյմս Քեմերոնը 2012 թվականին Մոսկվայում «Տիտանիկ» ֆիլմի 3D պրեմիերային
  •   - 1 նոյեմբերի 1997 թվական (Տոկիոյի Միջազգային կինոփառատոնի պրեմիերա)
  •   - 18 նոյեմբերի 1997 թվական (Լոնդոնի պրեմիերա)
  •   - 14 դեկտեմբերի 1997 թվական (Լոս Անջելեսի պրեմիերա)
  •           - 18 դեկտեմբերի 1997 թվական
  •       - 19 դեկտեմբերի 1997 թվական
  •       - 20 դեկտեմբերի 1997 թվական
  •   - 26 դեկտեմբերի 1997 թվական
  •       - 1 հունվարի 1998 թվական
  •   - 5 հունվարի 1998 թվական
  •        (ֆրանս.) - 7 հունվարի 1998 թվական
  •     - 8 հունվարի 1998 թվական
  •      (իտալ., գերմ.) - 9 հունվարի 1998 թվական
  •   - 15 հունվարի 1998 թվական (Ամստերդամի պրեմիերա)
  •               - 16 հունվարի 1998 թվական
  •   - 20 հունվարի 1998 թվական
  •   - 22 հունվարի 1998 թվական
  •       - 23 հունվարի 1998 թվական
  •   - 24 հունվարի 1998 թվական
  •     - 29 հունվարի 1998 թվական
  •   - փետրվար 1998 թվական
  •   - 3 փետրվարի 1998 թվական (պրեմիերա)
  •   - 4 փետրվարի 1998 թվական
  •         - 5 փետրվարի 1998 թվական
  •       - 13 փետրվարի 1998 թվական
  •   - 18 փետրվարի 1998 թվական
  •       - 20 փետրվարի 1998 թվական
  •   - 5 մարտի 1998 թվական
  •   - 6 մարտի 1998 թվական
  •           - 6 մարտի 1998 թվական
  •   - 12 մարտի 1998 թվական
  •   - 13 մարտի 1998 թվական
  •   - 3 ապրիլի 1998 թվական
  •   - 17 հուլիսի 1998 թվական (կրկնաթողարկում)
  •   - 14 օգոստոսի 1998 թվական
  •   - 13 մարտի 1999 թվական (կրկնաթողարկում)

  •  (սահման.) - 13 փետրվարի 2012 թվական (3D)
  •   - 3 ապրիլի 2012 թվական (3D)
  •            (սահման.)       - 4 ապրիլի 2012 թվական (3D)
  •                             - 5 ապրիլի 2012 թվական (3D)
  •                     - 6 ապրիլի 2012 թվական (3D)
  •     - 7 ապրիլի 2012 թվական (3D)
  •       - 12 ապրիլի 2012 թվական (3D)
  •           - 13 ապրիլի 2012 թվական (3D)
  •   - 20 ապրիլի 2012 թվական (3D)
  •   - 18 մայիսի 2012 թվական (3D)

Դրամարկղային հասույթ

խմբագրել

Հյուսիսային Ամերիկայում (ԱՄՆ և Կանադայում) ֆիլմի տարածող հանդես եկավ Paramount Pictures ընկերությունը։ Բայց քանի որ «Տիտանիկ»-ի բյուջեն կազմել էր 200 միլիոն դոլար (իր ժամանակի համար ռեկորդային), աշխարհի մյուս երկրներում տարածող դարձավ 20th Century Fox ընկերությունը։ «Տիտանիկ»-ը Հյուսիսային Ամերիկայում էկրաններ բարձրացավ 1997 թվականի դեկտեմբերի 19-ին։

Առաջին շաբաթվա ընթացքում ֆիլմը հավաքեց մոտավորապես 28 միլիոն դոլար, և միայն Ամանորին նրա հասույթները հասան 100 միլիոն դոլարի շաբաթվա ընթացքում։ «Տիտանիկ»-ը գլխավորեց ամերիկյան բոքս-օֆիսը 4 ամիսների ընթացքում և արդյունքում դարձավ կինեմատոգրաֆի պատմության մեջ ամենաեկամտաբեր ֆիլմը՝ հավաքելով ավելի քանի 1,8 միլիոն դոլար (կրկնապատկելով նախկին համաշխարհային ռեկորդը)։ Միայն 12 տարի անց՝ 2010 թվականին, այդ ռեկորդը գերազանցեց նույն ռեժիսորի «Ավատար» ֆիլմը։ Ստորև ներկայացված են ֆիլմի դրամարկղային հասույթները[17]։

  • Առաջին շաբաթում ԱՄՆ-ում (19-21 դեկտեմբերի 1997 թվական)՝ $28 638 131 (4,8 % ԱՄՆ-ի ամբողջ հասույթից, 2 674 կինոթատրոններ՝ $10 709 միջինը յուրաքանչյուրից)
  • ԱՄՆ-ում՝ $600 788 188 (32,6 % ամբողջ աշխարհի հասույթից, 3 265՝ կինոթատրոնների առավելագույն քանակ)
  • Աշխարհում՝ $1 244 246 000 (67,4 % աշխարհում ընդհանուր հասույթի)
  • Ընդհանուր (ԱՄՆ + աշխարհ)։ $1 843 201 268
  • Ճապոնիա։ $225 000 000
  • Գերմանիա։ $128 453 585
  • Մեծ Բրիտանիա։ $115 419 231
  • Իսպանիա։ $43 672 525
  • Մեքսիկա։ $27 136 604
  • Արգենտինա։ $21 559 149
  • Ավստրիա։ $13 295 461
  • Ռուսաստան։ $5 200 000

3D տարբերակ

խմբագրել

Քեմերոնի մոտ ֆիլմը 3D ձևափոխելու պլաններ կային դեռևս 2004 թվականին, բայց դրանք մի կողմ դրվեցին մինչ այն ժամանակը, երբ տեխնոլոգիաները հասան այն մակարդակին, որոնց շնորհիվ տվյալ գործողությունը կկատարվեր բարձրագույն մակարդակով։ Ձևափոխելու համար պահանջվեց 60 շաբաթ՝ ավելի շատ, քան նկարահանումների համար, և լրացուցիչ 18 միլիոն դոլար։ Փոփոխությունները վերաբերում էին միայն տեխնիկական մասին. ֆիլմը ձևափոխվեց նաև 4K կետայնությամբ, բայց ոչ մի կադր չփոփոխվեց, նույնիսկ՝ սյուժետային անհամապատասխան կադրերը[18], բացառությամբ գիշերային երկնքի համաստեղության նկարի[19]։

«Տիտանիկ 3D»-ի պրեմիերան կայացավ 2012 թվականի ապրիլի 5-ին[20]՝ ընդհանուր դրամարկղային շահույթին ավելացնելով ևս 342 միլիոն դոլարով։

Ընդհանուր դրամարկղային շահույթը 3D տարբերակով 2012 թվականի մայիսի 28-ի դրությամբ կազմեց 2 185 372 302 դոլար։

Պարգևներ և անվանակարգեր

խմբագրել

Ներկայումս «Տիտանիկ» ֆիլմն ունի 87 մրցանակ և 48 անվանակարգ[21], որոնք չեն հաղթանակել։ Դրանցից ամենանշանակալիներն են Ամերիկյան կինոակադեմիայի 11 մրցանակները։ «Տիտանիկ»-ը ըստ ժամանակագրության երկրորդ ֆիլմն է «Բեն-Հուր» ֆիլմից հետո, որն այդքան «Օսկար» է ստացել։ Նման հաջողություն կարողացել է կրկնել միայն «Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը» ֆիլմը։ «Ամեն ինչ Եվայի մասին» ֆիլմի հետ միասին «Տիտանիկ»-ը ռեկորդակիր է Օսկարի անվանակարգերում առաջադրումներով՝ 14:

Պարգևներ

խմբագրել
«Օսկար» մրցանակ
1998
Լավագույն ֆիլմ (պրոդյուսերներ՝ Ջեյմս Քեմերոն և Ջոն Լանդաու)
Լավագույն ռեժիսոր (Ջեյմս Քեմերոն)
Լավագույն օպերատորական աշխատանք (Ռասսել Կարպենտեր)
Բեմադրող նկարչի/դեկորատորի լավագույն աշխատանք (Փիթեր Լամոնթ, Մայքլ Ֆորդ)
Զգեստների լավագույն դիզայն (Դեբորա Լին Սքոթ)
Լավագույն ձայն (Հարի Ռայդսթրոմ, Թոմ Ջոնսոն, Հարի Սամմերս, Մարկ Ուլանո)
Լավագույն մոնտաժ (Քոնրադ Բաֆֆ IV, Ջեյմս Քեմերոն, Ռիչարդ Հարրիս)
Օսկար լավագույն ձայնային մոնտաժի համար (Թոմ Բելֆորդ, Քրիստոֆեր Բոյես)
Լավագույն վիզուալ էֆեկտներ (Ռոբերտ Լեգատո, Մարկ Լասոֆֆ, Թոմաս Ֆիշեր, Մայքլ Կանֆեր)
Լավագույն երգ (Ջեյմս Հորներ և Ուիլ Ջենինգս «My Heart Will Go On» երգի համար Սելին Դիոնի կատարմամբ)
Դրամատիկ ֆիլմի համար գրված լավագույն երաժշտություն (Ջեյմս Հորներ)
«Ոսկե գլոբուս» մրցանակ
1998
Լավագույն ֆիլմ (դրամա)
Լավագույն ռեժիսոր (Ջեյմս Քեմերոն)
Լավագույն երգ (Ջեյմս Հորներ և Ուիլ Ջենինգս «My Heart Will Go On» երգի համար Սելին Դիոնի կատարմամբ)
Լավագույն երաժշտություն (Ջեյմս Հորներ)
MTV Movie Awards
1997
Լավագույն ֆիլմ
Լավագույն տղամարդու դեր (Լեոնարդո ԴիԿապրիո)
ԱՄՆ Կինոդերասանների գիլդիայի մրցանակ
1998
Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր (Գլորիա Սթյուարթ)
«Empire» ամսագրի կինոմրցանակ
1998
Լավագույն ֆիլմ
Լավագույն բրիտանացի դերասանուհի (Քեյթ Ուինսլեթ)
«Գրեմմի» մրցանակ
1998
Լավագույն երգ, որը գրվել է հատուկ գեղարվեստական ֆիլմի կամ հեռուստահաղորդման համար (Ջեյմս Հորներ և Ուիլ Ջենինգս «My Heart Will Go On» երգի համար Սելին Դիոնի կատարմամբ)

Անվանակարգեր

խմբագրել
«Օսկար» մրցանակ
1998
Լավագույն կանացի դեր (Քեյթ Ուինսլեթ)
Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր (Գլորիա Սթյուարթ)
Լավագույն գրիմ (Թինա Իրնշոու, Սիմոն Թոմփսոն, Գրեգ Քեննոմ)
«Ոսկե գլոբուս» մրցանակ
1998
Լավագույն տղամարդու դեր (դրամա) (Լեոնարդո ԴիԿապրիո)
Լավագույն կանացի դեր (դրամա) (Քեյթ Ուինսլեթ)
Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր (Գլորիա Սթյուարթ)
Լավագույն սցենար (Ջեյմս Քեմերոն)
MTV Movie Awards
1997
Լավագույն ֆիլմ («My Heart Will Go On» երգի համար Սելին Դիոնի կատարմամբ)
Լավագույն էկրանային զույգ (Լեոնարդո ԴիԿապրիո, Քեյթ Ուինսլեթ)
Լավագույն էքշեն-տեսարան (ջրի տակ անցնող նավի տեսարանի համար)
Լավագույն համբույր (Լեոնարդո ԴիԿապրիո, Քեյթ Ուինսլեթ)
Լավագույն կանացի դեր (Քեյթ Ուինսլեթ)
Լավագույն չարագործ (Բիլի Զեյն)
BAFTA մրցանակ
1998
Լավագույն ֆիլմ
Լավագույն օպերատորական աշխատանք (Ռասսել Կարպենտեր)
Զգեստների լավագույն դիզայն (Դեբորա Լին Սքոթ)
Լավագույն մոնտաժ (Քոնրադ Բաֆֆ IV, Ջեյմս Քեմերոն, Ռիչարդ Հարիս)
Լավագույն գրիմ (Թինա Իրնշոու, Սիմոն Թոմփսոն)
Գեղարվեստական դիզայն (Փիթեր Լամոնթ)
Լավագույն ձայն (Հարի Ռայդսթրոմ, Թոմ Ջոնսոն, Հարի Սամմերս, Մարկ Ուլանո)
Լավագույն հատուկ տեսողական էֆեկտներ (Ռոբերտ Լեգատո, Մարկ Լասոֆֆ, Թոմաս Ֆիշեր, Մայքլ Կանֆեր)
Ռեժիսուրայի համար Դևիդ Լինի մրցանակ (Կինոյի և հեռուստատեսության բրիտանական ակադեմիայի մրցանակ)
1997
Ջեյմս Քեմերոն
Ֆիլմի համար գրված երաժշտության Էնթոնի Ասկիթի մրցանակ (Կինոյի և հեռուստատեսության բրիտանական ակադեմիայի մրցանակ)
1997
Ջեյմս Հորներ
ԱՄՆ Կինոդերասանների գիլդիայի մրցանակ
1998
Լավագույն դերասանական կազմ
Լավագույն դերասանուհի (Քեյթ Ուինսլեթ)
«Սեզար» մրցանակ
1998
Օտարալեզու լավագույն ֆիլմ
Լոնդոնի կինոքննադատների միության մրցանակ
1998
Տարվա ֆիլմ
Տարվա ռեժիսոր (Ջեյմս Քեմերոն)
Տարվա բրիտանուհի դերասանուհի (Քեյթ Ուինսլեթ)

Սաունդթրեք

խմբագրել
Titanic: Music from the Motion Picture
 
Ջեյմս Հորների սաունդթրեքի ալբոմ
Թողարկված1997 թվականի նոյեմբերի 18
ԺանրՍաունդթրեք, փոփ
Տևողություն72:29
ԼեյբլSony Classical
ՊրոդյուսերՋեյմս Քեմերոն[1] և Ջոն Լանդաու[1]
Մասնագիտական ակնարկ

«Տիտանիկ» ֆիլմի երաժշտական ուղեկցումն ամբողջությամբ ստեղծվեց ամերիկացի կոմպոզիտոր Ջեյմս Հորների կողմից։ Վոկալիզի կատարման համար ընտրվեց նորվեգուհի սոպրանո Սիսել Շիրշեբոն, չնայած ի սկզբանե տվյալ պարտիտուրում նախատեսվում էր օգտագործել ամբողջությամբ լարային նվագարաններ[22]։ Ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը պնդում էր այնտեղ որևէ երգի բացակայությանը, բայց փոխեց իր կարծիքը կանադացի երգչուհի Սելին Դիոնի ձայնով «My Heart Will Go On» երգի դեմո-տարբերակը լսելուց հետո։

«Տիտանիկ»-ի սաունդթրեքով «Sony Classical» ընկերության կողմից 1997 թվականի նոյեմբերի 18-ին թողարկված սկավառակն ամբողջ աշխարհում վաճառվեց 30 միլիոն օրինակով։ 1998 թվականին ֆիլմի վրա աշխատելու համար Ջեյմս Հորները ստացավ «Օսկար» երկու անվանակարգում՝ «Լավագույն երաժշտության դրամատիկ ֆիլմի համար» և «Ֆիլմի համար լավագույն երգ» Ուիլ Ջենինգսի հետ համատեղ, ով գրել էր «My Heart Will Go On» ստեղծագործության խոսքերը։

Հ/հ Ստեղծագործության անվանում Հեղինակներ / կատարողներ Տևողություն
1 «Never an Absolution» Ջեյմս Հորներ / Սիսել Շիրշեբո 3:03
2 «Distant Memories» Ջեյմս Հորներ 2:23
3 «Southampton» Ջեյմս Հորներ 4:02
4 «Rose» Ջեյմս Հորներ / Սիսել Շիրշեբո 2:52
5 «Leaving Port» Ջեյմս Հորներ 3:25
6 «Take Her to Sea, Mr. Murdoch» Ջեյմս Հորներ 4:30
7 «Hard to Starboard» Ջեյմս Հորներ 6:51
8 «Unable to Stay, Unwilling to Leave» Ջեյմս Հորներ / Սիսել Շիրշեբո 3:55
9 «The Sinking» Ջեյմս Հորներ 5:06
10 «Death of Titanic» Ջեյմս Հորներ 8:24
11 «A Promise Kept» Ջեյմս Հորներ / Սիսել Շիրշեբո 6:02
12 «A Life So Changed» Ջեյմս Հորներ / Սիսել Շիրշեբո 2:12
13 «An Ocean of Memories» Ջեյմս Հորներ / Սիսել Շիրշեբո 7:56
14 «My Heart Will Go On» Ջեյմս Հորներ, Ուիլ Ջենինգս / Սելին Դիոն 5:08
15 «Hymn to the Sea» Ջեյմս Հորներ / Սիսել Շիրշեբո 6:22

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • «Տիտանիկ» ֆիլմում Ռոուզի անունը 76 անգամ հնչում է Ջեք Դոուսոնի շուրթերից։
  • Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի «Ծեր կիթառահարը» կտավի բնօրինակն օգտագործվել է «Տիտանիկ» ֆիլմում։
  • Ծեր Ռոուզին մարմնավորող Գլորիա Ստյուարտը միակ դերասանուհին էր, որն արդեն իսկ ծնված էր Տիտանիկի խորտակման ժամանակ։
  • Ջեք Դոուսոնի լեգենդար դարձած «Ես աշխարհի արքան» եմ արտահայտությունը ստեղծվել է բացառապես Լեոնարդո Դի Կապրիոյի իմպրովիզի արդյունքում։
  • «Տիտանիկ» ֆիլմը արտադրության ժամանակ կրում էր «Սառույցի մոլորակ» պատմական անվանումը՝ մրցակից կինոընկերություններին ֆիլմի ստեղծմանը հետևելուց հեռու պահելու նպատակով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 https://web.archive.org/web/20200608210256/https://www.europeanfilmawards.eu/en_EN/film/titanic.5495
  2. 2,0 2,1 2,2 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
  3. Titanic — 1997.
  4. 4,0 4,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=titanic.htm
  5. Kinopolis (գերմ.) — 1905.
  6. Internet Movie Database — 1990.
  7. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=34351&type=MOVIE&iv=Basic
  8. ČSFD (չեխերեն) — 2001.
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 9,18 9,19 9,20 9,21 9,22 9,23 9,24 9,25 9,26 9,27 9,28 9,29 9,30 9,31 9,32 9,33 ČSFD (չեխերեն) — 2001.
  10. Filming location // Acton, California - Wikipedia
  11. Box Office Mojo — 1999.
  12. «Box office statistics for Titanic (1997)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.. BoxOfficeMojo.com. Проверено 6 марта 2007 года
  13. «Titanic sinks competitors without a trace». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.. BBC, 25 февраля 1998 года. Проверено 6 марта 2007 года
  14. 14,0 14,1 «Paramount Pictures, Twentieth Century Fox и Lightstorm Entertainment совместно заявили о перевыпуске в 3D-формате фильма «Титаник» Джеймса Кэмерона 6 апреля 2012 года». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.
  15. «Despatches». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.. Peter Bowes, BBC, 22 декабря 1997 года. Проверено 6 марта 2007 года
  16. «Titanic cost of making movies». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.. BBC, 18 декабря 1997 года. Проверено 6 марта 2007 года
  17. «Titanic (1997)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին. Boxofficemojo.com. Проверено 5 марта 2007 года
  18. «Джеймс Кэмерон представил в Москве трехмерный «Титаник»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
  19. «ЭКСКЛЮЗИВ: Интервью с Джеймсом Кэмероном». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
  20. «Release dates for Titanic». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին., imdb.com
  21. «Titanic Awards and Nominations». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.. IMDb.com. Проверено 6 марта 2007 года
  22. «Titanic» Soundtrack Review

Գրականություն

խմբագրել
  • Грегори Л. Sew Iconic. 10 легендарных платьев Голливуда / Пер. с англ. П. Охримчук. — М.: РИПОЛ Классик, 2013. — 144 с., ил., 3000 экз., ISBN 978-5-386-05322-2

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիտանիկ (ֆիլմ, 1997)» հոդվածին։