Ռոկկի
Ռոկկի (անգլ.՝ Rocky), 1976 թվականին նկարահանված սպորտային ֆիլմ դրամա, սցենարի հեղինակը և գլխավոր դերակատարը Սիլվեստր Ստալոնեն է, ում համար այս դերը առաջին նշանավոր դերն էր կինոյում, և նրան մեծ ճանաչում բերեց ամբողջ աշխարհում[5], հետագայում Ստալոնեն որպես ռեժիսոր նկարահանեց ֆիլիմի ևս 5 սերիա[6]։
Ռոկկի անգլ.՝ Rocky | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | սպորտային ֆիլմ, դրամա և մարտաֆիլմ |
Թվական | նոյեմբերի 21, 1976[1], ապրիլի 25, 1978[2] և ապրիլի 1, 1977[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոն Էվիլդսեն |
Պրոդյուսեր | Ռոբերտ Չարտոֆ և Irwin Winkler? |
Սցենարի հեղինակ | Սիլվեստր Ստալոնե |
Դերակատարներ | Տալիա Շայր, Կարլ Ուեզերս, Բյորտ Յանգ, Մերեդիթ Բյորջես, Սիլվեստր Ստալոնե, Թոնի Բերթոն, Թեյեր Դեյվիդ, Ջո Սպինել, Ջո Ֆրեյզեր, Stan Shaw?, Մայքլ Դորն, George O'Hanlon?[4], Lloyd Kaufman?[4] և Ֆրենկ Ստալոնե[4] |
Օպերատոր | James Aubrey Crabe? |
Երաժշտություն | Բիլ Կոնտի |
Մոնտաժ | Scott Conrad? |
Պատմվածքի վայր | Փենսիլվանիա |
Նկարահանման վայր | Սանտա Մոնիկա և Ֆիլադելֆիա |
Կինոընկերություն | United Artists |
Տևողություն | 119 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
Rocky (film series) Վիքիպահեստում |
ՍյուժեԽմբագրել
Ֆիլմը պատմում է «իտալական ձիուկ» մականունով բռցքամարտիկ Ռոկկի Բալբոայի մասին, ով դեպքերի բերումով ցանկանում է մենամարտել տվյալ ժամանակի աշխարհի չեմպիոն Ապոլլո Կրիդի հետ և սկսում է ավելի ակտիվ մարզվել։ Այդ ընթացքում Ռոկկին նաև սկսում է ընկերություն անել համեստ և ամոթխած բնավորությամբ Էդրիանի հետ ...
ԴերակատարներԽմբագրել
Դերակատար | Դեր |
---|---|
Սիլվեստր Ստալոնե | Ռոկկի Բալբոա |
Թալիա Շայեր | Էդրիան Պեննինո |
Բերջես Մերեդիթ | Միկի Գոլդմիլ |
Կառլ Ուեզերս | Ապոլլո Կրիդ |
Բերտ Յանգ | Պոլլի Պեննինո |
Մրցանակներ և վարկանիշային ցանկերԽմբագրել
ՄրցանակներԽմբագրել
Ֆիլմն արժանացել է 3 Օսկար մրցանակի, Լավագույն ֆիլմ, Լավագույն ռեժիսոր և Լավագույն մոնտաժ անավանակարգերում, ներկայացված է եղել ևս 7 անվանակարգերում, որոնց թվում նաև Ստալոնեն ներկայացվել է Օսկարի Լավագույն դերասան և Լավագույն օրիգինալ սցենար անվանակարգերում միաժամանակ, ինչը հաջողվել է միայն 2 կինոգործչի (Օրսոն Ուելս - «Քաղաքացի Քեյնը», Չառլի Չապլին - «Մեծ բռնապետը»)։
Ֆիլմը ստացել է նաև 1 Ոսկե Գլոբուս, ներկայացված է եղել ևս 5-ի։ Ստացել է 1 BAFTA, 1 Գրեմմի, 1 Դավիդ դի Դոնատելլո մրցանակ և ԱՄՆ-ի կինոքննադատների խորհրդի 1 մրցանակ։
Վարկանիշային ցանկերԽմբագրել
Ֆիլմն ընդգրկված է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից տարբեր տարիներին կազմված վարկանիշային ցանկերում հետևյալ տեղերում
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր - 1998 թ. ցանկ - 78-րդ տեղ, 2007 թ. ցանկ - 57
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի - 2-րդն է սպորտային ֆիլմերի ցանկում
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմեր - 4
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքերի ցանկում Ռոկկի արտասանած «Օ՜ Էդրիան» խոսքը 80-րդն է
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն երգերի ցանկում Բիլլ Կոնտիի գրված «Gonna Fly Now» երգը 58-րդն է
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- ֆիլմի սյուժեի համար որպես հիմք ծառայել է բռնցքամարտի ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոնության համար Չակ Վեպների և Մուհամմեդ Ալիի միջև կայացած մարտը, Ռոկկի Բալբոաի նախատիպը հանդիսացել է Չակ Վեպները, Ապոլլո Կրիդինը՝ Մոհամեդ Ալին[7][8]։
- բռնցքամարտիկ Ջո Ֆրեյզերը խաղացել է ինքն իրեն ֆիլմում, գլխավոր հերոսների մենամարտից առաջվա տեսարաններում։
- փողոցային երգիչներից մեկին մարմնավորել է Ստալոնեի հարազատ եղբայրը՝ Ֆրենկ Ստալոնեն։
- Ռոկկի Բալբոաի արձանը կանգնեցված է Ֆիլադելֆիայի գեղարվեստական թանգարանի աստիճանների մոտ[9] և սերբիական Ժիտիշտե փոքր քաղաքում[10]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=rocky.htm
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=8279&type=MOVIE&iv=Basic
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Inside the Actors Studio with Sylvester Stallone»։ Վերցված է 28 սեպտեմբեր 2006
- ↑ box-office data
- ↑ Чак Вепнер и Сильвестр Сталлоне договорились
- ↑ Прототип Рокки удостоится собственной кинобиографии
- ↑ «Rocky Statue»։ Վերցված է 2006-09-23
- ↑ http://www.npr.org/templates/story/story.php?storyId=13949671
Արտաքին հղումներԽմբագրել
- «Ռոկկի»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ռոկկի»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
- «Ռոկկի»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- «Ռոկկի»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Ռոկկի(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- ֆիլմը Sports Movie Guide կայքում
- Ռոկկի ֆիլմի ստեղծումը, Ս. Ստալոնե
- կինոքննադատ Ռոջեր Էբերտի մեկնաբանությունը
- ֆիլմի ստեղծման պատմությունը BANDFILM.RU կայքում