Հայաստանի առաջին հանրապետություն

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստան (այլ կիրառումներ)‎

Հայաստանի Հանրապետութիւն (Հայաստանի Հանրապետություն), ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո[1]։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը[2], ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը (որը հանգեցրեց 1920 թ․ ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի՝ ընդդեմ Հայաստանի) հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի արդյունքում Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ խորհրդայնացան ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Նախիջևանի երկրամաս, Արցախ, Գարդման-Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում և այլն։ Չնայած կարճ կյանքին՝ Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է, նախ և առաջ՝ Հայոց Պետականությունը վերակերտելու առումով[3]։

Հայաստանի Հանրապետություն
 Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետություն Մայիսի 28, 1918 թ. - Դեկտեմբերի 2, 1920 թ. Հայկական ՍՍՀ 
Flag of the First Republic of Armenia.svg Coat of Arms of the First Republic of Armenia.png

Նշանաբան
Մեկ ազգ, մեկ հայրենիք

Քարտեզ

The First Armenian Republic 1918-1920.gif
(Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը 1918-1920 թթ․)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Երևան
Լեզու Հայերեն
Ազգություն Հայեր
Կրոն Հայ առաքելական եկեղեցի
Տոն Մայիսի 28
Հիմն Մեր Հայրենիք
Արժույթ Հայկական ռուբլի
Իշխանություն
Պետական կարգ Խորհրդարանական հանրապետություն
Պետության գլուխ Վարչապետ
Օրենսդրություն Խորհրդարան
Պատմություն
- Երևանում Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստի հանդիսավոր բացումը 1.08.1918 թ.
- Հայ-վրացական կարճատև պատերազմը 5-31.12.1918 թ.
- Միացյալ և անկախ Հայաստանի հռչակումը 28.05.1919 թ.
- Հայաստանի խորհրդարանական առաջին և միակ ընտրությունները 21-23.06.1919 թ.
- Հայաստանի անկախության փաստացիորեն ճանաչումը Անտանտի Գերագույն խորհրդի կողմից 19.01.1920 թ.
- Ալեքսանդրապոլում Հայաստանի համալսարանի հանդիսավոր բացումը 31.01.1920 թ.
- Սևրի պայմանագրի ստորագրումը 10.08.1920 թ.

ՊատմությունԽմբագրել

 
Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը (Տփղիսեցի) օրհնում է կամավորներին: (1918 թ.)

1918 թվականԽմբագրել

1919 թվականԽմբագրել

 
Անկախության օրվա միջոցառում, Մայիսի 28, 1919

*1919 թ. մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում ընդունեց։

  • 1919 թ. հունիսի 21-23-ը Հայաստանում կայացան առաջին և միակ խորհրդարանական ընտրությունները։ Ընտրվեցին խորհրդարանի 80 անդամներ (այդ թվում՝ 3 կին), որոնցից 72-ը ՀՅԴ անդամներ էին, 4-ը՝ էսեռներ, 1-ը՝ անկուսակցական, 2-ը՝ թուրք-թաթարներ և 1-ը՝ եզդի:
  • 1919 թ. հուլիսին Հայաստանում բռնկվեց թուրք-թաթարական ընդհանուր խռովություն, որի համար Թուրքիան և Ադրբեջանը ջանք չէին խնայել։
  • 1919 թ. աշնանը հայ-ադրբեջանական ընդհարումներ են տեղի ունեցել Զանգեզուրի համար։ Միայն Անդրանիկի, ապա՝ Դրոյի և յատկապէս՝ Նժդեհի ձեռնարկած համառ ջանքերի շնորհիվ հաջողվեց պահպանել Զանգեզուրը:

1920 թվականԽմբագրել

 
Առաջին աշխարհամարտին մասնակցած հինգ հարյուր հայ վետերանների պատվիրակությունը Վաշինգտոնում (ապրիլ, 1920)
 
Անկախության օրվա միջոցառում (մայիսի 28, 1920)
 
Անկախության օրվա միջոցառում, Մայիսի 28, 1920

*1920 թ. սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ Արևելքի ժողովուրդների I համագումարը, որտեղ հարց բարձրացվեց Ռուսաստանի ու Թուրքիայի մեջտեղից վերացնել հայկական սեպը։

1921 թվականԽմբագրել

Հայաստանի առաջին Հանրապետության պարբերական մամուլը 1918-1920 թթ.Խմբագրել

1918 թ. մայիսի 28-ին՝ երկարատև ընդմիջումից հետո, Հայաստանի անկախության վերականգնումը հայ ժողովրդի կյանքում ունեցավ ոչ միայն քաղաքական, այլև պատմամշակութային խոշոր նշանակություն։ Աշխուժացավ հասարակական - քաղաքական կյանքը, սկսեց բուռն ծաղկում ապրել պարբերական մամուլը, լրագրական ու ստեղծագործական կյանքը։ ՀՀ կարճատև՝ ընդամենը 2.5 տարվա գոյության ընթացքում, տարբեր հաճախականությամբ լույս են տեսել, ընդհանուր հաշվով, 60 անուն պարբերականներ։ Դրանց ճնշող մեծամասնությունը հրատարակվում էին մայրաքաղաք Երևանում։

Զգալի թվաքանակով թերթեր էին լույս ընծայվում Ալեքսանդրապոլում, Կարսում, Էջմիածնում, Գորիսում և այլուր։ ՀՀ պարբերական մամուլը կարելի է բաժանել 3 տիպի՝ պաշտոնական, կուսակցական և անկախ (անկուսակցական)։ Պաշտոնական պարբերականների ընդհանուր թիվը կազմում էր 14 անուն թերթ, կուսակցականը՝ 38, իսկ անկախ մամուլինը՝ 8 անուն թերթ։

ՀՀ պաշտոնական մամուլԽմբագրել

ՀՀ պաշտոնական մամուլի նպատակը կառավարության և խորհրդարանի ընդունած օրենքների, օրենսդրական ակտերի, որոշումների ու հրամանների հրապարակումն ու տարածումն էր։ ՀՀ գլխավոր պաշտոնական օրգանը «Կառավարության լրաբեր» եռօրյա թերթն էր, որը սկսել է լույս տեսնել 1918 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 1920 թ. հուլիսի 20-ը։ Հաջորդ պաշտոնաթերթը 1918 թ. հուլիս ամսից լույս տեսնող «Հայոց Ազգային Խորհրդի լրատու» եռօրյան էր, որի տպագրությունը ընդհատվեց հուլիսի 23-ին։ Պաշտոնական մամուլի թվին էր դասվում ռազմական նախարարության «Ռազմիկ» 16 էջանոց շաբաթաթերթը։ Այն սկսել է լույս տեսնել 1920 թ. օգոստոսից մինչև թուրք - հայկական պատերազմը։ ՀՀ կիսպաշտոնական պարբերականների թվին էր դասվում նաև «Հայաստանի կոոպերացիա» (Երևան 1919-1920 թթ.) ամսագիրը, որի հիմնական ուղղվածությունը տնտեսական էր։ Կիսապաշտոնական պարբերականների թվին կարելի է դասել Կարսում լույս տեսնող «Աշխատավորի ձայն» բանվորագյուղացիական երկօրյա թերթը, Լեռնային Ղարաբաղում լույս տեսնող «Ղարաբաղի սուրհանդակ» /Շուշի, 1918 թ./ և «Արցախ» /Շուշի 1919 թ./ թերթերը։

Կուսակցական մամուլԽմբագրել

ՀՀ կուսակցական մամուլի էությունը լավ հասկանալու համար և ճիշտ բնութագրելու նպատակով դրանք բաժանվել են երեք ուղղության՝ «աջ», «ձախակենտրոն» և «ձախ»: Այսպիսի բաժանման հիմքում դնելով այդ կուսակցությունների դասակարգային էությունը և հետապնդած նպատակները։ Այս տեսակետից աջակողմյան թևին պատկանում էին Հայ ժողովրդական և Հայ սահմանադրական ռամկավար կուսակցությունները։ Այս կուսակցությունները ՀՀ-ում լույս են ընծայել 5 անուն թերթ, 2-ը՝ ՀԺԿ և 3-ը՝ Հայ ռամկավարները։ 1918 թ. օգոստոսի 14-ից Երևանում սկսեց լույս տեսնել ՀԺԿ-ի օրգան «Ժողովուրդ» լրագիրը։ Գաղափարախոսական տեսակետից «Ժողովրդի» էջերում արտահայտվում էին ՀԺԿ ազգային և ազատական գաղափարները, նրա մոտեցումները հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության, Հայկական հարցում և այլն։ Թերթը Հայաստանի անկախության գաղափարի ջերմ պաշտպանն էր։ ՀՀ քաղաքական դաշտում աջակողմյան թևը ներկայացնող մյուս ազդեցիկ պարբերականները Հայ սահմանադրական ռամկավար կուսակցության պաշտոնաթերթ «Վան-Տոսպան» էր և նրա իրավահաջորդ «Հայաստանի ձայնը»: Եթե ՀԺԿ և նրա «Ժողովուրդ» պաշտոնաթերթը ներկայացնում էր արևելյան և ռուսահայ ազգային աջ-ազատական հատվածը, ապա ՀՍՌԿ-ն և նրա «Հայաստանի ձայն» պաշտոնաթերթը՝ արևմտյան հատվածը ու մասնավորապես Կովկաս ապաստանած գաղթականությանը։ ՀՀ «ձախ» կենտրոնամետ դիրք էր գրավում ՀՅ Դաշնակցության մամուլը։ Ընդհանուր առմամբ ՀՀ տարածքում լույս են տեսել կենտրոնական և տեղական նշանակության ՀՅԴ ընդամենը 13 անուն պարբերականներ։ Դրանցից առավել կարևորներն էին՝ «Զանգը» /Երևան 1918-1919 թթ./, «Հայաստանի աշխաատավորը» /Երևան 1919 թ./, «Հառաջը» /Երևան 1919-1920 թթ./ և «Աշխատանքը» /Երևան 1919 թ./: Մնացածը եղել են գավառային՝ տեղական նշանակության և ՀՅԴ աշակերտական միության օրգաններ։ ՀՀ ձախակողմյան մամուլը ներկայացնում էին սոցիալիստ-հեղափոխականները /էսէռներ/, սոցիալ-դեմոկրատ՝ մենշևիկները և բոլշևիկները։ Էսէռները ունեցել են մամուլի 3 օրգան, մենշևիկները ևս՝ 3, իսկ բոլշևիկների և նրանց համակիրների պարբերականների թիվը հասնում էր 13-ի։ Սակայն այդ թերթերի կեսից ավելին քաղաքական հետապնդումների և այլ պատճառներով լույս են տեսել ընդամենը մեկ կամ մի քանի համարով։ Հայաստանի անկախության հռչակումից հետո ձախակողմյան ուղղության համառուսաստանյան կուսակցությունների էսէռական, սոցիալ-դեմոկրատ մենշևիկյան և բոլշևիկյան հայկական հատվածները իրենց գործունեության ծանրության կենտրոնը Թիֆլիսից ու Բաքվից տեղափոխեցին Հայաստան։ 1919 թ. փետրվարին Երևանում հիմնվեց էսէռների օրգանը «Սոցիալիստ հեղափոխական» եռօրյան։ Թերթը լույս է տեսել 1919 թ. մայիսից մինչև 1920 թ. ապրիլը։ Պաշտոնաթերթի բնաբանն էր «Կռվով կխլես քո իրավունքը»: Ձախակողմյան հաջորդ կուսակցական մամուլը ՌՍԴԲԿ /մենշևիկների/ հայաստանյան կազմակերպության օրգան «Կայծ» /Երևան 1918-1919 թթ./ եռօրյան էր։ 1918-1919 թթ. Ալեքսանդրապոլում լույս է տեսնում մենշևիկյան ուղղության «Անկախ սոցիալիստների կուսակցության օրգան «Մարդկություն» եռօրյան։ 1919 թ. հունվարի 30-ին Շուշիում լույս տեսավ տեղի սոցիալ-դեմոկրատ մենշևիկյան կազմակերպության օրգան «Նոր կյանք» շաբաթաթերթը, որը միայն կարողացավ լույս ընծայել հինգ համար։ Ձախակողմյան մամուլի ամենաընդդիմադիր թևը ներկայացնում էին բոլշևիկյան պարբերականները, որոնց մեջ առաջնային տեղ գրավում էր «Խոսքը» /1918 սեպտեմբերից - 1919 թ. մարտ՝ ընդամենը 22 համար/: 1920 թ. հունվարին Ալեքսանդրապոլում բոլշևիկները հիմնեցին «Ալիք» շաբաթաթերթը, սակայն մեկ համար լույս ընծայելուց հետո այն փակվեց, այս ճակատագրին արժանացան «Բանվորը» /Ալեքսանդրապոլ/, «Լոռվա գյուղացու ձայն» /Հաղպատ 1920 թ./ երկշաբաթաթերթերը։ Սակայն բոլշևիկյան պարբերականներից ամենամեծ աղմուկ հանած թերթը, դա «Սպարտակ» միության օրգան համանուն «Սպարտակ» թերթն էր։ Լույս է տեսել «Սպարտակի» ընդամենը մեկ համար՝ 1919 թ. մայիսի 1-ին։ Ձախակողմյան ուղղվածույթուն ուներ «Գյուղացիական միություն» /Ալեքսանդրապոլ 1919 թ./ և «Գյուղացու ձայն» /Երևան 1920 թ./ շաբաթաթերթերը։ Բոլշևիկյան հայտնի թերթերից էր «Կոմունիստը», որը կառավարության կողմից համարվեց հակակառավարական և փակվեց։Այսպիսով, չնայած սոցիալական ոչ լայն հենարանի՝ ՀՀ քաղաքային դաշտում իր արժանի տեղն էր գրավում ձախակողմյան մամուլն ընդհանրապես և բոլշևիկյանը՝ մասնավորապես։

Անկախ (անկուսակցական) մամուլԽմբագրել

Ի տարբերություն կուսակցական մամուլի՝ ՀՀ-ում շատ թույլ էր արտահայտված անկուսակցական և գիտական մամուլը։ Եթե, այնուամենայնիվ, որոշ պարբերականներ հիմնվում էին որպես անկախ, ապա կարճ ժամանակամիջոցում, չունենալով բավարար ֆինանսական միջոցներ, կամ փակվում էին, կամ էլ հասկանալի պատճառներով ընկնում էին իշխանությունների կամ որևէ կուսակցության ու հովանավոր խմբի ազդեցության տակ և դառնում արտաքուստ անկախ, սակայն բովանդակությամբ՝ նրանից հույժ կախյալ։ Դրանց թվին էին դասվում «Ալեքսանդրապոլի լրաբեր», 1919 թ. օրաթերթ, «Իդեալ», 1919 թ., Երևանի ամերիկյան որբանոցների աշակերտական միության երկշաբաթաթերթ, «Նոր ուղի», Երևան, 1920 թ., ռուսալեզու՝ «Знамя школы» /Դպրոցի դրոշակ/, Երևան, 1919 թ., Երևանի գիմնազիաների կոլեկտիվների շաբաթաթերթ և այլ պարբերականները։ ՀՀ-ում շատ կարճատև ընթացքով լույս տեսան գերատեսչական և գիտաուսումնական բնույթի մի քանի ամսագրեր։ 1920 թ. մեկ համարով թողարկվեց «Գյուղատնտեսական հանդես» ամսագիրը, Երևանում լույս տեսավ «Առողջապահիկ» բժշկական հանդեսը, Էջմիածնում լույս տեսավ «Արարատ», «Էջմիածին» հոգևոր և գիտական ամսագրերը և այլն։ Այսպիսով, Հայաստանի անկախության հռչակումը հայ ժողովրդի կյանքում նշանակալի իրադարձություն եղավ ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր-մշակութային տեսակետից։ Իր գոյության կարճատև /2.5 տարի/ ժամանակահատվածում ՀՀ-ը դարձավ հայահավաքման կենտորն։ Աստիճանաբար հայ մամուլի ավանդական կենտրոնները՝ Թիֆլիսը, Կ.Պոլիսը, Վենետիկը, Մոսկվան, Բաքուն և այլն իրենց դիրքերը զիջեցին Երևանին։ Վերջինս դարձավ հայ հասարական-քաղաքական ու հոգևոր կյանքի կենտրոն։ Ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ գավառային կենտրոնների թերթերն ու ամսագրերը հանդիսացել են տվյալ ժամանակաշրջանի բարդ իրականության և բազմաշերտ հասարակական-քաղաքական կյանքի ճշմարիտ հայելին։

ՀՀ ԽորհրդարանԽմբագրել

Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական պետություն էր։ Երկրի բարձրագույն Օրենսդիր իշխանությունը գտնվում էր խորհրդարանի կամ Ազգային Ժողովի ձեռքին։ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի գլուխ կանգնած էր Խորհրդարանի նախագահը։ Իր գոյության ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ունեցել է խորհրդարանի երեք նախագահ (խոսնակ)։

Նախագահներ (խոսնակներ)Խմբագրել

Խորհրդարանի Նախագահներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ
  Ավետիք Սահակյան Օգոստոս 1, 1918 Օգոստոսի 5, 1919
  Ավետիս Ահարոնյան Օգոստոսի 5, 1919 Նոյեմբերի 4, 1920
  Հովհաննես Քաջազնունի (Իգիթխանյան) Նոյեմբերի 4, 1920 Դեկտեմբերի 2, 1920

Փոխնախագահներ (փոխխոսնակներ)Խմբագրել

Խորհրդարանի Փոխնախագահներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ
  Գրիգոր Տեր-Խաչատրյան Օգոստոս 1, 1918 Մայիսի 6, 1919
  Դավիթ Զուբյան Օգոստոսի 1, 1918 Մայիսի 6, 1919
  Լևոն Շանթ Օգոստոսի 1, 1919 Դեկտեմբերի 2, 1920
  Սարգիս Արարատյան Օգոստոսի 1, 1919 Օգոստոսի 10, 1919
  Հովսեփ Արղության (Իշխան) Օգոստոսի 10, 1919 Սեպտեմբերի 16, 1919
  Սիրական Տիգրանյան Սեպտեմբերի 16, 1919 Դեկտեմբերի 2, 1920
  Ավետիք Սահակյան Նոյեմբերի 6, 1919 Դեկտեմբերի 2, 1920

Ավագ և կրտսեր քարտուղարներԽմբագրել

Պատգամավորներ (անդամներ)Խմբագրել

Առաջին գումարման խորհրդարանում ՀՅԴ-ն ներկայացնում էր 18, ՀԺԿ-ն, ՍՀԿ-ն, ՍԴԿ-ն՝ 6-ական պատգամավոր, ինչպես նաև կային 6 իսլամադավան, 2 անկուսակցական, մեկ ռուս և մեկ եզդի պատգամավորներ, ընդամենը՝ 46 հոգի։

Երկրորդ գումարման խորհրդարանում ՀՅԴ-ն ներկայացնում էր 73, ՍՀԿ-ն՝ 4 պատգամավոր, ինչպես նաև կային 2 իսլամադավան և մեկ ԱԱԳՄ (Արագածոտնի անկուսակցական գյուղացիական միություն) պատգամավորներ, ընդամենը՝ 80 հոգի։

ՀՀ ԿառավարությունԽմբագրել

Հայաստանի Բարձրագույն Օրենսդիր մարմնի՝ Խորհրդարանի կողմից նշանակվում էին Հայաստանի գործադիր բարձրագույն մարմնի՝ ՀՀ կառավարության նախագահները՝ Վարչապետները, որոնց ներկայացրած կառավարության կազմերը՝ բաղկացած նախարարներից՝ մինիստրներից, նույնպես հաստատվում էին Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի կողմից։ ՀՀ Կառավարությունները՝ ՀՀ վարչապետների գլխավորությամբ՝ հաշվետու էին ՀՀ Խորհրդարանին։

 
Հայաստանի Հանրապետության կառավարության շենքը

ՎարչապետներԽմբագրել

Հանրապետության Վարչապետներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ
  Հովհաննես Քաջազնունի Հունիսի 15, 1918 Ապրիլի 27, 1919,
  Ալեքսանդր Խատիսյան Ապրիլի 27, 1919 Մայիսի 5, 1920
  Համո Օհանջանյան Մայիսի 5, 1920 Նոյեմբերի 23, 1920
  Սիմոն Վրացյան Նոյեմբերի 23, 1920 Դեկտեմբերի 2, 1920

Անդամներ (նախարարներ)Խմբագրել

1918 թ. հուլիսի 24-ին Հայոց ազգային խորհուրդը հրապարակեց կառավարության կազմը՝ Վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի (1868-1937) Ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան (1879-1919) Արտաքին գործերի նախարար՝ Ալեքսանդր Խատիսյան (1874-1945) Ֆինանսների նախարար՝ Խաչատուր Կարճիկյան (1882-1918) Պաշտպանության նախարար՝ գեներալ Հովհաննես Հախվերդյան (1873-1937) Արդարադատության նախարար՝ Գրիգոր Տեր-Պետրոսյան։

ՀՀ Կառավարության առաջին կազմըԽմբագրել

(Դաշնակցական առաջին կառավարություն՝' 1918 թ. հունիսի 301919 թ․ փետրվարի 15)

Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրումից հետո Հովհաննես Քաջազնունին նշանակվել է նորաստեղծ պետության առաջին վարչապետը։ Դեռևս Հայ Ազգային Խորհրդի՝ Թիֆլիսում գտնվելու օրերին՝ հունիսի 30-ին Քաջազնունին ներկայացրել է կառավարության կազմը՝ բաղկացած 4 նախարարներից։

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  Հովհաննես Քաջազնունի ՀՀ Վարչապետ ՀՅԴ
  Ալեքսանդր Խատիսյան ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
  Արամ Մանուկյան ՀՀ Ներքին Գործերի նախարար ՀՅԴ
  Խաչատուր Կարճիկյան ՀՀ Ելևմուտքի նախարար ՀՅԴ
  Հովհաննես Հախվերդյան ՀՀ Ռազմական նախարար Անկուսակցական

Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին մի առիթով ասել է հետևյալը.

«Բացառիկ ծանր պայմանների մեջ է գործի անցել իմ կազմած կառավարությունը... Կառավարությունը չունի ոչ մի հենարան անցյալում, նա չի հաջորդում նախկին կառավարությանը՝ շարունակելու արդեն ընթացքի դրած պետական աշխատանքը»

 
Հովհաննես Քաջազնունու կառավարության կազմը

1918 թվականի հուլիսի 19-ին Հայաստանի կառավարության կազմը տեղափոխվել է Երևան` թողնելով իր գրեթե ողջ շարժական ու անշարժ գույքը Վրաստանում։ Կառավարության կազմին կայարանում ճանապարհելու ժամանակ ներկա չէր Վրաստանի որևէ մեկ պաշտոնյա։ Ճանապարհային կառավարության կազմը, երբ գնացքով կանգնում է Ղազախի կայարանում, տեղի ադրբեջանցիները ճոխ ընդունելություն են կազմակերպում ու ճանապարհում դեպի Երևան[փա՞ստ]։ Հետպատերազմական Երևանում կառավարության կազմին ընդունում է Արամ Մանուկյանը, ով շուրջ 2 ամիս իրականացրել էր հանրապետության ղեկավարի լիազորությունները՝ կրելով «Երևանի դիկտատոր» կոչումը։ Հենց իր վերջնագրի արդյունքում էր կառավարությունը որոշում վերջապես բարգավաճ Թիֆլիսից տեղափոխվել հետպատերազմական Երևան՝ ստանձնելու երկրի ղեկավարումը։

ՀՀ Կառավարության երկրորդ կազմըԽմբագրել

(Կոալիցիոն առաջին կառավարություն՝1918 թ․ Նոյեմբերի 41919 թվականի փետրվարի 15)

Հոկտեմբերին, Ազգային Ժողովի ճնշման հետեւանքով, Քաջազնունին հրաժարական է ներկայացնում։ Ազգային Ժողովը ընդունում է կառավարության հրաժարականը ու կրկին Քաջազնունուն հանձնարարում կազմել նոր՝ կոալիցիոն կառավարություն։ Կոալիցիոն կառավարության կազմին միանալուց հրաժարվում են Սոցիալ-հեղափոխական կուսակցությունը և Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, որի հետեւանքով նոր կառավարության կազմը ձևավորվում է ՀՅԴ ու Ժողովրդական կուսակցության անդամներից։ Նոյեմբերի 4-ին կազմվում է կոալիցիոն կառավարությունը.

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  Հովհաննես Քաջազնունի ՀՀ Վարչապետ ՀՅԴ
  Սիրական Տիգրանյան ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
  Արամ Մանուկյան ՀՀ Ներքին Գործերի նախարար ՀՅԴ
  Խաչատուր Կարճիկյան ՀՀ Խնամատարության և Աշխատանքի նախարար ՀՅԴ
  Արտաշես Էնֆիաջյան ՀՀ Ելևմուտքի նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
  Սամսոն Հարությունյան ՀՀ Արդարադատության նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
  Միքայել Աթաբեկյան ՀՀ Հանրային Կրթության նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
Լևոն Ղուլյան ՀՀ Մատակարարման նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
  Հովհաննես Հախվերդյան ՀՀ Ռազմական նախարար Անկուսակցական

ՀՀ Կառավարության երրորդ կազմըԽմբագրել

(Կոալիցիոն երկրորդ կառավարություն՝ 1919 թվականի փետրվարի 151919 թվականի ապրիլի 27)


1918 - 1919 թվականի ձմռանը տիֆի համաճարակի ընթացքում մահանում են Արամ Մանուկյանը ու Պետական վերահսկողի պաշտոնը զբաղեցնող Մինաս Բերբերյանը, իսկ Հովհաննես Քաջազնունին ու Սիրական Տիգրանյանը նույնպես վարակվում, բայց կարողանում են ապաքինվել։ 1919 թվականի փետրվարի 15-ին Քաջազնունին գործուղվում է Վրաստան, իսկ այնուհետև ԱՄՆ՝ վարելու հայանպաստ բանակցություններ։ Նույն ժամանակ նա ներկայացնում է իր կառավարության երրորդ կազմը.

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  Հովհաննես Քաջազնունի ՀՀ Վարչապետ ՀՅԴ
  Սիրական Տիգրանյան ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
  Ալեքսանդր Խատիսյան ՀՀ Ներքին Գործերի նախարար ՀՅԴ
  Սահակ Թորոսյան ՀՀ Հանրային Խնամատարության նախարար[8] ՀՅԴ
  Արտաշես Էնֆիաջյան ՀՀ Ելևմուտքի նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
  Սամսոն Հարությունյան ՀՀ Արդարադատության նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
Գևորգ Մելիք-Ղարագյոզյան ՀՀ Հանրային Կրթության նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
  Քրիստափոր Վերմիշև ՀՀ Մատակարարման նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
  Քրիստափոր Արարատյան ՀՀ Ռազմական նախարար Անկուսակցական
 
Հայկական պատվիրակությունը ԱՄՆ-ում։ Ներկա են Անդրանիկ Օզանյանը, Հովհաննես Քաջազնունին և այլն, 1919

ՀՀ Կառավարության չորրորդ կազմըԽմբագրել

(Կոալիցիոն երրորդ կառավարություն՝ 1919 թվականի ապրիլի 271919 թվականի օգոստոսի 10)

Ապրիլի 27-ին երկրից արդեն շուրջ 2,5 ամիս բացակայող վարչապետ Քաջազնունին փոխանցում է իշխանությունը Ալեքսանդր Խատիսյանին, որը ստանձնում է վարչապետի պաշտոնակատարի լիազորությունները։ Մայիսի 28-ին Ալեքսանդր Խատիսյանը հաստատվում է ՀՀ վարչապետի պաշտոնում։

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  Ալեքսանդր Խատիսյան ՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
  Սարգիս Մանասյան ՀՀ Ներքին Գործերի նախարարի պաշտոնակատար ՀՅԴ
  Գրիգոր Ջաղեթյան ՀՀ Ֆինանսների նախարար Անկուսակցական
  Քրիստափոր Արարատյան ՀՀ Ռազմական նախարար Անկուսակցական
Հարություն Չմշկյան ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հայ ժողովրդական կուսակցություն
  Սահակ Թորոսյան ՀՀ Հանրային Խնամատարության նախարար ՀՅԴ
Գևորգ Մելիք-Ղարագյոզյան ՀՀ Կրթության նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
  Քրիստափոր Վերմիշև ՀՀ Մատակարարման նախարար Հայ ժողովրդական կուսակցություն


ՀՀ Կառավարության հինգերորդ կազմըԽմբագրել

(Դաշնակցական երկրորդ կառավարություն՝ 1919 թվականի օգոստոսի 101920 թվականի մարտ)


1919 թ-ի ամռանը երկրորդ գումարման Ազգային Ժողովը պահանջեց Խատիսյանին ձևավորել նոր կառավարություն։ Օգոստոսի 10-ին կառավարության կոր կազմը հաստատվեց.

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  Ալեքսանդր Խատիսյան ՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
  Աբրահամ Գյուլխանդանյան ՀՀ Արդարադատության նախարար, ՀՀ Ներքին Գործերի նախարար ՀՅԴ
  Սարգիս Արարատյան ՀՀ Ֆինանսների նախարար, ՀՀ Մատակարարման նախարար ՀՅԴ
  Ավետիք Սահակյան ՀՀ Հանրային Խնամատարության նախարար, ՀՀ Գյուղատնտեսության ու Հանրային գույքի նախարար ՀՅԴ
  Նիկոլ Աղբալյան ՀՀ Կրթության նախարար ՀՅԴ
  Քրիստափոր Արարատյան ՀՀ Ռազմական նախարար Անկուսակցական

ՀՀ Կառավարության վեցերորդ կազմըԽմբագրել

(Կոալիցիոն չորրորդ կառավարություն՝ 1920 թվականի մարտ1920 թվականի մայիսի 5)

1920 թ-ի մարտին Խատիսյանը ներկայացնում է իր կառավարության երրորդ կազմը։

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  Ալեքսանդր Խատիսյան ՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
  Աբրահամ Գյուլխանդանյան ՀՀ Ներքին Գործերի նախարար ՀՅԴ
  Արտաշես Չիլինգարյան ՀՀ Արդարադատության նախարար ՀՅԴ
  Արշակ Ջամալյան ՀՀ Կապի նախարար Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
Սիմոն Վրացյան ՀՀ Գյուղատնտեսության ու Հանրային գույքի նախարար, ՀՀ Աշխատանքի նախարար ՀՅԴ
  Արտաշես Բաբալյան ՀՀ Հանրային Խնամատարության նախարար ՀՅԴ
  Սարգիս Արարատյան ՀՀ Ֆինանսների նախարար ՀՅԴ
  Նիկոլ Աղբալյան ՀՀ Կրթության նախարար ՀՅԴ
  Քրիստափոր Արարատյան ՀՀ Ռազմական նախարար Անկուսակցական
  Գրիգոր Ջաղեթյան Պետական վերահսկող Անկուսակցական

1920 թվականի փետրվարի 8-ին Երևանում սկսեց գործել Առևտրաարդյունաբերական պալատը[9]։

1920 թ-ի մայիսին՝ Խորհրդային Ռուսաստանի «հինգերորդ շարասյան»՝ Հայաստանի բոլշևիկների բարձրացրած զինված խռովության արդյունքում Խատիսյանը հրաժարական տվեց։


ՀՀ Կառավարության յոթերորդ կազմըԽմբագրել

(Կոալիցիոն հինգերորդ կառավարություն՝ 1920 թվականի մայիսի 51920 թվականի Նոյեմբերի 23)

Ա.Խատիսյանի հրաժարականից հետո 1920 թ. մայիսի 5-ին վարչապետ դարձավ բժշկագիտության դոկտոր Համո Օհանջանյանը։ Ժողովրդին արվեց հետևյալ հայտարարությունը.

  Տաճիկ փաշաները մի կողմից, բոլշևիզմի կարմիր պատմուճանը հագած ադրբեջանյան խաները մյուս կողմից նորից սպառնում են Հայաստանի անկախությանն ու ազատությանը  

Կառավարության ոչ ամբողջական կազմը հետևյալն էր.

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  Համո Օհանջանյան ՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
Ռուբեն Տեր-Մինասյան ՀՀ Ռազմական նախարար ՀՅԴ
  Արտաշես Էնֆիաջյան ՀՀ Ֆինանսների նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
  Գևորգ Ղազարյան ՀՀ Կրթության նախարար
  Սարգիս Արարատյան ՀՀ Հանրային Խնամատարության նախարար ՀՅԴ
  Արշակ Ջամալյան ՀՀ Կապի նախարար ՀՅԴ
Սիմոն Վրացյան ՀՀ Գյուղատնտեսության նախարար ՀՅԴ
  Սահակ Թորոսյան ՀՀ Մատակարարման նախարար ՀՅԴ

Օգոստոսին Սահակ Թորոսյանի փոխարեն Մատակարարման նախարար է նշանակվում Սարգիս Արարատյանը։

Նախ փորձելով անարյուն, ապա զինված ուժերով՝ երկու շաբաթում վերջ տրվեց երկրում ապստամբական շարժմանը։ Բոլշևիկյան ապստամբությունը ճնշվեց։ Բաքվի այսպես կոչված սովետականացումից, այսինքն՝ Ռուսաստանի կողմից փաստացի զավթումից հետո ռուսական և նրանց միացած Սովետական Ադրբեջանի բոլշևիկյան զորքերը համատեղ գրավում են Արցախն ու Իջևանը։ Բոլշևիկներին գերի են ընկնում ու գերության մեջ սպանվում են Հայաստանի խորհրդարանի՝ Ազգային Ժողովի պատգամավորներ Արշակ Շիրինյանն ու Վահան Խորենին, Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Սարգիս Մանասյանը։

Պետական ծախսերը Հայաստանի կառավարությունը հոգում էր թղթադրամներով. օրական տպագրվում էր 6-800 միլիոն ռուբլի։ Փոփոխություններ կատարվեցին հարկային քաղաքականության մեջ։ Հուլիսին կատարվեց 20 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք փոխառություն[10], որը արվելու էր տաս տարով։ Բաց էին թողնվելու 10, 25, 50 դոլարանոց պարտաթղթեր[11]։ Աշխատանք էր տարվում գյուղատնտեսության և պետական գույքի նախարարությունում։

Տնտեսական առաջարկներ հետևեցին հայ և այլազգի գործարարներից[12]։ Փոփոխություններ կատարվեցին հարկային քաղաքականության բնագավառում[11]։

Կազմակերպվում էր լեռնաարդյունաբերությունը։

Կառավարությունը հուլիսին հաստատեց Հայաստանի պետական զինանշանի նախագիծը։ Զինանշանի հեղինակներն են եղել Ալեքսանդր Թամանյանը ու Հակոբ Կոջոյանը։

Ընդունվում է քաղաքացիության մասին օրենքը։

Մայիսին Լևոն Շանթի ղեկավարած պատվիրակությունը մեկնեց Մոսկվա՝ բանակցելու Չիչերինի հետ։ Հոկտեմբերին կազմվեց դաշնագրի նախագիծը, որով Խորհրդային Ռուսաստանը ճանաչում էր Հայաստանի անկախությունն ու անձեռնմխելիությունը, Հայաստանին մնում էր Զանգեզուրը, իսկ Արցախն և Նախիջևանը մնում էին ինքնավար։ Բայց կառավարության դիվանագիտական ջանքերն ի դերև ելան։ Հոկտեմբերին կազմվեց դաշնագրի նախագիծը, որով Խորհրդային Ռուսաստանը ճանաչում էր Հայաստանի անկախությունն ու անձեռնմխելիությունը. Հայաստանի մեջ է մտնում Զանգեզուրը, իսկ Ղարաբաղը և Նախիջևանը մնում են ինքնավար[11]։

Օգոստոսի 10-ին ստորագրվեց Սևրի պայմանագիրը, իսկ Հայաստանի ու Թուրքիայի սահմանի գծման մանդատը տրվում է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին։


Ի պատասխան դրա՝ 1920 թ․ ամռան վերջին նախապատրաստվեց և աշնան սկզբից՝ սեպտեմբերին տեղի ունեցավ ռուս–թուրքական համատեղ ագրեսիա ընդդեմ Հայաստանի (1920)։ Մասնավորապես, 1920 թվականի սեպտեմբերի 22-ին՝ բոլշևիկյան Ռուսաստանի հետ համագործակցությամբ՝ քեմալական թուրքերի բանակը Քյազիմ Քարաբեքիր փաշայի գլխավորությամբ հարձակվում է Հայաստանի վրա, գրավելով Օլթին, Արդվինը, Կաղզվանը, Իգդիրը։ Սարիղամիշն ու Կաղզվանը գրավվեցին սեպտեմբերի 29-ին։ Հոկտեմբերի 30-ին թուրքերի ձեռքն ընկավ Կարսը։ Հայ-թուրքական պատերազմի զինադադարի կնքումով՝ Օհանջանյանի կառավարությունը կորցրեց իր հեղինակությունը ժողովրդի աչքին։ Նոյեմբերի 23-ին Համո Օհանջանյանի կառավարությունը հրաժարական ներկայացրեց։

  Բացվում է նոր շրջան, քաղաքական ուժերի նոր սիտուացիա... իմ կառավարությունը ներկայացրեց իր հրաժարականը՝ նկատի ունենալով հանրապետության շահերը», - ասաց Համո Օհանջանյանը՝ դիմելով խորհրդարանին։ Նոյեմբերի 25-ին դադարեցին նրա լիազորությունները։[13][14]:  


Համո Օհանջանյանի կառավարության հրաժարականի նախորդ օրը՝ նոյեմբերի 22–ին՝ ԱՄՆ–ի նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրել էր իր իրավարար վճիռը, որով Հայաստանի Հանրապետությունը ստանում էր Արևմտյան Հայաստանի տարածքի զգալի մասը՝ մոտ քառասուն հազար քառակուսի մղոն կամ հարյուր երեք հազար քառակուսի կիլոմետրից ավելի մակերեսով։

 
Հայաստանի և Թուրքիայի միջև ներկայիս դե յուրե սահմանն ըստ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի
 
Հայաստանի արևմտյան սահմանն ըստ Վ. Վիլսոնի նախագծի
 
Վուդրո Վիլսոնը
 
ՀՀ պատվիրակության ներկայացրած քարտեզը
 
Արևմտահայերի ներկայացրած քարտեզը

ՀՀ Կառավարության ութերորդ կազմըԽմբագրել

(Կոալիցիոն վեցերորդ կառավարություն՝ 1920 թվականի Նոյեմբերի 241920 թվականի դեկտեմբերի 2)

Սիմոն Վրացյանը նոյեմբերի 24֊ին ներկայացնում է կառավարության հետևյալ կազմը[15].

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  Սիմոն Վրացյան ՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
  Դրաստամատ Կանայան ՀՀ Ռազմական նախարար ՀՅԴ
  Համբարձում Տերտերյան ՀՀ Ֆինանսների նախարար, ՀՀ Հանրային Խնամատարության նախարար ՀՅԴ
  Վահան Մինախորյան ՀՀ Կրթության նախարար Սոցիալ-հեղափոխական կուսակցություն
  Արշամ Խոնդկարյան ՀՀ Կապի նախարար, Արդարադատության նախարար Սոցիալ-հեղափոխական կուսակցություն
Արշակ Հարությունի Հովհաննիսյան ՀՀ Գյուղատնտեսության և աշխատանքի նախարար ՀՅԴ, Բաքվի «Արև» թերթի խմբագիր[16]

Թափուր են մնում ներքին գործոց, հաղորդակցության և խնամատարության նախարարների պաշտոնները, որոնք ժամանակավորապես վերաբաշխվում են Ս. Վրացյանի, Հ. Տերտերյանի և Ա. Խոնդկարյանի միջև[17]։ Վրացյանի կառավարության աշխատակազմը նախորդների պես բաղկացած էր 21 հոգուց, ներառյալ տեխնիկական ծառայողները։ Կառավարության կազմն այդպես էլ մինչև վերջ չհամալրվեց և նա վարչապետի պաշտոնում մնաց ընդամենը մոտ մեկ շաբաթ` մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը Հանրապետության կազմալուծումը[18]։ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց երկրի ղեկավարությունը հանձնել Զորաբանակի ընդհանուր հրամանատար Դրոյին[16]։


Հայաստանի Առաջին Հանրապետության ԲանակԽմբագրել

Հայաստանի Հանրապետության Բանակը Առաջին և Երկրորդ թուրք–հայկական պատերազմների միջև (1918–1920)Խմբագրել

Հայկական կորպուսի կամ Հայոց ազգային կորպուսի՝ Ռուսական կայսերական, իսկ ապա՝ Դեմոկրատական Ռուսաստանի բանակի կազմում գոյություն ունեցած հայկական ռազմական միավորման հիման վրա 1918 թ․ մայիսի վերջին – ամռան սկզբին Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել էին սեփական ազգային զինեալ ուժերը կամ Հայաստանի Հանրապետության բանակը։

 
Հայաստանի Առաջին Հանրապետության ֆիզիկա–աշխարհագրական քարտեզը՝ ըստ Առաջին հանրապետության Զինված ուժերի Գլխավոր Շտաբի։


Հայոց Բանակի հիմքերի ստեղծումԽմբագրել

Հայաստանի Առաջին Հանրապետության Բանակը 1918 կազմավորվեց Հայկական Ազգային Կորպուսի հիման վրա։ Հայկական Ազգային կորպուսը ստեղծվել էր 1917 թվականի դեկտեմբերին, սակայն ձևավորվել էր դեռևս 1917 թվականի ապրիլից, Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության «Բանակի ազգայնացման հիմնական դրույթները» օրենքի հրապարակումից հետո։

1917 թվականի ապրիլի 9-ին հայ ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանն ուղարկվել էր Ռուսաստանի Կովկասյան ռազմաճակատի շտաբ՝ բանակի զորամասերն ազգայնացնելու նպատակով։ 1917 թվականի հոկտեմբերին Հայոց ազգային խորհուրդը դիմել է Կովկասյան բանակի գլխավոր հրամանատարին՝ հայկական ազգային գնդերի թիվն 8-ի հասցնելու խնդրանքով։ 1917 թվականի դեկտեմբերի 13-ին ստեղծվել է Հայոց ազգային կորպուս, հրամանատար է նշանակվել գեներալ Թովմաս Նազարբեկյանը, շտաբի պետ՝ գեներալ Վիշինսկին, հատուկ կոմիսար՝ Դրաստամատ Կանայանը (Դրո)։ Հայոց ազգային կորպուսին աջակցել է նաև Հայկական զինվորական միությունը՝ Արսեն Շահմազյանի գլխավորությամբ։ Հայոց ազգային կորպուսի կազմի մեջ է մտել արևմտահայերի դիվիզիան՝ հետևակի զաուրյադ գեներալ–մայոր Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ։

Հայոց Ազգային բանակային կորպուսի կազմԽմբագրել

Հայոց ազգային կորպուսն ուներ հետևյալ զորամիավորումներն ու զորամասերը։

  • 2 դիվիզիա՝ 1-ին և 2-րդ (յուրաքանչյուրում՝ 4-ական գունդ),
  • մեկ հեծելազորային բրիգադ (2 գունդ, յուրաքանչյուրում՝ 400-ական մարդ),
  • Արևմտահայկական դիվիզիա, որի մեջ մտնում էին՝
    • Ա բրիգադ (Էրզրումի գունդ՝ կազմված 2 գումարտակից), Երզնկայի գունդ (2 գումարտակ),
    • Բ բրիգադ (Խնուսի գունդ՝ կազմված 2 գումարտակից), Ղարաքիլիսայի գունդ (2 գումարտակ), Վանի գունդ (2 գումարտակ), Զեյթունի գունդ,
  • տեղական բանակային զորամասեր՝
    • Լոռու զորագունդ (2 գումարտակ),
    • Շուշիի զորագունդ (2 գումարտակ),
    • Ախալքալաքի զորագունդ (2 գումարտակ),
    • Ղազախի զորագունդ (2 գումարտակ),
    • Նուխիի ջոկատ,
    • Ախալցխայի ջոկատ,
    • Իգդիրի ջոկատ,
    • Խանասորի ջոկատ։

1918 թվականի մարտի 31-ի տվյալներով Հայոց ազգային կորպուսն ուներ 19590 մարտիկ, որոնցից 818-ը՝ սպա։

Հայոց Ազգային բանակային կորպուսի վերակազմավորումը Հայաստանի Հանրապետության ԲանակիԽմբագրել

1918 թվականի հուլիսի 26-ին գեներալ Նազարբեկյանի հրամանով (այս գեներալը նշանակվել էր Հայաստանի Զինեալ Ուժերի հրամանատար կամ Սպարապետ) Հայոց ազգային կորպուսը վերակազմավորվել է Ազգային դիվիզիայի, որի հիման վրա էլ հետագայում ծավալվեց Հայոց Բանակը։ Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության գեներալ-լեյտենանտ, զորատեսակի գեներալ (բանակի գեներալ), սպարապետ Նազարբեկյանը կարևորագույն դեմքերից մեկն էր՝ Հայոց բանակի ստեղծման գործում։ Ղարաքիլիսայի Բաշ Ապարանի, 1918 թ-ի Մայիսյան հերոսամարտերը, որոնց արդյունքում հայ ժողովրդի ոխերիմ թշնամին՝ ցեղասպան պետւթյունը՝ Օսմանյան Թուրքիան ստիպված եղավ ճանաչել Հայ ժողովրդի գոյության իրավունքը և ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը, տեղի են ունեցել գեներալ Նազարբեկյանի ընդհանուր հրամանատարությամբ։

 
Հայաստանի Հանրապետության Սպարապետ գեներալ–լեյտենանտ Թովմաս Նազարբեկյան

Հայաստանի Հանրապետության Բանակի վերացումը և վերածումը Հայաստանի Կարմիր ԲանակիԽմբագրել

1920 թվականի աշնանը Հայաստանի Հանրապետության դեմ տեղի ունեցած ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կործանվեց, նրա տարածքները բաժանվեցին ագրեսորների միջև, իսկ Հայկական ազգային բանակը վերածվեց Հայաստանի Խորհրդային Հանրապետություն անունը կրող ձևական քաղաքական տարածքային միավորի զինված ուժերի, որը կոչվում էր Հայկական Կարմիր բանակ կամ ՀԽՍՀ կարմիր բանակ։

Հայաստանի Հանրապետության Բանակը Երկրորդ թուրք–հայկական պատերազմի ժամանակ (1920)Խմբագրել

1920 թվականի աշնանը՝ համագործակցելով բոլշևիկյան Ռուսաստանի հետ և օգտվելով վերջինիս համակողմանի աջակցությունից՝ քեմալական թուրքերը պատերազմական գործողություններ սկսեցին Հայաստանի Հանրապետության դեմ։ Հաշվի առնելով բոլշևիկյան Ռուսաստանի համակողամնի աջակցությունը, ինչպես նաև պատերազմից առաջ և դրա ընթացքում Հայաստանի ներսում Ռուսաստանի հինգերորդ շարասյան գործողությունները և ռուսական ու ադրբեջանական բանակների հարձակողական գործողությունները Հայաստանի Հանրապետության դեմ, Երկրորդ թուրք–հայկական պատերազմը պատերազմը դարձավ Ռուս–թուրքական համատեղ ագրեսիա ընդդեմ Հայաստանի (1920)։

ՀՀ զորքեր և Զանգեզուրի ու Արցախի դիմադրական ուժերԽմբագրել

1920 թվականի հուլիս-օգոստոսին ՀՀ-ն սահմանի վրա ուներ 30-36 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։ Բացի այդ մի քանի հազար մարտիկներ կային Գարեգին Նժդեհի Զանգեզուրյան գայլավաշտերում, ինչպես նաև պարտիզանական ուժեր՝ ռուս–ազերիական զավթման ներքո գտնվող Արցախում։ Կարմիր Բանակի հետախուզական բաժնի տվյալներով՝ Հայաստանի Առաջին Հանրապետության բանակում առկա էին հետևյալ ուժերը․[19]

  • 17445 սվին, այսինքն՝ հետևակային, հրաձիգ զինվորներ,
  • 2075 թուր, այսինքն՝ հեծյալ զինվորներ,
  • 260 գնդացիր,
  • 79 թեթև հրանոթ,
  • 3 զրահագնացք,
  • 3 զրահամեքենա,
  • 3 տանկ։

Հետագայում՝ օգոստոս–սեպտեմբերին բանակի թվաքանակը որոշ չափով մեծացվեց, և Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիվ պատերազմի սկզբին Հայկական բանակում կար շուրջ 40000 զինվոր և սպա, որոնցից կանոնավոր ուժերն էին միայն 25000–ը, իսկ մնացածը բաժին էր ընկնում ինտենդանտական, այսինքն՝ համբարակային, սանիտարական և այլ օժանդակ ծառայություններին, որոնք կազմում էին բանակի անձնակազմի ընդհանուր թվաքանակի մոտ 30 տոկոսը։ Բացի այդ՝ կային որոշ թվով կամավորական խմբեր։[20]

Թուրքական զորքեր և այլ աջակից ուժերԽմբագրել

Թուրքական զորքը քանակապես գերազանցում էր հայկականին։ 1920 թվականի հուլիս-օգոստոսին ՀՀ-ի դեմ թուրքերը կենտրոնացրել էին ավելի քան 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ։[21]

Ռուսական զորքեր և այլ աջակից ուժերԽմբագրել

Ռուսական Կարմիր բանակի զորքերը Հայաստանի սահմանների մերձակայքում, Ադրբեջանական խորհրդային հանրապետության տարածքում և Հայաստանից ապօրինի կերպով փաստացի բռնազավթված Նախիջևանի, Արցախի ու Սյունիք–Զանգեզուրի երկրամասերում քանակապես գերազանցում էր հայկական զորքերին։ 1920 թվականի հուլիս-օգոստոսին ՀՀ-ի դեմ ռուսները կենտրոնացրել էին մինչև 50 հազարանոց բանակ, մոտավորապես 300 հրանոթ, մոտ 400 գնդացիր։

 
Հայաստանի Առաջին Հանրապետության տարածքները և դրանց բաժանումը։ Բաց դեղինով պատկերված տարածքը Արևմտյան Հայաստանի՝ Վիլսոնի Իրավարար վճռով Հայաստանին անցնելիք մասն է, որը ապօրինի բռնազավթվել է Թուրքիայի կողմից։ Վառ դեղինով պատկերված տարածքներից արևելքում գտնվողը Արցախի ու Գարդմանի այն հատվածներն էին, որոնք անցել էին Ադրբեջանական հանրապետութայանը, իսկ հյուսիսում գտնվողները՝ Վրաստանին։ Նարնջագույն տարածքը վերահկսվում էր Առաջին Հանրապետության կողմից, սակայն ռուս–թուրքական համատեղ ագրեսիայից հետո ՀՀ–ն կործանվեց և նրա այդ տարածքը բաժանվեց Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։

Հայաստանի Առաջին Հանրապետության Ռազմական (զինվորական) նախարարներԽմբագրել

Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպումը և ղեկավարումն իրականացնում էին ՀՀ Ռազմական նախարարությունը և Գլխավոր շտաբը։ Ռազմական նախարարության գլուխ կանգնած էր Ռազմական կամ Զինվորական նախարարը։ Հայաստանի Առաջին Հանրապետության գոյության ընթացքում պաշտոնավարել է չորս ռազմական նախարար։

Ռազմական նախարարներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ
  Հովհաննես Հախվերդյան Հունիսի 6, 1918 Մարտի 27, 1919
  Քրիստափոր Արարատյան Մարտի 27, 1919 Ապրիլի 3, 1920
  Ռուբեն Տեր-Մինասյան Մայիսի 5, 1920 Նոյեմբերի 23, 1920
  Դրաստամատ Կանայան Նոյեմբերի 25, 1920 Դեկտեմբերի 2, 1920

Հայաստանի Հանրապետության գոյության ժամանակային սահմանների հարցԽմբագրել

Հայաստանի Հանրապետության գոյության ժամանակային սահմաններին առնչվող առնվազն մեկ ուղղակի և երեք անուղղակի հարց կա, այլ մոտեցմամբ՝ մեկ հիմնական հարց և դրանից բխող երեք ենթահարց, որոնք կարևոր պատմագիտական և քաղաքական նշանակութիւն ունեն: Դրանք պահանջում են լրջօրէն վերանայել Հայաստանի և Հայ ժողովրդի նորագույն պատմությունը, այդպիսով այն դուրս բերելով նախկին խորհրդային պատմագիտական և, փաստօրէն, դեռևս շարունակուող՝ քաղաքական ազդեցութիւնից, ինչպէս նաև վերջին տասնամեակներում դրա շարունակութիւնը հանդիսացած ռուսական մեծապետական-կայսերապետական պատմագիտութեան և ռուսական գաղութատիրութեան ազդեցութեան գործակալները հանդիսացող ներհայաստանենան և ներհայկական որոշ ուժերի բացասական ազդեցութեան գօտուց:

Խորհրդային, իսկ այժմ էլ՝ ռուսական պատմագրությունը և գործնական ու տեսական քաղաքականությունը ձգտում էր և ձգտում է նվազեցնել Հայաստանի Առաջին Հանրապետության դերը, կարևորությունը թե՛ Հայ ժողովրդի համար, թե՛ տարածաշրջանի զարգացումներում։ Դրան են ուղղված եղել նաև Հայաստանի Առաջին Հանրապետության գոյության թե՛ ժամանակային, և թե՛ տարածքային սահմանների հնարաւորինս «կրճատումը» թե՛ խորհրդային, և թե՛ նրա լիակատար ժառանգորդ ներկայիս ռուսական պատմագիտության մեջ։ Այնինչ հայկական ազգային շահերի տեսակետից ճիշտ է Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության իրական արտացոլումը։ Բացի այդ, Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության առարկայական պատկերումը հնարավորություն կտա օգտվել Հայաստանի այն ժամանակվա դաշնակից ուժերի, և ներկայիս հզոր Արևմտյան երկրների սահմանած իրավաքաղաական կարևոր վճիռներից, որոնք, մասնավորապես, միջազգային իրավական առումով, իսկ որոշ դեպքերում՝ փաստացի, Հայաստանին են հատկացրել Արցախը, Նախիջևանը, Գարդմանքը, Ջավախքը, Արևմտյան Հայաստանը, ներառյալ՝ Կիլիկիան՝ Սիսվանը։

Հայաստանի Հանրապետության գոյության ժամանակային սահմանների հարցԽմբագրել

Հայաստանի Առաջին Հանրապետութեան գոյութեան ժամանակային սահմանները մինչև այժմ գերիշխող պատմագիտական և քաղաքական տեսակէտների համաձայն՝ համարւում են 1918 թուականի մայիսի 28-ը,[22] որպէս սկիզբ, և 1920 թուականի դեկտեմբերի 2-ը՝[23] որպէս աւարտ (իսկ խորհրդային ՙՙօրթոդոքս՚՚ պատմագիտութեան տեսակէտից՝ 1920 թուականի նոյեմբերի 29-ը):[24][25]

Պատմագիտական և քաղաքական տեսակէտից սխալ է համարվում նման մօտեցումը և առաջարկվել է Հայաստանի Առաջին Հանրապետութեան գոյութեան աւարտը հասցնել կա՛մ մինչև 1921 թուականի ապրիլի 2-ը, այսինքն այն օրը, երբ ռուսական կարմիր բանակը արեան մէջ ճնշեց Հայ ժողովրդի Փետրվարյան զինված ապստամբությունը և վերստին գրաւեց Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաք Երևանն ու Հանրապետութեան տարածքի հիմնական մասը,[26] կա՛մ էլ, որն աւելի ճիշտ կլինի, Հայաստանի Առաջին Հանրապետութեան գոյութեան փաստացի աւարտը համարել 1921 թուականի յուլիսի 15-ը, երբ դադարեց Գարեգին Նժդեհի ղեկավարած Լեռնահայաստանի զինեալ ուժերի վերջին դիմադրութիւնը և ռուսական կարմիր բանակը գրաւեց Սիւնիքի հարաւում դիմադրող վերջին մարտական դիրքերը:[27] Այս տարբերակը՝ 1918 թուականի մայիսի 28-ից մինչև 1921 թուականի յուլիսի 15-ը, պատմագիտական տեսակէտից առաւել ճշմարտացի է, քանզի փաստացի Հայկական պետականութիւնը և նրա՝ մարտնչող զինեալ ուժերը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ գոյութիւ են ունեցել մինչև 1921 թուականի յուլիսի 15-ը:[28]

Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիաԽմբագրել

Պատմագիտութեան մէջ ներկայումս դեռևս գերիշխող տեսակէտ կայ, թէ իբր Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը ընկաւ թուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով:[29]  Հաշուի առնելով այդ տեսակէտի՝ պատմագիտական առումով առնուազն կիսատ-պռատութիւնը, իսկ քաղաքական տեսակէտից՝ կեղծ և վտանգաւոր միտում ունենալը, առաջարկվել է պատմագիտական առումով աrաւել լիակատար և քաղաքական տեսակէտից առաւել ճշգրիտ այն ձևակերպումը, որ Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը ընկաւ ռուս-թուրքական ՀԱՄԱՏԵՂ ռազմական ագրեսիայի հետևանքով:

Պատմական փաստերը ցոյց են տալիս, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ համատեղ ռազմական ագրեսիա է իրականացրել Հայաստանի դէմ: Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պատմության ինստիտուտի հրատարակած հիմնարար հետազոտության մեջ, թեպետ համապատասխան գլուխը կոչվում է «Թուրք–հայկական պատերազմը։ Հայաստանի խորհրդայնացումը», սակայն շարադրանքի մեջ հստակ բերված է հետևյալ անժխտելի փաստը․

«Փաստորեն, թուրքական ուժերը զգալի գերազանցություն ունեին հայկական ուժերի նկատմամբ, և, բացի այդ, Հայաստանը շրջափակում էր չորս ռազմաճակատ՝ Կարս–Ալեքսանդրապոլի, Սուրմալուի, Նախիջևանի և Դիլիջան–Ղազախի։ Ահա թե ինչու թուրքական հարձակման գլխավոր ուղղություններում (Կարս, Սուրմալու) հայերին չհաջողվեց ուժերի գերազանցություն ստեղծել»։[30]

Այսինքն՝ Հայ պատմաբանների վերնախավի համար պարզ է, որ Հայաստանի առաջին հանրապետությունը թուրք–հայկական այս պատերազմի ժամանակ շրջափակված էր չորս ռազմաճակատով։ Դրանցից երկուսը հենց թուրք–հայկական ռազմաճակատներ էին՝ Կարսինը և Սուրմալուինը։[31] Վերոհիշյալ շարադրանքի հեղինակները Կարս–Ալեքսանդրապոլ ռազմաճակատ ասելով սխալմամբ ցույց են տվել թուրքերի հարձակման ուղղությունը որպես ռազմաճակատ։[32]

Իսկ մյուս երկու ռազմաճակատում՝ Նախիջևանի և Ղազախի, հայկական բանակի դեմ կանգնած էին ոչ թե թուրքական քեմալական զորքերը, այլ Ռուսաստանի բոլշևիկյան զորքերը և դրանց ենթակա ադրբեջանա–թաթարական կամ ադրբեջանա–թուրքական զորքերը։[33] Վերոհիշյալ շարադրանքի հեղինակները դարձյալ շփոթել են թշնամու զորքերի հարձակման ուղղությունը, այս դեպքում՝ Դիլիջանի–Ղազախ և այն անվանել ռազմաճակատ։ Ընդ որում, ուղղությունը պետք է լիներ Ղազախ–Դիլիջան, այլ ոչ հակառակը։[34]

Նոյնը տեղում հայկական նորագույն պատմական ակադեմիական հրատարակչության հեղինակները պարզորոշ նշում են, որ թուրքական հարձակման գլխավոր ուղղություններում՝ Կարս և Սուրմալու, հայերին չհաջողվեց ուժերի գերազանցություն ստեղծել հենց այն պատճառով, որ հայկական զորքերը ստիպված էին կռվել չորս ճակատով։[35] Բնական է, որ երկու ճակատը թուրքականն էին,[36] սակայն երկու «անանուն» ճակատները իրականում ռուսական էին։[37] Տրամաբանական է, որ եթե չլինեին այդ երկու վերջին ճակատները՝, այսինքն՝ ռուսական ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ Նախիջևանից և Ղազախից, ապա հայկական բանակը, ամենայն հավանականությամբ, կկարողանար ուժերի գերազանցություն ստեղծել թուրքերի դեմ Կարսի և Սուրմալուի ռազմաճակատներում։[38]

Ընդ որում, ռուսական ռազմական ագրեսիան ժամանակային առումով զգալիօրէն աւելի շուտ է սկսուել, քան թուրքականը:[39] Աւելին, թուրքական ագրեսիան Հայաստանի դէմ հնարաւոր չէր լինի առանց Ռուսաստանի կողմից Թուրքիային ցուցաբերուած ռազմական և ռազմատեխնիկական, քաղաքական և դիւանագիտական, ֆինանսա-տնտեսական և այլազան լուրջ օգնութեան: Լրջագոյն և բախտորոշ օգնութեան:[40] Այդ համատեղ ռազմական ագրեսիայի արդիւնքում տեղի ունեցաւ Հայաստանի պետականութեան կործանումը և նրա տարածքային բաժանումը ագրեսոր պետութիւնների՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ինչը ձևակերպուեց 1921 թուականի մարտի 16-ի Մոսկուայի ռուս-թուրքական եղբայրութեան պայմանագրով,[41] իսկ ապա՝ նրանից ածանցուած Կարսի պայմանագրով՝ 1921 թ. հոկտեմբերի 13-ին[42] պարզապէս պարտադրուեց ստօրագրելու Ռուսաստանին ենթակայ խամաճիկային կազմաւորումներին՝ խորհրդային Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին:[43]

Բացի այդ չորս ռազմաճակատից, Հայաստանի դեմ ռուսական և թուրքական ագրեսորները պատերազմում էին նաև այսպես կոչված ներքին ճակատում՝ իրենց հինգերորոդ շարասյունների միջոցով։ Թուրքիայի դեպքում դրանք Հայաստանում բնակվող թուրքերն ու մուսուլմաններն էին, որոնք հետախուզական, դիվերսիոն և սաբոտաժային գործողություններ էին վարում Հայկական պետության, բանակի և բնակչության դեմ,[44] իսկ Ռուսաստանի դեպքում դրանք հիմնականում հայ բոլշևիկներն էին, որոնք դեռևս նույն տարվա մայիս ամսին բացահայտ զինված ապստամբություն էին բարձրացրել Հայաստանի հանրապետության դեմ[45] և հետագա ամիսների ընթացքում էլ՝ մինչև Հայաստանի Հանրապետության փաստացի բաժանումը Ռուսաստանի և Թուրքիայի միջև, շարունակում էին իրենց ներքին քայքայիչ թաքուն ու բացահայտ գործունեությունը։[46][47]

Լեռնահայաստանը՝ որպես Հայաստանի Հանրապետության օրգանական մասԽմբագրել

Լեռնահայաստանը իրականում մաս է կազմել Հայաստանի Առաջին Հանրապետության, ուստի և վերջինից տարածքային կամ քաղաքական առումով անջատելը Հայկական Ազգային Պատմագիտութեան մեծ սխալը կարելի է համարել: Այդ սխալը, ըստ իս, թելադրուած է և թելադրուած է նախկինում՝ խորհրդային, իսկ այժմ՝ ռուսական պատմագիտական դպրոցի կողմից, իսկ խորքային առումով՝ պայմանաւորուած էր և պայմանաւորուած է նախկինում ԽՍՀՄ-ի կենտրոնական իշխանութիւնների, իսկ այժմ՝ ռուսական կայսերապետական ուղղուածութիւն ունեցող իշխանութիւնների բացայայտ ու թաքուն վարուող քաղաքականութեամբ: Ցաւօք, այդ ամէնը իրականանում է Հայաստանի և Հայութեան ներսում նախկին խորհրդային և այժմեան ռուսական ազդեցութեան գործակալների հակաազգային և հակահայկական գործունէութեան հետևանքով:

Հայաստանի Հանրապետության անվանումների հարցԽմբագրել

Վերը շոշափված բոլոր հարցերը օրգանապես փոխկապակցված են միմյանց: Բայց նրանց փոխկապակցված է նաև ևս մէկ հարց․ Հայաստանի Առաջին Հանրապետութիւն անուանման հարցը: Պետք է վերջնականապես հստակեցնել, որ Հայաստանի Առաջին Հանրապետությունը նաև ներկայումս պահպանված Միակ Հանրապետությունն է, որ Հայ ժողովուրդը կերտել է 20-րդ դարի առաջին քսանամյակում՝ վեր խոյացնելով այն պատերազմի բոցերի միջից:

Հայաստանի Հանրապետությունը գոյություն է ունեցել 1918-1921 թվականներին, իսկ դրանից հետո գոյություն ունեցած այսպես կոչուած Խորհրդային Հայաստանը (այսինքն՝ Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւնը՝ 1921-1922 թթ. և Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնը՝ 1922-1936 թթ..՝ որպէս Անդրֆեդերացիայի մաս, իսկ 1936-1991 թթ.՝ որպէս ԽՍՀՄ ՙՙմիութեանական հանրապետութիւն՚՚) ՙՙԵրկրորդ Հանրապետութիւն՚՚ անուանելը թէ՛ պատմագիտական, թէ՛ քաղաքական տեսակէտից մեծ սխալ է: Ուստի նաև սխալ է ներկայումս գոյութիւն ունեցող Հայաստանի Հանրապետութիւն անունը կրող քաղաքական կազմաւորումը (1991 թ. սեպտեմբերի 21-ից մինչև այժմ) ՙՙԵրրորդ Հանրապետութիւն՚՚ անուանելը, քանզի դա այսպէս ասած, օրինականացնում է ՙՙԵրկրորդ հանրապետութիւն՚՚ կոչուած կեղծ կամ թուացեալ քաղաքական կազմաւորումը՝ Խորհրդային Հայաստանը: Պարզ ասած, խորհրդային կամ ռուսական օկուպացիայի հետևանքով կործանուած Հայկական պետականութեան փոխարէն մեզ է մատուցւում մի կեղծ ՙՙհանրապետութիւն՚՚, իրականում ՙՙֆէյք՚՚ պետական կազմաւորում, որի տակ թաքնուած էր ռուսական գաղութատիրութեանը ենթակայ վարչա-տարածքային մի կազմաւորում: Այսինքն, արտաքուստ՝ անուանումների, իսկ իրականում, խորքային առումով՝ գոյութիւն ունեցած իսկական և կեղծ հանրապետութիւնների հարցին նման պարզաբանում տալով՝ մենք խուսափում ենք պատմագիտական սխալ մեկնաբանութիւնից և քաղաքական լուրջ սխալից: Ամփոփելով, պէտք է ասել, որ այսօրուայ Հայաստանի Հանրապետութիւն կոչուող կազմաւորումը կա՛մ պէտք է իրեն հռչակի Առաջին Հանրապետութեան իրաւայաջորդ (իսկ դրա համար հարկաւոր է ազատագուել ռուսական տիրապետութիւնից), կա՛մ էլ պիտի ընդունի, որ ինքը կիսագաղութ է և ո՛չ թէ անկախ պետական կազմաւորում: Իսկ դա կյստակեցնի թէ՛ Հայաստանաբնակ հայութեան, թէ՛ Սփիւռքահայութեան քաղաքական խնդիրները:

ԳրականությունԽմբագրել

  • Աբրահամյան Հրանտ, «Արցախահայության ազատագրական պայքարը 1917–1923 թթ.», 1996։
  • Աբրահամյան Հրանտ «Մարտնչող Արցախը», գիրք Ա. (1917–1923 թթ.), 2003, 336 էջ։
  • Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի վերջին օրերը (անհայտ գրողի օրագիրը), կազմեց` Ս. Հարությունյան, 1993, 135 էջ։
  • Ազատյան Հենրիկ «Բախտորոշ պայմանագրեր», 2002, 172 էջ։
  • Ահարոնեան Ավետիս «Սարդարապատից մինչև Սևր և Լոզան», Պոսթըն, 1943, 213 էջ, 2-րդ հրատ., Գլէնտէյլ, 1993, 226 էջ, 3-րդ հրատ., Երևան, 2001, 252 էջ։
  • Աղայան Ծատուր «Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը», 1982, 416 էջ։
  • Ավագյան Ռոբերտ «Հանցավորությունը Հայաստանի առաջին հանրապետությունում (1918–1920 թթ.)», 1995։
  • Ավետիսյան Հրանտ «Հայկական հարցը 1918 թվականին», 1997, 436 էջ։
  • Ավետիսյան Հրանտ «Հայոց ազգային միասնության հաղթանակը (1918 թ. մայիս)», 1998, 302 էջ։
  • Արզումանյան Մակիչ «Արհավիրքից վերածնունդ», 1973, 582 էջ։
  • Արծրունի Վահե «Հայ–տաճկական պատերազմը։ Հայ սպայությունը։ Շատախ, 2002, 456 էջ։
  • Ավետիսյան Սուրեն, Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի /Ամերկոմ/ գործունեությունը Հայաստանում 1918-1930թթ., Եր., ՀՀ ԳԱԱ պատմ. ինստ., 2009թ., 237 էջ:
  • Բաբալեան Արշակ «Էջեր Հայաստանի անկախութեան պատմութիւնից», Գահիրէ, 1959, 55 էջ։
  • Բալյան Արշակ «Սիմոն Վրացյանը Հայաստանի հանրապետության վարչապետ», 2005։
  • Գալոյան Գալուստ «Հայաստանը և Մեծ տերությունները 1917 – 1923 թթ.», 1999, 539 էջ։
  • Գանգրունի Հրանդ «Հայաստան 1918 և հայ քաղաքական միտքը», Պէյրութ, 1984, 300 էջ։
  • Գէորգեան Վարդան «Լեռնահայաստանի հերոսամարտը (1919–1921 թթ.)», Պուքրէշ, 1923, 173 էջ, 2-րդ հրատ., Երևան, 1991, 189 էջ, 3-րդ հրատ., Երևան, 2010, 169 էջ։
  • Եազըճեան Գէւորգ «Կարսի 1920 թ. անկման խորքային պատճառները», 2009, 115 էջ։
  • Եափուճեան Աւետիս «Հայաստանի հանրապետութեան քաղաքական, տնտեսական, զինուորային, ընկերային կացութիւնը», Գահիրէ, 1972, 462 էջ։
  • Եսայան Աղասի «Հայաստանի միջազգային – իրավական դրությունը», 1967, 431 էջ։
  • Զոհրաբյան Էդիկ «1920 թ. թուրք–հայկական պատերազմը և տերությունները», 1997, 364 էջ։
  • Զոհրաբյան Էդիկ «Նախիջևանյան հիմնախնդիրը և Հայաստանի «դաշնակիցները», (1918 թ. դեկտեմբեր – 1920 թ. ապրիլ)», 2002, 266 էջ։
  • Զոհրաբյան Էդիկ «Նախիջևանյան հիմնահարցը 1920 թ. մայիս – 1921 թ. հոկտեմբեր», 2010, 428 էջ։
  • Թիւթիւնճեան Լ. «Հ. Յ. Դաշնակցութիւնը իբրև պետական գօրծօն (փաստեր և իրողութիւններ. 1918–1920)», Կ. պօլիս, 1921, 107 էջ։
  • Իշխանեան Եղիշէ «Լեռնային Ղարաբաղը (1917–1920 թթ.)», 1999, 732 էջ։
  • Խատիսեան Ալեքսանդր «Հայաստանի հանրապետութեան ծագումն ու զարգացումը», Աթէնք, 1930, 367 էջ, 2-րդ հրատ., Պէյրութ, 1968, 487 էջ։
  • Լէօ «Սահմանավեճեր: Լոռի - ԱխալքալաքՂարաբաղ», Աթէնք, 1990, 107 էջ։
  • Խուդավերդյան Բաբկեն «Զանգեզուր (1917–1921 թթ.)», 1988, 187 էջ։
  • Խուրշուդյան Լենդրուշ «Հայաստանի բաժանումը 1920 թվականին», 2002, 316 էջ։
  • Կարապետյան Համբարձում, Սևրի պայմանագիրը հայոց ճակատագրում», 2004, 128 էջ։
  • Կարապետյան Համբարձում «Մայիսյան ապստամբությունը Հայաստանում 1920 թ.», 1961, 337 էջ։
  • Կարապետյան Մհեր «Հայաստանը 1912-1920 թվականներին», 2003, 400 էջ։
  • Կարապետյան Մուրադ «Հայաստանի հանրապետության բանակը և նրա գործունեությունը 1918–1920 թթ.», 1995, 29 էջ։
  • Կարապետյան Ս. «1920 թ. հայ–թուրքական պատերազմը և Սովետական Ռուսաստանը», 1965։
  • Հակոբյան Արարատ «Հայաստանի խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները (1918–1920 թթ.)», 2005, 363 էջ։
  • Հակոբյան Արարատ «Հայաստանի հանրապետության պարբերական մամուլի պատմություն (1918–1920 թթ.)», 2005, 65 էջ։
  • Հակոբյան Արարատ «Հայաստանի հանրապետություն (1918–1920 թթ.)», 2005։
  • Հայ ժողովրդի պատմություն (ՀՍՍՀ ԳԱ հրատ.), հատ. VII, 1967։
  • Հայաստանի անկախության հռչակումը և իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը (1918 թ. մայիս–հուլիս), (փաստաթղթերի և նյութերի ժողովածու), խմբ. Հ. Սուքիասյան, 2009, 218 էջ։
  • Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ. (քաղաքական պատմություն), (փաստաթղթերի և նյութերի ժողովածու), խմբ. Գ. Գալոյան, Վլ. Ղազախեցյան, Երևան, 2000, 456 էջ։
  • Հայկական հարցը հաշտութեան կօնֆերանսի առաջ, Թիֆլիս, 1919, 32 էջ, 2-րդ հրատ., Պոսթըն, 1919, 28 էջ։
  • Հայոց պատմություն, հատ. IV, Նորագույն ժամանակաշրջան (1918 թվականից մինչև մեր օրերը), գիրք I (1918–1945 թթ.), 2010, 800 էջ։
  • Հարությունյան Ա. «Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հասարակական – քաղաքական գործունեությունը (1918–1920 թթ.)», 2004։
  • Հարությունյան Ա. «Սևրի պայմանագիրը և հայ հասարակական – քաղաքական միտքը», 2004, 140 էջ։
  • Հարությունյան Աշոտ «Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918 թ. և ինքնապաշտպանական կռիվները», Երևան, 1984, 356 էջ։
  • Հարությունյան Համլետ, «Լեռնային Ղարաբաղը 1918–1921 թթ.», 1996, 298 էջ։
  • Հովհաննիսյան Ռիչարդ «Հայաստանի հանրապետություն», հատ. 1. (1918–1919 թթ.), 2005, 604 էջ։
  • Հովհաննիսյան Ռիչարդ «Հայաստանի հանրապետություն», հատ. 2. (Վերսալից Լոնդոն 1919–1920 թթ.), 2014, 689 էջ։
  • Հովհաննիսյան Ռիչարդ «Հայաստանի հանրապետություն», հատ. 3. (Լոնդոնից Սևր փետրվար – օգոստոս 1920 թ.), 2015, 604 էջ։
  • Հովհաննիսյան Ռիչարդ «Հայաստանի հանրապետություն», հատ. 4. (Սալի և մանգաղի միջև: Մասնատում և խորհրդայնացում 1920–1921 թթ.), 2016, 548 էջ։
  • Ղազարյան Հայկ «Սևրի պայմանագիրը և Միացյալ անկախ Հայաստանի հռչակումը», 2012, 732 էջ։
  • Ղազարյան Հայկ «Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը ՀայաստանԹուրքիա սահմանաբաժանման վերաբերյալ», 2012, 732 էջ։
  • Ղարիբյան Ալիկ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը 1918–1920 թթ. և Մեծ Բրիտանիան», 2012, 282 էջ։
  • Ղորղանեան Գ. «Հայաստանի հանրապետութիւնը և պետութիւնները Սևրից Լօզան», Փարիզ, 1934։
  • Ղուլյան Յուրիկ «Հայաստան - Ադրբեջան հարաբերությունների պատմությունից (1918–1920 թթ.)», 2009, 450 էջ։
  • Յարութիւնեան Ա. «Սևրի դաշնագրի վերլուծումը», Պէյրութ, 1999։
  • Նախիջևան–Շարուրը 1918–1921 թթ. (փաստաթղթեր և նյութեր), խմբ. պրոֆ. Վլ. Ղազախեցյանի, «Բանբեր Հայաստանի արխիվների», Երևան, ՀԱԱ, 1993, թիվ 1-2, 392 էջ։
  • Նաւասարդեան Վահան «Հայաստանի անկախութիւնը (տեսական հիմնաւորման թռուցիկ ակնարկ)», Ժընև, 1924, 56 էջ։
  • Շահան «Երևանի համաձայնագիրը», Պոսթըն, 1941, 112 էջ։
  • Արա Պապյան, Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ։ Երևան, 2006 թ․։
  • Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (քառահատոր շարք), հատ. Գ., Աթէնք, 1992, 425 էջ, Բ. հրատ., Երևան, 2001։
  • Պարսամյան Վարդան «Նոյեմբերյան հեղափոխությունը Հայաստանում», 1932, 141 էջ։
  • Պետրոսյան Գեղամ «Հայաստանի հանրապետության առնչությունները Ռուսաստանի հարավի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ (1918 թ. հունիս–նոյեմբեր)», 2004, 183 էջ։
  • Պետրոսյան Գեղամ «Հայաստանի հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918–1920 թթ.)», 2011, 416 էջ։
  • Պետրոսյան Գեղամ «Հայաստանի հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ (1918–1920 թթ.)», 2006։
  • Պետրոսյան Գեղամ «Հայաստանի հանրապետության և Ուկրաինայի դիվանագիտական հարաբերությունների պատմությունից (1918–1920 թթ.)», 2002, 158 էջ։
  • Պետրոսյան Վլադիմիր, «Հայաստանը 1918 թվականին», 2007։
  • Ռուբէն «Հայ յեղափոխականի մը յիշատակները», Է. հատ., Թեհրան, 1982, 363 էջ, Երևան, 1991, 364 էջ։
  • Սահակյան Տ. «Ցավալի պայմանագրեր», 2007։
  • Սասունի Կարօ «Հայ–թրքական պատերազմը (1920–ին)», Պէյրութ, 1969, 218 էջ։
  • Սասունի Կարօ «Մայիսեան խռովութիւնները և թաթարական ապստամբ շրջանները (Հայաստանը 1920–ին)», Պէյրութ, 1968, 208 էջ։
  • Սարգսյան Երվանդ «Դավադիր գործարք (Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա)», 1995, 204 էջ։
  • Սարգսյան Հ. «Բրեստից մինչև Մուդրոս», 1989, 269 էջ։
  • Սարդարյան Կտրիճ «Հայ-վրացական հարաբերությունները 1918-1921 թթ.», 2002։
  • Սարդարյան Կտրիճ «Հայաստանի հանրապետության պատմություն», Լոս-Անջելոս, 1992։
  • Սերոբեան Մուշէղ «Հայաստանի անկախութեան առթիւ», Գահիրէ, 1950, 90 էջ։
  • Սիմոնյան Աշոտ «Վայոց ձորը 20-րդ դարի քառուղիներում (1914–1921 թթ.)», 2011, 728 էջ։
  • Սիմոնյան Արամ «Զանգեզուրի հերոսամարտը 1917–1920 թթ.», 2009, 750 էջ։
  • Վիրաբյան Վանիկ «1918 թ. վրաց–հայկական պատերազմը, ՀՀ կառավարության ռազմաքաղաքական գործունեությունը և կուսակցությունները», 2003, 252 էջ։
  • Վիրաբյան Վանիկ «Հայ – վրացական ռազմաքաղաքական հարաբերությունները 1918 – 1921 թթ.», 2016, 828 էջ։
  • Վիրաբյան Վանիկ «Հայաստանը Անդրկովկասյան հանրապետությունների 1920 թ. ապրիլյան վեհաժողովում», 1998, 30 էջ, 2-րդ հրատ., 2004, 42 էջ։
  • Վիրաբյան Վանիկ «Հայաստանի առաջին հանրապետության միլիցիան և ներքին գործերի նախարարությունը (1918–1920 թթ.)», 2003, 152 էջ։
  • Վիրաբյան Վանիկ «Հայաստանի Հանրապետության հետախուզությունը և բանակը (1918–1920 թթ.)», 2009, 413 էջ։
  • Վիրաբյան Վանիկ «Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության համակարգի ստեղծումը և գործունեությունը 1918–1920 թթ. (Հետախուզություն, բանակ, ՆԳՆ)», 2015, 746 էջ։
  • Վիրաբյան Վանիկ «Հայաստանի Հանրապետությունը 1918–1920 թթ. (ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար)», 2011, 204 էջ։
  • Վիրաբյան Վանիկ «Հայաստանի Հանրապետությունը 1918–1920 թթ.: Կառավարության ռազմաքաղաքական գործունեությունը և կուսակցությունները», 1999, 64 էջ։
  • Վիրաբյան Վանիկ «Հայկական հետախուզությունը Առաջին հանրապետության տարիներին (1918–1920 թթ.)», 2003, 228 էջ։
  • Վրացեան Սիմօն «Անկախ և Միացեալ Հայաստան», Երևան, 1920, 23 էջ, Բ. հրատ., Պոսթըն, 1920, 64 էջ։
  • Վրացեան Սիմօն «Բանակցութիւններ Ազգային պատուիրակութեան և Հայաստանի պատուիրակութեան միջև», Պոսթըն, 1920, 67 էջ։
  • Վրացեան Սիմօն «Հայաստանը բոլշևիկեան մուրճի և թրքական սալի միջև», Պէյրութ, 1953, 205 էջ։
  • Վրացեան Սիմօն «Հայաստանի հանրապետութիւն», Փարիզ, 1928, 548 էջ, 2-րդ հրատ., Պէյրութ, 1958, 684 էջ, 3-րդ հրատ., Թեհրան, 1982, 684 էջ, 4-րդ հրատ., Երևան, 1993, 704 էջ։
  • Ուտէացի «Քաղաքական մահափորձ Երևանի մէջ», Կ. պօլիս, 1920, 16 էջ։
  • Փիրումեան Ռուբինա «Հայաստանը Հ. Յ. Դ. – բոլշևիկ յարաբերութիւնների ոլորտում (1917–1921 թթ.)», 1997, 421 էջ։
  • Քաջազնունի Յովհաննէս «Հայաստանի հանրապետութիւն», 1993, 32 էջ։
  • Քառյան Սամսոն «Հայաստանի առաջին հանրապետության պատմագրությունը», 2003, 289 էջ։
  • Քառյան Սամսոն «Հայաստանի միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը (1918–1923 թթ.)», 2005, 240 էջ։
  • Քիւրքճեան Յարութիւն «Ուրվագիծ Հ. Յ. Դաշնակցութեան 1919–1924 հնգամեակի», Աթէնք, 1988, 94 էջ։
  • Քութայ Ջ. «Կարաբեքիրն ինչպէս բնաջնջեց Հայաստանը», Կըզըլթոփրաք, 1964։
  • «Армения в документах Государственного департамента США 1917-1920 гг.», Сост. и пер. с англ. Гаянэ Махмурян, 2012, 560 էջ։
  • Махмурян Гаянэ «Армения в политике США 1917-1923 гг.», 2018, 608 էջ։
  • Махмурян Гаянэ «Политика Великобритании в Армении и Закавказье в 1918-1920 гг. Бремя белого человека», 2002, 309 էջ։
  • Махмурян Гаянэ «Лига Наций, Армянский вопрос и Республика Армения», 1999, 176 էջ։
  • The Treaties of Peace, 1919-1923, vol. I. NY, 1924, p. xxxii.
  • Papers Relating to Foreign Relations of the United States, 1920. Washington, 1936, v. III, p. 780.
  • A Dictionary of Arbitration and its Terms (ed. Seide K.). NY, 1970. p. 27, p. 32.
  • Wildhaber L. Treaty Making Power and Constitution. Basel-Stuttgart, 1971, p. 98.
  • Sorensen M. Manual of Public International Law. New York, 1968, p. 693-4.
  • Wright Q. The Control of American Foreign Relations. NY, 1922, p. 38.
  • Collier J. The Settlement of Disputes in International Law. Oxford, 1999, p. 265.
  • www.panarmenian.net/news/eng/?nid=36602&date=2009-09-18 – 18 սեպ 2009:
  • Full Report of the Committee upon the Arbitration of the Boundary between Turkey and Armenia, App I, No 10. (The National Archives, Washington, 760J.6715-760J.90C/7).
  • Schlochauer H.-S. Arbitration, In: Bernhardt R. (ed.) Encyclopedia of the Public International Law, Amsterdam, 1992, v. I, p. 226.
  • Lausanne Treaty is Defeated. Davenport Democrat, 19 Jan 1927, p. 1.
  • The New York Times, 19 Jan 1927, p. 1.
  • National Party Platforms (1840-1968) (compl. by Porter K., Johnson D.), Urbana-Chicago-London, 1972, p. 277.


Արևելյան Հայաստան
  Երևանի կուսակալություն
(1502-1724)
  Ղարաբաղի կուսակալություն
(1502-1726)
Կարսի վիլայեթ
(1639-1878)
  Թուրքիա  
  Երևանի խանություն
(1747-1828)
  Նախիջևանի խանություն
(1747-1828)
  Ղարաբաղի խանություն
(1747-1806)
  Գանձակի խանություն
(1747-1804)
  Հայկական մարզ
(1828-1840)
Ղարաբաղի գավառ
(1806-1840)
Ելիզավետպոլի գավառ
(1804-1840)
 Վրացաիմերեթական նահանգի մաս   Կասպիական մարզի մաս
  Կարսի մարզ
(1878-1918)
  Երևանի նահանգ
(1849-1918)
  Ելիզավետպոլի նահանգ
(1867-1918)
 Հայաստանի Հանրապետություն (1918-1920) 


ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը
  2. Հայաստանի Առաջին Հանրապետություն (1918-1920)
  3. Հայաստանի Առաջին Դեմոկրատական Հանրապետություն
  4. Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության տոնն է
  5. Հայաստանի Հանրապետութիւն
  6. Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրն է
  7. Մուդրոսի զինադադար
  8. Թորոսյան Սահակ Դավիթի (1885-1940)
  9. Համո /Համազասպ/ Օհանջանյան
  10. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Հմմտ.՝ Էջեր՝ 52-61:
  11. 11,0 11,1 11,2 Համո /Համազասպ/ Օհանջանյան
  12. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Հմմտ.՝ Էջեր՝ 52-61:
  13. «Համո Օհանջանյան» 
  14. «Նախկին վարչապետներ, Համո Օհանջանյան GOV.am» 
  15. Վրացյան Սիմոն (26 նոյեմբերի 1920 թվական)։ «Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ. (Քաղաքական պատմություն): 320. Հայաստանի նախարարապետի հրամանը հանրապետության վերջին կառավարությունը կազմելու մասին»։ Հառաջ։ էջ 356 
  16. 16,0 16,1 «Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ. (Քաղաքական պատմություն):»։ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ։ էջ 418 
  17. Հայաստանի Ազգային արխիվ, ֆ. 199, ց. 1, գ. 119, թ. 75։ «Հառաջ», 26.XI.1920: Ս. Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, էջ 521
  18. Հայաստանի Ազգային արխիվ, ֆ. 199, ց. 1, գ. 133, թ. 162
  19. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Հմմտ.՝ Էջեր՝ 254-262:
  20. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Հմմտ.՝ Էջեր՝ 254-262:
  21. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Հմմտ.՝ Էջեր՝ 254-262:
  22. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Էջեր՝ 11-18:
  23. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Էջեր՝ 276-289:
  24. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Էջեր՝ 11-157, 237-276, 289-402:
  25. Օրինակ՝ Խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի հրատարակած «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի կոմունիստական խմբագիրների կողմից հայտարարվում էր հետևյալը․ «1920 թվականի նոյեմբերի 29֊ին Հայաստանում հաստատվեց սովետական իշխանություն, որը շրջադարձային կետ հանդիսացավ հայ ժողովրդի բազմադարյան պատմության մեջ։» Հայ Ժողովրդի Պատմություն, Հ. 7, Խմբ. կոլ.` Հովհաննիսյան Ա. Գ., Աղայան Ծ. Պ., Առաքելյան Բ. Ն., Բարխուդարյան Վ. Բ., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հասրաթյան Մ. Ս., Հովհաննիսյան Ա. Ռ., Ներսիսյան Մ. Գ., Սարգսյան Գ. Խ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1967. էջ 8։ [1]
  26. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Էջեր՝ 295-303:
  27. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Էջեր՝ 339-353:
  28. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Հմմտ.՝ Էջեր՝ 339-353:
  29. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Էջեր՝ 254-276:
  30. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Հմմտ.՝ Էջեր՝ 254:
  31. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Հմմտ.՝ Էջեր՝ 254:
  32. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Հմմտ.՝ Էջեր՝ 254:
  33. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Հմմտ.՝ Էջեր՝ 254:
  34. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Հմմտ.՝ Էջեր՝ 237-376:
  35. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Հմմտ.՝ Էջեր՝ 237-376:
  36. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Հմմտ.՝ Էջեր՝ 237-376:
  37. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Հմմտ.՝ Էջեր՝ 237-376:
  38. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Հմմտ.՝ Էջեր՝ 237-376:
  39. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Հմմտ.՝ Էջեր՝ 237-376:
  40. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Հմմտ.՝ Էջեր՝ 237-376:
  41. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Հմմտ.՝ Էջեր՝ 324-339:
  42. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Էջեր՝ 367-374:
  43. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Հմմտ.՝ Էջեր՝ 237-376:
  44. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Էջեր՝ 181-203:
  45. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Էջեր՝ 78-86:
  46. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Էջեր՝ 78-86:
  47. Հայոց պատմություն, հատոր 4-րդ, գիրք Առաջին: Նորագույն ժամանակաշրջան. 1918-1945 թթ.: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ: Երևան, 2010 թ.: Հմմտ.՝ Էջեր՝ 237-376: