Բոլիվուդ (հինդի՝ बॉलीवुड, ուրդու՝ بالیوڈ, անգլ.՝ Bollywood), Հնդկաստանի Մումբայ քաղաքի (նախկինում՝ Բոմբեյ) կինոարդյունաբերության կենտրոնն է։ Անվանումը որոշվել է ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիայի՝ Հոլիվուդի համանմանությամբ։ Անվանումը ստացել են Բոմբեյ և Հոլիվուդ անվանումներից[1][2][3]։

Բոլիվուդյան դերասաններ
Բոլիվուդյան շոուի ժամանակ

Բոմբեյի կինեմատոգրաֆիայի, Հոլիվուդի և Բոմբեյի խաչասերված՝ Բոլիվուդ անվանմամբ 1970-ական թվականներին կնքել է հնդիկ կինոքննադատներից մեկը։ Բոլիվուդի կինոնկարները ունեն մի քանի բնորոշ առանձնահատկություններ։ Դրանց մի մասը մյուզիքլ է, այսինքն ֆիլմի սյուժեում ընդգրկված են երաժշտական համարներ։ Երկու մասի բաժանված կինոնկարը շարունակվում է մոտ 4 ժամ։ Սյուժեներում կիրառվում են հնդկական դասական թատրոնին բնորոշ թեմաներ. չարի դեմ բարու պայքարը, սիրո պայքար և այլն։ Բացի այդ, հայտնի է, որ Բոլիվուդի պրոդյուսերները աշխատում են ինչպես Հնդկաստանի, այնպես էլ ողջ Ասիայի և Աֆրիկայի լայն զանգվածների համար։

Բոլիվուդի ամենահայտնի կինոստուդիաները համարվում են Filmalaya և Film City, որոնք գտնվում են Մումբայի հյուսիսային մասում։ Բոլիվուդի կինոստուդիաներում տարեկան նկարահանվում են շուրջ 200 կինոնկարներ, հիմնականում Հինդի լեզվով, ավելի քիչ՝ ուրդու և պանջաբի լեզուներով։ Հինդի լեզվով նկարահանված կինոնկարների տարեկան եկամուտը կազմում է մի քանի միլիարդ դոլար, ընդ որում տարեցտարի եկամուտն ավելանում է՝ շնորհիվ ավելի հաջողված ֆիլմերի։ 2009 թվականին լույս տեսած «Երեք հիմարներ» ֆիլմը, որի ռեժիսորը Ռաջկումարա Խիրանին էր, առաջին անգամ հատել է երեք միլիարդ հնդկական ռուփիի սահմանը, որը համարժեք է 65 միլիոն դոլարի։ Ֆիլմը մի քանի տարի շարունակ համարվում էր Հնդկաստանի ամենաեկամտաբեր ֆիլմը, մինչև 2013 թվականին իր տեղը զիջեց «Ченнайский экспресс», «Байкеры 3» և 2014 թվականին՝  «Пикей» ֆիլմերին, որոնց ռեժիսորը կրկին Ռաջկումարա Խիրանին էր։

Պատմությունը

խմբագրել

Հնդկական կինոյի պատմությունը սկիզբ է առել 1899 թվականից՝ կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի արտադրությամբ, որոնց ռեժիսորը Հ. Ս. Բհատվադեկարն էր՝ ավելի շատ հայտնի որպես Սավե-Դադա։ Առաջին լիամետրաժ համր հնդկական ֆիլմը «Ռաջա Հանրիշչանդրա»-ն էր, որը նկարահանվել էր 1913 թվականին։ Ֆիլմի հեղինակը Դադասահեբ Փհալկեն էր, ով միաժամանակ համարվում էր ֆիլմի պրոդյուսերը, ռեժիսորը, օպերատորը, խմբագիրը։ Չգտնելով համապատասխան կանանց, ովքեր կհամաձայնեին նկարահանվել ֆիլմում՝ այստեղ բոլոր կանացի դերակատարները կերպարանափոխված երիտասարդներն էին։ Փհալկեի առաջին ֆիլմի նկարահանումներն անց են կացվել Բոմբեում, հետագայում նա իր ստուդիան տեղափոխում է Նասիկ։ Տարեվերջին Փհալկեն թողարկում է իր երկրորդ ֆիլմը՝ «Մոհինի Բհասմասուր», որի նկարահանումներին մասնակցում էին երկու դերասանուհիներ՝ Դուրգաբաին և նրա աղջիկը՝ Կամլուն, որոնց Փհալկեն դժվարությամբ էր համոզել նկարահանվել ֆիլմում։ Այնուհետև սկիզբ առած առաջին համաշխարհային պատերազմը դանդաղեցրեց հնդկական կինոյի զարգացումը, ինչը հանգեցրեց ֆիլմարտադրության դադարեցմանը, և Փհալկեին միայն 1917 թվականին հաջողվեց վերադառնալ ֆիլմարտադրության ոլորտ։ Պատերազմից հետո ֆիլմարտադրությամբ զբաղվում էին այլ հնդիկներ ևս, ի հայտ էին եկել առաջին կինոընկերությունները։ 1910-ական թվականների վերջին թողարկվել էին մոտավորապես 25 ֆիլմեր, որոնց որակը տարեցտարի բարելավվում էր։ 1918 թվականին ընդունվեց «Հնդկական կինոարտադրության մասին ակտ»-ը, որն արգելում էր այնպիսի ֆիլմերի ցուցադրությունը, որոնք նախնական սերտիֆիկացիա չեն անցել։

Արդեն 1930 թվականին երկրում տարեկան արտադրվում էր 200 կինոնկար։ 1930 թվականի մարտի 14-ին լույս տեսավ առաջին հնչյունային հնդկական ֆիլմը՝ «Երկրի Լույսը», որի ռեժիսորը ֆիլմարտադրության բնագավառում մեծ հաջողությունների հասած Արդեշիրա Իրանին էր։ Այդ նույն թվականին լույս էին տեսել 27 հնչյունային ֆիլմեր, որոնցից 22-ը՝ հինդի լեզվով։ Ֆիլմերում ձայնային երանգների առկայությունը նվազեցրեց նկարների բացատրությունները կարդալը։ Այն ամենից առաջ գրավում էր անգրագետ հնդիկներին, և հենց նրանց շնորհիվ էլ մեծացավ հնչյունային ֆիլմերի պահանջարկը կինոարտադրության մեջ։ Հնչյունային ֆիլմերի ժողովրդականությունը մի շարք կինոարտադրողների ստիպեց հնչյունականացնել համր ֆիլմերը, սակայն այդ գործում հաջողության չհասան։ Համր ֆիլմերի արտադրությունը քիչ քիչ նվազեց և 1934 թվականին վերջնականապես ավարտվեց։

1934 թվականին Ռաջնարայան Դուբեյը, Հիմանսու Ռայը և նրա կինը՝ Դևիկա Ռանին հիմնադրեցին  Bombay Talkies ստուդիան, որտեղ իրենց կարիերան սկսեցին Դիլիպ Կումարը, Ռաջ Կապուրը, Դև Անանդը և մի շարք այլ հայտնի կինոգործիչներ։ Մեկ տարի առաջ Ռայ ամուսինները կերտել են գլխավոր դերասանների կերպարները առաջին բրիտանա-հնդկական ֆիլմում՝ «Ճակատագիր»  (англ. Karma): Հնդկաստանում ֆիլմը լույս տեսավ  «Օձի մեղեդին» անվամբ (հինդի լեզվովNaagan Ki Raagini): Ֆիլմը գրավել էր մամուլի և այլազգի ֆիլմասերների ուշադրությունը, սակայն հաջողությունների չհասավ հայրենիքում։ «Ճակատագիր»-ը մեծ դեր է խաղացել հնդկական կինոյի պատմության մեջ՝ շնորհիվ գլխավոր դերասանների համբույրի տեսարանի, որը տևել է 4 րոպե։ Հնդկաստանի անկախացումից հետո ֆիլմարտադրությունը դարձավ ավելի պահպանողական։ 1952 թվականի ֆիլմոգրաֆիայի մասին ակտը արգելեց ֆիլմում համբույրի տեսարանները, քանի որ համարվում էր «անպարկեշտ»։

1937 թվականին Արդեշիր Իրանին տեղական կինոյում նշանավորվեց ևս մեկ հեղափոխական ձեռքբերմամբ. նկարահանեց առաջին գունավոր ֆիլմը հինդի լեզվով՝ «Քրիստոնյայի աղջիկը» (англ. Kisan Kanya): Հաջորդ տարի նա թողարկեց ևս մեկ գունավոր ֆիլմ, սակայն երկու ֆիլմերն էլ հաջողություն չունեցան։ Գունավոր ֆիլմերի նկարահանումները ժամանակավորապես դադարեցին, սակայն այն հաջողություն ունեցավ միայն 1950-ականներին։

Երկրորդ համաշխարհային պատերազմը բացասական ազդեցություն ունեցավ կինոմատոգրաֆիայի վրա։ Գաղութային իշխանություն ունեցողները յուրահատուկ ուշադրություն էին դարձնում վավերագրական ֆիլմերին, որոնցում պրոպագանդվում էին անգլիացիների և համախոհների ռազմական հաջողությունները։ Քաղաքական գրաքննությունը խստացվեց. ազգային-հայրենասիրական բովանդակությամբ երգերը,և ցանկացած նշում Մահաթմա Գանդիի մասին արգելվեցին։ Հնարավորություն չունենալով արտադրել արդիական և ընթացիկ թեմաներով ֆիլմեր՝ կինոարտադրողներն արտադրում էին բացառապես թեթև ժամանցային ֆիլմեր, որոնք ողողված էին երգերով և պարերով։ Բացի այդ, խնդիրներ առաջացան ֆիլմերի հետ, որոնց արտադրությունը Հնդկաստանի սահմաններից դուրս էր։ Ֆիլմի դեֆիցիտը առաջացրել էր կարճամետրաժ ֆիլմերի և գովազդային հայտարարությունների նկարահանման արգելք։ Սակայն ինֆլյացիան և պատերազմական դժվարությունները հանգեցրին դրամարկղի պարունակության ավելացմանը, ինչը հանգեցրել է վարձույթի տևողության ավելացմանը։ Այդ ժամանակի հատկանշական ռեկորդը պատկանում է 1943 թվականի Գյանա Մուկերջիի «Ճակատագիր» (англ. Kismet) ֆիլմին, որը կինոթատրոնների էկրաններին առանց դադարի ցուցադրվել է 192 շաբաթ։

Հնդկական կինոյի ոսկեդարը

խմբագրել

1940-ական թվականների վերջից մինչև 1960-ական թվականները համարվում է հնդկական ֆիլմի ոսկեդարը։ Այդ ժամանակահատվածում նկարահանվել են մի շարք հայտնի ֆիլմեր, որոնք ներկայումս համարվում են դասական ժանրի։ 1951 թվականին լույս տեսած «Թափառաշրջիկը» Ռաջ Կապուրի ֆիլմը, որն ինչպես ժամանցային, այնպես էլ սոցիալական ֆիլմ էր, համարվում էր դրամարկղային ռեկորդակիր ֆիլմ ինչպես Հնդկաստանում, այնպես էլ Հնդկաստանի սահմաններից դուրս։ Այս ֆիլմն առաջադրվել է Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի։ Ֆիլմում ստեղծված պատկերները մեծ ազդեցություն են ունեցել կինոլսարանի վրա, և նույնիսկ սպաստել է հագուստի նոր ոճի ստեղծմանը։ Մեհբուբ Խանի «Մայր Հնդկաստան» ֆիլմը միջազգային կինոփառատոններում արժանացել է մի շարք մրցանակների, մասնավորապես Օսկարի՝ որպես օտար լեզվով լավագույն ֆիլմ (1957)։

Այդ ժամանակահատվածի լավագույն ռեժիսորներն էին Մեհբուբ Խանը, Կ. Ասիֆը, Բիմալ Ռոյը, Քամալ Ամրոխին, Վիջայ Բհաթը։ Գուրու Դատի «Ծարավ» և «Թղթե Ծաղիկներ» ֆիլմերը, ըստ Time և Sight & Sound պարբերականների, ներառված են 100 լավագույն ֆիլմերի ցանկում, իսկ ինքը՝ ռեժիսորը, համարվում է բոլոր ժամանակների լավագույն ռեժիսորներից մեկը։

Դերասաններից հաջողություն են ունեցել Դև Անանդը, Դիլիպ Կումարը, Ռաջ Կապուրը և Գուրու Դատը, իսկ դերասանուհիներից աչքի էին ընկնում Նարգիսը, Վիջայանթհիմալան, Մինա Կումարին, Նուտանը, Մադհուբալան, Վահիդա Ռեհմանը և Մալա Սինհան։

1990-ական թվականներին առաջին պլան դուրս եկան գործողությունների տեսարաններով կատակերգական ֆիլմեր։ Այդ ժամանակահատվածի հաջողակ դերասաններից էին Գովինդան, Աամիր Խանը, Սալման Խանը, Շախրուխ Խանը, Ակշայ Կումարը։ Հայտնի դերասանուհիներին միացան Շրիդևին, Մադհուրի Դիկշիտը, Ջուհի Չավլան, Կաջոլը։

Արդի ժամանակաշրջանը

խմբագրել

2000-ական թվականներին Բոլիվուդում նկարահանվող ֆիլմների որակը կայուն կերպով աճում էր։ Որոշ ֆիլմեր հայտնի էին դարձել ոչ միայն Ասիայում, այլև համաշխարհային շուկայում։ Այդպիսի ֆիլմերի շարքում է «Իմ անունն է Խան» ֆիլմը (2010), որում արծարծվում են սուր սոցիալական և էթնիկ խնդիրներ։ Ֆիլմի եվրոպական պրեմիերան կայացել է Բեռլինյան կինոփառատոնի ժամանակ, իսկ հենց Հնդկաստանում «Իմ անունն է Խան» ֆիլմը արժանացել է 2 տասնյակից ավելի մրցանակների։

Ծանոթագրություններ

խմբագրել