Բումերանգ միգամածություն

Բումերանգ միգամածություն, նախամոլորակային միգամածություն, գտնվում է երկրից մոտ 5000 լուսատարի հեռավորության վրա, Կենտավրոս համաստեղությունում։

ՆԱՍԱ-ի լուսանկար

Միգամածությունում ջերմաստիճանը հասնում է 1 K, -272° C կամ −458° F, փաստորեն գրեթե մոտ Բացարձակ զրոին։ Այն Տիեզերքի ամենացուրտ վայրն է (2003 թ. դրությամբ)[1]։ Բումերանգի միգամածությունը առաջանում է նրա կենտրոնական մասի աստղի առաջացրած գազից, որը շարժվում է մոտ 164 կմ/վ (600 000 կմ/ժամ) արագությամբ և միաժամանակ ընդարձակվում է։ Այդ ընդարձակման հետևանքով հենց առաջանում է նման ցածր ջերմաստիճան[2]։

տեսքը «Հաբբլ» աստղադիտակից

Բումերանգի միգամածությունը մանրամասն նկարահանվել է«Հաբբլ» աստղադիտակի միջոցով 1998 թվականին։ Քեյթ Թեյլորը (Keith Taylor) և Մայք Սքարոտը (Mike Scarrott) 1980 թվականին հայտնաբերված օբյեկտը կոչեցին «Բումերանգի միգամածություն», նրա բումերանգի նման կազմություն ունենալու համար[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cauchi, Stephen (2003 թ․ փետրվարի 21). «Coolest bow tie in the universe». The Sydney Morning Herald. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 2-ին. {{cite news}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)(անգլ.)
  2. «Холодный ветер из туманности Бумеранг». АКД на astronet.ru. 21.02.2003. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին.
  3. The Boomerang Nebula — The Coolest Place in the Universe? Արխիվացված 2012-03-09 Wayback Machine, ESA, 20 February 2003(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել