Լվով
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լվով (այլ կիրառումներ)
Լվով, պաշտոնապես՝ Լվիվ (ուկրաիներեն՝ Львів Լվիվ, արտասանությունը ), քաղաք Ուկրաինայի արևմուտքում, Լվովի մարզի, Լվովի շրջանի, Լվովի համայնքի կենտրոնը։ Ազգային, մշակութային, կրթական և գիտական, խոշոր արդյունաբերական կենտրոն, ինչպես նաև տրանսպորտային հանգույյց, համարվում է Գալիցիայի և Արևմտյան Ուկրաինայի մայրաքաղաքը։
Քաղաք | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Լվով | ||||||||
Львів | ||||||||
| ||||||||
Վերևից ներքև, ձախից աջ. Լվովի պատմական կենտրոն, Լվովի օպերային թատրոն, Վերափոխման եկեղեցի, Սուրբ Էլժաբեթի կաթոլիկ եկեղեցի, Շուկայի հրապարակ, Պոտոցկու պալատ | ||||||||
Երկիր | ![]() | |||||||
Համայնք | Լվովի քաղաքային հռոմադա | |||||||
Ներքին բաժանում | Halych Raion?, Shevchenko Raion?, Lychakiv Raion?, Zaliznytsia Raion?, Franko Raion? և Sykhiv Raion? | |||||||
Հիմնադրված է | 1256 թ. | |||||||
Առաջին հիշատակում | 1256 | |||||||
Մակերես | 182 կմ² | |||||||
ԲԾՄ | 296±1 մետր | |||||||
Պաշտոնական լեզու | ուկրաիներեն | |||||||
Բնակչություն | 900 000 մարդ | |||||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |||||||
Հեռախոսային կոդ | 322 | |||||||
Փոստային դասիչ | 79000–79490 | |||||||
Ավտոմոբիլային կոդ | BC / 14 | |||||||
Պաշտոնական կայք | city-adm.lviv.ua | |||||||
| ||||||||
Լվովը հիմնադրել է գալիցիացի իշխան և Ռուսիո արքա Դանիլ Գալիչկին 13-րդ դարի կեսերին[1][2], ենթադրաբար մոտ 1256 թվականին դարձել է Գալիցիա-Վոլինիայի թագավորության մայրաքաղաքը[3]։ Ռեչ Պոսպոլիտայի առաջին բաժանումից հետո՝ 1775-1918 թվականները եղել է Հաբսբուրգների կողմից ձևավորած Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորության մայրաքաղաքը։ Նրանք իրենց համարում էին Ռուսիայի իրավահաջորդը և իրենք իրենց անվանում էին Գալիցիայի և Լոդոմերիայի արքաներ։ Ավստրո-Հունգարիայի փլուզման արդյունքում՝ 1918 թվականին դարձել է Արևմտաուկրաինական Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաքը, սակայան լեհ-ուկրաինական պատերազմի արդյունքում միացվել է Լեհաստանին։
1998 թվականից Լվովի պատմական կենտրոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 2009 թվականին նրան շնորհվել Է Ուկրաինայի մշակութային մայրաքաղաքի կոչումը[4]։ Քաղաքը պարբերաբար առաջատար տեղ է զբաղեցնում զբոսաշրջային և ներդրումային գրավչության վարկանիշներում[5][6][7]։ 2012 թվականին եղել Է Ուկրաինայի չորս քաղաքներից մեկը, որն ընդունել է 2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Քաղաքի օրը նշվում է մայիսի 1-ին։
Անվանում
խմբագրելՀայտնի է 1256 թվականից։ Հիմնադրվել է Գալիցիա-Վոլինյան իշխան Դանիլ Ռոմավիչը և իր Լև որդու անունով կոչել Լվով․ -ով վերջածանցը ցույց է տալիս պատկանելիություն։
1772 թվականին Գալիցիայի կազմում անցել է Ավստրիային և կոչվել Լիմբերգ[8]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Дудикевич Б. К., Івасюта М. К., Ковальчак Г. І. Львів // Історія міст і сіл Української РСР. — К.: Українська радянська енциклопедія, 1968. — Т. 14. Львівська область. — С. 52—53.
- ↑ Ісаєвич Я. Д. Львів // Енциклопедія історії України. — Կաղապար:К.: Наукова думка, 2009. — Т. 6. — С. 321.
- ↑ Лев Данилович // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- ↑ BBC: Львову присвоєно статус культурної столиці України. BBCUkrainian(ուկր.)
- ↑ Події 2009 року, що змінили Львів. Արխիվացված 2010-01-03 Wayback Machine Офіційний портал Львівської міської ради(ուկր.)
- ↑ «ТОП-10 вікендових міст Європи». KAVA.lviv.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Львів — третій у рейтингу стратегії залучення прямих іноземних інвестицій». zaxid.net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 865 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լվով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 670)։ |