Նիլս Ուլաֆ (նորվ.՝ Nils Olav, 1972, Edinburgh Zoo, Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն), արքայական պինգվին, բնակվում է Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի կենդանաբանական այգում։ Այս պինգվինը նորվեգական թագավորական գվարդիայի խորհրդանիշն է, ներկայումս կրում է գնդապետ կոչում և 2008 թ. նրան շնորհվել է ասպետի սըր կոչում[1]։

Նիլս Ուլաֆ
Nils Olav wide.jpg
Տեսակինդիվիդուալ կենդանի
Սեռարու
Ծնվել է1972
ԾննդավայրEdinburgh Zoo, Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն
Անվանված էՈւլաֆ V
Commons-logo.svg Nils Olav Վիքիպահեստում

Ընդհանուր տեղեկություններԽմբագրել

1961 թվականին Նորվեգիայի թագավորական գվարդիան այցելում է զինվորական երաժշտախմբերի Էդինբուրգյան շքերթին, որտեղ մասնակցում է ցուցադրական ելույթներին[2]։ Շքերթի ժամանակ գվարդիայի լեյտենանտ Նիլս Էգելիենը (նորվ.՝ Nils Egelien) հետաքրքրվում է Էդինբուրգի կենդանաբանական այգու պինգվիններով։ 1972 թվականին, երբ գվարդիան նորից այցելում է Էդինբուրգ, պինգվիններից մեկը «որդեգրվում է»։ Նրան անվանում են Նիլս Ուլաֆ. Նիլս՝ լեյտենանտ Նիլս Էգելիենի և Ուլաֆ՝ Նորվեգիայի Ուլաֆ V թագավորի պատվին։

Նիլս Ուլաֆին տրվում է ենթակապրալի (նորվ.՝ visekorporal) զինվորական կոչում, և նորվեգական գվարդիայի՝ Էդինբուրգ կատարած ամեն այցից հետո պինգվինի կոչումը բարձրացվում է, 1982 թվականին նա դառնում է կապրալ, 1987 թ. սերժանտ, իսկ այդ կոչումը ստանալուց քիչ ժամանակ անց պինգվինը սատկում է։ Նրան փոխարինում է մեկ այլ պիգվին՝ Նիլս Ուլաֆ II։

 
Նիլս Ուլաֆի բրոնզե քանդակը

1993 թվականին կոչումը բարձրացվում է մինչև գնդային սերժանտ (sergeant major), իսկ 2005 թվականի օգոստոսի 18-ին Նիլս Ուլաֆին շնորհվում է գնդապետի կոչում (Colonel-in-Chief)[3]։ Մինչ այդ՝ նույն թվականի օգոստոսի 15-ին նրան շնորհվում է ասպետի կոչում։ Ասպետ շնորհելու կապակցությամբ Էդինբուրգի կենդանաբանական այգում կանգնեցվում է նրա բրոնզե արձանը, նման արձան տեղադրվում է նաև Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում՝ Նորվեգիայի թագավորական գվարդիայի շտաբ-բնակարանում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Military penguin becomes a 'Sir'»։ BBC News Website։ Արխիվացված օրիգինալից 2012-04-19-ին։ Վերցված է 2010 թ․ մարտի 1 
  2. «1961 թ. զինվորական երաժշտախմբերի էդինբուրգյան շքերթի ծրագիր»։ Արխիվացված է օրիգինալից 2006-10-07-ին։ Վերցված է 2013-12-22 
  3. «Էդինբուրգում նորվեգական կոնսուլտանտի կայք»։ Արխիվացված օրիգինալից 2006-10-01-ին։ Վերցված է 2006-10-01 

Արտաքին հղումներԽմբագրել