Ագաթա Քրիստի
Ագաթա Քրիստի (անգլ.՝ Agatha Mary Clarissa, Lady Mallowan), ծննդյամբ՝ Միլլեր (Miller), Քրիստի՝ առաջին ամուսնու ազգանունն է, (սեպտեմբերի 15, 1890[2][3][4][…], Տորկի, Torbay, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5] - հունվարի 12, 1976[2][3][4][…], Winterbrook, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի գրող։ Հանդիսանում է դետեկտիվ ժանրի համաշխարհային ամենահայտնի գրողներից մեկը։ Հրատարակել է ավելի քան 60 դետեկտիվ վեպ, 6 սիրային վեպ (Մերի Ուեսթմեկոթ գրական անվամբ), պատմվածքների 19 հավաքածու, պիեսներ։
Ագաթա Քրիստիի գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանված են աշխարհի ավելի քան 100 լեզվով, այդ թվում նաև հայերեն[8]։ Նրա «Մկան թակարդ» (The Mousetrap) պիեսը բեմադրվել է 1952 թվականին և առ այսօր չի իջնում բեմի վրայից։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրությամբ Ագաթա Քրիստիի ստեղծագործությունները ըստ թարգմանությամբ աշխարհում առաջինն են, երկրորդ տեղում այդ ցուցանիշով Ժյուլ Վեռնն է[9]։
ԿենսագրությունԽմբագրել
Նրա ընտանիքում կար երկու երեխա ևս, քույրը՝ Մեջը և եղբայրը՝ Մոնտին։ Սկսել է գրել՝ քրոջը ընդօրինակելով։ Քույրը գրում էր զվարճալի պատմվածքներ։ Ի տարբերություն նրա՝ Ագաթան որոշում է գրել սարսափելի պատմություններ։ Դրանք, հավանության չարժանանալով ծնողների կողմից, ստիպում են Ագաթային երկար ժամանակ մոռանալ ստեղծագործելու մասին։ Հոր մահից հետո ողջ ընտանիքը տեղափոխվում է Կիպրոս, քանի որ այնտեղ կյանքն անհամեմատ էժան էր։ Կիպրոսում Ագաթան դուրս է գալիս հասարակություն։ Նա կրթված էր, գեղեցկատես, բայց, ցավոք, ուներ լեզվական արատ։
Երեկոներից մեկի ժամանակ Մերի Կլարիսը ծանոթանում է Թագավորական Օդային զինամիավորման օդաչու երիտասարդ Արչիբալդ Քրիստիի հետ։ Քրիստին հարուստ չէր։ Ռոմանտիկ Ագաթան սիրահարվում է օդաչուին։
Կիպրոսում այդ ժամանակ պատերազմ էր։ Արչիբալդը ծառայում էր բանակում և շքանշաններ վաստակում, իսկ Ագաթան աշխատում էր Կարմիր խաչի հոսպիտալում, այնտեղ էլ ծանոթանում է բելգիացի փախստականների հետ։ Ամենայն հավանականությամբ հենց այս հանդիպումներն են դարձել հանարահայտ խուզարկու Հերքյուլ Պուարոյի կերպարի ստեղծման շարժառիթը։ Հոսպիտալից հետո նա աշխատում էր դեղատանը։ Այնտեղ նա ուսումնասիրում է դեղերի պատրաստման, և որքան էլ զարամանալի է, ծանոթանում է թույների ստացման եղանակներին։ Հետագայում այդ իմացությունն օգտագործում է իր վեպերում։
Ագաթա Քրիստին գրել է 78 դետեկտիվ, 19 պիես, ինչպես նաև պատմվածքներ, բանաստեղծություններ։ Նա պարգևատրվել է Բրիտանական կայսրության երրորդ աստիճանի շքանշանով, գրական պարգևներով։ 1958 թվականից սկսած նա եղել է դետեկտիվ ակումբի անփոխարինելի նախագահը։ Եվ որքան էլ զարմանալի է, Ագաթան երբեք լրջորեն չի մոտեցել իր արվեստին։ Նա ավելի կարևորում էր իր գիտական նախասիրությունները և ամուսնու գործի նկատմամբ իր հետաքրքրությունը։
Ագաթա Քրիստին համարձակ և ուժեղ կին էր։ Նա օդաչու էր, մեքենա էր վարում, զբաղվում էր ձիավարությամբ և ջրային սպորտով, շատ էր ճանապարհորդում։
Մահացել է 1976 թվականին՝ 85 տարեկան հասակում։ Երկու տարի անց մահանում է նրա սիրելի ամուսինը։ Հարազատները ծանր են տարել Կլարիսի մահը և միշտ հիշել են նրա խոսքերը. «Մահն ամենամեծ արկածն է, որ կարող է պատահել մարդու հետ։ Շնորհակալ եմ քեզ, Տե՛ր, ինձ շնորհած լավ կյանքի և սիրո համար»
Անհետացում
1926 թվականին մահացել է Ագաթիայի մայրը՝ Կլարան։ Նույն թվականի վերջում Ագաթայի ամուսինը՝ Քրիստի Արչիբալթը խոստովանում է, որ կամուսնալուծվի կնոջից, քանի որ սիրահարվել էր իր գոլֆի գործընկեր Նենսի Նիլին: Ամուսնու հետ վեճերից հետո 1926 թվականի դեկտեմբերի 3-ին Ագաթան հեռացավ իր Բերքշիրում գտնվող տանից[10]՝ երեխային թողնելով Ռոզալինդույին: Հեռանալուց առաջ Ագաթան թողել է մի գրություն, որում ասվել է, որ գնում է Յորքշիր[11]։ Նրա անհետացումը մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության մեջ, քանի որ գրողն արդեն երկրպագուների մեծ բանակ ուներ[12]:
11 օր շարունակ Քրիստիի գտնվելու վայրը անհայտ էր։ Առավոտյան հայտնաբերվել է Ագաթայի լքված ավտոմեքենան, որի ներսում դրված էր նրա մորթյա վերարկուն։ Ագաթան հայտնաբերվել է մի քանի օր հետո՝ դեկտեմբերի 14-ին։ Ինչպես պարզվեց, Ագաթա Քրիստին գրանցվել է «Թերեզա Նիլլ» անվան տակ՝ Հյուսիսային Յորքշիր նահանգի Հարոոգեյթ քաղաքում գտնվող նորաձև Swan Hydropathic կոչվող հյուրանոցում (այժմ՝ «Old Swan Hotel»)[10][11][13]: Քրիսթին ոչ մի կերպ չի բացատրել իր անհետացումը, և երկու բժիշկ ախտորոշել են գլխի վնասվածքի պատճառով առաջացած ամնեզիա: Ագաթա Քրիստիի անհետացման պատճառները վերլուծել է բրիտանացի հոգեբան Էնդրյու Նորմանն իր «Ավարտված դիմանկարը» (անգ. The Finished Portrait) գրքում[14]: ՈՒսումնասիրելով բոլոր ապացույցները՝ Նորմանը հանգեց այն եզրակացության, որ ծանր հոգեկան խանգարման հետևանքով առաջացել են որոշ բարդություններ:
ԵրկերԽմբագրել
- Ագաթա Քրիստի, Արևելյան ճեպընթացը։ Էնդհաուզի առեղծվածը (վեպեր), Երևան, 1971, 460 էջ։
- Ագաթա Քրիստի, Ռոջեր Աքրոյդի սպանությունը։ Սպանություն գոլֆի խաղադաշտում (վեպեր), Երևան, 1990, 480 էջ։
- Ագաթա Քրիստի, Սպանություններ այբբենական կարգով, Երևան, 1994, 240 էջ։
- Ագաթա Քրիստի, Դետեկտիվ պատմվածքներ, Երևան, 2007, 103 էջ:
- Ագաթա Քրիստի, Դետեկտիվ պատմվածքներ, Երևան, 2009, 178 էջ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.familysearch.org/ark:/61903/1:1:QJ81-65FD
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118520628 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ http://www.bouchercon.com/anthony-awards/winners-and-nominees/2000s/
- ↑ The scotsman — Edinburgh, UK: 1930. — Iss. 27240. — P. 10. — ISSN 0307-5850
- ↑ Ռոջեր Աքրոյդի սպանությունը։ Սպանություն գոլֆի խաղադաշտում։ [Վեպեր] / Ա. Քրիստի; Անգլ. թարգմ.՝ Ա. Խաչատրյան; Խմբ.՝ Կ. Սաֆրազյան. - Երևան։ Լույս, 1990. - 478 էջ ; 20 սմ. ISBN 5-545-00537-4 Խաչատրյան, Ալբերտ. թարգմ. Սաֆրազյան, Կ. Ժ. խմբ. Անգլիական գրականություն - Վեպ [1]
- ↑ Index Translationum: UNESCO Culture Secto
- ↑ 10,0 10,1 Кейд Джаред. Публицистическая книга «Агата Кристи. 11 дней отсутствия», издательство «Рипол-классик», М., 2012 год. // litresp.ru.
- ↑ 11,0 11,1 «Writer's Digest: Agatha Christie» (անգլերեն)։ internetwritingworkshop.blogspot.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2010-04-08
- ↑ Mrs. Christie found in a Yorkshire SPA(անգլ.) // The New York Times (archives). — London: The New York Times Company, 15 December 1926.
- ↑ «История отеля «Harrogate» (UK)» (անգլերեն)։ harrogate.gov.uk։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-27-ին։ Վերցված է 2010-04-08
- ↑ Robert Hilferty Интервью Эндрю Нормана: Исчезновение Агаты Кристи объясняются в новой книге = Agatha Christie's Strange Disappearance Explained in New Book // Bloomberg. — 28 ноября 2006 года.