Բացել գլխավոր ցանկը

Կոնստանտին Պետրովի Ֆեոկտիստով (ռուս.՝ Константи́н Петро́вич Феокти́стов; փետրվարի 7, 1926, Վորոնեժ, ԽՍՀՄ - նոյեմբերի 21, 2009, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության հերոս (1964), տեխնիկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1969), Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Picto infobox astronaut.png
Կոնստանտին Ֆեոկտիստով
Константин Феоктистов
Konstantin Feoktistov 1965.jpg
Ֆեոկտիստովը 1965 թվականին
Բնօրինակ անուն ազգանուն Константин Феоктистов
Ի ծնե Константин Петрович Феоктистов
Պետություն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մասնագիտություն Տիեզերագնաց
Տիեզերքում անցկացրած ժամանակը 1 օր 17 րոպե
Ծնվել է 1926 փետրվարի 7
Ծննդավայր {Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Վորոնեժ, ՌԽՖՍՀ ԽՍՀՄ
Մահացել է նոյեմբերի 21, 2009(2009-11-21) (տարիքը 83)
Մահվան վայրը Ռուսաստան Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն
Ազգություն Ռուսաստան Ռուս
Պարգևներ ԽՍՀՄ պետական մրցանակ Լենինի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Խորհրդային Միության հերոս Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Խոպան հողերի յուրացման համար» մեդալ ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու «Աշխատանքի վետերան» մեդալ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ Ժուկովի մեդալ և Լենինյան մրցանակ

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Մոսկվայի Ն․ է․ Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1949)։ Տիեզերագնացների ջոկատում է եղել սկսած 1964 թվականից։ 1964-ի հոկտեմբերի 12-ից 13-ին, Վ․ Մ․ Կոմարովի և Բ․ Բ․ Եգորովի հետ, որպես գիտաշխատող, տիեզերք է թռել «Վոսխոդ» բազմատեղանոց տիեզերանավով։ Տիեզերքում մնացել է մեկ օր, որի ընթացքում Երկրի շուրջը կատարել է 16 պտույտ։ Աստղագնացության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ է։ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության աշխատանքի հերոս։ Լենինյան և ԽՍՀՄ պետական մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ֆեոկտիստովը եղել է աշխարհում առաջին առանց զինվորական կոչումի տիեզերագնացը և միակը տիեզերք թռած ԽՍՀ տիեզերագնացների մեջ, ով չի եղել կուսակցական[1]։ Նրա անունով է կոչվում լուսնի չերևացող կողմի խառնարաններից մեկը։

Կոնստանտին Ֆեոկտիստովի է հետ է կապված ուշագրավ է մի փաստ, 1964 թվականին նա տիեզերք է թռել Նիկիտա Խրուշչովի օրոք, և երկիր վերադառնալուց թռիչքի արդյունքները զեկուցել է Լեոնիդ Բրեժնևին, քանի որ այդ նույն օրը Խրուշչովը ԽՄԿԿ առաջին քարտուղարի պաշտոնը զիջել էր Բրեժնևին։

ԾանոթագրություններԽմբագրել

ԱշխատություններԽմբագրել

  • Константин Феоктистов, Игорь Бубнов. О космолётах. Подзаголовок на тит. листе։ Книга о жизни и работе космонавта-инженера, диалоги о появлении первых космических кораблей, о путях и проблемах развития пилотируемых космических полётов, о космическом будущем человечества. (Серия «Люди и космос»). М.։ Молодая гвардия, 1982.
  • Феоктистов К. П. Траектория жизни. Между вчера и завтра. М.։ Вагриус, 2000.

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։