Դավիթ Յան

հայ ձեռնարկատեր, ձեռնարկատեր

Դավիթ Յան (հունիսի 3, 1968(1968-06-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գործարար, Էբբի համակարգչային ծրագրերի ընկերության հիմնադիր։

Դավիթ Յան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 3, 1968(1968-06-03) (54 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունMIPT Department of General and Applied Physics?
Մասնագիտությունձեռնարկատեր և գյուտարար
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg David Yan Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Հայրը չինացի է, իսկ մայրը՝ հայ, երկուսն էլ ֆիզիկոսներ, աշխատել են Երևանի ֆիզիկայի ինստիտուտում։ Ծնվել և մեծացել է Հայաստանում, ավարտել է ֆիզմաթ դպրոցը, ապա ուսումը շարունակել Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետում՝ պաշտպանելով «DSL բառարանների նկարագրության լեզուն» թեմայով դիպլոմային աշխատանքը։ Այնուհետև նա պաշտպանել է ատենախոսությունը տեքստերի օպտիկական ճանաչողության տեխնոլոգիաների վերաբերյալ։ Դավիթ Յանը ABBYY ընկերության հիմնադիրն է և տնօրենների խորհրդի նախագահը։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու է, գիտության և տեխնիկայի ոլորտներում Ռուսաստանի կառավարության մրցանակի դափնեկիր։

1989 թվականին, սովորելով Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում, Դավիթ Յանը միկրոէլեկտրոնիկայի տեխնոլոգիայի խնդիրների ինստիտուտի աշխատակից Ալեքսանդր Մոսկալևի հետ համատեղ հիմնադրել է Bit Software ընկերությունը, որը 1997 թվականին վերանվանվել է ABBYY Software House-ի։ Ընկերությունը գործում է աշխարհի ավելի քան 8 երկրներում, նրա հաճախորդների թիվը կազմում է 30 մլն՝ 130 երկրներից։ Լինելով 21-ամյա ուսանող՝ Դավիթ Յանը ստեղծել է Lingvo էլեկտրոնային աշխարհահռչակ բառարանը, համակարգչային FINEREADER և այլ ծրագրերի հիմնադիրն է, որից օգտվում են միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում։ Նա նաև հանդիսանում է առաջին գրպանի համակարգչի ստեղծողը, որը նրան մեծ ճանաչում է բերել ոչ միայն Ռուսաստանում, այլև ողջ Եվրոպայում և ԱՄՆ-ում[2]։

ՆախագծերԽմբագրել

ABBYY (Էբբի)Խմբագրել

ABBYY Software House (մինչև 1997 թ. BIT Software), ռուսական ծրագրային ապահովում արտադրող ընկերություն, որի հիմնական արտադրանքի ոլորտներն են՝ տեքստերի ճանաչում (OCR), կիրառական լեզվաբանություն և արհեստական ինտելեկտ, մասնավորապես՝ տեքստերի ճանաչման և բնական լեզուների մշակման զարգացում։

ABBYY ընկերության ամենահայտնի արտադրանքներից են տեքստերի ճանաչման ABBYY FineReader համակարգը և ABBYY Lingvo էլեկտրոնային բառարանների ընտանիքը։ ABBYY ընկերությունների խմբի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում։ Խմբի մեջ մտնող այլ ընկերությունները գտնվում են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ճապոնիայում, Ուկրաինայում և այլուր Ռուսաստանում։ Ընկերության արտադրանքներով աշխարհում օգտվում են մոտ 30 միլիոն մարդ։

Iiko(Այկո)Խմբագրել

iiko ընկերությունը զբաղվում է ռեստորանների և հյուրանոցների, ինչպես նաև բենզալցակայանների բիզնեսի ավտոմատացման համակարգերի մշակմամբ։ Iiko-ն ստեղծել է CRM-համակարգը, որը հնարավորություն է տալիս հետևել վաճառքի գործընթացին և անվտանգությանը, ինչպես նաև դիտել ամբողջ լոգիստիկան օնլայն-ռեժիմում։ Iiko.NET ցանցը, որի զարգացման վրա ընկերությունն առաջիկայում պատրաստվում է կենտրոնացնել իր ուշադրությունը, իրենից ներկայացնում է սոցիալական ցանցում ներդրված համակարգ, որտեղ գնորդները կարող են կուտակել և փոխանցել ռեստորանային զեղչեր, ինչպես նաև վիրտուալ փողերով վճարումներ կատարել սրճարաններում և բենզալցակայաններում։ Օրինակ՝ ռեստորան այցելած մարդը՝ ներկայացնելով սոցիալական ցանցում իր ID համարը, կարող է ոչ միայն զեղչեր ստանալ, այլև վերադարձնել ծախսված գումարի մի մասը՝ այդ հաստատությունը խորհուրդ տալով իր ընկերոջը և ստանալով ռեստորանում զեղչ ընկերոջ հաշվի մոտավորապես 5-10%-ի չափով[3]։

Հասարակական գործունեությունԽմբագրել

  • Դավիթ Յանը «Այբ կրթական հիմնադրամի» հիմնադիրներից մեկն է։ Ինչպես նաև մասնակցել է «ԹՈՒՄՈ» նախագծին[4][5]
  • Ռուսաստանի Դաշնային հարկային խորհրդի անդամ[5]
  • «Սկոլկովո» փորձաքննական կոլեգիայի անդամ
  • Ռուսաստանի տնտեսական և նորարարական աճի մոդեռնիզացման խորհրդի անդամ[6]
  • Պարբերաբար մասնակցում է ռուսական նորարարական ծրագրերին և ստարտ-ափներին որպես ժյուրիի անդամ
  • Մասնակցել է ռուս-ամերիկյան նորարարական տեխնոլոգիաներով զբաղվող խորհրդի գործունեությանը[6]

ՊարգևներԽմբագրել

  • 2001 թվականին ներառվել է «Ով ով է» ամերիկյան կատալոգում
  • 2002 թվականին ճանաչվել է «Տեխնոլոգիական պիոներ» Միջազգային տնտեսական ֆորումում
  • 2001 թվականին դառնում է Ռուսաստանի կառավարության գիտության և տեխնիկայի ոլորտի մրցանակի դափնեկիր
  • 2001 թվականին «Նորարարական ընկերության առաջնորդ» անվանակարգում ստացել է «Արիստոս 2011» մրցանակը

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://docs.cntd.ru/document/901813305
  2. 168.am Դավիթ Յան. Մեր երազանքն է, որպեսզի բոլորը վերադառնան և փոխեն Հայաստանը
  3. www.itel.am Դավիթ Յանի ընկերությունն ուզում է ներգրավել $10 միլիոն արտաքին շուկաներ դուրս գալու նպատակով
  4. Мовсисян Лусине (24.10.2013)։ «Давид Ян: Наша мечта в том, чтобы люди возвращались и меняли Армению...»։ 168.am 
  5. 5,0 5,1 «Попечительский совет»։ Նորարարական կրթության զարգացման ֆոնդ 
  6. 6,0 6,1 «Состав совета»։ ռուս-ամերիկական նորարարական տեխնոլոգիաներով զբաղվող խորհրդի գործունեությունը։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին։ Վերցված է 2015 թ․ հունիսի 26 

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Դավիթ Յան հոդվածին