Եթովպիա[2] (պաշտոնական անվանում՝ Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն), դեպի ծով ելք չունեցող երկիր Արևելյան Աֆրիկայում։

የኢትዮጵያ ፌዴራላዊ
ዲሞክራሲያዊ ሪፐብሊክ
Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն
Եթովպիա դրոշ
Դրոշ
Եթովպիա զինանշանը
Զինանշան
Օրհներգ՝ « Քայլիր առաջ, թանկագին մայր Եթովպիա »
Եթովպիա դիրքը
Եթովպիա դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Ադիս Աբեբա
Պետական լեզուներ ամհարերեն
աֆարերեն
օրոմո
սոմալերեն
տիգրինյա
Կառավարում դաշնային խորհրդարանական հանրապետություն
 -  Նախագահ Սահլե Վորկ Զևդե
 -  Վարչապետ Աբիյ Ահմեդ Ալի
Անկախություն 10րդ դար ՄԹԱ 
Տարածք
 -  Ընդհանուր 1 104 300 կմ²  (27րդ)
 -  Ջրային (%) 0.7
Բնակչություն
 -  2008 նախահաշիվը 78 254 090  (16րդ)
 -  1994 մարդահամարը 53 477 265 
 -  Խտություն 70 /կմ² (123րդ)
181 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2008 գնահատում
 -  Ընդհանուր $84.299 միլիարդ[1] 
 -  Մեկ շնչի հաշվով $1122,93[1] 
ՀՆԱ (անվանական) 2008 գնահատում
 -  Ընդհանուր $19.431միլիարդ[1] 
 -  Մեկ շնչի հաշվով $998[1] 
ՄՆԶԻ  0.503 (միջին) (155րդ)
Արժույթ Եթովպիական բիր (ETB)
Ժամային գոտի EAT
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ+3)
Ազգային դոմեն .et
Հեռախոսային կոդ +251

Աֆրիկայի ամենաշատ բնակչություն ունեցող երկրներից մեկն է։ Աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից մեկը։ Երբեք գաղութացված չի եղել, թեև ֆաշիստական Իտալիան 1936-1941 թթ. գրավել էր Եթովպիան։ Եթովպիան ՄԱԿ-ի առաջին անդամներից է և Աֆրիկյան միության հիմնադիր անդամը։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Եթովպիայում բավականին մեծ հայ գաղթօջախ է եղել։ Բնակչությունը՝ 88,0 միլիոն (2011 թ, հուլիս, 14-րդը աշխարհում)։ Բնակչության տարեկան աճը՝ 3,2 տոկոս։ Կյանքի միջին տևողությունը՝ տղամարդկանց մոտ 53 տ, կանանց մոտ 58 տ։ ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը՝ 2,1 տոկոս (1 միլիոն վարակակիր 2007 թվականի տվյալ)։

Անվանում խմբագրել

Անվանումն իբր առաջացել է հունարեն եթոս «խանձված, այրված» և օպս «դեմք» բառերից, այսինքն՝ արևակեզ (արևաթուխ) մարդկանց երկիր, սակայն սա հավանաբար ժողովրդական ստուգաբանություն է[3]։ Հնում այդպես էին անվանում Եգիպտոսից հարավ ընկած երկիրը։

16-րդ դարից եվրոպացիներին հայտնի է եղել Հաբեշստան (Abyssinia) անունով, որը փոխառություն է արաբերենից․ արաբները երկրի բնակիչներին անվանում էին հաբեշներ (արաբ․՝ հաբաշ բառից, որը նշանակում է խառը կամ խառնածին)։ Այժմ վերականգնված է երկրի հին անվանումը[4]։

Հայերը Եթովպիայում խմբագրել

Եթովպիայի հայ համայնքը կազմավորվել է 7-րդ դարում, երբ արաբները նվաճելով Սիրիա, Պաղեստինն ու Եգիպտոսը, սկսել են հալածել տեղի քրիստոնյաներին և մեծ թվով հայեր գաղթել ու ապաստանել են մերձակա քրիստոնյա երկրում՝ Եթովպիայում և ներկայիս Դեսսիե քաղաքի մոտ կառուցել են Սուրբ Ստեփանոս եկեղեցին։ Հայերի հիմնած բնակավայրը հաբեշ մատենագրության մեջ հիշատակվում է «Հայկական կղզի» անունով (այստեղ է իր կրթությունն ստացել Եթովպիայի մեծ լուսավորիչ և բարեփոխիչ Եվսաաթեոսը)։ Համայնքը համադրվել է 12-րդ դարում Եգիպտոսից և 14-րդ դարի վերջին Կիլիկիայից՝ հայկական թագավորության անկումից հետո, գաղթած հայերով։ Եթովպահայ համայնքը ստվարացել է 19-րդ դարի վերջերին « երբ 1894 - 1896 թվականների կոտորածների հետևանքով բազմաթիվ հայեր Կիլիկիայից գաղթել են Եթովպիա։ Ներկայումս Եթովպիայում բնակվում է 100 հայ։ Եթովպիան զարգացող ՏՏ ոլորտ է /իրականացնում են պատվերներ ԱՄՆ ՆԱՍԱ գործակալության համար/, բնակչության 60% քրիստոնյա, Եթովպիայում է գտնվում Աֆրիկյան պետությունների լիգան, որը հնարավորություն կտա մուտք գործել Աֆրիկյան պետությունների բոլոր շուկաները, բնակչությունը՝ 96 մլն., կրթական զարգացած համակարգ, հիմնական գնորդներ՝ Գերմանիա 11,8 %, Սաուդյան Արաբիա 8,7 %, նիդերլանդներ 8,6 %, ԱՄՆ 8,1 %, Շվեյցարիա 7,7 %, Իտալիա 6,1 %, Չինաստան 6 %, Սուդան 5,5 %, Ճապոնիա 4,4 %։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Cape Verde». International Monetary Fund. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 09–ին-ին.
  2. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 55. ISBN 99941-56-03-9.
  3. Beekes, R. S. P. (1995). «Aithiopes». Glotta. 73 (1/4): 12–34. ISSN 0017-1298.
  4. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 489