Միստր Օլիմպիա
«Միստր Օլիմպիա» (անգլ.՝ Mr. Olympia), «Joe Weider's Olympia Weekend» ամենամյա միջազգային միջոցառման շրջանակներում շնորհվող բոդիբիլդինգային բարձրագույն տիտղոս։ Անցկացվում է Բոդիբիլդինգի և ֆիթնեսի միջազգային ֆեդերացիայի (IFBB)[1] կողմից։
Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում էր նախկին բոդիբիլդեր և գործարար Ջո Ուայդերին։ Վերջինս մրցույթն ստեղծելով ցանկանում էր բոդիբիլդերներին «Միստր Տիեզերք» մրցույթից հետո գումար վաստակելու նոր հնարավորություններ տալ։
Առաջին «Միստր Օլիմպիան» անցկացվել է 1965 թվականի սեպտեմբերի 18-ին Նյու Յորքի Բրուկլինյան երաժշտական կոնսերվատորիայի շենքում[2]: Երկու տարի անընդմեջ մրցույթի հաղթող է ճանաչվում Լարի Սկոտը։ Միևնույն ուիքենդի շրջանակներում անցկացվում է նաև կանանց «Միս Օլիմպիա» մրցույթը։
Սկսած 1999 թվականից մրցույթն անցկացվում է Լաս Վեգասում։
Տիտղոսը ռեկորդային 8 անգամ հաղթել են Լի Հեյնին (1984–1991 թթ.) և Ռոնի Քոլմենը (1998–2005 թթ.)։