Պրեմիեր Լիգա (Անգլիա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պրեմիեր Լիգա (այլ կիրառումներ)
Անգլիայի Պրեմիեր Լիգա (անգլ.՝ Premier League), պրոֆեսիոնալ ֆուտբոլի բարձրագույն առաջնությունն անգլիական ակումբների համար, որին կարող են մասնակցել նաև Ուելսի ակումբները։ Առաջնության մասնակից ակումբների թիվը 20 է։ Պրեմիեր Լիգայի մրցաշրջանը սկսվում է օգոստոսին և ավարտվում մայիսին։ Յուրաքանչյուր ակումբ անցկացնում է 38 խաղ։ Պրեմիեր Լիգայի պաշտոնական հովանավորը Barclays բանկն էր, որի պատճառով առաջնության պաշտոնական անվանում էր Barclays Պրեմիեր Լիգա (անգլ.՝ Barclays Premier League) մինչև 2016թ,ներկայում Պրիմիեր Լիգան հովանավոր չունի։ Անգլիայի տարածքից դուրս առաջնությունը հաճախ անվանում են «անգլիական Պրեմիեր Լիգա» (English Premier League)։
Պրեմիեր Լիգա (Անգլիա) Premier League | |
---|---|
Երկիր | Անգլիա Ուելս |
Ֆուտբոլային ասոցիացիա | ՈՒԵՖԱ (Եվրոպա) |
Հիմնվել է | Փետրվարի 20, 1992 թ. |
Ակումբների քանակ | 20 |
Մակարդակ | 1 |
Դուրս են մնում | Չեմպիոնշիպ |
Ազգային առաջնություններ | Անգլիայի Գավաթ |
Միջազգային առաջնություններ | Չեմպիոնների Լիգա Եվրոպայի լիգա |
Ներկայիս չեմպիոն | Մանչեսթեր Սիթի (5) |
Ամենատիտղոսավոր թիմ | Մանչեսթեր Յունայթեդ (13 տիտղոս) |
Հեռուստատեսություն | Sky Sports ESPN BBC Sport |
Պաշտոնական կայք | premierleague.com |
Առաջնությունը ստեղծվել է 1922 թվականի փետրվարի 20-ին՝ «Պրեմիեր Լիգա ֆուտբոլային ասոցիացիա» անվանմամբ, երբ առաջին դիվիզիոնի ակումբները որոշեցին դուրս գալ Անգլիայի ֆուտբոլային լիգայից, որը հիմնադրվել էր 1888 թվականին։ Նպատակներից առաջնայինը հեռուստատեսային հեռարձակման իրավունքի վաճառքից ավելի շատ եկամուտներ ստանալն էր։ Այդ պահից Պրեմիեր Լիգան դարձավ աշխարհի ամենից մեծ ժողովրդականություն վայելող սպորտային առաջնությունը[1]։ Այն նաև համարվում է աշխարհի ամենից շահութաբեր ֆուտբոլային լիգան։ 2007-08 մրցաշրջանում ակումբների ընդհանուր շահույթը կազմեց 2,36 մլրդ ֆունտ[2]։ Այս պահի դրությամբ, եթե դատենք ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում երկրները ներկայացնող ակումբների գործակիցներով, ապա Պրեմիեր Լիգան համարվում է Եվրոպայի երկրորդ ուժեղագույն առաջնությունը՝ զիջելով միայն իսպանական Լա Լիգային[3]։
Պրեմիեր Լիգայում հանդես են եկել 45 տարբեր ակումբներ, սակայն նրանցից միայն 5-ն են հաղթել առաջնությունը, որից «Մանչեսթեր Յունայթեդը» 13 անգամ, «Չելսին»՝ 5, «Արսենալը»՝ 3, «Մանչեսթեր Սիթին»՝ 5, «Բլեքբեռն Ռովերսը»՝ 1, «Լեսթեր Սիթին»՝ 1, «Լիվերպուլ»՝ 1։
Պատմություն
խմբագրելՍտեղծման նախադրյալներ
խմբագրելՉնայած 1970-ականներին եվրոգավաթներում անգլիական ակումբների նշանակալի հաջողություններին, 1980-ականների վերջին անգլիական ֆուտբոլում նկատելի անկում եղավ։ Մարզադաշտերը գտնվում էին վատ վիճակում, ամենօրյա երևույթ էր դարձել ֆուտբոլային խուլիգանությունը, իսկ 1985 թվականին Էյզելի աղետից հետո անգլիական բոլոր ակումբները որակազրկվեցին եվրոգավաթների մասնակցությունից[4]։ Անգլիայի առաջին դիվիզիոնը, որը երկրի բարձրագույն առաջնությունն էր 1888 թվականից, մարզադաշտերի հաճախելիությամբ և ստացվող շահույթով զգալի հետ էր իտալական Ա Սերիայից և իսպանական Լա Լիգայից, ինչի արդյունքում անգլիացի առաջատար ֆուտբոլիստները տեղափոխվում էին այլ առաջնություններ[5]։ Սակայն 1990-ականների սկզբին իրավիճակը սկսեց դրական տեղաշարժ ունենալ։ Անգլիայի հավաքականը հաջող հանդես եկավ աշխարհի 1990 թվականի առաջնությանը՝ հասնելով կիսաեզրափակիչ։ ՈՒԵՖԱ-ն 1990 թվականին հանեց եվրոգավաթներին մասնակցելու անգլիական ակումբների արգելքը։ 1989 թվականի ապրիլի 15-ի Հիլզբորոյի աղետից հետո հրապարակվեց Թեյլորի զեկույցը, որը նախատեսում էր անվտանգությանն ուղղված մի շարք միջոցառումներ, հատկապես մարզադաշտերի վերանորոգում[6]։
Պրեմիեր Լիգայի չեմպիոններ
խմբագրելՀեռուստատեսային հեռարձակման իրավունքի վաճառքից ստացվող գումարն ավելի նշանակալի էր դառնում։ Եթե 1986 թվականին ֆուտբոլային լիգան հեռարձակման իրավունքի երկու տարով վաճառքից ստացել էր 6,3 մլն ֆունտ, ապա 1988 թվականին չորսամյա պայմանագրի արժեքը կազմեց 44 մլն ֆունտ[7]։
Ստեղծումը (1991)
խմբագրել1990/91 թվականներին առաջարկություն եղավ ավելի շատ եկամուտ ստանալու նպատակով ստեղծել նոր լիգա։ 1991 թվականի հուլիսի 17-ին ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիոնի ակումբները համընդհանուր համաձայնագիր ստորագրեցին՝ հաստատելով նոր կազմակերպության հիմնարար սկզբունքները, որը որոշեցին անվանել Պրեմիեր Լիգա ֆուտբոլային ասոցիացիա (FA Premier League)[8]։ Նոր ստեղծված առաջնությունը կոմերցիոն առումով անկախ էր ֆուտբոլային ասոցիացիայից և ֆուտբոլային լիգայից, և իրավունք ուներ անձամբ բանակցություններ վարել հեռուստատեսային հեռարձակման իրավունքի վաճառքի համար, ինչպես նաև պայմանագիր ստորագրել հովանավորի հետ։ Ֆուտբոլային լիգայի բոլոր 22 ակումբները տեղափոխվեցին Պրեմիեր Լիգա։ Առաջնություն գալու և առաջնությունից հեռանալու սկզբունքները պահպանվեցին։
Պրեմիեր Լիգայի հիմնադիր 22 ակումբները. «Արսենալ», «Աստոն Վիլլա», «Բլեքբեռն Ռովերս», «Չելսի», «Քովենթրի Սիթի», «Կրիստալ Պալաս», «Էվերթոն», «Իպսվիչ Թաուն», «Լիդս Յունայթեդ», «Լիվերպուլ», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Միդլսբրո», «Նորվիչ Սիթի», «Նոթինգհեմ Ֆորեստ», «Օլդհեմ Աթլետիկ», «Քուինս Պարկ Ռեյնջերս», «Շեֆիլդ Յունայթեդ», «Շեֆիլդ Ուենսդեյ», «Սաութհեմփթոն», «Տոտտենհեմ Հոտսպուր», «Ուիմբլդոն ՖԱ»։
Ստեղծումից հետո (1992-ից)
խմբագրելՊրեմիեր Լիգայի առաջին մրցաշրջանին (1992/93) մասնկացում էր 22 ակումբ։ Առաջնության պատմության առաջին գոլը խփել է «Շեֆիլդ Յունայթեդի» ֆուտբոլիստ Բրայան Դինը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը։ 1995 թվականին ՖԻՖԱ-ի պահանջով ակումբների թիվը 22-ից հասավ 20-ի (այդ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայից դուրս մնացին 4 ակումբ և եկան 2-ը)։ 2006 թվականի հունիսի 8-ին ՖԻՖԱ-ն եվրոպական բոլոր խոշորագույն առաջնություններին, այդ թվում Ա Սերիային և Լա Լիգայինն, պահանջեց 2007/08 մրցաշրջանի մեկնարկից առաջ առաջնությունների մասնակիցների թիվը կրճատել 18-ի։ Պրեմիեր Լիգան այս հարցում մերժեց ՖԻՖԱ-ին[9]։ 2007 թվականին առաջնության պաշտոնական անվանումը փոխարինվեց Պրեմիեր Լիգայի (Premier League)[10]։
Կորպորատիվ կառուցվածք
խմբագրելՊրեմիեր Լիգան գործում է որպես կորպորացիա, որի սեփականատերերը մասնակից 20 ակումբներն են։ Յուրաքանչյուր ակումբ բաժնետեր է մեկ ձայնի իրավունքով։ Պրեմիեր Լիգան ղեկավարելու համար ակումբներն ընտրում են նախագահ, գործադիր տնօրեն և տնօրենների խորհուրդ[11]։ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան ուղղակի միջամտություն չի ունենում Պրեմիեր Լիգայի ներքին գործերին, սակայն, որպես հատուկ բաժնետեր, ունի վետոյի իրավունք[12]։
Պրեմիեր Լիգան իր ներկայացուցիչներին է ուղարկում ՈւԵՖԱ-ի եվրոպական ակումբների ֆորումին։ Ակումբների ներկայացուցիչները և նրանց կոնկրետ թիվը որոշվում է ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի համաձայն։ Եվրոպական ակումբների ֆորումն ընտրում է ՈՒԵՖԱ-ի ակումբային առաջնությունների կոմիտեի երեք անդամ, որոնք զբաղվում են այնպիսի առաջնությունների գործառույթային հարցերով, ինչպիսիք են Չեմպիոնների Լիգան և Եվրոպա Լիգան[13]։
Ձևաչափ և հովանավորներ
խմբագրելԱռաջնության ձևաչափ
խմբագրելԱյս պահին Պրեմիեր Լիգային մասնակցում է 20 ակումբ։ Մրցաշրջանի արդյունքում, որը սկսվում է օգոստոսին և վերջանում մայիսին, յուրաքանչյուր ակումբ երկու անգամ հանդիպում է մյուս մրցակիցների հետ՝ մեկ անգամ սեփական հարկի տակ, մեկ անգամ՝ մրցակցի։ Այս պարագայում, յուրաքանչյուր ակումբ անցկացնում է 38 խաղ։ Հաղթանակի համար թիմը վաստակում է 3 միավոր, ոչ ոքիի համար՝ 1 միավոր։ Պարտության դեպքում թիմը միավոր չի վաստակում։ Մրցաշրջանի ավարտին ամենից շատ միավոր հավաքած ակումբը ճանաչվում է առաջնության չեմպիոն։ Միավորների հավասար քանակի դեպքում հաշվի է առնվում խփած և բաց թողած գոլերի տարբերությունը, որի հավասար ցուցանիշներ լինելու դեպքում էլ՝ խփած գոլերի քանակը։ Եթե դրանից հետո էլ չի որոշվում հաղթողը, ապա ակումբներն զբաղեցնում են միևնույն հորիզոնականը։ Եթե այդ միջոցով պահանջվում է որոշել հաղթողին, կամ ակումբը, որը պետք է լքի առաջնությունը կամ մասնակցի այլ առաջնության, ապա չեզոք դաշտում փլեյ-օֆֆ ձևաչափի լրացուցիչ խաղ է նշանակվում այդ ակումբների միջև[14]։ Առաջնության ավարտին ամենից քիչ միավոր հավաքած երեք ակումբները տեղափոխվեում են Չեմպիոնշիպ, իսկ այնտեղից երեքը միանում են Պրեմիեր Լիգային[15]։
Որակավորումը եվրոգավաթներին
խմբագրելՄրցաշրջանի արդյունքում առաջին չորս ակումբները Չեմպիոնների Լիգայի մասնակցության իրավունք են ստանում։ Չեմպիոնը, փոխչեմպիոնը և երրորդ տեղի ակումբը մասնակցում են միանգամից խմբային փուլին, իսկ չորրորդ հորիզոնականի ակումբը մասնակցում է որակավորման երրորդ փուլից[16]։
5-րդ հորիզոնականում մրցաշրջանն ավարտած ակումբը մասնակցում է Եվրոպա Լիգայի խմբային փուլին։ Եվրոպա Լիգային կարող են մասնակցել նաև 6-րդ և 7-րդ հորիզոնականները զբաղեցնող ակումբները, եթե Անգլիայի գավաթի հաղթողը և Լիգայի գավաթի հաղթողը Չեմպիոնների Լիգայի ուղեգիր ունեն[17]։
Չեմպիոնների Լիգայի 2005-06 մրցաշրջանում «Լիվերպուլը» հաղթեց առաջնությունը, սակայն Պրեմիեր Լիգայի մրցաշրջանն ավարտեց 5-րդ հորիզոնականում։ ՈՒԵՖԱ-ն «Լիվերպուլին» լրացուցիչ ուղեգիր տվեց, որի արդյունքում Չեմպիոնների Լիգայում անգլիական թիմերի թիվն հասավ 5-ի[18]։ Դրանից հետո ՈՒԵՖԱ-ն փոխեց կանոնակարգը, համաձայն որի Չեմպիոնների Լիգայի հաղթողն, անկախ իր երկրի ազգային առաջնությունում զբաղեցրած դիրքից, ավտոմատ որակավորվում է առաջնության հաջորդ մրցաշրջանի խմբային փուլում։ Սակայն չորս ակումբների մասնակցության իրավունք ունեցող Անգլիան այդ դեպքում չորրորդ տեղը զբաղեցրած ակումբին զրկում է ուղեգրից։
2011-12 մրցաշրջանում «Չելսին» հաղթեց Չեմպիոնների Լիգան, սակայն Պրեմիեր Լիգայում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը, որի պատճառով 4-րդ հորիզոնականում մրցաշրջանն ավարտած «Տոտտենհեմ Հոտսպուրը» զրկվեց Չեմպիոնների Լիգայի ուղեգրից։
Հովանավորներ
խմբագրել1993 թվականից մինչ այսօր Պրեմիեր Լիգան ունի պաշտոնական հովանավոր։ Հովանովորը որոշում է առաջնության պաշտոնական անվանումը։ Ստորև ներկայացված է հովանավորները և առաջնության անվանումը.
Շրջան | Հովանավոր | Անվանում |
---|---|---|
1992–1993 | Չի ունեցել | FA Premier League |
1993–2001 | Carling | FA Carling Premiership |
2001–2004 | Barclaycard | FA Barclaycard Premiership |
2004–2007 | Barclays | FA Barclays Premiership |
2008–2016 | Barclays Premier League | |
2016– | Չունի | Premier League |
Քննադատություններ
խմբագրելՊրեմիեր Լիգայի և Չեմպիոնշիպի միջև անդունի առաջացում
խմբագրելՊրեմիեր Լիգային քննադատողների մի մասի մեղադրանքը կապված է Պրեմիեր Լիգայի և Չեմպիոնշիպի միջև խորացող անդունդով։ Ֆուտբոլային լիգայից առանձնանալուց հետո Պրեմիեր Լիգայի շատ ակումբներ էական առաջ անցան ցածր դիվիզիոնի ակումբներից։ Պրեմիեր Լիգայի ակումբնները խաղերի հեռուստահեռարձակման իրավունքից ավելի շատ գումար են ստանում, քան ցածր դիվիզիոնի ակումբները[19]։ Բացառությամբ 2001-02 և 2011-12 մրցաշրջանների, Պրեմիեր Լիգայի նորեկներից առնվազն մեկը մրցաշրջանի արդյունքում դուրս է մնացել Պրեմիեր Լիգայից։ 1997-98 մրցաշրջանի արդյունքում բոլոր երեք նորեկները լքեցին առաջնությունը։
Մրցաշրջան | Ա | Չ | Լ | ՄՅ |
---|---|---|---|---|
1992/93 | 10 | 11 | 6 | 1 |
1993/94 | 4 | 14 | 8 | 1 |
1994/95 | 12 | 11 | 4 | 2 |
1995/96 | 5 | 11 | 3 | 1 |
1996/97 | 3 | 6 | 4 | 1 |
1997/98 | 1 | 4 | 3 | 2 |
1998/99 | 2 | 3 | 7 | 1 |
1999/00 | 2 | 5 | 4 | 1 |
2000/01 | 2 | 6 | 3 | 1 |
2001/02 | 1 | 6 | 2 | 3 |
2000/01 | 2 | 4 | 5 | 1 |
2003/04 | 1 | 2 | 4 | 3 |
2004/05 | 2 | 1 | 5 | 3 |
2005/06 | 4 | 1 | 3 | 2 |
2006/07 | 4 | 2 | 3 | 1 |
2007/08 | 3 | 2 | 4 | 1 |
2008/09 | 4 | 3 | 2 | 1 |
Պրեմիեր Լիգան հեռուստատեսահեռարձակման իրավունքների վաճառքից ստացված գումարից բաժին է հանում նաև այն ակումբներին, որոնք մրցաշրջանի արդյունքում դուրս են մնում առաջնությունից։ Սկսած Պրեմիեր Լիգայի 2006-07 մրցաշրջանից, այդ գումարը կազմում է մոտ £6,5 մլն ֆունտ, որը վճարվում է Պրեմիեր Լիգայից դուրս մնալուց երկու մրցաշրջանի ընթացքում, չնայած, որ 2007-08 մրցաշրջանում այդ գումրը հասավ մինչև £11,2 մլն ֆունտի[19]։
«Մեծ քառյակի» գերակայությունը (2003—2009)
խմբագրելԱռաջնությունը քննադատության է ենթարկվել նաև «մեծ քառյակի» (անգլ.՝ Big Four) ակումբների համար[20]։ Բացառությամբ 1994-95 մրցաշրջանին «Բլեքբեռն Ռովերսի» և 2011-12, 2013-14 մրցաշրջաններում «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակներին, առաջնությունում չեմպիոն են դարձել միայն երեք ակումբներ՝ «Մանչեսթեր Յունայթեդ», «Չելսի» և «Արսենալ»։ Բացի այդ, մինչ սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալը «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանը երբեք չի ավարտել երրորդ հորիզոնականից ցածր։ «Արսենալը», բացառությամբ երկու մրցաշրջանի, երբեք չի եղել 5-րդ հորիզոնականից ցածր, իսկ «Լիվերպուլը» 1999-2009 թվականներին մշտապես եղել է լավագույն հնգյակում։ Այս չորս ակումբները մեծ հաջողությունների հասան 1990-ականներին և 2000-ականներին և կոչվեցին «մեծ քառյակ»։ Սրանով պայմանավորված եվրոգավաթներին մշտապես մասնակցում էին այս ակումբները, հետևաբար, մյուս ակումբների համեմատ ավելի շատ գումար էին վաստակում և մեծացնում նրանց նկատմամբ ունեցած տարբերությունը[20]։ 2008 թվականին «Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Քևին Կիգանը հայտնեց, որ «մեծ քառյակը» վտանգ է ներկայացնում ամբողջ Պրեմիեր Լիգայի համար[21]։ Ի պատասխան Կիգանի հայտարարությանը, Պրեմիեր Լիգայի գործադիր տնօրեն Ռիչարդ Սկադեմորը հայտնեց, որ մրցակցություն կա առաջնության ոչ միայն վերին հատվածում, այլ նաև միջին և ստորին, ինչն էլ առաջնությունն ավելի հետաքրքիր է դարձնում[22]։
Վերջին տարիներին «մեծ քառյակին» լուրջ մրցակցություն են ցույց տալիս «Տոտտենհեմ Հոտսպուրը», «Մանչեսթեր Սիթին», «Էվերթոնը» և «Սաութհեմփթոնը»։
Ազդեցություն համաշխարհային ֆուտբոլի վրա
խմբագրելՆիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը հանդես եկավ հայտարարությամբ, որ Պրեմիեր Լիգայի ժողովրդականության ավելացումը և ամբողջ աշխարհում այս առաջնության հեռուստահեռարձակման մակարդակը բացասաբար է ազդում այլ երկրների ներքին առաջնությունների վրա, և օրինակ է բերում Նիգերիան։ Պրեմիեր Լիգայի խաղերի ժամանակ նվազում է Նիգերիայի ազգային առաջնության խաղերի հաճախելիության մակարդակը, իսկ երիտասարդ և տաղանդավոր նիգերիացի ֆուտբոլիստները բարձր աշխատավարձի հետևից գնում են Անգլիա, որի արդյունքում տուժում է Նիգերիայի ներքին առաջնությունը։ Նիգերիացին իր վարկածը հիմնավորում է այն փաստով, որ Չեմպիոնների Լիգայի 2008 թվականի եզրափակչին «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» երկրպագուների բախման արդյունքում զոհվեցին յոթ նիգերիացի[23]։
Պրեմիեր Լիգայի չեմպիոնական գավաթ
խմբագրելՊրեմիեր Լիգայի գավաթը պատրաստել է Royal Jewellers (Garrard & Co) ընկերությունը։ Այն կշռում է 25 կգ, իսկ բարձրությունը 76 սմ է, լայնությունը՝ 43 սմ։ Գավաթը պատրաստված է 925 նմուշի արծաթից, ոսկեզօծ է, իսկ հիմքը մալախիտից է։ Մալախիտի կանաչ գույնը խորհրդանշում է դաշտի կանաչ խոտածածկը[24]։ Գավաթի դիզայնը հիմնված է «երեք առյուծների» վրա, որն էլ ասոցացվում է անգլիական ֆուտբոլի հետ։ Երկու առյուծները գտնվում են գավաթի բռնակների վրա, իսկ երրորդը դառնում է չեմպիոնական թիմի ավագը, ով պարգևատրման արարողության ժամանակ գավաթը պահում է գլախվերևում[24]։ Գավաթի վրայի գրությունը փոխվել է մի քանի անգամ՝ բնօրինակ The F.A. Premier League-ից մինչև The Barclays Premiership, իսկ հետո՝ Premier League։ 2008/09 մրցաշրջանից սկսած գավաթի վրա գրված է Barclays Premier League։
Մասնակից ակումբներ
խմբագրելՊրեմիեր Լիգայի ստեղծումից հետո նրան մասնակցել են 47 ակումբ։ Հիմնադիր 22 ակումբներից միայն յոթն են մասնակցել բոլոր մրցաշրջաններին։ Դրանք են «Արսենալը», «Աստոն Վիլլան», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտտենհեմ Հոտսպուրը», «Չելսին» և «Էվերթոնը»[25]։
Պրեմիեր Լիգայի 2015/16 մրցաշրջանի մասնակից ակումբներ
խմբագրելՀետևյալ 20 ակումբները կմասնակցեն 2015/16 մրցաշրջանին։
Ակումբ |
Դիրքը մրցաշրջանի արդյունքում 2014/15 |
Առաջին մրցաշրջանը բարձրագույն դիվիզիոնում |
Մրցաշրջանների քանակը բարձրագույն դիվիզիոնում |
Տիտղոսների քանակը բարձրագույն դիվիզիոնում |
Վերջին չեմպիոնությունը |
---|---|---|---|---|---|
Արսենալա, բ | 3-րդ | 1904/05 | 99 | 13 | 2003/04 |
Աստոն Վիլլաա, բ | 17-րդ | 1888/89 | 105 | 7 | 1980/81 |
Բորնմուտ | 1-ինը Չեմպիոնշիպում | 2015/16 | 1 | 0 | — |
Վեստ Բրոմվիչ Ալբիոն | 13-րդ | 1888/89 | 79 | 1 | 1919/20 |
Վեստ Հեմ Յունայթեդ | 12-րդ | 1923/24 | 58 | 0 | — |
Կրիստալ Պալաս | 10-րդ | 1969/70 | 16 | 0 | — |
Լեսթեր Սիթի | 14-րդ | 1908/09 | 47 | 0 | — |
Լիվերպուլա, բ | 6-րդ | 1894/95 | 101 | 18 | 1989/90 |
Մանչեսթեր Սիթիա | 2-րդ | 1899/1900 | 87 | 4 | 2013/14 |
Մանչեսթեր Յունայթեդա, բ | 4-րդ | 1892/93 | 91 | 20 | 2012/13 |
Նորվիչ Սիթի | 3-րդը Չեմպիոնշիպում | 1972/73 | 25 | 0 | — |
Նյուքասլ Յունայթեդ | 15-րդ | 1898/99 | 85 | 4 | 1926/27 |
Սանդերլենդ | 16-րդ | 1890/91 | 85 | 6 | 1935/36 |
Սաութհեմփթոնա | 7-е | 1966/67 | 39 | 0 | — |
Ստոկ Սիթիբ | 9-րդ | 1888/89 | 60 | 0 | — |
Սուոնսի Սիթիբ | 8-րդ | 1981/82 | 7 | 0 | — |
տոտտենհեմ Հոտսպուրա, բ | 5-րդ | 1909/10 | 81 | 2 | 1960/61 |
Ուոթֆորդ | 2-րդը Չեմպիոնշիպում | 1982/83 | 13 | 0 | — |
Չելսիա, բ | 1-ին | 1907/08 | 81 | 5 | 2014/15 |
Էվերթոնա, բ | 11-րդ | 1888/89 | 113 | 9 | 1986/87 |
a = Պրեմիեր Լիգայի հիմնադիր ակումբ
b = Երբեք դուրս չի մնացել Պրեմիեր Լիգայից
Ֆուտբոլիստներ
խմբագրելՏեղ | Ֆուտբոլիստ | Խաղեր[26] |
---|---|---|
1 | Գարեթ Բերրի | 653 |
2 | Ռայան Գիգզ | 632 |
3 | Ջեյմս Միլներ | 619 |
4 | Ֆրենկ Լեմպարդ | 609 |
5 | Դեյվիդ Ջեյմս | 572 |
6 | Գերի Սպիդ | 535 |
7 | Էմիլ Հեսկի | 516 |
8 | Մարկ Շվարցեր | 514 |
9 | Ջեյմի Կարագեր | 508 |
10 | Ֆիլ Նևիլ | 505 |
Մինչև 2010 թվականը Պրեմիեր Լիգայի ակումբները կարող էին պայմանագիր ստորագրել աշխարհի գործնականում բոլոր երկրների ֆուտբոլիստների հետ։ Սահմանափակում կար միայն կապված Եվրոպական Միության հետ։ Ակումբներում կարող էին հանդես գալ ԵՄ անձնագիր ունեցող քաղաքացիները կամ ԵՄ անձնագիր չունեցող «լավագույն» ֆուտբոլիստները, ովքեր Մեծ Բրիտանիայում աշխատելու թույլտվություն են ստացել։ 2010 թվականին Պրեմիեր Լիգան սահմանափակեց ակումբի ֆուտբոլիստների քանակը՝ 25 ֆուտբոլիստ։ Մինչ 21 տարեկան ֆուտբոլիստներն այդ սահմանափակման մեջ չեն մտնում։ Նույն թվականին ընդունվեց նաև «home-grown players»-ի օրենքը, որը Պրեմիեր Լիգայում երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման նպատակ ունի։ Այդ օրենքի համաձայն, ակումբում պետք է լինի նվազագույնը 8 այդպիսի ֆուտբոլիստ, ովքեր մինչև 21 տարեկանը վերջին 3 տարվա ընթացքում հանդիսացել են Անգլիայի կամ Ուելսի ակումբների ֆուտբոլիստներ[27]։
Պրեմիեր Լիգայի առաջին մրցաշրջանի առաջին տուրում դաշտ դուրս եկած բոլոր ֆուտբոլիստներից միայն 11 էին «արտասահմանցիներ»[28]։ 1999 թվականի դեկտեմբերի 26-ին «Չելսին» դարձավ Պրեմիեր Լիգայի առաջին ակումբը, որը մեկնարկային կազմ դուրս բերեց 11 արտասահմանցի ֆուտբոլիստ[29], իսկ 2005 թվականի փետրվարի 14-ին «Արսենալի» հիմնական կազմի 11 մեկնարկային և 5 պահեստային ֆուտբոլիստներն արտասահմանցիներ էին[30]։ Անգլիական Պրեմիեր Լիգան երբեք չի հաղթել անգլիացի մարզիչ։ Այն հաղթել են երկու շոտլանդացի՝ սէր Ալեքս Ֆերգյուսոնը և Քենի Դալգլիշը, երկու իտալացի՝ Կառլո Անչելոտի և Ռոբերտո Մանչինի, մեկ ֆրանսիացի՝ Արսեն Վենգեր, մեկ պորտուգալացի՝ Ժոզե Մոուրինյո և մեկ չիլիացի՝ Մանուել Պելեգրինի։
Ֆուտբոլի աշխարհի 2002 թվականի առաջնության մասնակցեցին անգլիական ակումբների 101 ֆուտբոլիստ։
Ռայան Գիգզը ռեկորդակիր է Պրեմիեր Լիգայում անցկացրած խաղերի քանակով[31]։
Լավագույն ռմբարկուներ
խմբագրելՏեղ | Ֆուտբոլիստ | Գոլեր[32] |
---|---|---|
1 | Ալան Շիրեր | 260 |
2 | Հարի Քեյն | 213 |
3 | Ուեյն Ռունի | 208 |
4 | Էնդրյու Քոուլ | 187 |
5 | Սերխիո Ագուերո | 184 |
6 | Ֆրենկ Լեմպարդ | 177 |
7 | Թիերի Անրի | 175 |
8 | Ռոբի Ֆաուլեր | 163 |
9 | Ջերմեյն Դեֆո | 162 |
10 | Մայքլ Օուեն | 150 |
Բացի ակումբների միջև մրցակցությունից, պայքար գոյություն ունի նաև ֆուտբոլիստների միջև անհատական մրցանակների համար։ Դրա համար գոյություն ունի «ամսվա գոլ» կամ «մրցաշրջանի գոլ» պարգևներ, ինչպես նաև լավագույն ռմբարկուի կոչումը։ Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուն Ալան Շիրերն է՝ խփած 260 գոլով[33]։
Ռեկորդներ
խմբագրել- Ամենից շատ հաղթանակները մեկ մրցաշրջանում - 29, «Չելսի» (2004-05, 2005/06)
- Ամենից քիչ պարտությունները մեկ մրցաշրջանում - 0, «Արսենալ» (2003/04)
- Մեկ մրցաշրջանում հավաքած ամենից շատ միավորները - 95, «Չելսի» (2004/05)
- Մեկ մրցաշրջանում ամենից քիչ միավորները - 11, «Դերբի Քաունթի» (2004/05|2007/08)
- Մեկ մրցաշրջանում մեկ ակումբի խփած ամենաշատ գոլերը - 103, «Չելսի» (2009/10|2009/10)
- Մեկ մրցաշրջանում մեկ ակումբի բաց թողած ամենաշատ գոլերը - 100, «Սուիդոն Թաուն» (1993/94|1993/94)
- Մեկ մրցաշրջանում մեկ ակումբի ամենից քիչ բաց թողած գոլերը - 15, «Չելսի» (2004/05|2004/05)
- Խոշորագույն տնային հաղթանակը - 9:0, «Մանչեսթեր Յունայթեդ» - «Իպսվիչ Թաուն» (մարտի 4, 1995)
- Խոշորագույն արտագնա հաղթանակ - 1:8, «Նոթինգհեմ Ֆորեստ» - «Մանչեսթեր Յունայթեդ» (փետրվարի 6, 1999)
- Խոշորագույն հաշիվ - 7:4 «Պորտսմութ» - «Ռեդինգ» (սեպտեմբերի 29, 2007)
- Պրեմիեր Լիգայի ամենաշատ ոսկե մեդալներ - Ռայան Գիգզ (13) — 1993, 1994, 1996, 1997, 1999, 2000, 2001, 2003, 2007, 2008, 2009, 2011, 2013
- Ամենաբարձր հաճախելիություն ապահոված խաղը - 76 097, «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բլեքբեռն Ռովերս» («Օլդ Թրաֆորդ», մարտի 31, 2007)
- Ամենաերկար ժամանակ գոլ բաց չթողած դարպասապահը - 14 խաղ (1311 րոպե) Էդվին վան դեր Սար («Մանչեսթեր Յունայթեդ», 2008/09|2008/09)
- Մեկ մրցաշրջանում «չոր խաղերի» ամենամեծ թիվը - 24, Պետր Չեխ («Չելսի», 2004/05|2004/05)
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ Campbell, Dennis (06.01.2002). «United (versus Liverpool) Nations» (անգլերեն). The Observer.
- ↑ Պրեմիեր Լիգայի ակումբները 2011/12 մրցաշրջանում վաստակել են 2.36 մլրդ ֆունտ
- ↑ «Коэффициенты стран 2012/13» (ռուսերեն). UEFA. 2013.
- ↑ «1985: English teams banned after Heysel» (անգլերեն). BBC News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «A History of The Premier League» (անգլերեն). PremierLeague.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «The Taylor Report» (անգլերեն). Footballnetwork.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Crawford, Gerry. «Fact Sheet 8: British Football on Television» (անգլերեն). University of Leicester Centre for the Sociology of Sport. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «In the matter of an agreement between the Football Association Premier League Limited and the Football Association Limited and the Football League Limited and their respective member clubs» (անգլերեն). HM Courts Service. 2006. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Fifa wants 18-team Premier League» (անգլերեն). BBC Sport. 08.06.2006.
- ↑ «Premier League and Barclays Announce Competition Name Change» (PDF) (անգլերեն). PremierLeague.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Our relationship with the clubs» (անգլերեն). PremierLeague.com. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «The Premier League and Other Football Bodies» (անգլերեն). PremierLeague.com. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «European Club Forum» (անգլերեն). UEFA.com. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Barclays Premier League» (անգլերեն). Sporting-Life.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Huge Stakes For Championship Play-Off Contenders» (անգլերեն). Goal.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «UEFA Executive Committee approves changes to UEFA club competitions» (PDF) (անգլերեն). UEFA.com. 30.11.2007. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Could it be seventh heaven?» (անգլերեն). TheFA.com. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Liverpool get in Champions League» (անգլերեն). BBC Sport. 10.06.2005.
- ↑ 19,0 19,1 Conn, David (10.05.2006). «Rich clubs forced to give up a sliver of the TV pie» (անգլերեն). The Guardian.
- ↑ 20,0 20,1 «The best of the rest» (անգլերեն). ESPN. 29.01.2007. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Power of top four concerns Keegan» (անգլերեն). BBC Sport. 06.05.2008.
- ↑ «Scudamore defends 'boring' League» (անգլերեն). BBC Sport. 07.05.2008.
- ↑ «Is Premier League killing Nigerian football?» (անգլերեն). BBC News. 28.07.2008.
- ↑ 24,0 24,1 «Barclays Premier League Trophy in city» (անգլերեն). Express India. 26.02.2008. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «It's official – Tottenham have the worst defence in Premier League history» (անգլերեն). Daily Mail. 14.11.2007.
- ↑ «English Premier League / All Time / Appearances breakdown by clubs» (անգլերեն). StatBunker.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Home-grown quota for Premier League» (անգլերեն). PremierLeague.com. 15.09.2009. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Ron Atkinson (23.08.2002). «England need to stem the foreign tide» (անգլերեն). The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Phil Neal: King of Europe?» (անգլերեն). The Guardian. 12.06.2001. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Wenger backs non-English line-up» (անգլերեն). BBC. 14.02.2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Ryan Giggs» (անգլերեն). Premier League. 2013 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «English Premier League / All Time / Leading Scorers» (անգլերեն). StatBunker.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Becky Gamester. «Super Shearer» (անգլերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.