Ալեքսանդր Պուշկին

ռուս բանաստեղծ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Պուշկին (այլ կիրառումներ)

Ալեքսանդր Սերգեյի Պուշկին (ռուս.՝ Алекса́ндр Серге́евич Пу́шкин, (մայիսի 26 (հունիսի 6), 1799[1][2][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2][4][…] - հունվարի 29 (փետրվարի 10), 1837[1][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][5][6][…]), ռուս բանաստեղծ և գրող, ռոմանտիզմի ներկայացուցիչ։ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը ռուս մեծագույն բանաստեղծի հռչակ է վայելում։ Նա համարվում է նաև ժամանակակից գրական ռուսերենի ստեղծողը[Ն 1][10]։ Պուշկինի հիմնական ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն[11][12][13][14][15][16][17][18][19]։

Ալեքսանդր Պուշկին
ռուս.՝ Александр Сергеевич Пушкин
Ծնվել էմայիսի 26 (հունիսի 6), 1799[1][2][3]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1][2][4][…]
Վախճանվել էհունվարի 29 (փետրվարի 10), 1837[1][3] (37 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][5][6][…]
ԳերեզմանSvyatogorsky Monastery[7]
Գրական անունАлександр НКШП, Иван Петрович Белкин, Феофилакт Косичкин, P., Ст. Арз. (Старый Арзамасец) և А. Б.
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, գրական քննադատ, թարգմանիչ, պատմաբան, վիպասան, լիբրետիստ, գրքերի հավաքորդ, հրապարակախոս, գրող, մանկագիր, դրամատուրգ, ակնարկագիր, bretteur և հեղինակ
Լեզուռուսերեն և ֆրանսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՑարսկոյե սելո լիցեյ (1817)
Ժանրերարձակ, հրապարակախոսություն, քննադատություն, պատմավեպ, չափածո վեպ, robber novel?, վիպակ, հեքիաթ և պիես
Գրական ուղղություններռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներԵվգենի Օնեգին, Կապիտանի աղջիկը, Բորիս Գոդունով, Ռուսլան և Լյուդմիլա, Մարգարե (բանաստեղծություն), Տերտերի և նրա բալդի ծառայի հեքիաթը, Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին, Քնած դշխուհու և յոթ քաջերի հեքիաթը և Հեքիաթ ոսկե աքաղաղի մասին
Ստեղծագործությունների ցանկՊուշկինի ստեղծագործությունների ցանկ
ԱնդամակցությունԱրզամաս և Կանաչ լամպ
ԱմուսինՆատալյա Նիկոլաևնա Գոնչարովա[8]
ԶավակներՄարիա Գարտունգ, Նատալյա Ալեքսանդրովնա Պուշկինա[8], Ալեքսանդր Ալեքսանդրի Պուշկին[9] և Գրիգորի Ալեքսանդրի Պուշկին
Изображение автографа
Ալեքսանդր Պուշկին Վիքիքաղվածքում
Ալեքսանդր Պուշկին Վիքիդարանում
 Aleksandr Pushkin Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծագում

խմբագրել
 
Պուշկինի տոհմածառը

Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի արմատները գալիս են Պուշկինների ճյուղավորված, չտիտղոսավորված ազնվականական տոհմից, որը, ըստ ծագումնաբանական առասպելի, սկիզբ է առել ոմն «ազնվազարմ» Ռատշայից[Ն 2]։ Պուշկինը բազմիցս գրել է իր տոհմաբանության մասին՝ արձակ և չափածո. նա իր նախնիների մեջ տեսնում էր հինավուրց տոհմի, հայրենիքին ազնվորեն ծառայած, բայց տիրակալների կողմից բարեհաճության չարժանացած և «հալածված» իրական «արիստոկրատիայի» օրինակ։ Նա բազմիցս դիմել է նաև (այդ թվում և գեղարվեստական ձևի մեջ) մորական նախապապի՝ աֆրիկացի Աբրահամ Պետրովիչ Հանիբալի կերպարին, ով սկզբում Պետրոս I-ի ծառան և դաստիարակն էր, իսկ հետո՝ ռազմական ինժեներ և գեներալ[20]։

Հորական պապը՝ Լև Ալեքսանդրովիչը, հրետանու գնդապետ էր, գվարդիայի կապիտան։ Հայրը՝ Սերգեյ Լվովիչ Պուշկինը (1767–1848), ազնվակիրթ սրախոս էր, սիրողական բանաստեղծ։ Պուշկինի մայրը՝ Նադեժդա Օսիպովնան (1775–1836), Հանիբալի թոռնուհին էր։ Հորեղբայրը՝ Վասիլի Լվովիչը (1766–1830), Կարամզինի խմբի հայտնի բանաստեղծ էր։ Սերգեյ Լվովիչի և Նադեժդա Օսիպովնայի երեխաներից, բացի Ալեքսանդրից, կենդանի են մնացել միայն դուստրը՝ Օլգան (ամուսնության մեջ՝ Պավլիշչևա, 1797–1868) և որդին՝ Լևը (1805-1852)[21][22]։

Մանկություն

խմբագրել

Պուշկինը ծնվել է 1799 թվականի մայիսի 26-ին (հունիսի 6-ին) Մոսկվայում։ Ելոխովի Հայտնություն եկեղեցու (այժմ դրա տեղում գտնվում է Ելոխովի Հայտնության տաճարը) չափաբերական մատյանում 1799 թվականի հունիսի 8-ի ամսաթվով, այլոց մեջ, կա մի այսպիսի գրառում.

  Մայիսի 27։ Կոլեգիական մատենավար Իվան Վասիլևիչ Սկվարցովի տանը, նրա կենվոր մայոր Սերգեյ Լվովիչ Պուշկինի ընտանիքում ծնվել է որդին՝ Ալեքսանդրը։ Կնքվել է հունիսի 8-ին։ Կնքահայրը կոմս Արտեմի Իվանովիչ Վորոնցովն է, վերոնշյալ Սերգեյ Պուշկինի կնքամայրը՝ այրի Օլգա Վասիլևնա Պուշկինան[23]։  

1805-1810 թվականների ամառային ամիսներն ապագա բանաստեղծը սովորաբար անցկացնում էր մորական տատի՝ Մարիա Ալեքսեևնա Հանիբալի (1745-1818, ի ծնե՝ Պուշկինա[24], տոհմի այլ ճյուղից) մոտ, մերձմոսկովյան Զախարով գյուղում, Զվենիգորոդի մոտ։ Վաղ մանկական տպավորություններն արտացոլվել են պուշկինյան պոեմների առաջին փորձերում, որոնք գրի են առնվել ավելի ուշ («Վանականը», 1813, «Բովա», 1814), լիցեյական բանաստեղծություններում («Ուղերձ Յուդինին», 1815, «Երազ», 1816)։ Տատն իր թոռան մասին գրել է.

  Չգիտեմ՝ ինչ դուրս կգա իմ ավագ թոռից։ Տղան խելացի է, սիրում է գրքեր, բայց վատ է սովորում, հազվադեպ է դասերը լավ հանձնում։ Մեկ տեղից չի շարժվում, չի խաղում երեխաների հետ, մեկ էլ այնպես է բացվում ու ոգևորվում, որ ոչ մի կերպ չես հանդարտեցնի. մի ծայրահեղությունից մյուսի մեջ է նետվում, միջին վիճակ չկա[23]։  

Պատանեկություն

խմբագրել
 
Մայոր Սերգեյ Լվովիչ Պուշկին

Վեց տարի Պուշկինն անցկացրեց 1811 թվականի հոկտեմբերի 19-ին բացված Ցարսկոսելսկյան լիցեյում[25]։ Այստեղ պատանի բանաստեղծն ապրեց 1812 թվականի Հայրենական պատերազմի դեպքերը։ Այստեղ առաջին անգամ բացահայտվեց և բարձր գնահատվեց նրա բանաստեղծական շնորհը։ Լիցեյում անցկացրած տարիների, լիցեյյան եղբայրության մասին հիշողություններն ընդմիշտ մնացին բանաստեղծի հոգում[22]։

Լիցեյյան շրջանում Պուշկինը ստեղծեց բազմաթիվ չափածո ստեղծագործություններ։ Նրան ոգեշնչում էին 17-18-րդ դարերի ֆրանսիացի բանաստեղծները, ում ստեղծագործությանը նա ծանոթացել էր մանկության տարիներին՝ կարդալով հոր գրադարանի գրքերը։ Երիտասարդ Պուշկինի սիրելի հեղինակներն էին Վոլտերը և Պարնին։ Նրա վաղ շրջանի քնարերգության մեջ միավորվել են ֆրանսիական և ռուսական կլասիցիզմի ավանդույթները։ Պուշկին-բանաստեղծի ուսուցիչներն էին «թեթև պոեզիայի» ճանաչված վարպետ Բատյուշկովը և հայրենական ռոմանտիզմի պարագլուխ Ժուկովսկին։ Պուշկինի 1813-1815 թվականների քնարերգությունը ներծծված է կյանքի վաղանցիկության մասին գաղափարներով, որը թելադրում էր կյանքի ուրախությունները վայելելու ծարավ։ 1816 թվականից, հետևելով Ժուկովսկուն, նա դիմում է էլեգիաներին, որտեղ զարգացնում է այդ ժանրին հատուկ թեմաներ՝ անպատասխան սեր, երիտասարդության հեռանալը, հոգու մարելը։ Այս շրջանում Պուշկինի քնարերգությունը դեռ ընդօրինակման երանգներ էր կրում, լի էր գրական պայմանականություններով և դրոշմներով, այնուամենայնիվ, արդեն այդ ժամանակ սկսնակ բանաստեղծն ընտրել էր իր՝ յուրահատուկ ուղին[26]։ Չպարփակվելով կամերային բանաստեղծության մեջ՝ Պուշկինը դիմում էր ավելի բարդ՝ հասարակական նշանակության թեմաների։ «Հիշողություններ Ցարսկոյե Սելոյում» (1814) բանաստեղծությունը, որ Դերժավինի հավանությանն արժանացավ (1815 թվականի սկզբին Պուշկինը նրա ներկայությամբ կարդաց այն), նվիրված է 1812 թվականի Հայրենական պատերազմին[22]։ Բանաստեղծությունը հրապարակվեց 1815 թվականին «Ռոսյիսկի մուզեյ» ամսագրում՝ հեղինակի լրիվ ստորագրությամբ։ Իսկ պուշկինյան «Լիցինիին» ուղերձում քննադատաբար ներկայացվել է Ռուսաստանի ժամանակակից կյանքը, որտեղ «սիրված բռնակալի» դերում Արակչեևն է։ Իր ստեղծագործական ուղու արդեն իսկ սկզբում Պուշկինը մեծ հետաքրքրոթյուն էր ցուցաբերում նախորդ դարի ռուս երգիծական գրողների հանդեպ։ Ֆոնվիզինի ազդեցությունն զգացվում է նրա «Ֆոնվիզինի ստվերը» երգիծական պոեմում (1815), Ռադիշչևի արվեստին են առնչվում «Բովան» (1814) և «Անհավատությունը»[27]։

 
Նադեժդա Օսիպովնա Հանիբալ

1814 թվականի հուլիսին Պուշկինն առաջին անգամ տպագրվեց Մոսկվայում հրատարակվող «Վեստնիկ Եվրոպի» ամսագրում։ Տասներեքերորդ համարում լույս տեսավ նրա «Բանաստեղծ ընկերոջս» բանաստեղծությունը՝ ստորագրված Александр Н.к.ш.п. ծածկանունով[23][Ն 3]։

Դեռ լիցեյի սան եղած ժամանակ Պուշկինը մտավ «Արզամաս» գրական միության մեջ, որը ելույթ էր ունենում գրականության մեջ հնամոլության և հնապաշտության դեմ։ Նա գործուն մասնակցություն ունեցավ նախորդ դարի կլասիցիզմի կանոնները պաշտպանող «Ռուսերեն խոսքի սիրահարների ժողով» միավորման հետ բանավեճին։ Նոր գրական ուղու առավել վառ ներկայացուցիչների ստեղծագործությամբ տարված՝ Պուշկինն այդ շրջանում կրում էր Բատյուշկովի, Ժուկովսկու, Դավիդովի պոեզիայի մեծ ազդեցությունը[28]։ Վերջինս Պուշկինին գրավում էր նախ խիզախ մարտիկի թեմայով, իսկ այնուհետև նրանով, ինչն ինքը՝ բանաստեղծն անվանում էր «բանաստեղծության ոլորում»՝ տրամադրության կտրուկ փոփոխություններով, էքսպրեսիայով, կերպարների անսպասելի միավորմամբ։ Ավելի ուշ Պուշկինն ասում էր, որ երիտասարդ տարիներին Դավիդովին նմանակելով՝ «ընդմիշտ սեփականացրեց նրա ոճը»[29]։

Երիտասարդություն

խմբագրել
 
Պուշկինը լիցեյի քննության ժամանակ, Ցարսկոյե սելո, Իլյա Ռեպին (1911)

Պուշկինը լիցեյն ավարտեց 1817 թվականին՝ կոլեգիական քարտուղարի կոչումով (10-րդ դասարանը՝ ըստ կարգային վկայականի) և տեղավորվեց Արտաքին գործերի կոլեգիայում։ Պուշկինը թատրոնի մշտական այցելուն էր, մասնակցում էր «Արզամասի» նիստերին (այստեղ նա ընդունվել էր հեռակա կարգով, դեռ լիցեյում ուսանելու տարիներին)[22], 1819 թվականին դարձավ «Կանաչ լամպ» գրական-թատերական միության անդամ, որը գլխավորում էր «Բարօրության միությունը»[22]։ Չմասնակցելով առաջին գաղտնի կազմակերպությունների գործունեությանը՝ Պուշկինը, այնուամենայնիվ, ընկերական հարաբերությունների մեջ էր դեկաբրիստական կազմակերպությունների ակտիվ անդամների հետ, գրում էր քաղաքական էպիգրամներ և բանաստեղծություններ՝ «Չաադաևին» («Любви, надежды, тихой славы…», 1818), «Ազատություն» (1818), «Ն. Յա. Պլյուսկովային» (1818), «Գյուղը» (1819) և այլն։ Այդ տարիներին նա աշխատում էր «Ռուսլան և Լյուդմիլա» պոեմի վրա, որն սկսել էր լիցեյում և որը համապատասխանում էր «Արզամաս» գրական միության՝ ազգային դյուցազնական պոեմ ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ ծրագրային պահանջներին։ Պոեմը հրապարակվեց 1820 թվականի մայիսին (ըստ ցուցակների՝ հայտնի էր նախապես) և արժանացավ տարաբնույթ, ոչ միշտ բարյացակամ, արձագանքների։ Իսկ արդեն Պուշկինի աքսորվելուց հետո պոեմի շուրջ վեճեր ծավալվեցին[30]։ Որոշ քննադատներ վրդովված էին վերամբարձ ոճի բացակայության պատճառով։ «Ռուսլան և Լյուդմիլայում» ժողովրդական ոճի և խոսակցական լեզվի միախառնումը բանավոր խոսքի ռուս-ֆրանսիական հնարքների հետ առաջացրեց նաև գրականության մեջ դեմոկրատական ժողովրդայնության պաշտպանների դժգոհությունը։ Այդ կարգի հանդիմանություններ էր պարունակում Կատենինի գրական հետևորդ Դմիտրի Զիկովի նամակը՝ տպագրված «Սին օտեչեստվայում»[31][32]։

Հարավում (1820-1824)

խմբագրել

1820 թվականի գարնանը Պուշկինին կանչեցին Պետերբուրգի զինվորական գեներալ-նահանգապետ կոմս Միխայիլ Միլոռադովիչի մոտ՝ իր՝ պետական պաշտոնյային ոչ հարիր բանաստեղծությունների (այդ թվում նաև Արակչեևի, Ֆոտիա վանահոր և հենց Ալեքսանդր I-ի մասին երգիծական բանաստեղծությունների) բովանդակության վերաբերյալ բացատրություն տալու։ Դրված էր նրան Սիբիր աքսորելու կամ Սլովեցկի միաբանությունում մեկուսացնելու հարցը։ Եվ միայն ընկերների, նախևառաջ՝ Նիկոլայ Կարամզինի ջանքերի շնորհիվ հաջողվեց մեղմել պատիժը. նրան մայրաքաղաքից տեղափոխեցին հարավ՝ Իվան Ինզովի քիշնևյան գրասենյակ[22]։

Նոր ծառայության վայր մեկնելու ճանապարհին Ալեքսանդր Սերգեևիչը, Դնեպրում լողալուց հետո, հիվանդացավ թոքաբորբով։ Առողջությունը վերականգնելու նպատակով 1820 թվականի մայիսի վերջին Ռաևսկիները հիվանդ բանաստեղծին իրենց հետ տարան Կովկաս և Ղրիմ[22]։ Ճանապարհին Ռաևսկիների ընտանիքը և Պուշկինը կանգ առան Տագանռոգ քաղաքում, քաղաքապետ Պյոտր Պապկովի նախկին տանը (Հունական փողոց, 40)։

Պուշկինը Ղրիմում

խմբագրել

1820 թվականի օգոստոսի 16-ին Պուշկինը ժամանեց Թեոդոսիա։ Նա գրեց եղբորը՝ Լևին.

  «Կերչից մենք եկանք Կաֆա, կանգ առանք Բրոնևսկու մոտ, անբասիր պաշտոնավարության և աղքատության մեջ հարգված մի անձնավորություն։ Այժմ նա դատի տակ է և, ծերունի Վերգիլիայի նման, այգի է մշակում ծովի ափին, քաղաքից ոչ հեռու։ Խաղողը և նուշը նրա եկամտի աղբյուրն են։ Նա խելացի մարդ չէ, բայց շատ տեղեկություններ ունի Ղրիմի մասին։ Կարևոր և բարձիթողի եզերք։ Այստեղից ծովով, Տավրիդայի հարավային ափերի մոտով, մենք ուղևորվեցինք դեպի Յուրզուֆ, որտեղ գտնվում էր Ռաևսկու ընտանիքը։ Գիշերը նավի վրա ես եղերերգ գրեցի, որն ուղարկում եմ քեզ»[33]։  

Երկու օր անց Պուշկինը Ռաևսկիների հետ ծովով ճանապարհ ընկավ դեպի Գուրզուֆ։

Պուշկինը Գուրզուֆում անցկացրեց 1820 թվականի ամռան և աշնան մի քանի շաբաթ։ Նա Ռաևսկիների հետ կանգ առավ հերցոգ Ռիշելիեի տանը. բանաստեղծին տրամադրեցին դեպի արևմուտք նայող կիսավերնահարկը։ Գուրզուֆում ապրելու ընթացքում Պուշկինը բազմաթիվ զբոսանքներ իրականացրեց ափի երկայնքով և լեռներում, որոնց թվում էին ձիով արշավը դեպի Այու Դագի գագաթը և դեպի Սուուկ Սու հրվանդանը նավակով զբոսանքը։

Գուրզուֆում Պուշկինը շարունակեց աշխատել «Կովկասի գերին» պոեմի վրա, գրեց մի քանի քնարական բանաստեղծություն, որոնցից մի քանիսը նվիրված են Ն. Ռաևսկու դուստրերին՝ Եկատերինային, Ելենային և Մարիային։ Այստեղ բանաստեղծը մտահղացավ «Բախչիսարայի շատրվանը» պոեմը և «Եվգենի Օնեգին» վեպը։ Կյանքի վերջում նա այսպես էր հիշում Ղրիմը. «Դա իմ Օնեգինի օրրան է»[22]։

1820 թվականի սեպտեմբերին Սիմֆերոպոլի ճանապարհին եղավ Բախչիսարայում։ Դելվիգին ուղղված նամակում.

  ․․․Մտա պալատ, տեսա անսարք շատրվանը, ժանգոտված երկաթյա խողովակից կաթիլ-կաթիլ ջուր էր ծորում։ Ես շրջեցի պալատում՝ սրտնեղած բարձիթողի վիճակից, որում այն գտնվում էր, և կիսաեվրոպական ոճով ձևափոխված մի քանի սենյակներից[34]։  

Պալատի ներքին բակերում շրջելով՝ բանաստեղծը երկու վարդ պոկեց և դրեց «Արցունքի շատրվանի» մոտ, որին հետագայում նվիրեց մի բանաստեղծություն և «Բախչիսարայի շատրվանը» պոեմը։

Սեպտեմբերի կեսին Պուշկինը մոտ մեկ շաբաթ անցկացրեց Սիմֆերոպոլում, ենթադրաբար, նահանգապետ Ալեքսանդր Նիկոլաևիչ Բարանովի տանը, որը նրա հին ծանոթն էր դեռ Պետերբուրգից։

Ղրիմից ստացած իր տպավորությունները Պուշկինն օգտագործել է «Օնեգինի ճանապարհորդության» նկարագրության մեջ, որն սկզբում մտնում էր «Եվգենի Օնեգին» պոեմի մեջ՝ որպես հավելված[35]։

Պուշկինը Քիշնևում

խմբագրել

Միայն սեպտեմբերին Պուշկինը հասավ Քիշնև։ Նոր ղեկավարը ներողամտորեն էր վերաբերվում Պուշկինի ծառայությանը՝ թույլ տալով նրան երկար ժամանակով բացակայել և հյուրընկալվել ընկերների մոտ՝ Կամենկեում (ձմեռ 1820–1821), մեկնել Կիև, ճանապարհորդել Իվան Լիպրանդիի հետ Մոլդովայով և այցելել Օդեսա (1821 թվականի վերջ)։ Քիշնևում Պուշկինն ընդունվեց «Օվիդիոս» մասոնական խմբավորման շարքերը[36], ինչի մասին գրել է իր օրագրում[37]։ Եթե «Ռուսլան և Լյուդմիլա» պոեմը լավագույն ռուս բանաստեղծների դպրոցի արդյունք էր, ապա Պուշկինի առաջին իսկ «հարավային պոեմը»՝ «Կովկասի գերին» (1822) նրան ողջ ժամանակակից ռուս գրականության գագաթը դարձրեց։ Նա վաստակեց Ռուսաստանի առաջին բանաստեղծի համբավը, որն ուղեկցեց նրան ընդհուպ մինչև 1820-ական թվականները, իսկ 1830-ական թվականներին ստացավ «Ռուս Բայրոն» մականունը[38]։

Ավելի ուշ լույս տեսավ մեկ այլ «հարավային պոեմ»՝ «Բախչիսարայի շատրվանը» (1824)։ Պոեմը մի տեսակ հատվածական էր ստացվել, ասես ինչ-որ բան չասված էր մնացել, որն էլ նրան յուրահատուկ հմայք էր հաղորդում՝ խորապես ազդելով ընթերցողի զգացմունքային դաշտի վրա։ Պյոտր Վյազեմսկին Մոսկվայից այդ առիթով գրել է.

  «Բախչիսարայի շատրվանի» հայտնվելն արժանի է ոչ միայն պոեզիայի սիրահարների, այլև մտավոր արդյունաբերության մեջ մեր հաջողություններին հետևողների ուշադրությանը, քանի որ, թող շատ բարձրագոչ չհնչի, երկուսն էլ նպաստում են պետության բարեկեցությանը։ Պուշկինի այդ փոքրիկ պոեմի ձեռագիրը գնահատվել է երեք հազար ռուբլի. նրանում նույնիսկ վեց հարյուր տող չկա։ Եվ այսպես, յուրաքանչյուր տողը (այն էլ ինչպիսի տողը․․․ նկատենք բորսային գնահատողների համար. կարճ քառաոտ տողը) արժե հինգ ռուբլուց մի փոքր ավելի։ Բեյրոնի տողը, Կազիմիր Լավինյայի, Վալտեր Սքոթի տողը ավելի նշանակալից տոկոս են բերում, ճիշտ է։ Բայց հիշենք և այն, որ օտարերկրյա կապիտալիստները տոկոսներ են գանձում երկրագնդի բոլոր կրթված սպառողներից, իսկ մեր կապիտալները պտտվում են նեղ ընտանեկան շրջանում։ Ինչևիցե, «Բախչիսարայի շատրվանի» տողի համար վճարվել է այնքան, որքան մինչ այժմ դեռ ոչ մի ռուսական չափածո տողի համար չէր վճարվել[39]։  

Միաժամանակ բանաստեղծը ձգտում էր հայացքն ուղղել դեպի Ռուսաստանի պատմությունը՝ նախաձեռնելով «Մստիսլավ» և «Վադիմ» պոեմները (վերջին մտահղացումը նաև դրամատիկական ձև ստացավ)՝ ստեղծելով նաև «Գավրիիլիադա» երգիծական պոեմը (1821), «Ավազակ եղբայրները» պոեմը (1822, առանձին հրատարակությամբ՝ 1827)։ Ժամանակի ընթացքում Պուշկինի մեջ հասունացավ այն համոզմունքը (սկզբում անելանելի ողբերգական), որ աշխարհում գոյություն ունեն օբյեկտիվ օրենքներ, որոնք մարդն ի զորու չէ փոխել, որքան էլ անվեհեր և հիասքանչ լինեն նրա մտադրությունները։ Այս տրամադրությամբ 1823 թվականի մայիսին Քիշնևում սկիզբ առավ «Եվգենի Օնեգին» չափածո պոեմը. առաջին գլուխը պետք է ավարտվեր հերոսի՝ հայրենիքից դուրս ճանապարհորդության նկարագրությամբ (Բայրոնի «Դոն Ժուան» պոեմի նմանությամբ)։

Իսկ մինչ այդ, 1823 թվականի հուլիսին, Պուշկինը կարողացավ ծառայության տեղափոխվել Օդեսա՝ կոմս Վորոնցովի գրասենյակ։ Հենց այդ ժամանակ նա սկսեց հաստատվել որպես պրոֆեսիոնալ գրական գործիչ, որը կանխորոշվեց ընթերցող շրջաններում նրա ստեղծագործությունների բուռն հաջողությամբ։ Պետի կնոջը սիրահետելը, հնարավոր է նաև նրա հետ սիրավեպը և պետական ծառայությանն անընդունակությունը լարեցին հարաբերությունները Վորոնցովի հետ։

Հարավում անցկացրած չորս տարիները Պուշկին-բանաստեղծի զարգացման նոր ռոմանտիկ փուլ էին։ Այդ ժամանակ Պուշկինը ծանոթացավ Բայրոնի և Շենիեի ստեղծագործություններին[22]։ Հենց իր՝ բանաստեղծի խոստովանությամբ, նա տարված էր Բայրոնի անձով, «գժվում էր» նրա համար։ Աքսորում գրած նրա առաջին բանաստեղծությունն էր՝ «Մարեց լուսատուն երկնային․․․», որի բնաբանում Պուշկինը գրել է. «Նմանակությամբ Բայրոնի»։ Նրա ստեղծագործությունների առանցքը, հիմնական նպատակը մարդու էմոցիոնալ վիճակի արտացոլումն էր, նրա ներաշխարհի բացահայտումը։ Իր չափածոյի գեղարվեստական ձևը մշակելիս Պուշկինը դիմել է հին հունական պոեզիային՝ ուսումնասիրելով դրանց թարգմանությունները։ Վերաիմաստավորելով ռոմանտիկ տրամադրություններում անտիկ բանաստեղծների պատկերավոր մտածելակերպը, իր նախորդների ստեղծագործություններից լավագույնը վերցնելով, հաղթահարելով եղերերգական ոճի շաբլոնայնությունը՝ նա ստեղծեց իր սեփական բանաստեղծական լեզուն։ Պուշկինյան պոեզիայի հիմնական հատկանիշը նրա արտահայտչական ուժն է և, միևնույն ժամանակ, յուրահատուկ սեղմվածությունն ու լակոնիզմը[40]։ 1818-1820-ական թվականներին ֆրանսիական էլեգիայի և Ժուկովսկու քնարերգության ազդեցությամբ ձևավորված պայմանական-մելանխոլիկ ոճը լուրջ փոփոխության ենթարկվեց և միաձուլվեց նոր՝ «բայրոնական» ոճին։ Հին, բարդացված և պայմանական ձևերի համադրությունը ռոմանտիկ գույների և լարվածության հետ վառ կերպով արտահայտվեց «Կովկասի գերին» պոեմում[41]։

Պուշկինի՝ կենդանության օրոք արված դիմանկարները
Ս. Չիրիկով (1810)

Միխայլովսկոյե թանգարան-արգելոց

խմբագրել

Առաջին անգամ պատանի բանաստեղծն այստեղ է եղել 1817 թվականի ամռանը, և, ինչպես ինքն է գրել իր ինքնակենսագրություններից մեկում, հիացել է «գյուղական կյանքով, ռուսական բաղնիքով, ելակով և այլնով, բայց այդ ամենն ինձ գրավեց կարճ ժամանակով»[42]։ 1824 թվականին Մոսկվայում ոստիկանության կողմից բացահայտվեց Պուշկինի նամակը, որում նա գրում էր «աթեիստական ուսմունքով» տարվելու մասին։ Դա 1824 թվականի հուլիսի 8-ին նրա աշխատանքից ազատման պատճառը դարձավ։[22] Նա աքսորվեց իր մորական կալվածք և այնտեղ անցկացրեց երկու տարի (մինչև 1826 թվականի սեպտեմբեր). դա Պուշկինի՝ Միխայլովսկոյեում գտնվելու ամենաերկար ընթացքն էր։

Միխայլովսկոյե ժամանելուց շատ չանցած՝ Պուշկինը լուրջ վեճ ունեցավ հոր հետ, ով փաստացի համաձայնել էր գաղտնի հետևել սեփական որդուն։ Աշնան վերջում Պուշկինի բոլոր հարազատները մեկնեցին Միխայլովսկոյեից։[22]

Հակառակ ընկերների մտավախություններին՝ գյուղում մեկուսանալը կործանարար չեղավ Պուշկինի համար։ Չնայած ծանր ապրումներին՝ միխայլովսկյան առաջին աշունն արգասաբեր եղավ բանաստեղծի համար. նա շատ էր կարդում, մտորում, աշխատում։[22] Պուշկինը հաճախակի էր այցելում հարևան՝ Տրիգորսկի կալվածք, օգտվում տիրուհու՝ Պրասկովիա Օսիպովայի գրադարանից. վերջինիս հայրը մասոն էր, Ն. Նովիկովի զինակիցը, և թողել էր գրքերի մեծ հավաքածու։ Միխայլովսկյան աքսորից մինչև կյանքի վերջը Պուշկինը պահպանեց սերտ ընկերական հարաբերությունները Օսիպովայի և նրա մեծ ընտանիքի հետ։ 1826 թվականին Տրիգորսկում Պուշկինը հանդիպեց Յազիկովին, ում բանաստեղծություններին ծանոթ էր 1824 թվականից։

Այստեղ Պուշկինն ավարտեց Օդեսայում սկսած «Գրավաճառի զրույցը պոետի հետ»[43] (որտեղ ձևակերպել է իր մասնագիտական հայացքները), «Դեպի ծովը» (Նապոլեոնի և Բայրոնի ժամանակաշրջանի մարդու ճակատագրի, անհատի վրա պատմական հանգամանքների դաժան իշխանության մասին քնարական մտորում) բանաստեղծությունները, «Գնչուներ» պոեմը (1827), շարունակեց գրել իր չափածո վեպը։ 1824 թվականի աշնանը նա վերսկսեց Քիշնևում կիսատ թողած աշխատանքն ինքնակենսագրական նոթերի վրա և սկսեց մտածել «Բորիս Գոդունով» ժողովրդական դրամայի (ավարտել է 1825 թվականի նոյեմբերի 7-ին (19-ին), տպագրվել է 1831 թվականին) սյուժեն, գրեց «Կոմս Նուլին» երգիծական պոեմը։ Պուշկինը Միխայլովսկոյեում, ընդհանուր առմամբ, գրել է մոտ հարյուր ստեղծագործություն։

1825 թվականին Տրիգորսկում Պուշկինը հանդիպեց Օսիպովայի զարմուհի Աննա Կերնին[Ն 4], ում, ինչպես ընդունված է համարել, նվիրել է «Я помню чудное мгновенье…» բանաստեղծությունը։

Աքսորի ավարտից մեկ ամիս անց նա վերադարձավ արդեն «ազատ՝ իր լքված բանտը» և մոտ մեկ ամիս անցկացրեց Միխայլովսկոյեում։ Հետագա տարիներին բանաստեղծը պարբերաբար գալիս էր այստեղ՝ քաղաքի կյանքից հանգստանալու և ազատության մեջ ստեղծագործելու։ 1827 թվականին Միխայլովսկոյեում Պուշկինն սկսեց գրել «Պետրոս Առաջինի արաբը» վեպը[44]։

Միխայլովսկոյեում բանաստեղծն սկսեց նաև բիլյարդ խաղալ և, չնայած հայտնի խաղացող չդարձավ, ընկերների հիշողություններից դատելով, կարողանում էր կին ասվի վրա բավականին հմտորեն աշխատեցնել[45]։

Աքսորից հետո

խմբագրել

1826 թվականի սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Միխայլովսկոյե ժամանեց Պսկովի նահանգապետ Բ. Ադերկասի սուրհանդակը. Պուշկինը ֆելդեգերի ուղեկցությամբ պետք է ժամաներ Մոսկվա, որտեղ այդ ժամանակ գտնվում էր օգոստոսի 22-ին թագադրված Նիկոլայ I-ը։

Տեղ հասնելուն պես, սեպտեմբերի 8-ին, Պուշկինը բերվեց կայսեր մոտ՝ անձնական ունկնդրության։ Նիկոլայի զրույցը Պուշկինի հետ տեղի ունեցավ դեմառդեմ[46]։

Բանաստեղծին աքսորից վերադառնալուց հետո երաշխավորվում էր բարձրագույն հովանավորություն և ազատում սովորական գրաքննությունից։

Հենց այդ տարիներին Պուշկինի ստեղծագործության մեջ սկիզբ առավ հետաքրքրությունը Պետրոս I-ի՝ բարենորոգիչ կայսեր անձի հանդեպ։ Վերջինս դարձավ բանաստեղծի ապուպապի՝ Աբրամ Հաննիբալի մասին վեպի և «Պոլտավա» նոր պոեմի հերոս։ Մեկ պոետիկ ստեղծագործության («Պոլտավայի») շրջանակներում բանաստեղծը միավորել է մի քանի լուրջ թեմա՝ Ռուսաստանի և Եվրոպայի փոխհարաբերությունների, ժողովուրդների միասնության, պատմական իրադարձությունների ֆոնի վրա ազնիվ մարդու երջանկության և ողբերգության։ Պուշկինին, իր իսկ խոստովանությամբ, գրավում էին «ուժեղ բնավորությունները և այդ բոլոր սարսափների վրա ուրվագծված խորը, ողբերգական ստվերը»[47]։ 1829 թվականին հրապարակվելով՝ պոեմը չհասկացվեց ո՛չ ընթերցողի, ո՛չ քննադատների կողմից։ «Առարկություն «Պոլտավայի« քննադատներին» հոդվածի ձեռագիր սևագրության մեջ Պուշկինը գրել է.

  Իմ բոլոր չափածո պոեմներից ամենահասունը, որում ամեն ինչ գրեթե յուրահատուկ է (իսկ մենք հենց դրա համար ենք պայքարում, չնայած դա էլ գլխավորը չէ), «Պոլտավան», որը Ժուկովսկին, Գնեդիչը, Դելվիգը, Վյազեմսկին գերադասում են այն ամենից, ինչ ես գրել եմ մինչև այժմ, հաջողություն չունեցավ[48]։  

Այդ ընթացքում բանաստեղծի ստեղծագործության մեջ նոր շրջադարձ է նկատվում։ Իրականության պատմական և սոցիալական սթափ վերլուծությունը համադրվում է հաճախ բանական բացատրությունից խույս տվող շրջակա աշխարհի բարդության գիտակցման հետ, որը գրողի ստեղծագործությանը հաղորդում է անհանգստության կանխազգացում, տանում է անիրականության լայն ներխուժման, ծնում է դառն, ցավալի հիշողություններ, մահվան հանդեպ լարված հետաքրքրություն։

Միևնույն ժամանակ, «Պոլտավա» պոեմից հետո նրա հանդեպ քննադատների և ընթերցող հասարակության վերաբերմունքն ավելի սառն ու քննադատական դարձավ[49]։

1827 թվականին հետաքննություն սկսվեց դեռ 1825 թվականին Միխայլովսկոյեում գրված «Անդրեյ Շենյե» բանաստեղծության առիթով, որում արձագանքներ կային 1825 թվականի դեկտեմբերի 14-ի իրադարձությունների վերաբերյալ[22], իսկ 1828 թվականին իշխանությանը հայտնի դարձավ «Գավրիլիադա» քիշնևյան պոեմը։ Այդ գործերը, Պուշկինի բացատրություններից հետո, բարձրագույն հրամանով կարճվեցին, [22] բայց բանաստեղծի վրա գաղտնի ոստիկանական հսկողություն սահմանվեց։

1828 թվականի դեկտեմբերին Պուշկինը ծանոթացավ մոսկովյան գեղեցկուհի 16-ամյա Նատալյա Գոնչարովայի հետ։ Իր իսկ խոստովանությամբ, նա սիրահարվեց առաջին հայացքից։ 1829 թվականի ապրիլի վերջին Ֆեոդոր Տոլստոյ-Ամերիկացու միջոցով Պուշկինն առաջարկություն արեց Գոնչարովային։

Աղջկա մոր՝ Նատալյայի երիտասարդության պատճառաբանությամբ անորոշ պատասխանը, Պուշկինի խոսքերով, «խելքից հանեց նրան»։ Նա մեկնեց Պասկևիչի բանակ՝ Կովկաս, որտեղ այդ ժամանակ պատերազմ էր գնում Թուրքիայի հետ։ Իր ուղևորությունը նա նկարագրեց «Ճանապարհորդություն դեպի Արզրում» ստեղծագործության մեջ։ Պասկևիչի պնդմամբ, ով չէր ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել Պուշկինի կյանքի համար, թողեց գործող բանակը, որոշ ժամանակ բնակություն հաստատեց Թիֆլիսում։[50] Մոսկվա վերադառնալով՝ նա Գոնչարովների կողմից սառն ընդունելության արժանացավ։ Հնարավոր է, որ Նատալյայի մայրը վախենում էր Պուշկինի՝ ազատամիտ բանաստեղծի համբավից, նրա աղքատությունից և խաղամոլությունից։[51]

Բոլդինո

խմբագրել
 
Նատալյա Պուշկինայի դիմանկարը, Ալեքսանդր Բրյուլով (1831-1832)

Պուշկինը զգում էր առօրյա կյանքի փոփոխության անհրաժեշտությունը։ 1830 թվականին Նատալյա Նիկոլայի Գոնչարովայի կրկնակի հարսնախոսությունն ընդունվեց, և աշնանը Պուշկինն ուղևորվեց հոր նիժեգորոդյան կալվածք՝ Բոլդինո, որպեսզի ստանձնի հոր կողմից որպես հարսանյաց նվեր մատուցված մոտակա Կիստենևո գյուղի սեփականատիրոջ դերը։ Խոլերայի կարանտինը ստիպեց նրան գյուղում մնալ երեք ամիս, և այդ ընթացքին վիճակված էր դառնալ հանրահայտ Բոլդինյան աշունը՝ Պուշկինի ստեղծագործության ամենաբեղուն ժամանակաշրջանը, երբ նրա գրչի տակից դուրս եկավ ստեղծագործությունների մի ողջ գրադարան. «Հանգուցյալ Իվան Պետրովիչ Բելկինի վիպակները» («Բելկինի վիպակները»), «Դրամատիկական ուսումնասիրությունների փորձ» («Փոքրիկ ողբերգություններ»), «Եվգենի Օնեգինի» վերջին գլուխները, «Կոլոմնայի տնակը», «Գորյուխին գյուղի պատմությունը», «Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը», քննադատական հոդվածների մի քանի ուրվագիծ և մոտ 30 բանաստեղծություն։

Բոլդինյան ստեղծագործությունների շարքում, ասես դիտավորյալ, ժանրով և գունեղությամբ իրարից խիստ տարբերվում, իրար հակադրվում են հատկապես երկու շարք՝ արձակ և դրամատիկական։ Դրանք Պուշկինի ստեղծագործության երկու բևեռներն են, որոնց ձգտում են 1830 թվականի աշնանային երեք ամիսներին գրված մյուս ստեղծագործությունները։

Այդ շրջանի չափածո ստեղծագործությունները ներկայացնում են ժանրերի ողջ բազմազանությունը և ընդգրկում են թեմաների մի ստվար խումբ։ Դրանցից մեկը՝ «Իմ կարմրայտ քննադատը․․․», աղերսներ ունի «Գորյուխին գյուղի պատմության» հետ և այնքան հեռու է գյուղական իրականության իդեալականացումից, որ առաջին անգամ հրապարակվել է միայն հետմահու երկերի ժողովածուում՝ «Կապրիզ» փոփոխված վերնագրով։[52]

«Բելկինի վիպակները» Պուշկինից մեզ հասած առաջին ավարտուն արձակ ստեղծագործությունն է, որի ստեղծման համար նա բազմաթիվ փորձեր է արել։ 1821 թվականին նա սահմանեց իր արձակ գրելաոճի գլխավոր օրենքը՝ «Ճշգրտություն և հակիրճություն. ահա արձակի առաջնային արժանիքները։ Դա պահանջում է մտքեր և էլի մտքեր. առանց դրանց փայլուն արտահայտություններն անգամ արժեք չունեն»։ Այդ վիպակները միաժամանակ սովորական մարդու յուրօրինակ հուշագրություններ են, մարդ, որն իր կյանքում նշանակալից ոչինչ չգտնելով՝ իր հիշատակարանը լցնում է ուրիշներից լսած և անսովորությամբ իրեն զարմացրած պատմություններով։ «Վիպակները» նշանավորեցին 1827 թվականին «Պետրոս Առաջինի արաբը» ստեղծագործությամբ սկզբնավորված՝ Պուշկինի՝ որպես արձակագիր հաստատվելու ավարտը։ Այս շարքը որոշիչ եղավ Պուշկինի ստեղծագործության հետագա ուղղության հարցում. կյանքի վերջին վեց տարիները նա հիմնականում դիմում էր մինչ այդ դեռ ոչ լիովին զարգացած ռուսական գեղարվեստական արձակ խոսքին։[53][54]

Պետերբուրգ (1831-1833)

խմբագրել
 
Ալեքսանդր Պուշկին, դիմանկարը՝ Պյոտր Սոկոլովի (1831)

Այդ ժամանակ Պուշկինն ակտիվ մասնակցություն է ունենում իր ընկերոջ՝ Անտոն Դելվիգի «Լիտերատուրնայա գազետայի» (լույս է տեսել 1830 թվականի հունվարի 1-ից մինչև 1831 թվականի հուլիսի 30-ը) հրատարակման գործում։ Դելվիգը, պատրաստելով առաջին երկու համարները, ժամանակավորապես մեկնեց Պետերբուրգից՝ թերթը հանձնելով Պուշկինին, ով էլ դարձավ առաջին 13 համարների փաստացի խմբագիրը[55]։ Երրորդ բաժանմունքի գործակալ, կիսապաշտոնական «Սեվերնայա պչելա» թերթի խմբագիր Ֆադեյ Բուլգարինի հետ ընդհարումն այն բանից հետո, երբ «Լիտերատուրնայա գազետայում» տպագրվեց Հուլիսյան հեղափոխության զոհերի մասին Կազիմիր Դելավինյայի քառատողը, հանգեցրեց թերթի փակմանը։

1831 թվականի փետրվարի 18-ին (մարտի 2-ին) Մոսկվայի Նիկիտինյան դարպասների մոտ գտնվող Մեծ Համբարձման եկեղեցում տեղի ունեցավ Պուշկինի և Նատալյա Գոնչարովայի պսակադրության արարողությունը։ Մատանիները փոխանակելիս Պուշկինի մատանին ընկավ գետնին։ Հետո մարեց նրա մոմը։ Նա գունատվեց և ասաց. «Վատ նախանշաններ են»[56]։

Հարսանիքից անմիջապես հետո Պուշկինների ընտանիքը կարճ ժամանակով բնակություն հաստատեց Մոսկվայում, Արբատի վրա (ժամանակակից համարակալմամբ՝ տուն 53, այժմ թանգարան է)։ Այստեղ ամուսինները բնակվեցին մինչև 1831 թվականի մայիսը, որից հետո, չսպասելով վարձակալության ժամկետի ավարտին, մեկնեցին մայրաքաղաք, քանի որ Պուշկինը վիճեց զոքանչի հետ, ով միջամտում էր նրա ընտանեկան կյանքին[57]։

Ամռանը Պուշկինն ամառանոց վարձեց Ցարսկոյե Սելոյում։ Այստեղ նա գրեց «Օնեգինի նամակը»՝ դրանով իսկ վերջնականապես ավարտելով չափածո վեպը, որը նրա կյանքի ութ տարիների «հավատարիմ ուղեկիցն էր»։

Իրականության նոր ընկալումը, որ նրա ստեղծագործության մեջ ի հայտ եկավ 1820-ական թվականներին, պահանջում էր պատմության խոր ուսումնասիրություն. դրանում պետք է գտնվեին ներկայի արմատական հարցերի աղբյուրները։ 1831 թվականին նրան թույլատրվեց աշխատել արխիվներում։ Պուշկինը կրկին ծառայության անցավ՝ որպես «պատմագիր», «Պետրոս Առաջինի պատմությունը» գրելու բարձրագույն հանձնարարություն ստանալով։ Իրենց բնույթով սարսափելի խոլերային խռովությունները, լեհական իրադարձությունները, որոնք Ռուսաստանին Եվրոպայի հետ նոր պատերազմի շեմին կանգնեցրին, պոետին ներկայանում էին որպես վտանգ ռուսական պետականության համար։ Այսպիսի պայմաններում ուժեղ իշխանությունը թվում էր նրան Ռուսաստանի փրկության գրավական. այս գաղափարով են տոգորված նրա «Սուրբ գերեզմանի առաջ․․․», «Ռուսաստանի զրպարտիչներին», «Բորոդինյան տարեդարձ» բանաստեղծությունները։ Վերջին երկուսը, որ գրվել էին Վարշավայի գրավման կապակցությամբ, Վ․ Ժուկովսկու «Հին երգը՝ նոր ձևով» բանաստեղծության հետ միասին, տպագրվեցին «Վարշավայի գրավումը» հատուկ գրքույկով՝ ոչ միանշանակ վերաբերմունք առաջացնելով։ Պուշկինը, երբևէ չլինելով որևէ ժողովրդի թշնամի, մտերիմ լինելով Միցկևիչի հետ, այնուամենայնիվ, չկարողացավ համակերպվել Լեհաստանին միավորվելու համար ապստամբած լիտվական, ուկրաինական և բելառուսական հողերի պահանջներին[58]։ Լեհական իրադարձություններին Պուշկինի արձագանքին տարբեր կերպ վերաբերվեցին նրա ընկերները, բացասական՝ Վյազեմսկին և Ալեքսանդր Տուրգենևը։ 1831 թվականի սեպտեմբերի 22-ին իր օրագրում Վյազեմսկին գրել է.

  Պուշկինն իր «Ռուսաստանի զրպարտիչներին» բանաստեղծության մեջ փաստացի հայհոյում է նրանց[Ն 5]։ Նա գիտի, որ նրանք չեն կարդա իր ոտանավորը և, հետևաբար, չեն պատասխանի այն հարցերին, որոնց հեշտությամբ կարող է պատասխանել ինքը՝ Պուշկինը։ <…> Եվ ի՞նչ սրբապղծություն է կրկին՝ համեմատել Բորոդինոն Վարշավայի հետ։ Ռուսաստանը կբողոքի այդ անօրինության դեմ։  

Իսկ Չաադաևը բանաստեղծությունների հրապարակումից հետո հիացական նամակ ուղղեց հեղինակին, նրա դիրքորոշումը կիսում էին նաև աքսորված դեկաբրիստները[58]։ Միևնույն ժամանակ, 3-րդ բաժանմունքի հետ կապված Ֆադեյ Բուլգարինը բանաստեղծին մեղադրում էր լիբերալ հայացքներին հակված լինելու մեջ։

1830-ական թվականների սկզբին Պուշկինի ստեղծագործության մեջ սկսում է գերակշռել արձակը։ «Բելկինի վիպակները» (հրատարակված 1831 թվականին) հաջողություն չեն ունենում։ Պուշկինը մտահղանում է լայն էպիկական կտավ՝ պուգաչովյան ժամանակաշրջանի վեպ՝ խռովարարի կողմն անցած հերոս-ազնվականով։ Այդ մտահղացումը որոշ ժամանակ հետաձգում է՝ այդ դարաշրջանի մասին պակաս գիտելիքներ ունենալու պատճառով, և սկսում է աշխատել «Դուբրովսկի» վեպի վրա (1832–1833). վեպի հերոսը, վրեժ լուծելով հոր համար, որից անարդար կերպով խլել էին տոհմային կալվածքը, դառնում է ավազակ։ Վեհանձն ավազակ Դուբրովսկին պատկերված է ռոմանտիկ ելքով, իսկ մնացած գործող անձիք ներկայացված են բացարձակ ռեալիզմով[59]։ Չնայած ստեղծագործության սյուժետային հիմքը վերցված է ժամանակակից կյանքից, աշխատանքի ընթացքում վեպն ավելի ու ավելի էր նմանվում ավանդական արկածային պատմության՝ ռուսական իրականությանը ոչ բնորոշ բախումներով։ Ամենայն հավանականությամբ, կանխազգալով վեպի հրատարակման հետ կապված գրաքննության անհաղթահարելի դժվարությունները, Պուշկինը դադարեց դրա վրա աշխատելը, չնայած վեպը մոտ էր ավարտին։ Պուգաչովյան խռովության մասին ստեղծագործության մտահղացումը կրկին գլուխ է բարձրացնում, և, հավատարիմ մնալով պատմական ճշգրտությանը, նա ժամանակավորապես դադարեցնում է Պետրոս Առաջինի դարաշրջանի ուսումնասիրությունը, խնամքով հետազոտում է Պուգաչովի մասին աղբյուրները, ծանոթանում է գյուղացիական ապստամբության ճնշման մասին փաստաթղթերին (պարզվում է, որ հենց «Պուգաչովի գործը» խիստ գաղտնիացված է և անմատչելի), իսկ 1833 թվականին նախաձեռնում է ուղևորություն դեպի Վոլգա և Ուրալ, որպեսզի անձամբ տեսնի ահեղ իրադարձությունների վայրերը, լսի պուգաչովականների մասին կենդանի զրույցները։ Պուշկինը մեկնում է Նիժնի Նովգորոդով, Կազանով և Սիմբիրսկով դեպի Օրենբուրգ, իսկ այնտեղից էլ, հինավուրց Յայիկ գետի երկայնքով, դեպի Ուրալսկ, որը գյուղացիական ապստամբությունից հետո վերանվանվել էր Ուրալ։

1833 թվականի հունվարի 7-ին Պուշկինն ընտրվեց Ռուսական ակադեմիայի անդամ՝ Պ. Կատենինի, Մ. Զագոսկինի, Դ. Յազիկովի և Ա. Մալովի հետ միասին։

1833 թվականի աշնանը նա վերադարձավ Բոլդինո։ Այժմ Պուշկինի բոլդինյան աշունը երկու անգամ կարճ էր, քան երեք տարի առաջ, բայց նշանակությամբ համարժեք էր 1830 թվականի աշնանը։ Մեկուկես ամսվա ընթացքում Պուշկինն ավարտում է «Պուգաչովի պատմությունը» և «Արևմտյան սլավոնների երգերը», սկսում է աշխատել «Ագռավի թագուհին» վիպակի վրա, ստեղծում է «Անջելո» և «Պղնձե հեծյալը» պոեմները, «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» և «Հեքիաթ մեռած արքայադստեր և յոթ դյուցազունների մասին» հեքիաթները, «Աշուն» ութտող բանաստեղծությունը։

Պետերբուրգ (1833-1835)

խմբագրել
 
Պուշկինի անձնական սպասքը Մոյկայի 12 հասցեում գտնվող թանգարանում, Սանկտ Պետերբուրգ

1833 թվականի նոյեմբերին Պուշկինը վերադարձավ Պետերբուրգ՝ անհրաժեշտություն զգալով կտրուկ փոփոխել կյանքը և ազատվել արքունի հովանավորությունից։

1834 թվականի նախօրյակին Նիկոլայ I-ն իր պատմագրին կրտսեր պալատական կամեր-յունկերի կոչում շնորհեց։ Պուշկինի ընկերների խոսքով, բանաստեղծը խիստ զայրացել էր. այդ կոչումը սովորաբար տրվում էր երիտասարդներին։ 1834 թվականի հունվարի 1-ին Պուշկինն իր օրագրում գրել է.

  Երրորդ օրը ես կամեր-յունկերի կոչում ստացա, որը հարիր չէ իմ տարիքին։ Բայց արքունիքն ուզում է, որպեսզի N. N. (Նատալյա Նիկոլաևնան) պարի Անիչկովում:[60]  

Հենց այդ ժամանակ արգելվեց «Պղնձե հեծյալի» հրատարակությունը։ 1834 թվականի սկզբին Պուշկինը գրեց մեկ այլ արձակ՝ պետերբուրգյան վիպակ՝ «Պիկովայա դամա»-ն, և այն տեղադրեց «Գրադարան ընթերցանության համար» ամսագրում, որը Պուշկինին վճարում էր անհապաղ և բարձր դրույքով։ Գրողը վիպակն սկսեց Բոլդինոյում. այն, ըստ երևույթին, նախատեսված էր Վլադիմիր Օդոևսկու և Նիկոլայ Գոգոլի հետ համատեղ հրատարակվող «Տրոյչատկա» ալմանախի համար։

 
Պուշկինի տոհմածառը (ակվարել, անհայտ նկարիչ, 19-րդ դարի սկիզբ, Պուշկինի կենտրոնական թանգարան)

1834 թվականի հունիսի 25-ին Պուշկինը հրաժարական է տալիս՝ արխիվներում աշխատելու իրավունքը պահպանելու խնդրանքով, որը նրան անհրաժեշտ էր «Պետրոս I-ի պատմության» համար։ Որպես դրդապատճառ նշվում էին ընտանեկան խնդիրները և մայրաքաղաքում գտնվելու անհնարինությունը։ Հրաժարականն ընդունվեց առանց արխիվներից օգտվելու թույլտվության, այսպիսով Պուշկինը զրկվեց աշխատանքը շարունակելու հնարավորությունից։ Ժուկովսկու խորհրդին հետևելով՝ Պուշկինը հետ կանչեց հրաժարականը։[61] Ավելի ուշ նա 3-4 տարով արձակուրդ խնդրեց. 1835 թվականին նա գրել է զոքանչին, որ պատրաստվում է ընտանիքով մի քանի տարով մեկնել գյուղ։ Սակայն արձակուրդի խնդրանքը ևս մերժվեց։ Փոխարենը Նիկոլայ I-ն առաջարկեց կեստարյա արձակուրդ և 10 000 ռուբլի, ինչպես ասված էր, «օժանդակություն»։ Պուշկինն այն չընդունեց և խնդրեց 30 000 ռուբլի՝ իր աշխատավարձից գանձելու պայմանով, իսկ արձակուրդ նրան տրվեց չորս ամսով։ Այսպիսով, Պուշկինը հետագա մի քանի տարով կապվեց պետերբուրգյան ծառայությանը։[62] Տրված գումարը Պուշկինի պարտքերի կեսն անգամ չէր փակում, իսկ աշխատավարձի կարճման պատճառով բանաստեղծը ստիպված էր հույսը դնել միայն գրական եկամուտների վրա, որն էլ կախված էր ընթերցողի պահանջարկից։ 1834 թվականի վերջին, 1835 թվականի սկզբին լույս տեսան Պուշկինի ստեղծագործությունների մի քանի հանրագումարային հրատարակություններ՝ «Եվգենի Օնեգինի» ամբողջական տարբերակը (1825-1832 թվականներին վեպը տպագրվել էր առանձին գլուխներով), բանաստեղծությունների, վիպակների, պոեմների ժողովածուները, սակայն բոլորն էլ դժվարությամբ էին սպառվում։ Քննադատությունն արդեն բարձրաձայնում էր Պուշկինի տաղանդի նվազման, ռուս գրականության մեջ նրա դարաշրջանի ավարտի մասին։ 1834 (Բոլդինոյում) և 1835 (Միխայլովսկում) թվականների աշունները պակաս արգասաբեր էին։ Երրորդ անգամ բանաստեղծը Բոլդինո եկավ 1834 թվականի աշնանը՝ կալվածքի խառը գործերով, և այստեղ մնաց մեկ ամիս՝ գրելով միայն մեկ ստեղծագործություն՝ «Հեքիաթ ոսկե աքաղաքի մասին»։ Միխայլովսկում Պուշկինը շարունակեց աշխատել «Տեսարաններ ասպետական ժամանակներից», «Եգիպտական գիշերներ» ստեղծագործությունների վրա, գրեց «Ես կրկին այցելեցի» բանաստեղծությունը։

Պուշկինյան տաղանդի անկումից վշտացած ընթերցող լայն շրջաններն անտեղյակ էին, որ Պուշկինի լավագույն ստեղծագործությունների հրատարակությունն արգելված էր, որ այդ տարիներին մշտական, լարված աշխատանք էր տարվում ընդարձակ նախագծերի վրա («Պետրոս I-ի պատմությունը», պուգաչովականների մասին վեպը)։ Բանաստեղծի արվեստում արմատական փոփոխություններ տեղի ունեցան։ Պուշկին-քնարերգակն այդ տարիներին դարձավ առավելապես «բանաստեղծ ինքն իր համար»։ Նա համառորեն փորձարկումներ էր կատարում արձակ ժանրերում, որոնք նրան լիովին չէին բավարարում, մնում էին նրա մտահղացումներում, ուրվանկարներում, սևագրություններում. նա գրական նոր ձևեր էր փնտրում։

Սովրեմեննիկ

խմբագրել

Սերգեյ Սոբոլևսկու խոսքերով.

  Միտքը մեծ պարբերական հրատարակության մասին, որը հնարավորինս կարտացոլեր ռուսական կյանքի բոլոր գլխավոր կողմերը, սեփական գրչով անմիջականորեն հայրենիքին ծառայելու ցանկությունը գրեթե մշտապես զբաղեցնում էին Պուշկինին՝ նրա կարճատև կյանքի վերջին տասնամյակում... Հանգամանքները խանգարում էին նրան, և միայն 1836 թվականին նա կարողացավ ձեռք բերել «Սովրեմեննիկի» հրատարակության իրավունքը, բայց արդեն բավականին սահմանափակված և նեղ շրջանակներում[63]։  
 

«Լիտերատուրնայա գազետայի» փակման ժամանակներից նա պայքարում էր սեփական պարբերականի հրատարակության իրավունքի համար։ Չիրականացան թերթի («Օրագիր»), տարբեր ալմանախների և ժողովածուների, «Սևերնի զրիտելի», որը պետք է խմբագրեր Վ. Օդոևսկին, մտահղացումները։ Հենց նրա հետ էլ Պուշկինը մտադիր էր 1835 թվականին լույս ընծայել «Քաղաքականության, գիտության և գրականության ժամանակակից տարեգրությունը»։ 1836 թվականին մեկ տարով ալմանախ հրատարակելու թույլտվություն ստացավ։ Պուշկինը նաև եկամուտ էր ակնկալում, որի շնորհիվ կփակեր նոր անհետաձգելի պարտքերը։ 1836 թվականին հիմնադրված ամսագիրը կոչվեց «Սովրեմեննիկ»։ Դրանում տպագրվում էին հենց իր՝ Պուշկինի և Նիկոլայ Գոգոլի, Ալեքսանդր Տուրգենևի, Վասիլի Ժուկովսկու, Պյոտր Վյազեմսկու ստեղծագործությունները։

Այնուամենայնիվ, ընթերցող շրջաններում ամսագիրը հաջողություն չունեցավ. պարբերականի նոր տեսակին, որ նվիրված էր արդիական խնդիրներին և դրանց, անհրաժեշտության դեպքում, ակնարկներով մեկնաբանմանը, ռուս ընթերցողը պետք է դեռ սովորեր։ Ամսագիրն ուներ ընդամենը 600 բաժանորդ, որը պարզապես սնանկացնող էր հրատարակչի համար, քանի որ չէր ծածկում նույնիսկ տպագրության հետ կապված ծախսերն ու աշխատակիցների հոնորարները։ «Սովրեմեննիկի» վերջին երկու համարները Պուշկինը ավելի քան կիսով չափ լցրեց իր ստեղծագործություններով, մեծ մասամբ՝ անանուն։ «Սովրեմեննիկի» չորրորդ համարում վերջապես տպվեց «Կապիտանի աղջիկը»։ Պուշկինը կարող էր այն թողարկել առանձին գրքով, այդ ժամանակ վեպը եկամուտ կբերեր, որն այդքան անհրաժեշտ էր հեղինակին։ Սակայն նա, այնուամենայնիվ, որոշում կայացրեց «Կապիտանի աղջիկը» հրապարակել ամսագրում և այլևս չէր կարող միաժամանակ այն նաև առանձին գրքով հրատարակել, այդ ժամանակ դա արգելված էր։ Հնարավոր է, վեպը «Սովրեմեննիկում» ընդգրկվեց Կրաևսկու և ամսագրի հրատարակչի ազդեցությամբ, որոնք վախենում էին ամսագրի սնանկացումից։ «Կապիտանի աղջիկը» բարյացակամորեն ընդունվեց ընթերցողի կողմից, սակայն մամուլում հիացած քննադատների արձագանքներն իր վերջին վեպի մասին Պուշկինն այդպես էլ չհասցրեց տեսնել։ Չնայած ֆինանսական անհաջողությանը, Պուշկինը մինչև վերջին օրը զբաղված էր հրատարակչության գործերով՝ «հույս ունենալով, ճակատագրին ի հեճուկս, գտնել և դաստիարակել իր ընթերցողին»[64]։

1836-1837 թվականներ

խմբագրել

1836 թվականի գարնանը ծանր հիվանդությունից հետո մահացավ Նադեժդա Օսիպովնան։ Պուշկինը, ով վերջին օրերին մտերմացել էր մոր հետ, ծանր տարավ այդ կորուստը։ Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ նա ընտանիքի միակ անդամն էր, ով ուղեկցում էր Նադեժդա Օսիպովնայի աճյունը դեպի թաղման վայրը՝ Սուրբ բլուրներ։ Դա նրա վերջին այցելությունն էր Միխայլովսկոյե։ Մայիսի սկզբին հրատարակչության գործերով և արխիվներում աշխատելու նպատակով Պուշկինը ժամանեց Մոսկվա։ Նա ակնկալում էր «Մոսկովսկի նաբլյուդատելի» հեղինակների համագործակցությունը «Սովրեմեննիկում»։ Սակայն Բարատինսկին, Պոգոդինը, Խոմյակովը, Շևիրյովը չէին շտապում պատասխանել՝ նաև ուղիղ չմերժելով։ Միևնույն ժամանակ Պուշկինը հույս ուներ, որ ամսագրի համար կգրի նաև Բելինսկին, ով ընդհարված էր Պոգոդինի հետ։ Այցելելով Արտաքին գործերի կոլեգիայի արխիվները՝ նա համոզվեց, որ պետրոսյան ժամանակաշրջանի փաստաթղթերի ուսումնասիրությունը մի քանի ամիս կտևի։ Կնոջ հորդորմամբ, ով օր օրի ծննդաբերության էր սպասում, Պուշկինը մայիսի վերջին վերադարձավ Պետերբուրգ։

Ըստ ֆրանսիացի դիվանագետ և հրատարակիչ Լյովե-Վեյմարի հուշերի, ով 1836 թվականի ամռանը հյուրընկալվել էր Պուշկինի մոտ, վերջինս տարված էր «Պետրոսի պատմությամբ» և հյուրի հետ կիսվում էր իր արխիվային պրպտումներով ու կասկածներով, թե ինչպես ընթերցողը կընդունի գիրքը, որտեղ թագավորը ներկայացված է «այնպիսին, ինչպիսին էր գահակալման առաջին տարիներին, երբ իր նպատակին հասնելու համար մոլեգնորեն զոհում էր ամեն ինչ»։ Տեղեկանալով, որ Լյովե-Վեյմարը հետաքրքրվում է ռուսական ժողովրդական երգերով, Պուշկինը նրա համար տասնմեկ երգ թարգմանեց ֆրանսերեն։ Պուշկինի այդ աշխատանքն ուսումնասիրող մասնագետների կարծիքով, այն կատարված է անթերի։[65]

1836 թվականի ամռանը Պուշկինն ստեղծեց իր վերջին բանաստեղծական շարքը, որը գրելու վայրի (Կամեննայա կղզու ամառանոցի) անունով կոչվեց «կամեննոօստրովյան»։ Բանաստեղությունների շարքի ստույգ կազմը հայտնի չէ։ Հնարավոր է, որ դրանք նախատեսված էին «Սովրեմեննիկում» տպագրվելու համար, սակայն Պուշկինը հրաժարվեց դրանից՝ կանխատեսելով գրաքննության հետ հնարավոր խնդիրները։ Երեք ստեղծագործություն, որոնք անկասկած պատկանում են այդ շարքին, կապակցված են աստվածաշնչյան թեմայով։ «Отцы пустынники и жены непорочны», «Как с древа сорвался…» և «Мирской власти» բանաստեղծությունների միջանցիկ սյուժեն Մեծ պահքի շաբաթն է[66]։ Շարքի ևս մեկ բանաստեղծություն՝ «Из Пиндемонти», զուրկ է քրիստոնեական սիմվոլիկայից, սակայն շարունակում է սեփական անձի և շրջապատի հետ ներդաշնակության մեջ գտնվող անհատի պարտավորությունների, դավաճանության, ֆիզիկական և հոգևոր ազատության մասին պոետի մտորումները։ Վադիմ Ստարկի կարծիքով.

  «Այս բանաստեղծության մեջ ձևակերպված է Պուշկինի՝ ողջ կյանքով ապրված ու տառապանքով ձեռք բերված իդեալական բանաստեղծական և մարդկային հավատամքը»:[67]  

Հավանական է՝ շարքում ընդգրկված են եղել նաև «Когда за городом задумчив я брожу», «Напрасно я бегу к Сионским воротам» բանաստեղծությունները և, վերջապես (որոշ հետազոտողների կողմից այս ենթադրությունը վիճարկվում է), «Памятник» («Я памятник воздвиг себе нерукотворный…») ստեղծագործությունը՝ որպես նախերգանք, կամ, այլ վարկածով, վերջաբան՝ Պուշկինի բանաստեղծական պատգամը։

 
Պուշկինի և Դանտեսի մենամարտը, Ա. Ա. Նաումով, 1884

Մոր մահից հետո կարողության բաժանման հարցով փեսայի հետ անվերջ բանակցությունները, հրատարակչության հետ կապված գործերը, պարտքերը և, ամենակարևորը, կնոջ՝ դիտավորյալ ակնհայտ դարձած սիրահետումը գվարդիական սպա Դանտեսի կողմից, որն արդեն բամբասանքների առիթ էր դարձել բարձրաշխարհիկ հասարակության շրջանակներում, 1836 թվականի աշնանը Պուշկինի ընկճված վիճակի պատճառը դարձան։ Նոյեմբերի 3-ին նրա ընկերներն[Ն 6] անանուն գրություններ ստացան՝ Նատալյա Նիկոլաևնայի հասցեին ուղղված վիրավորական ակնարկներով։ Պուշկինը, հաջորդ օրն իմանալով այդ նամակների մասին, համոզված էր, որ դա Դանտեսի և նրա հոգեհոր՝ Գեկերնի ձեռքի գործն է։ Նոյեմբերի 4-ի երեկոյան նա Դանտեսին մարտահրավեր նետեց։ Գեկերնը, Պուշկինի հետ երկու հանդիպումից հետո, կարողացավ երկու շաբաթով հետաձգել մենամարտը։ Բանաստեղծի ընկերների, և, ամենից առաջ Ժուկովսկու և Նատալյա Նիկոլաևնայի մորաքրոջ՝ Եկատերինա Զագրյաժսկայայի ջանքերի շնորհիվ, մենամարտը կանխվեց։ Նոյեմբերի 17-ին Դանտեսն առաջարկություն արեց Նատալյա Նիկոլաևնայի քրոջը՝ Եկատերինա Գոնչարովային։ Նույն օրը Պուշկինն իր մարտավկային՝ Վլադիմիր Սոլոգուբին, մենամարտից հրաժարվելու մասին նամակ ուղարկեց[68]։ Սակայն ամուսնությունը կոնֆլիկտը չհարթեց։ Դանտեսը, բարձր հասարակության մեջ Նատալյա Նիկոլաևնային հանդիպելով, հետապնդում էր նրան։ Լուրեր էին շրջանառվում, որ Դանտեսը Պուշկինայի քրոջ հետ ամուսնացել է Նատալյա Նիկոլաևնայի հեղինակությունը փրկելու համար։ Կոնստանտին Դանզասի վկայությամբ, կինը համոզում էր Պուշկինին ժամանակավորապես լքել Պետերբուրգը, սակայն վերջինս, «կորցնելով ինքնատիրապետումը, որոշեց այլ լուծում տալ»[69]։ 1837 թվականի հունվարի 26-ին Պուշկինը Լուի Գեկերնին «չափազանց վիրավորական նամակ ուղարկեց»[70]։

Այդ նամակի միակ պատասխանը կարող էր լինել միայն մենամարտի հրավերը, և Պուշկինը գիտեր դա։ Գեկերնից մենամարտի պաշտոնական հրավերը, Դանտեսի հավանությամբ, Պուշկինը ստացավ հենց նույն օրը՝ ֆրանսիական դեսպանության կցորդ վիկոնտ դ'Արշիակի միջոցով։ Քանի որ Գեկերնը օտար երկրի դեսպան էր, ինքն անձամբ չէր կարող մենամարտի դուրս գալ. դա կնշանակեր կարիերայի անհապաղ տապալում։

Մենամարտը տեղի ունեցավ հունվարի 27-ին, Սև գետակի ափին։ Պուշկինը վիրավորվեց. գնդակը ծակել էր կոնքոսկրը և ներթափանցել որովայն։ Այն ժամանակվա համար դա մահացու վերք էր։ Պուշկինն այդ մասին իմացավ պալատական բժիշկ Արենդտից, որը, զիջելով բանաստեղծի պնդումներին, չէր թաքցնում իրերի իրական վիճակը։

Մահից առաջ Պուշկինը, գործերը կարգի բերելով, նամակագրության մեջ էր կայսր Նիկոլայ I-ի հետ։ Նամակները փոխանցում էին երկու հոգի՝

Բանաստեղծը ներողություն խնդրեց մենամարտերի վերաբերյալ արքայական արգելքը խախտելու համար.

  Բանաստեղծը ներողություն է խնդրում մենամարտի վերաբերյալ արքայական արգելքը խախտելու համար.  

Կայսր.

  Եթե աստծո կամոք մենք այս աշխարհում այլևս չենք հանդիպելու, քեզ եմ հղում իմ ներումը և վերջին խորհուրդը՝ մեռնել որպես քրիստոնյա։ Կնոջդ և երեխաներիդ մասին մի անհանգստացիր. ես նրանց իմ հովանու տակ կառնեմ։
- Ենթադրվում է, որ այս նամակը փոխանցել է Ժուկովսկին
 

Նիկոլայն ի դեմս Պուշկինի տեսնում էր «ազատամիտների վտանգավոր առաջնորդի» (այդ պատճառով սահմանափակվեցին հիշատակի ժողովրդական ելույթները) և արդյունքում վստահեցնում էր, որ ինքը «ստիպեց Պուշկինին մահանալ որպես քրիստոնյա», որը չէր համապատասխանում իրականությանը. դեռ նախքան կայսերական նամակն ստանալը, Պուշկինը, բժիշկներից տեղեկանալով, որ իր վերքը մահացու է, հաղորդություն ստանալու նպատակով քահանա հրավիրեց։ Հունվարի 29-ին (փետրվարի 10-ին), ժամը 14։ 45 Պուշկինը մահացավ որովայնամզի բորբոքումից (պերիտոնիտ)։ Նիկոլայ I-ը կատարեց բանաստեղծին տված իր խոստումը։

Կայսեր հրահանգը.

 
  1. Մարել պարտքերը։
  2. Մարել հայրական գրավադրված կալվածքի պարտքը։
  3. Նպաստ նշանակել այրուն և դստերը՝ մինչև ամուսնությունը։
  4. Որդիներին դրանիկներ նշանակել և յուրաքանչյուրի դաստիարակության համար վճարել 1500 ռուբլի՝ մինչև ծառայության անցնելը։
  5. Պետության միջոցներով հրատարակել ստեղծագործությունները՝ հօգուտ այրու և զավակների։
  6. Վճարել միանվագ 10 000 ռուբլի։
 

Կնոջ ցանկությամբ Պուշկինին թաղեցին ոչ թե զինվորական համազգեստով, այլ ֆրակով[71]։ Հոգեհանգստի արարողությունը, որ նշանակված էր Իսահակովյան տաճարում, տեղափոխվեց Կոնյուշեննի եկեղեցի։ Արարողությունը տեղի ունեցավ ստվար բազմության ներկայությամբ. ներս էին թողնում միայն հրավիրատոմսերով։

  Տեղ գտան նաև անհեթեթ հրահանգներ։ Ժողովրդին խաբեցին. ասացին, որ Պուշկինի հոգեհանգիստը տեղի կունենա Իսահակովյան տաճարում. այդպես էր նշված նաև հրավիրատոմսերում։ Այդուհանդերձ, աճյունը տնից դուրս բերեցին գիշերով, գաղտնի, և դրեցին Կոնյուշեննի եկեղեցում։ Համալսարանը խիստ հրահանգ ստացավ, որպեսզի դասախոսները չլքեն իրենց ամբիոնները, և ուսանողները ներկա լինեն դասախոսություններին։ Ես չկարողացա ինձ զսպել և այդ առթիվ դժգոհությունս հայտնեցի հոգաբարձուին։ Ռուսները չեն կարող սգալ իրենց համաքաղաքացու մահը, նրա, ով պատվել է իրենց իր գոյությամբ...  

Այնուհետև դագաղն իջեցրին նկուղ, որտեղ այն մնաց մինչև փետրվարի 3-ը, մինչև Պսկով ուղարկելը։ Պուշկինի աճյունն ուղեկցում էր Ա. Ի. Տուրգենևը։ Պսկովի նահանգապետ Պեշչուրովին ուղղված նամակում Ա. Ն. Մորդվինովը, Բենկենդորֆի և կայսեր հանձնարարականով, ցուցում էր տվել արգելելու մասին «յուրաքանչյուր հատուկ արտահայտություն, հանդիպում, մի խոսքով, ցանկացած հանդիսավոր արարողություն, բացի այն, ինչ սովորաբար, ըստ մեր եկեղեցական սովորույթի, արվում է ազնվականի թաղման արարողության ժամանակ»[72]։ Ալեքսանդր Պուշկինին թաղեցին Պսկովի նահանգի Սվյատոգորյան միաբանության տարածքում։ 1841 թվականի օգոստոսին, Ն. Ն. Պուշկինայի կարգադրությամբ, գերեզմանի վրա տապանաքար կանգնեցվեց (ճարտարապետ՝ Ալեքսանդր Պերմագորով (1786–1854))[73]։

Պուշկինի սերունդներ

խմբագրել

Պուշկինի չորս զավակներից միայն երկուսն են ժառանգներ թողել՝ Ալեքսանդրը և Նատալյան։ Բանաստեղծի հետնորդներն այժմ ապրում են տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Անգլիայում, Գերմանիայում, Բելգիայում։ Նրանցից մոտ հիսունն ապրում են Ռուսաստանում, այդ թվում՝ Տատյանա Իվանովնա Լուկաշը, որի նախատատը՝ Պուշկինի թոռնուհին, ամուսնացած է եղել Գոգոլի եղբոր թոռան հետ։ Այժմ Տատյանան ապրում է Կլինում[74]։

Բանաստեղծի՝ արական գծով վերջին անմիջական հետնորդը՝ Ալեքսանդր Ալեքսանդրի Պուշկինը, բնակվում է Բելգիայում[75]։

Արտաքին տեսք

խմբագրել
 
Ինքնանկար

Ա․ Պուշկինի հասակը եղել է երկու արշին հինգուկես վերշոկ (չափվել է գեղանկարիչ Գրիգորի Չերնեցովի կողմից՝ 1832 թվականի ապրիլի 15-ին)[76]․ դա կազմում է 166, 7 սմ, որն այն ժամանակվա չափանիշներով տղամարդու համար քիչ չէր (Պուշկինի կնոջ հասակը 173 սմ էր)[77]։ Պուշկինի արտաքինի վերաբերյալ կան ժամանակակիցների տարբեր կարծիքներ։ Դրանք մեծ մասամբ կախված են նրա հանդեպ վերաբերմունքից։ Ընդհանուր առմամբ, Պուշկինին ոչ ոք գեղեցկադեմ չէր համարում, սակայն շատերը նշում էին, որ նրա դիմագծերը գեղեցկանում էին ոգեշնչման պահերին։ Վլադիմիր Յուզեֆովիչը հատուկ ուշադրություն է դարձրել Պուշկինի աչքերին, «որոնցում, թվում էր, արտացոլվում է բնության ողջ գեղեցկությունը»[78]։ Լ. Պ. Նիկոլսկայան, որ հանդիպել էր Պուշկինին Նիժնի Նովգորոդի նահանգապետի տանը, ճաշկերույթի ժամանակ, այսպես է բնութագրում բանաստեղծին.

  Նրա թուխ դեմքը յուրահատուկ էր, բայց ոչ գեղեցիկ, լայն, բաց ճակատ, երկար քիթ, հաստ շրթունքներ, ընդհանրապես, անկանոն դիմագծեր։ Բայց ինչն էր նրա մոտ հոյակապ՝ կապույտ երանգով մուգ մոխրագույն, մեծ, պարզկա աչքերը։ Անհնար է հաղորդել այդ աչքերի արտահայտությունը. ինչ-որ այրող, բայց միևնույն ժամանակ՝ շոյիչ, հաճելի։ Ես երբևէ չեմ տեսել առավել արտահայտիչ դեմք. խելացի, բարի, եռանդուն։ Նա գեղեցիկ է խոսում. ա՜խ, որքա՜ն կյանք ու բանականություն կար նրա ոչ արհեստական խոսքում։ Իսկ ինքը որքա՜ն կենսուրախ էր, սիրալիր, սքանչելի։ Այդ գժուկը կարողանում էր դուր գալ...  

Ստեղծագործական կյանք

խմբագրել

Գրական վարկ և մշակութային դեր

խմբագրել

Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը մեծ կամ մեծագույն ռուս բանաստեղծի համբավ ունի, մասնավորապես, նա այդպես է հիշատակվում «Կրուգոսվետ» (ռուս.՝ Кругосвет) հանրագիտարանում[10], «Ռուսական կենսագրական բառարանում» (ռուս.՝ Русский биографический словарь) և «Գրականագիտական հանրագիտարանում» (ռուս.՝ Литературная энциклопедия)։ Բանասիրության մեջ Պուշկինը դիտվում է որպես ժամանակակից ռուս գրական լեզվի հիմնադիր (տես, օրինակ, Վիկտոր Վինոգրադովի աշխատությունները), իսկ «Համառոտ գրականագիտական հանրագիտարանը» (ռուս.՝ Краткая литературная энциклопедия) (հոդվածի հեղինակ՝ Սերգեյ Ավերինցև) խոսում է նրա ստեղծագործությունների՝ չափանիշ լինելու մասին, ինչպես Դանթեի ստեղծագործությունները՝ Իտալիայում, կամ Գյոթեն՝ Գերմանիայում։ Դմիտրի Լիխաչովը Պուշկինի մասին արտահայտվել է, ինչպես ռուսների «մեծագույն ազգային սեփականության»[80]։

Դեռևս կենդանության օրոք բանաստեղծին կոչել են հանճար, այդ թվում և՝ տպագիր հայտարարություններում[81]։ 1820-ական թվականների կեսերից նա սկսեց համարվել «առաջին ռուս բանաստեղծ» (ոչ միայն ժամանակակիցների շրջանում, այլև՝ բոլոր ժամանակների ռուս բանաստեղծների), իսկ նրա անձի շուրջ ընթերցողի մոտ ձևավորվել էր իսկական պաշտամունքային վերաբերմունք։ Միևնույն ժամանակ, 1830-ական թվականներին («Պոլտավա» պոեմից հետո) տեղ գտավ նաև ընթերցող հասարակության մի մասի որոշակի սառնությունը Պուշկինի հանդեպ[49]։

«Մի քանի խոսք Պուշկինի մասին» հոդվածում (1830-ականներ) Նիկոյալ Գոգոլը գրել է, որ «Պուշկինը բացառիկ երևույթ է և, գուցե թե, ռուսական ոգու միակ դրսևորումը. դա ռուս մարդն է՝ իր զարգացման մեջ, որում նա, հնարավոր է, հայտնվի երկու հարյուր տարի անց»։ Քննադատ և արևմտամետ փիլիսոփա Վիսարիոն Բելինսկին նրան կոչել է «Ռուսաստանի առաջին բանաստեղծ-գեղանկարիչը»[80][82]։ Ֆեոդոր Դոստոևսկին նշել է, որ ««Օնեգինի»՝ իր այդ անմահ և անհասանելի պոեմի մեջ, Պուշկինն ի հայտ է եկել որպես մեծագույն ժողովրդական բանաստեղծ, ինչպիսին մինչ նա ոչ ոք և երբեք չէր եղել» և խոսել է «նրա հանճարի համաշխարհայնության և համամարդկայնության» մասին[80]։

Ամենաբովանդակալից բնութագիրը տվել է Ապոլլոն Գրիգորևը (1859)՝ «Իսկ Պուշկինը մեր ամեն ինչն է»[83]։

Ուսումնասիրություններ

խմբագրել

Պուշկինի իմաստավորումը ռուսական արվեստում ընթացել է երկու ուղղությամբ՝ գեղարվեստա-փիլիսոփայական, էսսեիստական, որի հիմնադիրներն էին Նիկոլայ Գոգոլը և Ապոլլոն Գրիգորևը (այս շարքում են շատ ռուս գրողներ՝ ներառյալ Ֆյոդոր Դոստոևսկին, Մարինա Ցվետաևան, Ալեքսանդր Սոլժենիցինը և այլք), և գիտական պատմա-կենսագրական՝ հիմնված Պավել Աննենկովի և Պյոտր Բարտենևի կողմից։ Ռուսաստանում գիտական պուշկինաբանության ծաղկումը 20-րդ դարի սկզբին կապված է 1905 թվականին Պուշկինի տան, 1908 թվականին Պուշկինյան սեմինարիայի ստեղծման, Պուշկինի մասին սերիական հրապարակումների ի հայտ գալու հետ։ Խորհրդային շրջանում, Պուշկինի գաղափարախոսության ուսումնասիրման սահմանափակումների պայմաններում, մեծ տարածում ստացավ պուշկինյան տեքստաբանությունն ու ոճի ուսումնասիրությունը։ Մի շարք կարևոր ձեռքբերումներ կապված են արտերկրում, այդ թվում և՝ ռուսական էմիգրացիայի շարքերում ծավալված պուշկինաբանության հետ (Լեհաստան, Ֆրանսիա, ԱՄՆ և այլն)։

Պուշկինի ստեղծագործական նշանակության ժխտում

խմբագրել

«Վաթսունական»-հրապարակախոս և գրաքննադատ Դմիտրի Պիսարևը հերքել է Պուշկինի ստեղծագործության նշանակությունը ժամանակակից կյանքի վրա. «Պուշկինն օգտագործում է իր գեղարվեստական վարպետությունը, որպես ողջ ընթերցող Ռուսաստանն իր ներքին դատարկության տխուր գաղտնիքներին, իր հոգեկան թշվառությանն ու մտավոր անկարողությանը հաղորդակից դարձնելու միջոց»[84]։ Նույն դիրքորոշումն ունեին նաև 1860-ականների շատ նիհիլիստներ, այնպիսիք, ինչպիսիք էին Մաքսիմ Անտոնովիչը և Վարֆոլոմեյ Զայցևը։

Վլադիմիր Մայակովսկին, Դավիդ Բուրլյուկը, Վելիմիր Խլեբնիկովը, Ալեքսեյ Կրուչոնիխը, Բենեդիկտ Լիվշիցը ֆուտուրիստների 1912 թվականի «Ապտակ հասարակական ճաշակին» հրովարտակում կոչ էին անում «Պուշկինին, մի շարք այլ դասականների հետ, դուրս նետել ժամանակի նավից»[85]։ Հրովարտակում այնուհետև ասվում էր. «Ով չի ուզում մոռանալ իր առաջին սերը, չի ճանաչի վերջինը» (Պուշկինի մահվան առթիվ Տյուտչևի «Тебя, как первую любовь, России сердце не забудет» խոսքերի շրջասությունը)։ Միևնույն ժամանակ Պուշկինի ստեղծագործությանը բարձրագույն գնահատական են տվել Ինոկենտի Անենսկին, Աննա Ախմատովան, Մարինա Ցվետաևան, Ալեքսանդր Բլոկը։

Մի շարք ուսումնասիրողների կարծիքով, 1937 թվականից ԽՍՀՄ-ում պաշտոնական գաղափարախոսության մեջ արմատավորվում էր «Պուշկինի պաշտամունքը»[86][87]. «Պուշկինի պաշտամունքը վերածվում էր ստալինյան պաշտամունքի մասի»[88]։ Կարծիք կա նաև, որ «Պուշկինի կոմունիստական պաշտամունքը կառուցվում էր նույն սխեմայով, ինչ Լենինինն ու Ստալինինը»[89]։

Երկերի ժողովածու

խմբագրել

Պուշկինի երկերի հետմահու առաջին հրատարակությունը (1838) ութ հատորով, լույս տեսած հօգուտ ժառանգների, ընդգրկում էր լոկ այն ստեղծագործությունները, որոնք հրապարակվել էին բանաստեղծի կենդանության օրոք։ Հրատարակությունը գտնվում էր «Ժողովրդական լուսավորության նախարարի հատուկ ուշադրության ներքո», որի իրավասության սահմաններում էլ գտնվում էր գրաքննությունը[90]։ Ըստ Սերգեյ Սոբոլևսկու արձագանքի՝ այն «վատ է ստացվել՝ Ատրեշկովի մեղքով»[Ն 7][91]։ Թույլ են տրվել բազմաթիվ վրիպակներ, բացթողումներ, Պուշկինի տեքստերի խեղաթյուրումներ, հրատարակությունը թերի էր նույնիսկ հայտարարված ծավալով։ 1841 թվականին լույս տեսան լրացուցիչ 3 հատորները (9–11)։ 1846 թվականի սկզբին երկերի այս ժողովածուն ամբողջությամբ վաճառվեց։

Երկերի նոր ժողովածուն նախատեսվում էր լոկ որպես 1838–1841 թվականների հրատարակության կրկնություն։ Սակայն պլանները չիրականացան։ 1849-1850 ձմռանը բանաստեղծի այրին, այդ ժամանակ արդեն ամուսնացած Լանսկու հետ, նոր հրատարակության առթիվ դիմեց Պավել Աննենկովի խորհրդին։ Աննենկովը, որը տնօրինում էր Լանսկայայի մոտ գտնվող Պուշկինի բոլոր ձեռագրերը, սկզբում չէր համարձակվում հանձն առնել նման լուրջ նախաձեռնությունը։ Նրան, ծանոթանալով բոլոր փաստաթղթերին, համոզեցին եղբայրները՝ Իվանը և Ֆյոդորը[Ն 8]։ 1851 թվականի մայիսի 21-ին Լանսկայան պայմանագրով Ի. Վ. Աննենկովին փոխանցեց հրատարակության իրավունքը։ Պ. Աննենկովի եղբայրները պնդեցին, որպեսզի Պավելն այդ գործն իր ձեռքը վերցնի։ Պ. Աննենկովը նաև որոշում կայացրեց գրելու բանաստեղծի կենսագրությունը[92][93]։ Դոբրոլյուբովն այսպես արձագանքեց Պուշկինի երկերի ժողովածուի 1855-1857 թվականների հրատարակությանը. «Ռուսներն արդեն վաղուց անհամբեր սպասում էին երկերի այս նոր հրատարակությանը, որն արժանի է նրա հիշատակին, և Աննենկովի նախաձեռնությունն ընդունեցին հիացմունքով ու երախտագիտությամբ»[94]։ Չնայած գրաքննության բոլոր խոչընդոտներին, Աննենկովը կյանքի կոչեց Պուշկինի ստեղծագործությունների քննադատորեն նախապատրաստված առաջին ժողովածուն[93]։ Աննենկովի հրատարակությունը, լրացումներով և փոփոխություններով, երկու անգամ կրկնվեց Գրիգորի Գեննադիի կողմից (1859–1860, 1869–1871)։

1887 թվականից հետո, երբ սպառվեց Պուշկինի ստեղծագործությունների հանդեպ նրա ժառանգների իրավասության ժամկետը, հայտնվեցին զանազան մատչելի հրատարակություններ, որոնք, սակայն, գիտական արժեք չէին ներկայացնում։ 20-րդ դարի սկզբին լույս տեսած ժողովածուներից ամենաամբողջականը Պյոտր Մորոզովի կողմից խմբագրվածն էր (1903–1906)[95]։

Պուշկինի երկերի լիակատար ակադեմիական ժողովածուն՝ 16 հատորով, նախատեսվում էր լույս ընծայել բանաստեղծի մահվան 100-ամյակի առթիվ՝ 1937 թվականին, սակայն, օբյեկտիվ պատճառներով, այդ աշխատանքը ձգձգվեց երկար տարիներ։ Այդ հրատարակությունը միավորեց ժամանակի բոլոր հայտնի գիտնական-պուշկինիստների աշխատանքները։ 16 հատորով երկերի ժողովածուն առայսօր մնում է Պուշկինի ստեղծագործությունների ամենաամբողջական հավաքածուն. գիտական գրականության մեջ, պուշկինյան տեքստերի մեջբերման համար, ընդունված է հղել հենց այդ հրատարակությանը։ Տեքստաբանական հետազոտությունների պլանում այդ ժողովածուն կողմնորոշիչ է դարձել ռուս գրողների այլ ակադեմիական հրատարակությունների համար[96]։ Այնուամենայնիվ, այդ «ամբողջական» հրատարակության մեջ տեղ չեն գտել Պուշկինի նկարներով հատորները և «Պուշկինի ձեռքով» ժողովածուն կազմող տեքստերը։ Գրաքննության նկատառումներով, չհրապարակվեց «Բարկովի ստվերը» բալլադը։ Պուշկինյան տեքստերի մանրամասն մեկնաբանությունները, որոնք, ըստ իշխանությունների, խոչընդոտում էին հրատարակությանը, բաց թողնվեցին. դա տասնվեցհատորյակի ամենագլխավոր թերություններից մեկն է[97][98]։

Նամակների հրատարակություն

խմբագրել

1926 և 1928 թվականներին լույս տեսան Պուշկինի նամակների երկու հատորները (1815-1830)՝ հրատարակված Բորիս Մոդզալևսկու կողմից։ Երրորդ հատորը (1935, 1831-1833 թվականների նամակները), արդեն Մոդզալևսկու մահից հետո, տպագրության նախապատրաստեց նրա որդին։ Նամակների երեքհատորյակի արժեքը կայանում է պուշկինյան ուղղագրության և կետադրության պահպանման մեջ։ Նամակների ընդարձակ մեկնաբանությունն իրենից ներկայացնում է Պուշկինի և, ընդհանրապես, պուշկինյան դարաշրջանի կյանքի մի ամբողջական հանրագիտարան։ Այդ հրատարակության թերություններից է տեքստերից ոչ նորմատիվ բառապաշարի հեռացումը։ 1969 թվականի հրատարակությունը՝ «Ա. Ս. Պուշկին. վերջին տարիների նամակներ» (ընդհանուր խմբագրությունը՝ Նիկոլայ Իզմայլովի) հեղինակային ուղղագրությունն ու կետադրությունը չի վերարտադրում։ Մինչև այժմ Պուշկինի նամակների միակ՝ առանց կրճատումների հրատարակությունը Վլադիմիր Սաիտովի խմբագրությամբ լույս տեսած «Նամակագրությունն» է՝ երեք հատորով (Գիտությունների կայսերական ակադեմիա, 1906–1911)[99]։ «Նամակագրությունը» լույս տեսավ փոքր տպաքանակով և տարածվեց բացառապես ակադեմիայի անդամների շրջանում։ 2013 թվականին «Слово» հրատարակչությունն իրականացրեց «Նամակագրության» կրկնակի հրատարակությունը[100]։

Հիշատակ

խմբագրել

Ռուսաստանի և աշխարհի տարբեր քաղաքներում տեղադրված են Պուշկինի բազմաթիվ հուշարձաններ։ Բանաստեղծի կյանքին և ստեղծագործությանը նվիրված թանգարաններ կան Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Պուշկինոգորյան շրջանում, Նովգորոդում, Տորժկայում, Կիևում, Քիշնևում, Օդեսայում, Վիլնյուսում, Բրոդզյանայում (Սլովակիա) և այլ քաղաքներում։ Պուշկինի անունով են անվանակոչվել նախկին Ցարսկոյե Սելոն և մի շարք այլ բնակավայրեր։

Հիմնական ստեղծագործություններ

խմբագրել

Պոեմներ

խմբագրել
  • Ռուսլան և Լյուդմիլա (Руслан и Людмила, 1817–1820)
  • Կովկասյան գերին (Кавказский пленник, 1820–1821)
  • Գավրիլիադա (Гавриилиада, 1821)
  • Վադիմ (Вадим, 1821–1822)
  • Ավազակ եղբայրներ (Братья разбойники, 1821–1822)
  • Բախչիսարայի շատրվանը (Бахчисарайский фонтан, 1821–1823)
  • Կոմս Նուլին (Граф Нулин, 1825)
  • Պոլտավա (Полтава, 1828–1829)
  • Տազիտ (Тазит, 1829–1830)
  • Տնակ Կոլոմնայում (Домик в Коломне, 1830)
  • Եզերսկի (Езерский, 1832)
  • Անջելո (Анджело, 1833)
  • Պղնձե հեծյայլը (Медный всадник)
  • Կոմս Նուլին (Граф Нулин, 1825)
  • Պոլտավա (Полтава, 1828–1829)
  • Տազիտ (Тазит, 1829–1830)
  • Տնակ Կոլոմնայում (Домик в Коломне, 1830)
  • Եզերսկի (Езерский, 1832)
  • Անջելո (Анджело, 1833)
  • Պղնձե հեծյայլը (Медный всадник, 1833)

Չափածո վեպ

խմբագրել
  • Եվգենի Օնեգին (Евгений Онегин, 1823–1832)

Պուշկինը մշակույթում

խմբագրել

Երաժշտական թատրոն

խմբագրել
  • 1821 թվականի դեկտեմբերի 16 ՝ Ռուսլան և Լյուդմիլա կամ Չերնոմորի՝ չար կախարդի  գահավիժումը, Ադամ Գլուշկովսկու բալետը Ֆրիդրիխ Շտոլցի երաժշտությամբ։
  • 1823 թվականի հունվարի 15՝ «Կովկասի գերին, կամ Հարսի ստվերը»,  Շառլ Դիդլոյի բալետը Կավոս Կատերինոյի երաժշտությամբ, Մեծ թատրոն, Սանկտ Պետերբուրգ[101]։
  • 1825 թվականի ապրիլի 23՝ «Ֆին» կախարդական կատակերգություն է չափածո 3 մասից բաղկացած Ալեքսանդր Շախովսկու նախերգանից, ըստ բանաստեղծության Ա. Ս. Պուշկինի «Ռուսլան և Լյուդմիլա» պոեմի, բենեֆիսը Ագրաֆենա Սաբուրովա և Ալեքսանդր Սաբուրով, Մեծ թատրոն, Մոսկվա[102]։
  • 1831 թվականի դեկտեմբերի 11 «Սև շալ կամ Պատժված դավաճանություն», մի գործողությամբ բալետ  տարբեր կոմպոզիտորների երաժշտությամբ, ըստ Ալեքսանդր Պուշկինի «Սև շալ» բանաստեղծության[101]։ Սցենարիստ, բալետմայստեր,  Ա. Պ. Գլուշկովսկու  երաժշտական մշակման հեղինակ, նկարիչ Ի. Բրաուն, դիրիժոր Դ. Կարասյով, կատարողներ՝ Ն. Ա. Պեշկով, Օլիմպիա՝ Տ. Ի. Գլուշկովսկայա, Ասպազիա՝ Ֆ. Գյուլեն Սոր, Զեիդա՝ Ե. Ի. Լոբանովա, Վախան՝ Ժ. Ռիշար, Մեծ թատրոն, Մոսկվա.
  • 1842 թվական՝ «Ռուսլան և Լյուդմիլա», Միխայիլ Գլինկայի օպերա։
  • 1850 թվական՝ Պիկովայա դամա (ֆր.՝ La Dame de Pique), Ֆրոմանտալ Գալևի օպերա։
  • 1856 թվակա ՝ «Ջրահարսը», Ալեքսանդր Դարգոմիժսկու օպերա
  • 1858 թվական՝ Կովկասի գերին, Կյուի Ցեզարի օպերա
  • 1867 թվական՝ «Ոսկե ձկնիկ», Արտուր Սեն Լեոնի բալետը Լյուդվիգ Մինկուսի երաժշտությամբ, Մեծ թատրոն, Սանկտ Պետերբուրգ[101]
  • 1868 թվական՝ «Քարե հյուրը», Ա. Ս. Դարգոմիժսկու օպերա
  • 1869 թվական՝ «Բորիս Գոդունով», Մոդեստ Մուսորգսկու օպերա
  • 1878 թվական՝ «Եվգենի Օնեգին», Պյոտր Չայկովսկու օպերա
  • 1883 թվական՝ «Մազեպա»Мазепа», Պյոտր Չայկովսկու օպերա
  • 1891 թվական՝ «Պիկովայա դամա», Պյոտր Չայկովսկու օպերա
  • 1892 թվական՝ «Ալեկո», Սերգեյ Ռախմանովի օպերա
  • 1896 թվական՝ «Դուբրովսկի», Էդուարդ Նապրավնիկի օպերա
  • 1897 թվական՝ «Մոցարտ և Սալիերի», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի օպերա
  • 1900 թվական՝ «Եգիպտական գիշերներ», Անտոն Արենսկու բալետ[101]
  • 1900 թվական՝ «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի օպերա
  • 1903 թվական՝ «Խրախճանք համաճարակի պահին», Կյուի Ցեզարի օպերա
  • 1908 թվական՝ «Ժլատ ասպետ», Սերգեյ Ռախմանինովի օպերա
  • 1909 թվական՝ «Ոսկե աքաղաղ», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի օպերա[103]
  • 1922 թվական՝ «Կապիտանի աղջիկը», Ցեզար Կյուի օպերա
  • 1934 թվական՝ «Մավրա», Իգոր Ստրավինսկու կատակերգական օպերան մեկ գործողությամբ,  Բորիս Կոխնոյի լիբրետոն ըստ  «Տնակ Կոլոմնայում» պոեմի։
  • 1937 թվական՝ «Բախչիսարայի շատրվան», Բորիս Ասաֆևի բալետը Ռոստիսլավ Զախարովի բեմադրությամբ, Կիրովի անվան թատրոն, Լենինգրադ։
  • 1937 թվական՝ «Ոսկե աքաղաղ», Միխայիլ Ֆոկինի բալետը» Նիկոլայ Ռիմսկի-Կորսակոյի երաժշտությամբ[101]։
  • 1938 թվական՝ «Ոսկե ձկնիկ», Միխայիլ Մորդկինի բալետը Նիկոլայ Չերեպնինի սյուիտի երաժշտությամբ, «Մորդկին բալե», Նյու Յորք։
  • 1940 թվական՝ «Կովկասի գերին», Բորիս Աստաֆևի բալետը Լեոնիդ Լավրովսկու և Ռոստիսլավ Զախարովի բեմադրությամբ (Կիրովի անվան թատրոն, Լենինգրադ) (Մեծ թատրոն, Մոսկվա)։
  • 1940 թվական՝ «Հեքիաթ քահանայի և նրա Բալդե ծառայի մասին», Միխայիլ Չուլակիի բալետ[101]։
  • 1940 թվական՝ «Կոմս Նուլին», Բորիս Աստաֆևի բալետ։
  • 1943 թվական՝ «Դագաղագործը», Բորիս Աստաֆևի բալետ[101]։
  • 1946 թվական՝ «Քարե հյուրը», Բորիս Աստաֆևի բալետ։
  • 1946 թվական՝ «Գյուղացի ազնվական աղջիկը», Բորիս Աստաֆևի բալետը Ռոստիսլավ Զախարովի բեմադրությամբ, Մեծ թատրոն, Մոսկվա։
  • 1949 թվական՝ «Պղնձե հեծյալը», Ռեյնգոլդ Գլիերի բալետը Ռոստիսլավ Զախարովի բեմադրությամբ, Կիրովի անվան թատրոն, Լենինգրադ։
  • 1949 թվական՝ «Հեքիաթ մեռածարքայադստեր և յոթ դյուցազունների մասին», բալետ Անատոլի Լյադովի երաժշտությամբ[101]։
  • 1953 թվական՝ «Ոսկե ձկնիկը», Միխովիլ Լոգարի բալետը։
  • 1971 թվական՝ «Ժլատ ասպետը», Յակոպո Նապոլիի օպերան։
  • 1982 թվական՝ «Խրախճանք ժանտախտի պահին», Ալեքսեյ Նիկոլաևի օպերան։
  • 1983 թվական՝ «Կոմս Նուլին», Ալեքսեյ Նիկոլաևի օպերան։
  • 1984 թվական՝ «Ոսկե ձկնիկը», Դիմիտր Խրիստովի երգիծական օպերան։
  • 1984 թվական՝ «Դուբրովսկի», Վալերի Կիկտայիի օպերան։
  • 1997 թվական՝ «Նիկիտա արքան և նրա քառասուն դուստրերը», Ալեքսանդր Չայկովսկու կամերային օպերան։

Կամերային երաժշտություն

խմբագրել

Պուշկինի բանաստեղծությունների վրա  բազմաթիվ կոմպոզիտորներ գրել են երաժշտություն։

  • Անատոլի Ալեքսանդրով՝ ռոմանսներ Պուշկինի բանաստեղծությունների վրա
  • Ալեքսանդր Ալյաբյև, բանաստեղծությունների ռոմանսների հեղինակ՝ «Սիրել եմ ձեզ», «Ավաղ, ինչո ՞ւ է նա փայլում», «Չերկեսական երգ», «Ձմեռային ճանապարհ» և այլն։
  • Ալեքսանդր Դարգոմիժսկի՝  Պուշկինի բանաստեղծություններ ռոմանսներ
  • Ցեզար Կյուի՝ Պուշկինի բանաստեղծությունների ռոմանսներ
  • Պյոտր Պոդկովիրյով՝ ռոմանսներ
  • Գեորգի Սվիրիդով՝ Ա. Պուշկինի 6 բանաստեղծությունների ռոմանսների (1935 թ.), «Փոթորիկ» վիպակի էկրանավորման երաժշտական նկարազարդումների հեղինակ է (1964), ուր մտնում են Պուշկինի երգերի շարքերի բառերը, Դեկաբրիստները օրատորիայի Ա. Ս. Պուշկինի և բառերի հիման վրա դեկաբրիստ բանաստեղծների հեղինակ (1954-1955, չի ավարտվել)։
  • Իսահակ Շվարց՝ գրել է երկու ռոմանսի Ա. Ս. Պուշկինի բանաստեղծությունների հիման վրա «Կայարանապետ» ֆիլմի համար (1972)։

Էկրանավորում

խմբագրել
  • Ֆիլմ ներկայացուներ
    • 1999՝ «Անջելո»

Պուշկինի կերպարը գրականությունում և կինոյում

Գրականության մեջ

խմբագրել

Ա. Ս. Պուշկինը դարձել է բազմաթիվ գեղարվեստական ստեղծագործությունների հերոս, որոշները ավելի կամ պակաս ճշգրտությամբ արտացոլում են նրա կենսագրությունը (օրինակ, Յուրի Տինյանովի «Պուշկին» վեպը), իսկ մնացածը իրենց առջև դնում են կենսագրական նպատակներ։

Մ. Յ. Լերմոնտովը Պուշկինի մահվան համար արտահայտվել է «Բանաստեղծի մահը» բանաստեղծությամբ, իսկ Միրզա Ախունդովը՝ «Պուշկինի մահվան արևելյան պոեմով»։ Պուշկինի անձնական կերպարի ընկալմանը և ստեղծագործական կյանքին նվիրված է Մարինա Ցվետաևայի «Իմ Պուշկինը» ակնարկը։

Գրոտեսկային ոճում Պուշկինի կերպարը  ներկայացված է Դանիել Խարմսի ստեղծագործություններում։ Պուշկինի ստեղծագործական կյանքի մասին կան  պոտմոդեռնիզմիստեղծագործություններում, մասնավորապես, Իոսիֆ Բրոդսկու և Տիմուր Կիբիրովի մի շարք բանաստեղծություններում։

Բանաստեղծի ողբերգական ճակատագրին է նվիրված Միխայիլ Բուլգակովի «Ալեքսանդր Պուշկին» պիեսը։

Կինեմատոգրաֆիայում

խմբագրել

Պուշկինի կյանքի մասին նկարահանվել են մի շարք ֆիլմեր.

  • 1910՝ Պուշկինի կյանքը և մահը
  • 1927՝ Բանաստեղծը և թագավորը
  • 1937՝ Բանաստեղծի պատանեկություն
  • 1950՝ Ալեքսանդր Պուշկին
  • 1981՝ Եվ կրկին ձեզ հետ ես եմ
  • 1986՝ Վերջին ճանապարհ
  • 1989՝ Դիմանկարներ՝ Ժամանակը պսակում է հետքը… (Գալինա Իվանովայի գիտաճանաչողական ֆիլմ)
  • 1991՝ Կյանքի ծառ (Սերգեյ Երոֆեևի փաստագրական ֆիլմ)
  • 1999՝ Կենդանի Պուշկինը (Լեոնիդ Պարֆյոնովի 5-սերիանանոց փաստագրական ֆիլմ)
  • 2002՝ Ալեքսանդր Պուշկին
  • 2006՝ Պուշկին։ Վերջին մենամարտ
  • 2007՝ 18-14
  • 2008՝ Հուլիսյան գիշերվա երազը (Բորիս Կոնուխովի փաստագրական ֆիլմ)
  • 2009՝ Պուշկին ուրախ անունը (Եվգենի Պոտիևսկու փաստագրական ֆիլմ)

Յուրօրինակ մեկնաբանություն ըստ բանաստեղծի նկարների և տեքստերի ստեղծել է ռեժիսոր-մուլտիպլիկատոր Անդրեյ Խրժանովսկին, որը կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի համագործակցությամբ ստեղծել է եռերգություն.

  • 1977՝ Ես Ձեզ մոտ եմ գալիս հիշողությամբ...
  • 1980՝ Եվ ձեզ հետկրկին ես եմ...
  • 1982՝ Աշուն

2003 թվականին նկարահանվել է  Պինեժսկի Պուշկին անիմացիոն ֆիլմը Բորիս Շերգինի համանուն պատմվածքի հիման վրա։

Կինոյում տարբեր ժամանակներում բանաստեղծի կերպարը կերտել են դերասաններ.

Նաև Պուշկինի կերպարը օգտագործվել է Պուշկին հեռուստասերիալում, որտեղ, ի դեպ, հենց Ալեքսանդր Սերգեևիչին ուղղակի ցույց չեն տալիս, բայց այս դեպքում, ըստ սյուժեի նկարահանվում է ֆիլմ նրա կյանքի մասին։ Էկրանին երկու մարդկանց կերպարը, ովքեր տարբեր պատճառներով մտել են Ալեքսանդր Պուշկինի դերի մեջ, խաղաց Ալեքսանդր Մոլոչնիկովը։

Ընդհանուր տեղեկություններ

խմբագրել

Հասցեներ

խմբագրել
 
Մոսկվայի Գերմանական փողոցի տունը (Բաումանսկայա, տուն 57 բ), որտեղ ծնվել է Ալեքսանդր Պուշկինը, ինչպես համարվում էր մինչ հեղափոխությունը: Ա. Շլիպերի փորագրության վրա տեսանելի է մարմարե հուշատախտակը։  Ա. Ս. Պուշկինի 100-ամյակին նվիրված ալբոմ: 1899 թվական: Ադոլֆ Մարքսի հրատարակչություն
 
Կլոկաչյովի վարձու շենքը Ֆոնտանկա գետի նավամատույցին, որտեղ 1816 թվականից մինչ 1820 թվականը ապրել է Ալեքսանդր Պուշկինը
  • Սանկտ Պետերբուրգ։
    • 1800 թվական՝ վարձու շենք, Սոլյանոյ նրբանցք, 14
    • 07.–10.1811՝ «Դեմուտ» հյուրանոց՝ Մոյկա գետի ափ, 40
    • 12.1816 վերջ 03.1817 վերջ՝ Կլոկաչյովայի վարձու տուն, Ֆոնտանկա գետի ափ, 185
    • 06.1817–05.1820՝ Կլոկաչյովի վարձու տուն՝ Ֆոնտանկա գետի ափ, 185
    • 24.05–27.06.1827՝ «Դեմուտ» հյուրանոց, Մոյկա գետի ափ, 40
    • 16.10.1827–20.10.1828, «Դեմուտ» հյուրանոց, Մոյկա գետի ափ, 40
    • 09.03.1829 հունվարի երկրորդ կեսին, «Դեմուտ» հյուրանոց, Մոյկա գետի ափ, 40
    • 05.–10.1831, Կիտաևոյի տուն, Ցարսկոյե Սելո,Կոլինսկի փողոց, 2
    • 10.1831, Բերնիկովի վարձու տուն, Վոզնեսենսկի պողոտա, 47
    • 10.1831–05.1832, Բրինսկորնի տուն Գալերնի փողոց, 53
    • 1832–05.1833 աշուն, Պ. Ժադիմիրովսկու վարձու տուն, Մեծ ծովային փողոց, 26
    • 11.1833–08.1834, Օլիվյե վարձու տուն, Պանտելեյմոնովսկայա փողոց, 5
    • 08.1834–1836 ամառ, Ս. Բատաշևի տուն, ներկայումս՝ Կուտուզովի ափ, 32
    • 12.10.1836–29.01.1837, Ա. Վոլկոնսկու տուն, Մոյկա գետի ափ, 12
    • Սև գետի վրա, մենամարտի տեղում տեղադրվել է հուշախորհրդանիշ։ 2008 թվականին մենամարտի տեղի հետ միասին օծվել է նաև ուղղափառ եկեղեցին[104]
    • Մոյկա գետի ափ, 12՝ բանաստեղծի վերջին բնակարանը, Ալեքսանդր Պուշկինի համառուսական թանգարան
  • Օդեսա։
    • 1823-24՝ Իտալյանսկի փողոց (1880 թվականից՝ Պուշկինսկի), 13։ Պատերազմից հետո վերականգնված տանը գտնվում է Ալեքսանդր Պուշկինի Օդեսայի թանգարանը, տան մոտ տեղադրված է հուշարձան, փակցված է մարմարե հուշատախտակ։
  • Մոսկվա։
    • Հունիսի 8 (19) 1799՝ Սպարտակովսկայա փողոց, տուն 15, մկրտվել է Ելիխովի Աստվածհայտնության եկեղեցում։
    • Բաումանսկի փողոց (նախկինում՝ Գերմանական փողոց), տուն 57 б, Ա. Պուշկինի ծննդյան վայրը, ինչպես համարվում էր մինչ հեղափոխությունը և որտեղ ի սկզբանե կախված էր մարմարե հուշատախտակը[105]։
    • № 353 մոսկովյան դպրոցի շենքում (Բաումանսկի փողոց, տուն 40), որը ենթադրաբար կանգնած էր այն տան տեղում, որտեղ ծնվել է Ա. Ս. Պուշկինը, 1927 թվականին տեղադրվել է մարմարե հուշատախտակ։ 1967 թվականին դպրոցի մոտ տեղադրվել է պատանի Պուշկինի կիսանդրին։
    • Հոսպիտալի նրբանցքի անկյուն, Փոքր Փոստային փողոց՝ Պուշկինի հնարավոր ծննդավայրը, ըստ նոր տվյալների
    • 08.09.1826 (բազմիցս հետագա տարիներին)՝ Վասիլի Պուշկինի շենք, Հին Բասմանի փողոց, 36 (մարմարե հուշատախտակ)։
    • 12.10.1826՝ Վենեվիտինովի տուն, Կրիվոկոլենի փողոց, 4 (մարմարե հուշատախտակ)։
    • 14-31.08.1830՝ Պյոտր Վյազեմսկու շենք, Մեծ Չերնիշևսկի փողոց, 9 (մարմարե հուշատախտակ)։
    • (Ըստ Հուլյան տոմարի) փետրվարի 18 (մարտի 2) 1831՝ Մեծ Նիկիտիսկի փողոց, տուն 36։ Տիրոջ Համբարձման տաճարը Ստորոժկում,  Նիկիտսկի դարպասի մոտ։ Նիկոլայ Գոնչարովի պսակադրության տեղը։
    • Փետրվարի սկիզբ-1831 թվականի մայիսի կեսեր՝ Ն. Ն. Խիտրովո։ Այժմ Պուշկինի մարմարե բնակարանը Արբատում, փողոց Արբատ, 53 (մարմարե հուշատախտակ)։
    • 1832՝  Դոլգորուկով Բոբրինսկիների տուն, Փոքր Դմիտրովկա, 1/7 (մարմարե հուշատախտակ)։
    • 03-20.05.1836՝  Պ. Վ. Նաշչոկինի բնակարան, Վորոտնիկովսկի փողոց, 12 (մարմարե հուշատախտակ)։
  • Մոսկվայի մարզ։
  • Նիժնի Նովգորոդի մարզ։
    • Պուշկինի անվան արգելոց-թանգարանը Մեծ Բոլդինոյում։
    • Նիժնի Նովգորոդ։ Պուշկինի թանգարանը վաճառական-գործարար Դ. Գ. Դեուլինի  հյուրանոցի նախկին շենքում, որտեղ բանաստեղծը մնացել է  1833 թվականի սեպտեմբերի 2-3-ին,  Օրենբուրգի ճանապարհին պուգաչովյան խռովության պատմության նյութերի ժամանակ։
  • Պսկովի մարզ։
  • «Բարեմիտ»
  • «Եվրոպայի վեստնիկ»
  • «Կանացի ամսագիր»
  • «Գրական թերթիկներ»
  • «Գրական մուզեում» 1827
  • «Մնեմոզինա», շարադրությունների  և արձակ  չափածո բանաստեղծությունների ժողովածուՄնեմոզինա, շարադրությունների  և արձակ  չափածո բանաստեղծությունների ժողովածու
  • «Մոսկվայի վեստնիկ»
  • «Մոսկվայի տելեգրաֆ»
  • «Նևսկի ալմանախ»
  • «Նևսկի հանդիսատես»
  • «Գրականության նորություններ» կամ «Ռուս հաշմանդամներին հավելում»
  • «Հայրենական գրառումներ»
  • «Ձնծաղիկ»
  • «Բևեռային աստղ»
  • «Ռեցենզենտ»
  • «Ռուս հաշմանդամ» կամ «Ռազմական վեդոմոստի»
  • «Հյուսիսային մեղու»
  • «Հյուսիսային ծաղիկներ»
  • «Լուսավորության և բարեգործության անդամ»
  • «Հայրենիքի որդին»
  • «Ուրանիա»

Մենամարտեր

խմբագրել
  1. 1816 թվական՝ Պուշկինը մենամարտի է կանչում մորաքրոջ տղային՝ Պավել Հանիբալին։ Պատճառ՝ Պավելը պարահանդեսի ժամանակ երիտասարդ 17-ամյա Պուշկինից խլել էր մի աղջկա՝ Լոշակովա անունով։ Եզրակացություն՝ մենամարտը չեղյալ է հայտարարվել[107]։
  2. 1817 թվական՝ Պուշկինը մենամարտի է կանչում իր ընկերոջը՝ Պյոտր Կավերինին։ Պատճառ՝ Կավերինի կողմից հորինված հումորային բանաստեղծությունները։ Եզրակացություն՝ մենամարտը չեղյալ է հայտարարվել։
  3. 1819 թվական՝ Պուշկինը մենամարտի է կանչում բանաստեղծ Կոնդրատի Ռիլեևին։ Պատճառ՝ Ռիլեևը հասարակական հավաքույթի ժամանակ կատակ է արել Պուշկինի մասին։ Եզրակացություն՝ մենամարտը չեղյալ է հայտարարվել։
  4. 1819 թվական՝ Պուշկինին մենամարտի է կանչել նրա ընկեր Վիլհելմ Կյուխելբեկերը։ Պատճառ՝ Կյուխելբեկերի մասին կատակ բանաստեղծություններն էին։ Եզրակացություն՝ Վիլհելմը Ալեքսանդր Պուշկինին կրակեց, իսկ նա Վիլհելմին՝ ոչ։
  5. 1819 թվական՝ Պուշկինը մենամարտի կանչեց Մոդեստ Կորֆին, ով ծառայում էր Արդարադատության նախարարությունում։ Պատճառ՝ Պուշկինի ծառան հարբած վիճակում հետապնդում էր Կորֆի ծառային և վերջինս նրան ծեծել է։ Եզրակացություն՝ մենամարտը չեղյալ է հայտարարվել։
  6. 1819 թվական՝ Պուշկինը մենամարտի է կանչել մայոր Դենիսևիչին։ Պատճառ՝ Պուշկինը հանդգնորեն է պահել իրեն թատրոնում՝ բղավելով արտիստներվրա, և Դենիսովը նկատողություն է արել նրան։ Եզրակացություն՝ մենամարտը չեղյալ է հայտարարվել։
  7. 1820 թվական՝ Պուշկինը մենամարտի է կանչել Ֆյոդոր Օրլովին և Ալեքսեյ Ալեքսեևին։ Պատճառ՝ Օրլովը և Ալեքսեևը Պուշկինին դիտողություն են արել այն բանի համար, որ նա փորձել է հարբած վիճակում բիլիարդ խաղալ և խանգարում էր շրջապատի մարդկանց։ Եզրակացություն՝ մենամարտը չեղյալ է հայտարարվել։
  8. 1821 թվական՝ Պուշկինը մենամարտի է կանչել ֆրանսիացի սպա  Դեգիլյին։ Պատճառ՝ վիճաբանություն անորոշ հանգամանքներում։ Եզրակացություն՝ մենամարտը չեղյալ է հայտարարվել։
  9. 1822 թվական՝ Պուշկինին մենամարտի է կանչել փոխգնդապետ Սեմյոն Ստարով։ Պատճառ՝ չեն կիսել կազինոյին կից ռեստորանային նվագախումբը, որտեղ երկուսնել տարվել էին խաղամոլությամբ։ Եզրակացություն՝ կրակեցին, բայց երկուսն էլ վրիպեցին։
  10. 1822 թվական՝ Պուշկինը մենամարտի է կանչում 65 ամյա պետական խորհրդական Իվան Լանովին։ Պատճառ՝ վեճ տոնական ընթրիքի ժամանակ։ Եզրակացություն՝ մենամարտը չեղյալ է հայտարարվել։
  11. 1822 թվական՝ Պուշկինը մենամարտի է կանչում մոլդովական մեծատոհմիկ Տոդորա Բալշային, այն տան տիրոջը, որտեղ նա հյուրընկալվել էր Մոլդովայում։ Պատճառ՝ Բալշայիկինը՝ Մարիան Պուշկինի հարցին բավարար հարգանքով չի պատասխանում։ Եզրակացությունը։ կրակեցին, բայց երկուսն էլ վրիպեցին։
  12. 1822 թվական՝ Պուշկինը մենամարտի է կանչում բեսարաբիացի կալվածատեր Սկարտլա Պրունկուլոյին Պատճառ՝ վերջինս եղել է մենամարտի ժամապահ, որտեղ Պուշկինը նույնպես ժամապահ էր և տղաները չկարողացան պայմանավորվել մենամարտի կանոնների համար։ Եզրակացություն՝ մենամարտը չեղյալ է հայտարարվել։
  13. 1822 թվական՝ Պուշկինը մենամարտի է կանչում Սևերին Պոտոցկուն։ Պատճառ՝ ճաշի սեղանի շուրջ  վիճաբանություն սկսվեց գյուղացիական իրավունքի մասին։ Եզրակացություն՝ մենամարտը չեղյալ է հայտարարվել։
  14. 1822 год. — Պուշկինին մենամարտի է կանչում շտաբ կապիտան Ռուտովսկուն։ Պատճառ՝ Պուշկինը հավատացել է, որ լինում է կարկուտ, քաշը 3 ֆունտ, և ծաղրել  է պաշտոնաթող կապիտանին։ Եզրակացություն՝ մենամարտը չեղյալ է հայտարարվել։
  15. 1822 թվական՝ Պուշկինին մենամարտի է կանչում Կիշինյովի օլիգարխ Ինգլեզին։ Պատճառ՝ Սաշան շահադիտորեն հետամտում էր նրա կնոջը՝ գնչուհի Լյուդմիլա Շեկորային։ Եզրակացություն՝ մենամարտը չեղյալ է հայտարարվել։
  16. 1832 թվական՝ Պուշկինին մենամարտի է կանչում գլխավոր շտաբի ենթասպա Ալեքսանդր Զուբովին։ Պատճառ՝ Պուշկինը մերկացրել էր Զուբովին թղթախաղի խաղալու ժամանակ խարդախության համար։ Եզրակացություն՝ Զուբովը  կրակեց Պուշկինի վրա (կողքով), իսկ ինքը Պուշկինը հրաժարվեց կրակել։
  17. 1823 թվական՝ Պուշկինը մենամարտի է կանչում երիտասարդ գրող Իվան Ռուսոյին։ Պատճառ՝ անձնական հակակրանք Պուշկինի անձի նկատմամաբ։ Եզրակացություն՝ մենամարտը չեղյալ է հայտարարվել։
  18. 1826 թվական՝ Պուշկինը մենամարտի է կանչում Նիկոլայ Տուրգենևին՝ Բարօրություն միության  ղեկավարներից մեկի՝ Հյուսիսային հասարակության անդամին, . Պատճառ՝ Տուրգենևը հայհոյել է բանաստեղծի բանաստեղծությունները,  մասնավորապես, նրա էպիգրամաները։ Եզրակացություն՝ մենամարտը չեղյալ է հայտարարվել։
  19. 1827 թվական՝ Պուշկինը մենամարտի է  կանչում հրետանային սպա Վլադիմիր Սոլոմիրսկուն։ Պատճառ՝ սպայի կնոջ Սոֆիայի նկատմամբ Պուշկինը սեքսուալ հետաքրքրություն է ցուցաբերել։ Եզրակացություն՝  մենամարտը չեղյալ է հայտարարվել։
  20. 1828 թվական՝ Պուշկինը մենամարտի է կանչում  Լուսավորության նախարար Ալեքսանդր Գոլիցինին։ Պատճառ՝ Պուշկինը գրել է կոպիտ էպիգրամա և նա խոշտանգումներով հարցաքննություն է կազմակերպել նրա համար։ Եզրակացություն՝ մենամարտը չեղյալ է հայտարարվել։
  21. 1828 թվական՝ Պուշկինը մենամարտի է կանչում Պետերբուրգում ֆրանսիայի դեսպանատան  քարտուղար Լագրենին։ Պատճառը պարահանդեսի անծանոթ աղջիկն էր։ Եզրակացություն՝ մենամարտը չեղյալ է հայտարարվել։
  22. 1829 թվական՝ Պուշկինը մենամարտի է կանչել Արտաքին գործերի նախարարության պաշտոնյա Խվոստովին։ Պատճառ՝ Խվոստովը իր դժգոհությունը հայտնեց Պուշկինի էպիգրամաների վերաբերյալ, մասնավորապես նրանով, որ Պուշկինը Խվոստովին համեմատում է խոզի հետ։ Եզրակացություն՝ մենամարտը չեղյալ է հայտարարվել։
  23. 1836 թվական՝ Պուշկինը մենամարտի է կանչել իշխան Նիկոլայ Ռեպինին։ Պատճառ՝ Պուշկինի իր մասին գրված բանաստեղծությունների դժգոհությունը։ Եզրակացություն՝ մենամարտը չեղյալ է հայտարարվել։
  24. 1836 թվական՝ Պուշկին մենամարտի է կանչում  Արտաքին գործերի նախարարության մի պաշտոնյայի՝ Սերմեր Խլյուստինին։ Պատճառ՝ Խլյուստինը իր դժգոհությունը հայտնեց բանաստեղծի ասմունքով։ Եզրակացություն՝ մենամարտը չեղյալ է հայտարարվել։
  25. 1836 թվական՝ Պուշկինը մենամարտի է  կանչել Վլադիմիր Սոլոգուբին։ Պատճառ՝ Սոլոգուբի տհաճ արտահայտությունները բանաստեղծի կնոջ՝ Նատալիայի մասին։ Եզրակացություն՝ մենամարտը չեղյալ է հայտարարվել։
  26. 1836 թվական՝ Պուշկինը մենամարտի է կանչում ֆրանսիացի սպա Ժորժ Դանտեսին։ Պատճառ՝ անանուն նամակ, որտեղ նշվում էր, թե, իբր, Պուշկինի  կինը դավաճանում է նրան Դանտեսի հետ։ Եզրակացություն՝ մենամարտը չեղյալ է հայտարարվում քանի որ Դանտեսը ամուսնության առաջարկություն է անում Նատալյա Գոնչարովայի  քրոջը՝ Եկատերինային։
  27. 1837 թվական՝ Դանտեսը մենամարտի է կանչում Պուշկինին՝  վերջինիս նամակից հետո։ Եզրակացություն՝ 1837 թվականի հունվարին Պուշկինը մահացու վիրավորվում է և 2 օր հետո մահանում։

Նշումներ

խմբագրել
  1. Տես, օրինակ, Վիկտոր Վինոգրադովի աշխատանքները, Բ. Տիմոշևսկի, Պուշկինի ստեղծագործության լեզվական խնդիրները // Պուշկին, Ուսումնասիրություններ և նյութեր / ԽՍՀՄ ԳԱ, Ռուս գրականության ինստիտուտ (Պուշկինի տուն), Մոսկվա, ԽՍՀՄ ԳԱ հրատ., 1956, հատ. 1, էջ 126-184։
  2. Ինքը՝ Ալեքսանդր Պուշկինը, իր «Ծագումնաբանության» մեջ նույնացրել է Ռատմիրին՝ Պուշկինների նախապապին, տարեգրություններում հիշատակվող ոմն Ռատշայի՝ Ալեքսանդր Նևսկու ժամանակակցի հետ, որը զոհվել է 1268 թվականին Ռակովորի ճակատամարտում։ Սակայն այստեղ նա սխալվել է։ Աղբյուրներում առաջին անգամ հիշատակված Պուշկինների նախապապը՝ Գավրիլա Ալեքսիչը, որն, ըստ տոհմագրության, եղել է Ռատշայի ծոռը, մասնակցել է 1240 թվականի Նևայի ճակատամարտին, և, բնականաբար, հենց ինքն է եղել Ալեքսանդր Նևսկու ժամանակակիցը։ Այսպիսով, Պուշկինների նախապապը՝ Ռատշան, պետք է ապրած լիներ դրանից 100 տարի առաջ։
  3. Ծածկանունը բաղկացած է բանաստեղծի ազգանվան բաղաձայններից՝ հակառակ դասավորությամբ։
  4. Կերնի հետ Պուշկինը ծանոթացել է 1820 թվականին, Պետերբուրգում՝ Օլենինների սալոնում։
  5. Այս ստեղծագործությունները ռուսերեն չեն թարգմանվել. Շչյոգոլևի դիտարկմամբ՝ դրանք նախատեսված էին «ներքին սպառման համար»։ Հայտնի է, որ ավստրիացի դեսպան Շառլ Լուի Ֆիկելմոնը Մատերնիխին ուղղված իր նամակին կցել է «Զրպարտիչներին...»-ի ֆրանսերեն արձակ թարգմանությունը։
  6. Անարգագիր ստացան Վյազեմսկիները, Կարամզինները, Խիտրովոները, Սոլոգուբները (մորաքույր Ա. Ի. Վասիլչիկովայի միջոցով), Ռոսետիները, Միխայիլ Վիելգորսկին և, հավանաբար, Ն. Ա. Սկալոնը։
  7. Բանաստեղծի երեխաների խնամակալներից մեկը։
  8. Ֆլիգելը Նիկոլայ I-ի համհարզն էր, «Լեյբ-գվարդիայի հեծելազորային գնդի 1731-1848 թվականների պատմության» հեղինակը։ Ի. Վ. Աննենկովը Պ. Պ. Լանսկոյի ծառայակիցն էր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Непомнящий В. С. Пушкин Александр Сергеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1975. — Т. 21 : Проба — Ременсы. — С. 246—250.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Кирпичников А. Пушкин, Александр Сергеевич (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1898. — Т. XXVа. — С. 826—851.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Исаев Ю. Н. Чувашская энциклопедия (ռուս.)Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
  4. 4,0 4,1 4,2 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 https://muse.jhu.edu/journals/pushkin_review/v014/14.1.lachmann.html
  6. 6,0 6,1 6,2 http://www.jstor.org/stable/40922230
  7. различные авторы Пушкин, Александр Сергеевич // Энциклопедический словарь (ռուս.) / под ред. И. Е. Андреевский, К. К. Арсеньев, Ф. Ф. ПетрушевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1907. — Т. XXVa. — С. 826—851.
  8. 8,0 8,1 Kindred Britain
  9. Бобров Е. А. А. С. Пушкинъ въ Казани. (ռուս.) // Пушкин и его современники: Материалы и исследованияКомиссия для издания сочинений Пушкина при Отделении русского языка и словесности Императорской академии наук, 1905. — Т. 3. — С. 23, сноска 2.
  10. 10,0 10,1 Статья об Александре Сергеевиче Пушкине в энциклопедии «Кругосвет»
  11. Ընտիր երկեր։ [Բանաստեղծություններ; Պոեմներ; Հեքիաթներ; Արձակ] / Ա.Ս. Պուշկին; Կազմ. և ծանոթագր.՝ Ռ. Դավոյան; Խմբ.՝ Է.Բ. Թոռունյան. - Избранные произведения - Երևան։ Սովետական գրող, 1985. - 566 էջ
  12. Կապիտանի աղջիկը; Դուբրովսկի / Ա. Պուշկին; Թարգմ.՝ Ս. Սուքիասյան, Հ. Մազմանյան; Խմբ.՝ Ռ. Քալաշյան; Վերջաբ.՝ Կ. Մկրտչյան. - Երևան։ Սովետական գրող, 1986. - 230 էջ
  13. Տերտերն ու իր Բալդի ծառան։ Կրտսեր տարիքի դպր. համար / Ա.Ս. Պուշկին; Ռուս. թարգմ.՝ Ա. Խնկոյան; Խմբ.՝ Հ.Վ. Վարդանյան; Նկ.՝ Ա.Հ. Գրիգորյան. - Երևան։ Սովետական գրող, 1982. - 14 էջ
  14. Ռուսլան և Լյուդմիլա / Ա.Ս. Պուշկին; Թարգմ.՝ Պ. Միքայելյան; Խմբ.՝ Հ. Վարդանյան. - Երևան։ Սովետական գրող, 1976. - 111 էջ
  15. Ոսկե ձկնիկը։ [Հեքիաթ] / Ա.Ս. Պուշկին; Թարգմ.՝ Ղ. Աղայան; Խմբ.՝ Հ. Վարդանյան; Նկ.՝ Ա. Գրիգորյան. - Երևան։ Սովետական գրող, 1977. - 12 էջ
  16. Հեքիաթներ, պոեմներ, արձակ / Ա.Ս. Պուշկին; Կազմ.՝ Վ.Թ. Սուքիասյան; Թարգմ.՝ Աթ. Խնկոյան և ուրիշն; Խմբ.՝ Է.Պ. Չալիկյան. - Երևան։ Լույս, 1986. - 456 էջ
  17. Բախչիսարայի շատրվանը / : [Պոեմ] / Ա.Ս. Պուշկին ; Թարգմ.՝ Ս. Վահունի ; Խմբ.՝ Շ. Գրիգորյան; Նկ.՝ Վ. Սուրենյանց. - Երևան։ Հայպետհրատ, 1964.
  18. Բորիս Գոդունով։ Դրամա / Ա.Ս. Պուշկին ; Թարգմ.՝ Պ. Միքայելյան; Խմբ.՝ Էդ. Ավագյան; Նկ.՝ Պ. Սոկոլով-Սկալյայ. - Երևան։ Հայպետհրատ, 1957. - 98 էջ։
  19. Երկեր։ 5 հ. / Ա.Ս. Պուշկին; Խմբ.՝ Ս. Վահունի, Հ. Սալախյան, Ն. Զարյան. - Երևան։ Հայպետհրատ, 1954. - 5 հ. ; 22 սմ. Ծանոթագր., բառարան, էջ՝ 407-471 (հ. 1); էջ՝ 347-370 (հ. 2); էջ՝ 403-441 (3); էջ՝ 475-496 (հ. 4); էջ՝ 397-436 (հ. 5), Հ. 1 (1954, 480 էջ) ։ Բանաստեղծություններ - Հ. 2 (1955, 369 էջ) ։ Պոեմներ և հեքիաթներ - Հ. 3 (1956, 441 էջ) ։ Եվգենի Օնեգին, Դրամատիկական երկեր (Բորիս Գոդունով, Ժլատ ասպետը, Մոցարտ և Սոլյերի, Քարե հյուրը, Խրախճանք ժանտախտի ժամանակ, Հավերժահարսը), Հ. 4 (1958, 495 էջ) ։ Վեպեր և վիպակներ - Հ. 5 (1960, 440 էջ) ։ Ճանապարհորդություն դեպի Արզրում, Քննադատություն և հրապարակախոսություն Վահունի, Սուրեն Վահանի, 1910-1983 խմբ. Սալախյան, Հակոբ Նշանի, 1922-1969 խմբ. առաջաբ. Զարյան, Նաիրի Եղիազարի, 1900-1969 խմբ. առաջաբ.
  20. Старк В. П. Пушкины в «Истории Петра» и «Истории Пугачева» // Пушкин: Исследования и материалы / РАН. Ин-т рус. лит. (Пушкин. Дом). - СПб.: Наука, 2004. - Т. XVI/XVII. - С. 188-197.
  21. Лотман Ю. Александр Сергеевич Пушкин: Биография писателя // Пушкин: Биография писателя; Статьи и заметки, 1960-1990; «Евгений Онегин»: Комментарий. — СПб.: Искусство-СПБ, 1995.
  22. 22,00 22,01 22,02 22,03 22,04 22,05 22,06 22,07 22,08 22,09 22,10 22,11 22,12 22,13 Лотман, 1995
  23. 23,0 23,1 23,2 Ашукин Н. С. Пушкинская Москва. — СПб.: Академический проект, 1998. — 352 с. — 3200 экз. — ISBN 5-7331-0123-7
  24. Родословная роспись поэта (древо, до 5-го поколения)
  25. «Царскосельский лицей». excurspb.ru. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  26. Благой, 1959, էջ 525-526
  27. Благой, 1959, էջ 526
  28. Виноградов В. Стиль Пушкина. — М.: ОГИЗ, 1941. — С. 174-175. — 620 с.
  29. Вяземский П. П. Александр Сергеевич Пушкин по документам Остафьевского архива и личным воспоминаниям, 1826-1837. — СПб.: Академический проект, 1880. — С. 71.
  30. Лотман, 1995, էջ 57
  31. Зыков Д. С. Письмо к сочинителю критики на поэму «Руслан и Людмила» // Сын отечества. — 1820. — Т. 64. — № 38..
  32. Виноградов В. Стиль Пушкина. — М.: ОГИЗ, 1941. — С. 45. — 620 с.
  33. Пушкин А. Письмо Пушкину Л. С., 24 сентября 1820 г. Из Кишинева в Петербург // Пушкин А. С. Полное собрание сочинений: В 10 т. — Л.: Наука, Ленингр. отд-ние, 1979. — Т. 10. Письма. — С. 18.
  34. Пушкин А. С. Бахчисарайский фонтан, 1821-1823 // Пушкин А. С. Полное собрание сочинений: В 10 т. - Л.: Наука. Ленингр. отд-ние, 1977-1979. Т. 4. Поэмы. Сказки. 1977. - С. 131-150. - В прил.: Выписка из «Путешествия по Тавриде» И. М. Муравьева-Апостола; Отрывок из письма. с. 150.
  35. _Александр_Сергеевич Отрывки из произведений Пушкина крымской тематики(չաշխատող հղում)
  36. Серков А. И. Русское масонство. 1731-2000 (Энциклопедический словарь) - М.: РОССПЭН, 2001-1224 с., илл. ISBN 5-8243-0240-5
  37. «Запись:4 мая был я принят в масоны. - Дневники Пушкина». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  38. Словарь Половцова, Т. 15, стр. 281.
  39. «Новости Литературы», 1824 год
  40. Благой, 1959, էջ 529-533
  41. Виноградов В. Стиль Пушкина. — М.: ОГИЗ, 1941. — С. 163-165.
  42. Бонди С. М. Рождение реализма в творчестве Пушкина // О Пушкине: Статьи и исследования. — М.: Художественная литература, 1978. — С. 93.
  43. Вацуро В. Э., Гиллельсон М. И., Иезуитова Р. В., Левкович Я. Л. Комментарии // Пушкин в воспоминаниях современников. - 3-е изд., доп. - СПб.: Академический проект, 1998. - Т. 1-2. Т. 1. - 1998. - С. 439-524. с. 524
  44. Из воспоминаний Алексея Николаевича Вульфа
  45. От борта!. // The New Times, 19.10.2009
  46. Благой Д. Творческий путь Пушкина (1826-1830). — М.: Советский писатель, 1978. — С. 13-14. — 723 с.
  47. Бонди С. М. Поэмы Пушкина // А. С. Пушкин. Собрание сочинений в десяти томах. — М.: Гослитиздат, 1959. — Т. 3.
  48. Пушкин А. С. Собрание сочинений в десяти томах. — М.: Гослитиздат, 1961. — Т. 6. — С. 490. — 582 с.
  49. 49,0 49,1 Русский биографический словарь Половцова. Т. 15, стр. 282-283.
  50. Ободовская, Дементьев, 1987, էջ 43-44
  51. Ободовская, Дементьев, 1987, էջ 45
  52. Благой, 1959, էջ 551
  53. Благой, 1959, էջ 551-552
  54. Благой Д. Драматургия. Проза // А. С. Пушкин. Драматургия. Проза. - М.: Правда. 1981. - С. 10.
  55. Литературная газета Արխիվացված 2012-01-11 Wayback Machine // Автор Н. Л. Шилова
  56. Пеньковский А. Нина: культурный миф золотого века русской литературы в лингвистическом освещении. — Индрик, 2003. — С. 491. — 637 с.
  57. Ободовская И., Дементьев М. Наталья Николаевна Пушкина. — 2-е изд. — М.: Советская Россия, 1987.
  58. 58,0 58,1 Раевский Н. А. Портреты заговорили // Избранное. — М.: Художественная литература, 1978. — 492 с.
  59. Д. Благой. Драматургия. Проза // А. С. Пушкин. Драматургия. Проза., М.: Правда, 1981, с. 13.
  60. Ободовская, Дементьев, 1987, էջ 106
  61. Ободовская, Дементьев, 1987, էջ 116
  62. Ободовская, Дементьев, 1987, էջ 150
  63. Записи П. И. Бартенева, цитируется по Последний год жизни Пушкина. — М.: Правда, 1988. — С. 10. — 704 с.
  64. С. А. Фомичёв, цитируется по Последний год жизни Пушкина. — М.: Правда, 1988. — С. 13. — 704 с.
  65. Кунин, 1988, էջ 160-166
  66. Фомичев С. А. Последний лирический цикл Пушкина // Вестник Пушкинской комиссии, 1981 / АН СССР. ОЛЯ. Пушкинс. комис. - Л.: Наука, Ленинградское отделение, 1985, с. 52-66.
  67. Кунин, 1988, էջ 177
  68. Ободовская, Дементьев, 1987, էջ 185-191
  69. Ободовская, Дементьев, 1987, էջ 202
  70. Ободовская, Дементьев, 1987, էջ 202-203
  71. Кунин, 1988, էջ 595
  72. 72,0 72,1 Кунин, 1988, էջ 585
  73. Гдалин А. Д., Иванова М. Р. Новые факты к истории сооружения надгробного памятника А. С. Пушкину // Временник Пушкинской комиссии: Сб. науч. тр. / РАН. Истор.-филол. отд-ние. Пушкин. комис. - СПб.: Наука, 2004. - Вып. 29. - С. 350-358.
  74. Полина Борисова (2008 թ․ փետրվարի 29). «Итак, она звалась Татьяна». Пермские Новости. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.(չաշխատող հղում)
  75. 6 любопытных фактов о последнем потомке Пушкина - Аргументы и факты (2013 год)
  76. Казанский Б. Пушкинские материалы в Государственном литературном музее // [А. С. Пушкин: Исследования и материалы] / План тома, организация материала, литературная редакция, подбор материала и оформление И. С. Зильберштейна и И. В. Сергиевского. — М.: Журнально-газетное объединение, 1934. — С. 1170-1172. — (Лит. наследство; Т. 16-18).
  77. И. Ободовская, М. Дементьев. После смерти Пушкина. — М.: Советская Россия, 1980. — С. 220.
  78. Ободовская, Дементьев, 1987, էջ 47
  79. Ободовская, Дементьев, 1987, էջ 94
  80. 80,0 80,1 80,2 Сборник публикаций «Пушкин дорог нам всем»(չաշխատող հղում)
  81. Рейтблат, Абрам Ильич. Как Пушкин вышел в гении. М.: НЛО, 2001, с. 53
  82. В. Г. Белинский. Полное собрание сочинений. АН СССР, т. VII, с.с.316, 320, 326
  83. Аполлон Григорьев Литературная критика. - М.: Художественная литература, 1967. С. 166.
  84. Д. И. Писарев. Пушкин и Белинский. Глава вторая. Лирика Пушкина.
  85. «Текст манифеста». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  86. Волков, Соломон Моисеевич (2008 թ․ ապրիլի 29). «Поверх барьеров - Американский час». «Волшебный хор. История русской культуры от Толстого до Солженицына». svobodanews.ru. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին.
  87. «Сталин как читатель». «Уроки классиков». library.ru. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին.
  88. Дружников, Юрий Ильич. «Пушкин, Сталин и другие поэты». www.druzhnikov.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին.
  89. «Пятый постулат Эвклида». cnw.mk.ua. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին.
  90. Пушкин и цензура // Типы Пушкина / Под ред. Н. Д. Носкова при сотрудничестве С. И. Поварнина. — СПб.: Слов. лит. типов, 1912. — Т. VI, вып. 7/8. — С. 300-306, 332-338.
  91. Тарасенко-Отрешков, Наркиз Иванович // Типы Пушкина / Под ред. Н. Д. Носкова при сотрудничестве С. И. Поварнина. - СПб.: Изд-во «Слов. лит. типов», 1912. - С. 242 [= 274]. - (Слов. лит. типов; Т. VI, вып. 7/8).
  92. Материалы для биографии Пушкина вошли в дополнительный том (1857) этого издания
  93. 93,0 93,1 Фридлендер Г. Вступительная статья // П. В. Анненков. Материалы для биографии А. С. Пушкина. — М.: Современник, 1984.
  94. (сочин. III, 366)
  95. Фризман Л. Семинарий по Пушкину. — Харьков: Энграм, 1995. — С. 367.
  96. Скатов Н. Н., Драма одного издания: [Об изд. акад. собр. соч. А. С. Пушкина (1935-1949 гг.)] // Вести. РАН. 1995. Т. 65, No 2. С. 153-158.
  97. Домгерр Л. Из истории советского академического издания полного собрания сочинений Пушкина 1937−1949 гг. (Материалы и комментарии) // Записки русской академической группы в США. Т. 20. — 1987.
  98. Описание издания на ФЭБ
  99. «Произведения Пушкина. Отдельные издания писем Пушкина». ФЭБ Русская литература и фольклор. ЭНИ «Пушкин». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 28-ին.
  100. «Каталог издательства «Слово/Slovo». А. С. Пушкин. Собрание сочинений в 11 томах». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
  101. 101,0 101,1 101,2 101,3 101,4 101,5 101,6 101,7 Красовская В. М. «Сюжеты Пушкина в искусстве русской хореографии». Пушкин: Исследования и материалы / АН СССР. Институт русской литературы. (Пушкинский Дом), Институт театра, музыки и кинематографии. — Л.: Наука. Ленинградское отделение, 1967. Т. 5. Пушкин и русская культура. — С. 255—277. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  102. «Сайт Малого театра». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.
  103. Гозенпуд А. А. «Пушкин и русская оперная классика». Пушкин: Исследования и материалы / АН СССР. Институт русской литературы. (Пушкинский Дом), Институт театра, музыки и кинематографии. — Л.: Наука. Ленинградское отделение, 1967. Т. 5. Пушкин и русская культура. — С. 200—216. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  104. У Чёрной речки рядом с местом дуэли Пушкина освящён православный храм (չաշխատող հղում — պատմություն)//ИТАР-ТАСС, 01.04.2008, 09.21
  105. Альбом к 100-летию А. С. Пушкина. 1899 год. Издательство А. Ф. Маркса. Переиздание: Юбилейный альбом А. С. Пушкина. — Спб.: Издательство В. А. Михайлова, 2004 год. — С.120. ISBN 5-8016-0230-5 стр. 9
  106. «Государственный историко-литературный музей-заповедник А. С. Пушкина». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  107. Чулков Г. И. Жизнь Пушкина — М.: Республика, 1999. — 447 с. — С. 83 ISBN 5-250-02700-8

Գրականություն

խմբագրել
  • Благой Д. Д. Творческий путь Пушкина (1813-1826). — М. : Издательство Академии наук СССР, 1950.
  • Благой Д. Д. Творческий путь Пушкина (1826-1830). — М. : Советский писатель, 1967.
  • Благой Д. Д. Стихотворения Пушкина // Собрание сочинений А. С. Пушкина в десяти томах. — М. : Государственное издательство художественной литературы, 1959. — Т. 1.
  • Васькин А. А. Я не люблю московской жизни, или Что осталось от пушкинской Москвы. — М., 2010. — 320 с.
  • Веселовский С. Б. Род и предки А. С. Пушкина в истории // Исследования по истории класса служилых землевладельцев. — С. 39—181.
  • Волович Н. М. Пушкинские места Москвы и Подмосковья. — М. : Московский рабочий, 1979. — 231 с. : ил.
  • Грановская Н. И. Если ехать вам случится…. — Л. : Лениздат, 1989.
  • Захаров Н. В., Луков Вал. А., Луков Вл. А. Драматургия А. С. Пушкина: проблема сценичности : [арх. 27 Հունիսի 2016] / Н. В. Захаров, Вал. А. Луков, Вл. А. Луков и др. — М. : Изд-во Моск. гуманит. ун-та, 2015. — 412 с. — 600 экз.
  • Иванов Вс. Н. Александр Пушкин и его время. — М. : Молодая гвардия, 1977. — 448 с. — 100 000 экз.
  • Книга в России до середины XIX века / Под ред. А. А. Сидорова, С. П. Луппова.. — Л. : Наука, 1978.
  • Купреянова Е. Н. История русской литературы. В четырёх томах / Институт русской литературы (Пушкинский дом) АН СССР, редактор тома: Купреянова Е. Н.. — Л. : Наука, 1981. — Т. 2. От сентиментализма к романтизму и реализму. — С. 235—323. — 656 с. — 50 000 экз.(չաշխատող հղում)
  • Лацис А. Почему плакал Пушкин?. — М.: Алгоритм, 2013. — 4900 с. — (Жизнь Пушкина). — 2000 экз. — ISBN 978-5-4438-0408-8
  • Летопись жизни и творчества А. С. Пушкина: В 4 т. / Сост. М. А. Цявловский, Н. А. Тархова; Науч. ред. Л. Я. Левкович; Худож. В. В. Медведев. — М. : СЛОВО/SLOVO, 1999.
  • Лотман Ю. М. Александр Сергеевич Пушкин: Биография писателя // Пушкин: Биография писателя; Статьи и заметки, 1960—1990; «Евгений Онегин»: Комментарий. — СПб. : Искусство-СПБ, 1995. — С. 21—184.
  • Маймин Е. А. Пушкин. Жизнь и творчество. — М. : Наука, 1982.
  • Непомнящий В. С. Дар: Заметки о духовной биографии Пушкина // Новый мир : журнал. — 1989. — № 6. — С. 256—260.
  • Ободовская И., Дементьев М. Наталья Николаевна Пушкина. — 2-е издание. — М.: Советская Россия, 1987.
  • Ободовская И., Дементьев М. Вокруг Пушкина. — М., 1975.
  • Последний год жизни Пушкина / Составление, вступительные очерки и примечания В. В. Кунина. — М.: Правда, 1988. — 704 с. — 400 000 экз.
  • Пушкин А. С. Сочинения : в 10 т.. — 3-е изд. — СПб. : Изд. А. С. Суворина, 1887.
  • Род и предки А. С. Пушкина / Сост. и предисловие О. В. Рыковой. — М.: Васанта, 1995. — 448 с. — (Пушкинская библиотека). — ISBN 5-8448-0031-1
  • Русаков В. М. Рассказы о потомках А. С. Пушкина. — СПб.: Лениздат, 1992. — 447 с. — ISBN 5-289-01238-9
  • Рыскин Е. И. Журнал А. С. Пушкина «Современник» : 1836—1837 : Указ. содерж.. — М. : Книга, 1967. — 93 с.
  • Сиповский В. Пушкин, Александр Сергеевич // Русский биографический словарь : в 25 томах / Под наблюдением председателя Императорского Русского Исторического Общества А. А. Половцева. — СПб., 1910. — Т. 15: Притвиц — Рейс. — С. 176—292.
  • Халиппа И. Н. Город Кишинев времен жизни в нем Александра Сергеевича Пушкина. 1820-23 гг.. — Кишинев: Бессарабская губернская ученая архивная комиссия, 1899. — 72 с.
  • Чернышевский Н. Г. Александр Сергеевич Пушкин. Его жизнь и сочинения // Чернышевский Н. Г. Полное собрание сочинений : в 15 т. —М., 1947. — Т. 3. — С. 310–339.
  • Щёголев П. Е. Злой рок Пушкина: Он, Дантес и Гончарова. — М.: Алгоритм, Эксмо, 2012. — 384 с. — (Жизнь Пушкина). — 3000 экз. — ISBN 978-5-699-55039-5
  • Эйдельман Н. Я. Пушкин. История и современность в художественном сознании поэта. — М. : Советский писатель, 1984.

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պուշկին» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պուշկին» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պուշկին» հոդվածին։