Շավարշ Վլադիմիրի Կարապետյան (մայիսի 19, 1953(1953-05-19), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, (այժմ՝ Վանաձոր), ՀԽՍՀ), հայ սուզալողորդ, աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն ջրասուզալող սպորտաձևում։ Սուզալողի ռուսական ասոցիացիայի պատվավոր նախագահ[2]։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Արդար խաղ» (Ֆեյր փլեյ) մրցանակով։ Աշխատել է պատանեկան դպրոցի տնօրեն[3]։

Շավարշ Կարապետյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 19, 1953(1953-05-19) (70 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունլողորդ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքshavarsh.ru

2010 թվականի մայիսի 24-ին Հայաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել է Արիության մեդալով[4]։

1974 թվականի հունվարի 8-ի փրկություն խմբագրել

1974 թվականի հունվարի 8-ին Շավարշ Կարապետյանը Ծաղկաձորի սպորտային բազայից (համամիութենական սպորտային բազա օլիմպիական մրցումներին պատրաստվելու համար) ավտոբուսով վերադառնում էր Երևան։ Ավտոբուսում այդ պահին գտնվում էին երեսունից ավելի ուղևորներ՝ ներառյալ մարզիկներ։ Վերելքի վրա վարորդը, նկատելով շարժիչի անսարքություն, ստիպված կանգնեցնում է մեքենան և դուրս գալիս։ Նույն պահին անկառավարելի ավտոբուսը շարժվում է տեղից։ Վարորդի բացակայությունը առաջինը նկատում է Կարապետյանը, ով ամենից մոտն էր նստած վարորդին։ Փորձելով կանգնեցնել ավտոբուսը և կանխել դրա անկումը ձորի մեջ՝ Շավարշը արմունկով ջարդում է վարորդի խցիկի ապակյա պատը և կտրուկ ուղղում է ավտոբուսը դեպի սար։ Ավելի ուշ այս իրավիճակի վերլուծության ընթացքում պարզվել է, որ այս որոշումը միակ ճիշտ ելքն էր վթարից խուսափելու համար։ Հենց այս դեպքից հետո Շավարշ Կարապետյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես նրան հաջողվեց կանխել ողբերգությունը, ասել է իր հայտնի խոսքերը.

—Ուղղակի ես ամենից մոտն էի

1976 թվականի սեպտեմբերի 16-ի փրկություն խմբագրել

1976 թվականի սեպտեմբերի 16-ին փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Դեպքի պահին նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և, տեսնելով կատարվածը, անմիջապես նետվում է ջուրը օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրել է տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերել 20 ուղևորի։ Մյուս ուղևորներին փրկել չի հաջողվել։ Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացել էր թոքերի բորբոքումով, որը բարդացավ սեփսիսով։ Ծանր հիվանդությունը հանգեցրեց հաշմանդամության և սպորտային կարերիայի ավարտին։

1985 թվականի փետրվարի 15-ի փրկություն խմբագրել

1985 թվականի փետրվարի 15-ին Կարապետյանն օգնեց մարդկանց փրկել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հրդեհի ժամանակ։ Նա առաջիններից հասավ հրդեհի վայր և սկսեց օգնել հրշեջներին։ Փրկարարական գործողությունների ընթացքում նա վնասվածքներ և այրվածքներ ստացավ։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

  Արտաքին պատկերներ
  սպորտային պարգևներով լուսանկար

1976 թվականի դեպքերից հետո, Կարապետյանը մարզումների վերադարձավ և 1977 թվականին նոր համաշխարհային 3 րոպե 6,2 վայրկյան ռեկորդ սահմանեց 400 մետր աքվալանգով լողաձևում։ Սակայն վնասվածքների բարդացման պատճառով նա չկարողացավ սպորտային կարիերան շարունակել և հետագայում աշխատեց պատանեկան դպրոցի տնօրեն[5]։

Անձնական կյանք խմբագրել

Շավարշ Կարապետյանն ունի երեք երեխա՝ երկու դուստր և մեկ որդի։ 1993 թվականից Շավարշ Կարապետյանը ընտանիքի հետ ապրում և աշխատում է Մոսկվայում։ Նա ունի կոշիկի վերանորոգման փոքր արհեսատնոց, որը կոչվում է «Երկրորդ շունչ»։

Նրա անունով կոչվել է աստերոիդ ((3027) Շավարշ)։ 2020 թվականին նշանակվել է Բաշկիրիայի Հանրապետության նախագահի խորհրդական[6]։

Պարգևներ և ճանաչում խմբագրել

  • Պատվո կրծքանշան,
  • «Խեղդվողների փրկության համար» մեդալ,
  • «Արիության մեդալ»,
  • ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ,
  • Երևանի պատվավոր քաղաքացի (1987),
  • «Fair Play» (Արդար խաղի համար) շքանշան, որով ՅՈՒՆԵՍԿՈ-ն պարգևատրում է սպորտում բարձրագույն մեծահոգություն ցուցաբերած մարզիկներին, թեկուզև Շավարշ Կարապետյանի սխրանքը սպորտային չէր,
  • Գրաֆ Լորիս-Մելիքովի առաջին աստիճանի շքանշան՝ հայ կազակների բարձրագույն պարգև, որ տրվել է 2013 թվականի մայիսի 17-ին Ռուսաստանի Կինոգործիչների Միության սպիտակ դահլիճում, «ամենահայտնի հայ Շավարշ Կարապետյանին»,
  • Շավարշ Կարապետյանի անունով աստերոիդ է անվանվել՝ (3027) Շավարշ։ Ռուսաստանի Ռիբինսկ քաղաքում անց են կացվում սուզորդների մրցում, Շավարշ Կարապետյանի անվան[7],
  • 2007 թվականի ապրիլի 24-ին «Շավարշ Կարապետյանի բարեգործական հիմնադրամ» ոչ կոմերցիոն կազմակերպություն է հիմնվել, որը սպորտի բնագավառում գործունեություն է ծավալում,
  • 2018 թվականից Շավարշ Կարապետյանի անունն է կրում Սամարայի պատանիների բանակը[8],
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2023[9]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • Վաղվա օրը 22-й․ 1982 թվական, 10:50
  • «Կենդանի թեմա» շարքից «Վերադարձի կետ» ծրագրից հատված Рен-հեռուստաընկերություն։ 5-ը հունիսի 2012
  • Սերգեյ Ռուսակովի «Լողորդ» ֆիլմը (2012)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://president.am/hy/decrees/item/5870/
  2. «Состав Президиума Российской Подводной Федерации». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. Что человек может? Шаварш Карапетян
  4. Շ. Վ. Կարապետյանին Արիության մեդալով պարգևատրելու մասին
  5. Что человек может? Шаварш Карапетян.
  6. Լեգենդար Շավարշ Կարապետյանը նշանակվել է Բաշկիրիայի նախագահի խորհրդական
  7. Форум подводников в Рыбинске Արխիվացված 2013-12-12 Wayback Machine.
  8. «Юнармейский отряд имени Шаварша Карапетяна появился в Самаре». Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  9. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 1-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Лейбовский, Вадим Викторович. «Двадцать жизней Шаварша» (О жизни и подвиге мастера спорта по подводному плаванию Ш. Карапетяна). - М.։ Физкультура и спорт, 1988. - 319 с., ил. -  (Сердца, отданные спорту). - ББК 75.717.91

Արտաքին հղումներ խմբագրել