Քաղաքացի Քեյնը (անգլերեն Citizen Kane), 1941 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ-կենսագրություն, որն արդեն մի քանի տասնամյակ պրոֆեսիոնալ կինոգործիչների շրջանում անցկացված շատ հարցումների արդյունքում ճանաչվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմ։ Այն Օրսոն Ուելսի առաջին լիամետրաժ ֆիլմն է, որտեղ նա խաղացել է գլխավոր դերում։

Picto infobox cinema.png
Քաղաքացի Քեյնը
անգլ.՝ Citizen Kane[1]
Քաղաքացի Քեյնը.jpg
ԵրկիրԱՄՆ[2]
Ժանրդրամա[3][4], Գեղարվեստական ֆիլմ, ֆլեշբեք ֆիլմ, կենսագրական ֆիլմ և միստիկ ֆիլմ[5]
Թվականմայիսի 1, 1941[1] և հուլիսի 3, 1946[1]
Լեզուանգլերեն[2]
ՌեժիսորՕրսոն Ուելս[3][4][6][…]
ՊրոդյուսերՕրսոն Ուելս և George Schaefer?
Սցենարի հեղինակՕրսոն Ուելս, Հերման Մանկևիչ և Ջոն Հաուսմեն[7]
ԴերակատարներՕրսոն Ուելս[4][6][8][…], Ջոզեֆ Քոթեն[4][6][8][…], Ruth Warrick?[4][6][8][…], Էվերեթ Սլոուն[4][6][8][…], William Alland?[4][6][8][…], Paul Stewart?[4][6][8][…], Ջորջ Կուլուրիս[4][6][8][…], Dorothy Comingore?[4][6][8][…], Ագնես Մուրհեդ[4][6][8][…], Ռեյ Կոլինզ[4][6][8][…], Ֆորտունիո Բոնանովա[6][8][9][…], Էրսքին Սենֆորդ[4][6][8][…], Gus Schilling?[6][8][9][…], Ալան Լեդ[4][8], Չառլզ Բենեթ[6][8], Ջինո Կոռադո[8], Հարրի Շենոն[6][8][9][…], Sonny Bupp?[8][9], Walter Sande?[8], Philip Van Zandt?, Roland Winters?, Georgia Backus?, Buddy Swan? և Գրեգ Թոլանդ
ՕպերատորԳրեգ Թոլանդ
ԵրաժշտությունԲերնարդ Հերման
ՄոնտաժՌոբերտ Ուայզ
Պատմվածքի վայրՆյու Յորք և Ֆլորիդա[10]
Նկարահանման վայրՍան Դիեգո[11] և Մալիբու[11]
ԿինոընկերությունRKO Pictures
Տևողություն119 րոպե
Բյուջե839 727 $
Պաշտոնական կայքէջ
Commons-logo.svg Citizen Kane (1941 film) Վիքիպահեստում

Ֆիլմը պատմում է մեդիամագնատ Չառլզ Ֆոսթեր Քեյնի կյանքի պատմությունը, ում համար որպես նախատիպ ծառայել է ամերիկացի մեդիամագնատ, լրագրող Ուիլյամ Ռենդոլֆ Հերստը։ Ֆիլմն ամբողջապես կազմված է ֆլեշբեքերից, որտեղ գործողությունները ծավալվում են մի լրագրողի հետաքննության ֆոնին, ով առաջադրանք էր ստացել պարզել Քեյնի մահվանից առաջ նրա արտասանած վերջին «վարդի կոկոն» (անգլերեն «rosebud») բառերի պատմությունը։

ՍյուժեԽմբագրել

Մեդիամագնատ Չառլզ Ֆոսթեր Քեյնը վախճանվում է սեփական տանը։ Մահվանից վայրկյաններ առաջ նրա ձեռքից ընկնում է ապակյա մի գունդ, և Քեյնը հազիվ լսելի ձայնով արտասանում է «rosebud»` վարդի կոկոն բառերը։ Թերթերը և կինոխրոնիկան, անմիջապես իմանալով այդ մասին, սկսում են հետազոտել նրա կյանքի մանրամասները` ընթացքում նրա մասին ստեղծելով նաև անիրական պատմություններ։

Լրագրող Թոմպսոնն առաջադրանք է ստանում պարզելու, թե ինչու է Քեյնն արտասանել այդ հանելուկային բառերը, այդպիսով սկսելով իր լրագրողական հետաքննությունը, որի ժամանակ հանդիպում է մարդկանց, ովքեր ծանոթ են եղել Քեյնին, և այցելում է այն վայրերը, որտեղ Քեյնը բնակվել կամ եղել է։ Ֆիլմը բաղկացած է առանձին, այսպես կոչված, ֆլեշբեքերից, որոնցից յուրաքանչյուրում Թոմպսոնը հարցազրույց է վարում տարբեր մարդկանց հետ, փորձելով պարզել, թե ինչ են նշանակում այդ բառերը, կամ ինչու է Քեյնն արտասանել դրանք մահվանից առաջ։ Չնայած բազմաթիվ հարցաքննություններին և այցելություններին՝ նա այդպես էլ չի կարողանում պարզել այդ բառերի հանելուկը։

Ֆիլմի վերջում տեսախցիկը ցույց է տալիս աշխատողների, ովքեր այրում են Քեյնի ոչ պետքական իրերը, որոնց թվում` նաև Քեյնի մանկական սահնակը, որի տակ գրված էր «rosebud»` վարդի կոկոն։ Սակայն Թոմպսոնի և մնացած հերոսների համար այն այդպես էլ մնում է անհայտ։

ԴերերումԽմբագրել

Փաստեր և մրցանակներԽմբագրել

«Քաղաքացի Քեյնը» ֆիլմն ուսումնասիրվում է աշխարհի շատ կինոդպրոցներում, իսկ ֆիլմում Օրսոն Ուելսի կողմից կիրառված օպերատորական և այլ հնարքները նշանակալի ազդեցություն են ունեցել ոչ միայն կինեմատոգրաֆիայի, այլ նաև ընդհանրապես ժամանակակից արվեստի վրա։

Ստացել է ընդհանուր առմամբ 6 կինոմրցանակ, ներկայացվել ևս 9-ի, այդ թվում` Օսկարի «Լավագույն սցենար» անվանակարգում։

2011 թվականին Օրսոն Ուելսի ստացած այդ Օսկար մրցանակը վաճառվել է աճուրդում 861,000 դոլլարով[12]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել