Անդրես Էսկոբար (իսպ.՝ Andrés Escobar Saldarriaga, մարտի 13, 1967(1967-03-13)[1][2][3], Rasht - հուլիսի 2, 1994(1994-07-02), Մեդելյին, Կոլումբիա), կոլումբիացի ֆուտբոլիստ, Կոլումբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող, որը սպանվել է Մեդելինում։ Նա կարիերայի մեծ մասը անց է կացրել «Ատլետիկո Նասիոնալ» ակումբում՝ խաղալով պաշտպանությունում։

Անդրես Էսկոբար
իսպ.՝ Andrés Escobar
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անդրես Էսկոբար Սալդարիագա
Քաղաքացիությունը  Կոլումբիա
Ծննդյան ամսաթիվ 1967 մարտի 13
Ծննդավայր Մեդելյին, Կոլումբիա
Մահվան ամսաթիվ հուլիսի 2, 1994(1994-07-02) (27 տարեկան)
Մահվան վայր Մեդելյին, Կոլումբիա
Հասակ 184 սմ
Դիրք Պաշտպան
Պատանեկան կարիերա
1985 - 1987 ԿոլումբիաԱտլետիկո Նասիոնալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1987 - 1994
1989 - 1990
1990 - 1994
ԿոլումբիաԱտլետիկո Նասիոնալ
ՇվեյցարիաՅանգ Բոյզ
ԿոլումբիաԱտլետիկո Նասիոնալ
78 (0)
0 (0)
144(0)
Ազգային հավաքական
1988-1994 Կոլումբիա Կոլումբիա 50 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

1994 ֆուտբոլի աշխարհի գավաթի խմբային փուլում դաշտի տերերի՝ ամերիկացիների հետ խաղում, Էսկոբարը ամերիկացի կիսապաշտպանի հարվածից հետո՝ փորձելով հեռացնել գնդակը, այն ուղարկեց սեփական դարպասը։ Կոլումբիան այդ խաղը պարտվեց և գործնականում դուրս մնաց հետագա պայքարից։ Էսկոբարը թիմի հետ վերադարձավ հայրենիք և ինքնագոլից 10 օր անց սպանվեց Ումբերտո Մունյոսի կողմից։ Մունյոսը 12 փամփուշտ արձակեց Էսկոբարի վրա, երբ նա գտնվում էր մեքենայում։ Ամեն մի կրակոցից հետո Մունյոսը բղավում էր ¡Gracias por el auto gol en la propia puerta! (Շնորհակալություն սեփական դարպասին ինքնագոլի համար)։ Էսկոբարը մահացավ հիվանդանոցի ճանապարհին։

Էսկոբարին մինչև հիմա մեծ պատվով են հիշում Կոլումբիայում, հատկապես իր ակումբի երկրպագուները։ Ումբերտո Մունյոսը դատապարտվեց 43 տարվա ազատազրկման, սակայն դուրս եկավ բանտից 11 տարի անց լավ պահվածքի համար։

Ծանոթագրություններ

խմբագրել