Բիգ Բեն
Բիգ Բենը (անգլ.՝ Big Ben), Լոնդոնի Վեստմիստերի Խորհրդարանի շենքի արևելյան հատվածում գտնվող աշտարակ է, որի վրա մեծ ժամացույց է տեղակայված։ Այն համարվում է Մեծ Բրիտանիայի խորհրդանիշերից մեկը։ Աշտարակը 160 տարեկան է և իր ժամանակի ամենամեծ ժամացույցն է աշխարհում։ Պաշտոնապես անվանվում է «Էլիզաբեթի աշտարակ» (անգլ.՝ Elizabeth Tower)[3], ի պատիվ Էլիզաբետ II թագուհու։ Բիգ Բեն անվան առաջացման երկու տարբերակ կա։ Առաջինը կապված է սըր Բենջամին Հոլլի հետ, ով եղել է աշտարակի ճարտարապետը, իսկ ըստ մյուս վարկածի` այն կոչվել է այդ ժամանակների շատ հայտնի բռնցքամարտիկ Բեն Կաունտի անվան հետ։
![]() | |
Տեսակ | cultural icon?, ազգային խորհրդանիշ, տեսարժան վայր, turret clock?, striking clock?, զանգ և architectural element? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վեստմինստեր[1] |
Վայր | Լոնդոն |
ԲԾՄ | 17 մետր |
Մասն է | Եղիսաբեթի աշտարակ |
Հիմնադրված է | ապրիլի 10, 1858[2] |
Բացված | մայիսի 31, 1859 |
Ճարտարապետ | Augustus Pugin? |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Զոդման պահին Բիգ Բենը ամենամեծ և ամենածանր (13,7 տոննա) զանգն էր Միացյալ Թագավորությունում։ 1881 թվականին զիջեց առաջնությունը Բիգ Փոլ զանգին (17 տոննա)։ Այն կառուցվել է հրդեհի պատճառով 1834 թվականին ոչնչացված Հին Վեսմինստերյան պալատի փոխարեն։
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- Աշտարակի ժամացույցի բոլոր 4 թվատախտակների հիմքերում գրված է հետևյալ արտահայտությունը. «Domine Salvam fac Reginam nostram Victoriam primam», որը լատիներենից թարգմանած նշանակում է «Աստված, պահպանիր մեր թագուհի Վիկտորյա I-ին»։
- Ժամացույցի աջ և ձախ մասերում գրված է հետևյալ արտահայտությունը՝ «Laus Deo», որը լատիներենից թարգմանած նշանակում է «Փառք Աստծուն»։
- 1504 թվականին Բիգ Բենը օգտագործվել է որպես կալանավայր։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://web.archive.org/web/20180217074214/http://www.whitechapelbellfoundry.co.uk/bigben.htm
- ↑ Հանրահայտ Բիգ Բեն ժամացույցն այլ անուն կունենա(չաշխատող հղում)
Արտաքին հղումներԽմբագրել
- Սկսեց գործել Բիգ Բենի ժամացույցը Archived 2016-09-05 at the Wayback Machine.
- Հետաքրքիր փաստեր լոնդոնյան Բիգ Բենի մասին Archived 2019-11-22 at the Wayback Machine.