Բենիամին Մարգարյան

հայ աստղաֆիզիկոս, ֆիզիկոս, աստղագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Բենիամին Եղիշեի Մարգարյան (նոյեմբերի 29 (դեկտեմբերի 12), 1913[1], Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 30, 1985(1985-09-30)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), հայ խորհրդային աստղագետ, Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1971), ՀԽՍՀ Գիտության վաստակավոր գործիչ (1961)։ ԽՍՀՄ ԳԱ աստղագիտական խորհրդի անդամ (1964), Միջազգային աստղագիտական միության «Գալակտիկաներ» հանձնաժողովի փոխնախագահ (1973-1976), նախագահ (1976-1979)։

Բենիամին Մարգարյան
Ծնվել էնոյեմբերի 29 (դեկտեմբերի 12), 1913[1]
Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 30, 1985(1985-09-30)[2] (71 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲյուրական
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունաստղագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1] և ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան[1]
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1] և Միջազգային աստղագիտական միություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1938)
Կոչումակադեմիկոս[1]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ
Ստալինյան մրցանակ և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն

խմբագրել

Բենիամին Մարգարյանը ծնվել է նոյեմբերի 29-ին (դեկտեմբերի 12) Թիֆլիսի նահանգի Շուլավեր բնակավայրում (Շահումյան, այժմ Վրաստանի Մառնեուլի մունիցիպալիտետ)՝ հայկական ընտանիքում։ 1938 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1941 թ.՝ Լենինգրադի համալսարանի ասպիրանտուրան։ 1943-1957 թթ. դասավանդել է ԵՊՀ-ում։ 1944 թվականից մինչև իր մահը աշխատել է Բյուրականի աստղադիտարանում (1952-1957 թթ.՝ փոխտնօրեն, 1957-1985 թթ.՝ գալակտիկաների բաժնի վարիչ)։ Մահացել է 1985 թ. սեպտեմբերի 30-ին։

Գիտական գործունեություն

խմբագրել

Գիտական աշխատանքները վերաբերում են աստղային և արտագալակտիկական աստղագիտությանը։ Նրա գլխավորությամբ մշակվել է աստղերի տեսանելի բաշխման մեջ դիտվող ֆլուկտուացիաների (տատանումների) տեսությունը՝ տիեզերական կլանման հաշվի առմամբ։ Վ.Հ. Համբարձումյանի հետ համատեղ հաստատել է Գալակտիկայում երիտասարդ, անկայուն աստղային համակարգերի՝ աստղասփյուռների առկայությունը, ինչը վկայում է, որ աստղառաջացման գործընթացը շարունակվում է նաև մեր դարաշրջանում, ընդ որում աստղերը ծնվում են խմբերով։ Կատարել է ցրված աստղակույտերի դասակարգում, ուսումնասիրել է դրանց տեղաբաշխման առանձնահատկությունները և նկարագրել է Գալակտիկայի պարուրաձև ճյուղերի նկատմամբ դրանց դիրքը։ Բացահայտել է պայծառ գալակտիկաների շարքում գունային ու սպեկտրալ տարականոն (անոմալ) բնութագրերով օժտված օբյեկտների հատուկ դասի առկայությունը։ Բացահայտված երևույթի բացատրման համար առաջինն է առաջ քաշել գալակտիկաների միջուկներում ոչ ջերմային բնույթի ուլտրամանուշակագույն ճառագայթների առկայության գաղափարը։ Այդ ուղղությամբ մշակել է հատուկ մեթոդաբանություն և 1965 թվականից Բյուրականի աստղադիտարանում Շմիդտի՝ մեկ մետր տրամագիծ ունեցող աստղադիտակով անցկացրել է աստղային երկնքի առաջին սպեկտրալ շրջահայությունը։ Դիտումների արդյունքում հայտնաբերել է հատուկ դասի՝ սպեկտրի ուլտրամանուշակագույն տիրույթում ճառագայթման ավելցուկ ունեցող մեծ թվով թույլ գալակտիկաներ (13-17-րդ աստղային մեծության), որոնք կոչվում են նրա անունով՝ Մարգարյանի գալակտիկաներ։ Տարբեր աստղադիտարաններում հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանք Մետագալակտիկայի ակտիվ գոյացումների ընդարձակ դաս են կազմում։ Այդ գալակտիկաների նշանակալի մասն ունի ռադիո-, ինֆրակարմիր և ռենտգենային ճառագայթում, իսկ դրանց շուրջ 10%-ին հատուկ են Սեյֆերտի տիպի գալակտիկաներին բնորոշ հատկություններ. սպեկտրներում գծերը տարբեր չափով լայնացած են։ Դրանց շարքում կան նաև քվազարներ և ВL Մողեսի տիպի օբյեկտներ։

Պարգևներ

խմբագրել
  • ԽՍՀՄ Ստալինյան մրցանակի դափնեկիր (1950)
  • Պատվո նշան շքանշան (1955)
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1983)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 301—302.
  2. 2,0 2,1 2,2 http://www.sci.am/members.php?mid=99&langid=3
  3. Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 7 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1981, էջ 301 — 720 էջ։

Գրականություն

խմբագրել
  • Атлас звездных скоплений различных типов, 1953. М.,.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  • Колчинский И.Г.,Корсунь А.А.,Родригес М.Г. Астрономы.Биографический справочник. Киев,: Наукова думка, 1986.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  • «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ»։ պրակ 1, 1946։
  • «Галактики с ультрафиолетовым континуумом»։ Астрофизика,(3) 1957։
  • «On the Nature of Galaxies with UV Continuum Having Broad Emission Lines»։ Astronomy and Astrophisics, (58) 1977։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 301  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենիամին Մարգարյան» հոդվածին։