Նավապետ Ջեյմս Կուկ (անգլ.՝ James Cook, հոկտեմբերի 27, 1728(1728-10-27)[1][2], Մարտոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3][4] - փետրվարի 14, 1779(1779-02-14)[5][6][7][…], Կեալեկեկուա-Բեյ, Ancient Hawaii[8]), բրիտանացի հետազոտող, ծովագնաց, քարտեզագիր և արքունի նավատորմի նավապետ։ Կուկը կազմել է Նյուֆաունդլենդի քարտեզը նախքան Խաղաղ օվկիանոսում երեք ճանապարհորդություն կատարելը։ Այս ճանապարհորդությունների ընթացքում նա առաջին անգամ հետազոտել է Ավստրալիայի արևելյան ափերը և Հավայան կղզիները։

Ջեյմս Կուկ
անգլ.՝ James Cook
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 27, 1728(1728-10-27)[1][2]
ԾննդավայրՄարտոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3][4]
Մահացել էփետրվարի 14, 1779(1779-02-14)[5][6][7][…] (50 տարեկան)
Մահվան վայրԿեալեկեկուա-Բեյ, Ancient Hawaii[8]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն[9]
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, քարտեզագիր, ռազմածովային սպա, ծովային ճանապարհորդ և բուսաբան
ԱմուսինElizabeth Cook?
Ծնողներմայր՝ Grace Pace?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն
ԵրեխաներJames Cook?[7], Nathaniel Cook?[7], Elizabeth Cook?[7], Joseph Cook?[7], George Cook?[7] և Hugh Cook?[7]
Ստորագրություն
Изображение автографа
 James Cook Վիքիպահեստում

Կուկը պատանեկության տարիներին միացել է բրիտանական առևտրական նավատորմին, իսկ 1755 թվականին՝ արքունի նավատորմին։ Նա մասնակցել է Յոթնամյա պատերազմին և հետագայում հետազոտել ու քարտեզագրել է Սուրբ Լավրենտիոս գետը Քվեբեկի պաշարման ժամանակ։ Սրա շնորհիվ Կուկը կարողանում է գրավել Բրիտանական նավատորմի հրամանատարության և Թագավորական ընկերության ուշադրությունը։ Սա տեղի ունեցավ ինչպես Կուկի գործունեության, այնպես էլ բրիտանական ծովային հետազոտությունների վճառական պահին։ Նա 1766 թվականին դարձավ «Ինդեվըր» նավի նավապետ խաղաղօվկիանոսյան 3 ճանապարհորդությունների ժամանակ։

Այս երեք ճանապարհորդությունների ընթացքում Կուկը նավարկեց հազարավոր մղոններ Երկրագնդի չբացահայտված տարածքներում։ Մանրամասն քարտեզագրեց Նոր Զելանդիայից Հավայան կղզիներ ընկած տարածքները մի մասշտաբով, որը նախկինում չէր կիրառվել։ Իր ճանապարհորդությունների ընթացքում հետազոտեց և եվրոպական քարտեզներում առաջին անգամ գրանցեց մի շարք կղզիներ և ծովափնյա շրջաններ։ Նավապետ Կուկը այս ճանապարհորդությունների ընթացքում դրսևորեց հետազոտության և քարտեզագրության իր գերազանց ունակությունները, ծովագնացության արվեստը, քաջությունն ու դժվարին պայմաններում առաջնորդ լինելու կարողությունը։

Կուկը 1779 թվականին իր երրորդ ճանապարհորդության ընթացքում հարձակման է ենթարկվել և սպանվել, երբ փորձում էր առևանգել Կալանիոպուին՝ Հավայան ղեկավարին, որպեսզի հետ պահանջեր իր գողացված առագաստանավերից մեկը։

Նա թողել է հարուստ աշխարհագրական գիտելիքների և գիտական ժառանգություն, որը իր ազդեցությունն էր ունենալու նրան հաջորդողների վրա 20-րդ դարում։ Ջեյմս Կուկի հիշատակին նվիրված բազմաթիվ հուշարձաններ կան ամբողջ աշխարհում։

Կենսագրություն խմբագրել

Ջեյմս Կուկը ծնվել է 1728 թվականի նոյեմբերի 7-ին Յորքշիրի Մարթոն գյուղում և կնքվել է տեղի Սուրբ Քութբերթ եկեղեցում նոյեմբերի 14-ին, որի գրանցամատյանում էլ կարելի է հանդիպել նրա անունը[11][12]։ Նա ընտանիքի 8 երեխաներից երկրորդն էր։ Կուկի հայրը՝ Ջեյմս Կուկը, Ռոքսբուրգշիրում շոտլանդացի ֆերմային աշխատող էր՝ ծագումով Էդամից։ 1736 թվականին Կուկի ընտանիքը տեղափոխվում է Մեծ Էյթոն, որտեղ իր հոր գործատուն վճարում է, որ ինքը դպրոց հաճախի։ 1741 թվականին՝ դպրոցում 5 տարի սովորելուց հետո, սկսում է աշխատել հոր հետ, որն արդեն դարձել էր ֆերմային կառավարիչ։

Ազատ ժամանակ Կուկը բարձրանում էր մոտակա բլուրը՝ վայելելու մենակությունը[13]։ Կուկերի տնակը՝ իր գնողների տունը, այժմ գտնվում է Ավստրալիայում՝ Մելբուրնում. այստեղ է տեղափոխվել Անգլիայից և նույնությամբ վերակառուցվել է 1934 թվականին։

1745 թվականին, երբ նա 16 տարեկան էր, Կուկը գնում է 20 (32 կմ) մղոն հեռավորության վրա գտնվող Սթեյթս ձկնորսական գյուղ՝ դառնալով նպարավաճառ և արդուզարդի վաճառքով զբաղվող Վիլյամ Սանդերսոնի խանութում վաճառող[11]։ Պատմաբանները ենթադրում են, որ հենց այստեղ էլ ձևավորվեց Կուկի մոտ ծովի նկատմամբ հետաքրքրությունն ու սերը[14]։

18 ամիս անց չհարմարվելով այստեղի աշխատանքին՝ Կուկը ճանապարհ է ընկնում դեպի մոտակա քաղաք, որտեղ հանդիպում է Սանդերսոնի ընկերներին՝ Ջոն և Հենրի Ուոքերներին։ Ուոքերները, որոնք քվակերներ էին, նավի սեփականատեր էին, որոնք զբաղվում էին ածխի առուվաճառքով։ Նրանց տունը այժմ Նավապետ Կուկի հիշատակին նվիրված թանգարան է։ Կուկն այստեղ աշխատանքի է անցնում, զբաղվելով ածուխ տեղափոխելով, և մի քանի տարի շարունակ այս և նմանատիպ աշխատանքներ է կատարում՝ նավարկելով Թայնի և Լոնդոնի միջև։ Այս ընթացքում նա զբաղվում է նաև ինքնակրթությամբ՝ ուսումնասիրելով հանրահաշիվ, երկրաչափություն, եռանկյունաչափություն, աստղագիտություն և նավագնացություն՝ այն բոլոր հմտությունները, որոնք իրեն հետագայում պետք էին գալու իր սեփական նավը տնօրինելու համար[14]։

Երեք տարի շարունակ աշակերտություն անելուց հետո Կուկը սկսեց աշխատել Բալթիկ ծովում առևտրական նավերի վրա։ 1752 թվականից սկսում է առևտրական նավատորմի աստիճանակարգերով առաջ գնալ՝ ի վերջո հասնելով կրտսեր լեյտենանտի աստիճանի (ներկայիս աստիճանակարգի համապատասխան) ածուխ տեղափոխող Ընկերություն նավի վրա[15]։ 1755 թվականին մեկ ամիս այս նավի հրամանատարություն կատարելուց հետո նա կամավոր ձևով ծառայում է Արքունի նավատորմում, երբ Բրիտանիան սկսել էր զինվել մի բանի համար, որը հետագայում դառնալու էր Յոթնայմա պատերազմ։

 
Էլիզաբեթ Կուկ, հեղինակ՝ Վիլյամ Հենդերսոն, 1830

Կուկը ամուսնանում է Էլիզաբեթ Բաթսի (1742-1835) հետ։ Զույգը ունեցավ 6 երեխա՝ Ջեյմս, Նաթանիել, Էլիզաբեթ, Հովսեփ, Ջորջ և Հյու։ Երբ ծովում չէր լինում, Կուկն ապրում էր Լոնդոնի արևելյան հատվածում (East End)։ Կուկը չունի ոչ մի ժառանգ, քանի որ նրա երեխաները չհասցնելով երեխաներ ունենալ մահացել են[16]։

Գործունեությունն արքունի նավատորմում խմբագրել

Կուկի առաջին առաջադրանքը «Իգլ» (Eagle) նավի վրա էր, երբ նա ծառայում էր նավապետ Ժոզեֆ Համարին, այնուհետև՝ նավապետ Հյու Պալիսերին[17]։ 1755 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նա մասնակցում է Իգլ նավի կողմից ֆրանսիական մի ռազմանավի առգրավմանը, որից հետո իր մյուս պարտականությունների հետ նա նաև դառնում է բոցման[18]։ Կուկը առաջին անգամ 1756 թվականի մարտին եղել է կարճ ժամանակով «Կրուիզեր» նավի ժամանակավոր հրամանատարը, որը փոքր առագաստանավ էր՝ կցված «Իգլ» նավին[18][19]։ 1757 թվականին հունիսին Կուկը պաշտոնապես հանձնում է քննությունները Դետֆորդի Թրինիթի Հաուսում (Trinity House), որից հետո նա կարող էր դառնալ ղեկակալ թագավորական նավատորմում[20]։ Դրանից հետո նա միանում է Սոլբեյ հածանավին՝ որպես ղեկակալ նավապետ Ռոբերտ Քրեյգի հրամանատարության տակ[21]։

Նյուֆաունդլենդ խմբագրել

Յոթնամյա պատերազմի ընթացքում Կուկը ծառայում էր Հյուսիսային Ամերիկայում՝ Փեմբրուք նավի վրա՝ որպես ղեկակալ[22]։ Նավի անձնակազմի հետ մասնակցում է հարձակմանը, որի արդյունքում 1758 թվականին կարողանում են գրավել Լուիսբուրգի ամրոցը ֆրանսիացիներից, իսկ 1759 թվականին մասնակցում է Քվեբեկ քաղաքի պաշարմանը։ Իր ծառայության ընթացքում ցույց է տալիս իր տաղանդը քարտեզագրության և հետազոտության ոլորտում։ Նա պատասխանատու է եղել քարտեզագրելու Սուրբ Լավրենտիոսի գետաբերանը պաշարման ընթացքում՝ այսպիսով թույլ տալով գեներալ Վոլֆին կատարել իր հանրահայտ գաղտնի հարձակումը 1759 թվականին Աբրահամի հարթավայրի ճակատամարտի ժամանակ[23]։

 
Նյուֆաունդլենդի քարտեզը՝ արված Ջեյմս Կուկի կողմից 1765 թվականին

Կուկի հետազոտական կարողությունները օգտագործվեցին նաև Նյուֆաունդլենդի կտրտված ափերը քարտեզագրելու համար 1760-ական թվականներին։ 1763 և 1764 թվականներին Կուկը հետազոտեց հյուսիս-արևմտյան հատվածը, 1765 և 1766 թվականներին՝ Բուրին թերակղզու և Ռեյ հրվանդանի միջև ընկած հարավային ափը, իսկ արևմտյան ափը 1767 թվականին։ Այդ ընթացքում Կուկը աշխատում էր տեղացի ղեկակալների հետ, որոնք ցույց էին տալիս նրան հարավային և արևմտյան ափերի «ժայռերը և թաքնված վտանգները»։

Նյուֆաունդլենդում անցկացրած 5 տարիների ընթացքում Ջեյմս Կուկին հաջողվեց ստեղծել կղզու ափերի առաջին ճշգրիտ և մեծամասշտաբ քարտեզը[24]։ Հենց այս տարիների ընթացքում էլ նա ձեռք բերեց հետազոտության ոլորտում գործնական լուրջ հմտություններ, ինչպես նաև կարողացավ գրավել արքունիքի և հրամանատարության ուշադրությունը։ Կուկի քարտեզները օգտագործվել են ընդհուպ մինչև 20-րդ դարը, դրա պատճենները շուրջ 200 տարի օգտագործվում էին Նյուֆաունդլենդ նավարկողների կողմից[25]։

Նյուֆաունդլենդում կատարած աշխատանքներից ու ներդրած ջանքերից հետո էր, որ Կուկը հետևյալ միտքն է արտահայտում, թե նպատակադրվել է «ոչ միայն գնալ այնքան հեռու, որքան իրենից առաջ մարդիկ գնացել են, այլ այնքան հեռու, որքան հնարավոր է մարդու համար գնալ»[20]։

Ճանապարհորդություններ խմբագրել

Առաջին ճանապարհորդություն (1768-1771) խմբագրել

1766 թվականին Ծովային նախարարությունը հանձնարարում էր Կուկին գիտական ճանապարհորդություն կատարել դեպի Խաղաղ օվկիանոս։ Ճանապարհորդության նպատակն էր դիտել և գրառել Վեներա մոլորակի անցումը Արեգակի վրայով՝ ի շահ Լոնդոնի թագավորական ընկերության հետազոտության՝ կապված աշխարհագրական երկայնությունը որոշելու հետ[26]։ 39 տարեկան հասակում Կուկին շնորհում են լեյտենանտի կոչում հրամանատարությունը ստանձնելու համար[27][28]։ Իսկ Լոնդոնի թագավորական ընկերությունն էլ իր հերթին համաձայնվում է Կուկին տալ հազար գինեա, բացի աշխատավարձից[29]։

 
Ինդեվըր նավը Քուքթաունում, Քվինսլենդ նավահանգիստ՝ խարսխված այն մասում, որտեղ նավը խրված մնացել էր ծանծաղուտի մեջ 7 շաբաթ շարունակ 1770 թվականին:

Արշավախումբը նավարկությունը սկսեց Ինդեվըր նավով՝ ճանապարհ ընկնելով 1768 օգոստոսի 26-ին[30]։ Կուկը և իր արշավախումբը Հորն հրվանդանի շուրջ պտտվեցին և շարունակեցին ճանապարհը Խաղաղ օվկիանոսով դեպի արևմուտք՝ 1769 թվականի ապրիլի 13-ին հասնելով Տաիտի, որտեղ էլ Վեներայի անցումի դիտարկումները կատարվեցին[31]։ Սակայն դիտարկումները այնքան էլ ճշգրիտ չէին, որքան սպասվում էր։ Դիտարկումների ավարտից հետո Կուկը բացում է կնքված հրամանները, ւֆյֆյցբֆւֆգբգկգկմ։ Համաձայն դրա Կուկը պետք է նավարկեր Խաղաղ օվկիանոսի հարավ՝ փնտրելով հարավային հարուստ մայրցամաքը՝ Թերրա Ավստրալիսը[32]։

Կուկն այնուհետև ուղևորվում է Նոր Զելանդիա և քարտեզագրում բոլոր ափերը՝ թեթևակի անճշտություններ թույլ տալով։ Ապա ուղևորվում է արևմուտք՝ 1770 թվականի ապրիլի 19-ին հասնելով Ավստրալիայի հարավ-արևելյան ափերին. սա փաստորեն առաջին անգամ էր, որ եվրոպացիները հայտնվում էին Ավստրալիայի արևելյան ափերին։

Ապրիլի 23-ին նա կատարում է առաջին գրառումը Ավստրալիայի աբորիգենների մասին Բրաշ կղզու մոտ՝ իր օրագրում գրելով. «... այնքան մոտ էին ափին, որ կարելի էր տարբերակել ծովից, նրանք մուգ մաշկ ունեին կամ էլ սևամորթ էին, բայց դժվար է ասել դա նրանց մաշկի իրական գույնն էր, թե հագուստի»[33]։ Ապրիլի 29-ին Կուկն ու նրա անձնակազմը առաջին անգամ ցամաք են իջնում այն վայրում, որ այսօր կոչվում է Քուրնելլի թերակղզի։ Հենց այստեղ էլ առաջին անգամ կապ հաստատեց աբորիգեն մի ցեղի հետ, որը հայտնի էր գվիյագալ անունով[34]։ Այստեղից հետո Կուկը շարունակեց ճանապարհը դեպի հյուսիս։ Հունիսի 11-ին անհաջողություն տեղի ունեցավ, երբ «Ինդեվըր» նավը հայտնվեց Մեծ Արգելախութի ծանծաղուտի մեջ[35]։ Նավը լուրջ վնաս էր կրել, որի պատճառով էլ Կուկի ճանապարհորդությունը հետաձգվեց 7 շաբաթով մինչև հնարավոր եղավ հանել նավը ծովափ։ Դրանից հետո Կուկը շարունակեց ճանապարհորդությունը՝ նավարկելով Տոռեսի նեղուցով և օգոստոսի 22-ին ցամաք իջավ Քվինսլենդի կղզիներից մեկում, որտեղ էլ հայտարարեց, որ այդ ամբողջ ափամերձ շրջանները, որ ինքը հետազոտել էր, բրիտանական տարածքներ են։ Այնուհետև Ջեյմս Կուկը վերադարձավ Անգլիա ներկայիս Ջակարտայի (Ինդոնեզիա) վրայով, որտեղ իր անձնակազմի զգալի մասը վարակվեց և մահացավ մալարիայի պատճառով, ապա Բարեհուսո հրվանդանով՝ հասնելով Սուրբ Հեղինեի կղզի 1771 թվականի հուլիսի 12-ին[36]։

Դադար խմբագրել

Կուկի վերադարձից հետո նրա օրագրերը տպագրվեցին և նա գիտական հանրության շրջանում կարծես թե հերոս դարձավ։ Սակայն առհասարակ հանրության շրջանում բուսաբան Ջոզեֆ Բենքսը շատ ավելի մեծ հերոս էր[14]։ Բենքսը նույնիսկ նախաձեռնում էր ստանձնել Կուկի երկրորդ ճանապարհորդության հրամանատարությունը, բայց մինչև ճանապարհորդությունը կսկսեր, հրաժարվեց այդ մտքից, ու Յոհան Ֆորսթերը և նրա որդին ճանապարհորդության ընթացքում դարձան նավի գիտնականները։ Կուկի որդին՝ Ջորջը, նրա երկրորդ ճանապարահորդությունից 5 օր առաջ էր ծնվել[37]։

 
Նավապետ Ջեյմս Կուկի ճանապարհորդության երթուղիները։ Առաջին ճանապարհորդությունը նշված է կարմիր, երկրորդը՝ կանաչ, իսկ երրորդը՝ կապույտ գույներով։ Կուկի մահից հետո նրա անձնակազմի երթուղին նշված է կետագծերի միջոցով:

Երկրորդ ճանապարհորդություն (1772-1775) խմբագրել

Իր առաջին ճանապարհորդությունից վերադառնալուց կարճ ժամանակ անց 1771 թվականի օգոստոսին Կուկը առաջադրվում է հրամանատարի կոչմանը[38][38]։ 1772 թվականին Կուկին հանձնարարվում է ղեկավարել մեկ այլ գիտական արշավախումբ, որի նպատակն էր գտնել առեղծվածային Անհայտ հարավային երկիրը։ Իր առաջին ճանապարհորդության ընթացքում Կուկը շուրջերկրյա նավարկության միջոցով պարզեց, որ Նոր Զելանդիան հարավում գտնվող մեծ ցամաքի մասը չի կազմում և կպած չէ նրան։ Չնայած նա քարտեզագրել էր Ավստրալիայի արևելյան ափերը՝ ցույց տալով, որ այն իր չափերով մայրցամաք էր, տեսակետ կար, որ Անհայտ հարավային երկիրը գտնվում է դրանից շատ ավելի հարավ։ Չնայած ակնհայտ փաստին՝ Լոնդոնի թագավորական ընկերությունը շարունակում էր կարծել, որ ավելի մեծ հարավային մայրցամաք գոյություն ունի[39]։

Ջեյմս Կուկը այս ճանապարհորդության ընթացքում «Ռեզըլուշըն» նավի հրամանատարն էր։ Կուկի արշավախումբը շուրջերկրյա նավարկություն է կատարել երկրագնդի ծայր հարավային լայնությունով՝ դառնալով առաջինը, որը հատել է Հարավային բևեռը (1773 թվականի հունվարի 17)։ Անտարկտիկայի մառախուղի մեջ «Ռեզալուշըն» նավը և նրան ուղեկցող նավը բաժանվում են իրարից։ Մյուս նավի հրամանատարը հասնում է Նոր Զելանդիա, որտեղ կորցնում է իր մարդկանց մի մասին Մաորի ցեղի վրա հարձակման ժամանակ, դրանից հետո նավարկում է հետ՝ դեպի Բրիտանիա, մինչդեռ Կուկը շարունակում է իր հետազոտությունը Անտարկտիկայում՝ 1774 թվականի հունվարի 31-ին հասնելով հարավային 71°10'[20]։

 
Ջեյմս Կուկը Թահիթիում ականատես է եղել մարդկային զոհաբերության, 1773 թվական

Կուկը գրեթե հասել էր Անտարկտիդա, սակայն ստիպված եղավ վերադառնալ Տաիտի նավի պաշարները համալրելու համար։ Այնուհետև նա կրկին շարժվեց հարավ՝ կատարելով ևս մեկ անհաջող շրջագայություն, որի նպատակն էր գտնել ենթարդրյալ մայրցամաքը։ 1774 թվականին Նոր Զելանդիա վերադառնալիս Կուկը կանգ է առնում նաև Տնոգայում, Զատկի կղզում, Նորֆոլք կղզում, Նոր Կալենդոնիայում և Վանուատուում։

Նախքան Անգլիա վերադառնալը Կուկը վերջին անգամ շրջագայեց Հարավային ատլանտյան օվկիանոսով սկսած Բարեհուսո հրվանդանից և հետազոտեց, քարտեզագրեց ու բրիտանական տիրապետության տակ առավ Հարավային Ջորիջիա կղզին, որը 1675 թվականին հետազոտել էր Ատոնի դե լա Ռոշեն։ Կուկը նաև հայտնաբերեց ու անվանակոչեց Հարավային Սանդվիչյան կղզիները։ Այնուհետև Կուկը շարժվում է դեպի հյուսիս՝ Հարավային Աֆրիկա, իսկ այստեղից էլ ճանապարհը շարունակում դեպի Անգլիա։ Իր վերադարձից հետո Կուկի զեկույցները վերջ դրեցին «Թերրա Ավստրալիսի» մասին միֆերին[40]։

 
Հարավային Ջորջիայի քարտեզը՝ արված Ջեյմս Կուկի կողմից 1777 թվականին

Կուկի երկրորդ ճանապարհորդությունը աչքի ընկավ իր հաջողությամբ, որը պայմանավորված էր նոր ծովային քրոնոմետրով՝ ստեղծված Լարքում Քենդալի կողմից կողմից, որը հնարավորություն էր տալիս մեծ ճշգրտությամբ հաշվարկել աշխարհագրական երկայնությունը։ Իր երկրորդ ճանապարհորդության ընթացքում նա կարողացավ ստեղծել Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածի բավականին ճշգրիտ քարտեզ, որի օրինակները օգտագործվում էին մինչև 20-րդ դարի կեսերը[41]։

Իր վերադարձից հետո Կուկը ստացավ նավապետի աստիճան և պատվավոր կերպով հեռացավ արքունի նավատորմից։ Նրա հռչակը գնալով աճում էր՝ տարածվելով ողջ երկրում, նրան համարում էին «Եվրոպայի առաջին ծովագնացը»[20]։ Սակայն Ջեյմս Կուկը չէր կարողանում ապրել ծովից հեռու։ Նախապատրաստվում էր երրորդ ճանապարհորդությունը, և Կուկի խնդիրն էր գտնել «Հյուսիսարևեմտյան միջանցքը»։

Երրորդ ճանապարհորդություն (1776-1779) խմբագրել

 
Ջեյմս Կուկի հուշարձանը Վայմեայում՝ նվիրված Հավայան կղզիներ նրա առաջին այցին 1778 թվականի հունվարին։

Իր վերջին ճանապարհորդության ընթացքում Կուկը կրկին «Ռեզալուշըն» նավի նավապետն էր մինչդեռ նավապետ Չարլզ Կլերկը «Դիսքավերի» նավի հրամանատարն էր։

Ճանապարհորդության հիմնական նպատակն էր ամերիկյան մայրցամաքի շրջակայքում գտնել «Հյուսիսարևմտյան միջանցքը»[42]։ 1778 թվականին Կուկը շարժվում է Տաիտիից դեպի հյուսիս և դառնում առաջին եվրոպացին, ով պաշտոնապես կապ է հաստատում Հավայան կղզիների հետ[43]։ Նույն թվականին Կուկը ցամաք է իջնում Վաիմեա նավահանգստում և հենց այդ ժամանակ էլ կղզեխումբն անվանակոչում է «Սանդվիչյան կղզիներ» Ծովային նախարարության 4-րդ կոմսի անունով։

Սանդվիչյան կղզիներից Կուկը նավարկում է դեպի հյուսիս, ապա՝ հյուսիս-արևելք՝ հետազոտելու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափերը։ Վատ եղանակի պատճառով ստիպված եղավ որոշ չափով ճանապարհից շեղվել և առանց իմանալու անցնել Խուան դե Ֆուկա նեղուցի մոտով։ Վանկուվեր կղզում որոշ ժամանակ մնալուց հետո Կուկը շարժվում է առաջ՝ հետազոտելով և քարտեզագրելով Բերինգի նեղուց տանող ափերը։ Կուկը առաջին անգամ քարտեզագրեց Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմտյան ափերը։

1778 թվականի օգոստոսին Կուկը վերջապես անցավ Բերինգի նեղուցով՝ նավարկելով Չուկչաների ծովում։ Նա շարժվում է Ալյասկայի հյուսիս-արևելյան ափերի երկայնքով մինչև նրա ճանապարհը արգելափակվում է սառույցներով։ Այստեղից շարունակում է ճանապարհը դեպի հարավ-արևելք՝ Սիբիրական ափով դեպի Բերինգի նեղուց։ Մինչև 1778 թվականի սեպտեմբեր Կուկն արդեն Բերինգի ծովում էր՝ նպատակ ունենալով կրկին վերադառնալ Սանդվիչյան կղզիներ[44]։ Այս ճանապարհորդությունը սպառում է Կուկին և նա սկսում է տառապել ստամոքսի տկարությունով։ Ենթադրվում է, որ Կուկի անձնակազմում առաջացել էր նաև անհամաձայնություն, որը պայմանավորված էր նրանով, որ Կուկը ստիպում էր նրանց ուտել ծովափղի միս, որը ուտելու համար պիտանի չէր[45]։

 
Ռեզալուշըն և Դիսքավըրի նավերը Թահիթիում

Վերադարձ Հավայան կղզիներ խմբագրել

1779 թվականին Կուկը վերադառնում է Հավայան կղզիներ։ Շուրջ 8 ամիս կղզեխմբի շուրջը նավարկելուց հետո ցամաք է իջնում Քեալաքեքուա ծոցում՝ Հավայան կղզում, որը ամենամեծ կղզին էր։ Կուկը այստեղ հասնում է այն ժամանակ, երբ հավայացիների մոտ բերքահավաքի տոն էր՝ նվիրված պոլինեզիական աստված Լոնոյին։ Պատահականության բերումով Կուկի նավը իր արտաքին տեսքով ու ձևով նման էր այն կարևոր մշակութային տարրերին, որը կազմում էր այդ տոնակատարությունների ժամանակ երկրպագության մասերից մեկը[14][45]։ Ինչպես նաև Հավայան կղզու շուրջ ժամացույցի ուղղությամբ կատարած շրջագայությունը նման էր տոնակատարության ժամանակ կատարվող արարողությանը։ Ոմանք կարծում են, որ հենց այս գործողություններն են հավայացիների կողմից Կուկի աստվածացման պատճառ դարձել, և նրան վերաբերվել են որպես Լոնոյի մարմնավորման[46]։ Սա այն տեսակետն էր, որը առաջադրվել էր Կուկի արշավախմբի անդամների կողմից, սակայն 1992 թվականին այս վարկածը սկսեցին հարցականի տակ դնել[45][47]։

Մահ խմբագրել

Ամիսներ շարունակ Հավայան կղզիներում մնալուց հետո Կուկը փորձեց վերսկսել իր հետազոտությունները Հյուսիսային Խաղաղ օվկիանոսում։ Հավայան կղզիներից հեռանալուց կարճ ժամանակ անց, սակայն, «Ռեզըլուշըն» նավի առաջակայմը կոտրվում է, ուստի նավերը վերադառնում են Քեալաքեքուա ծոց վերանորոգման նպատակով։ Այստեղ լարվածություն է առաջանում եվրոպացիների և հավայացիների միջև։ Հավայացիների մի խումբ վերցնում է Կուկի փոքր նավակներից մեկը։ Այդ օրը Կուկի մարդիկ դառնում են հանդուգն և նույնիսկ սպառնում կրակ բացել։ Կուկը հիասթափված վերադառնում է նավ և փորձում է առևանգել ու փրկագին պահանջել Կալանիոպուի՝ Հավայան թագավորի համար։

 
Նավապետ Ջեյմս Կուկի մահը 1779 թվականի փետրվարի 14, անավարտ նկար՝ արված Յոհան Ցոֆանի կողմից[48]։

Հաջորդ օրը՝ 1779 թվականի փետրվարի 14-ին, Կուկը թույլ է տալիս, որ թագավորը կամավոր, առանց բռնության գնա իր հետևից։ Մինչ Կուկը փորձում էր արձակել նավերը, ծովափին բավականին բազմություն է հավաքվում։ Այդ պահին հետևից գյուղացիներից մեկը հարվածում է Կուկի գլխին, ապա դանակահարում նրան[49]։ Այնուհետև նրա մարմինը տանում են բնակավայրի հետնամաս, որը դեռևս տեսանելի էր նավի վրայից։ Այդ բախման ընթացքում զոհվում են 4 շարքային զինվորներ, իսկ երկուսն էլ վիրավորվում են[50][51]։

Մահից հետո խմբագրել

Հարգանքը, որը կղզու բնակիչները տածում էին Կուկի նկատմամբ, ստիպեց նրանց պահպանել մարմինը։ Այդ ժամանակների սովորությանը հետևելով՝ նրա մարմինը նախապատրաստում են սգո արարողությանը, որին արժանանում էին միայն ղեկավարները և ավագները։ Կուկի ոսկորները պահպանվել են որպես կրոնական իկոնաներ ճիշտ այնպես, ինչպես Եվրոպայում տարածված էր միջին դարերում։ Իհարկե Կուկի աճյունից մի մաս վերադարձվել է նրա անձնակազմին ծովում պաշտոնական հուղարկավորությունը կատարելու համար[52]։

Արշավախմբի ղեկավարությունը իր ձեռքը վերցրեց Կլերկը՝ վերջին անգամ փորձ անելով անցնել Բերինգի նեղուցը[53]։ Սակայն նա էլ մահանում է 1779 թվականի օգոստոսի 22-ին տուբերկուլյոզից, և «Ռեզալուշըն» նավի հրամանատար է դառնում Ջոն Գորը, իսկ նրան «Դիսքավերի» նավի վրա փոխարինում է Ջեյմս Քինգը[54]։ Արշավախումբը Անգլիա է վերադառնում՝ տեղ հասնելով 1780 թվականի հոկտեմբերին։ Անգլիա վերադառնալուց հետո Քինգը ավարտին հասցրեց Կուկի ճանապարհորդությունների հաշվետվությունը[55]։

Ժառանգություն խմբագրել

Ազգագրական հավաքածուներ խմբագրել

 
Հավայան փետրե պիջակ, որը գտնվում է Ավստրալիայի թանգարանում
 
Կուկի հուշարձանը Գրինվիչում, Լոնդոն
 
Ջոն Վեբերի նավապետ Կուկը, 1776 թվական

Ավստրալիական թանգարանը ձեռք բերեց «Կուկի հավաքածուն» 1894 թվականին Նոր Հարավային Ուելսի կառավարությունից։ Այդ ժամանակ հավաքածուն կազմված էր 115 արվեստի գործերից, որոնք հավաքվել էին Խաղաղ օվկիանոսում Կուկի կատարած երեք ճանապարհորդությունների ընթացքում՝ 1760-1780 թվականներին, այդ թվում նաև ճանապարհորդություններին վերաբերող փաստաթղթերն ու հիշատակի արժանի իրերը։ Ազգագրական արվեստի նմուշների մեծ մասը հավաքվել էր խաղաղօվկիանոսյան բնակչության և եվրոպացիների առաջին շփումների ընթացքում։ 1935 թվականին փաստաթղթերի և հիշատակի արժանի իրերի մեծ մասը տեղափոխվել են Նոր Հարավային Ուելսի պետական գրադարան։ Պարզ է դարձել, որ հավաքածուի տարբեր մասեր մնացել են Կուկի այրու՝ Էլիզաբեթ Կուկի և նրա ժառանգների մոտ մինչև 1886 թվականը։ Այնուհետև դրանք և մյուս հարազատների մոտ գնվող իրերը 1887 թվականին գնվում են Նոր Հարավային Ուելսի կառավարության կողմից ու այստեղ պահպանվում մինչև 1894 թվականը, երբ տեղափոխվում են Ավստրալիական թանգարան[56]։

Գիտություն և ծովագնացություն խմբագրել

Խաղաղ օվկիանոսում 12 տարի շարունակ Կուկի կատարած նավարկությունները տեղանքի վերաբերյալ եվրոպական գիտելիքները բավականին հարստացրին։ Որոշ կղզիներ, ինչպես օրինակ Սանվիչյան կղզիները, առաջին անգամ հայտնաբերվեցին եվրոպացիների կողմից[57]։

Ճշգրիտ քարտեզներ կազմելու համար անհրաժեշտ է ճշգրիտ որոշել աշխարհագրական լայնությունն ու երկայնությունը։ Ծովագնացները դարեր շարունակ կարողացել են բավականին մեծ ճշգրտությամբ որոշել լայնությունը արևի կամ աստղերի միջոցով, սակայն երկայնությունը որոշելը պահանջում էր խորը գիտելիքներ Երկրի վրա ժամային տարբերությունների մասին։ Երկիրը Արևի նկատմամբ 360° պտտվում է։ Այսպիսով՝ երկայնությունը համապատասխանում է ժամին՝ 15° մեկ ժամվա ընթացքում կամ էլ 1° չորս րոպեի ընթացքում[58]։

Կուկը կարողացել էր իր առաջին ճանապարհորդության ընթացքում բավականին ճշգրիտ որոշել երկայնությունները իր հմտությունների, ինչպես նաև աստղագետ Չարլզ Գրինի շնորհիվ, ինչպես նաև բավականին բարդ աստղագիտական ու մաթեմատիկական հաշվարկների շնորհիվ։ Երկրորդ ճանապարհորդության ժամանակ Կուկը օգտագործում էր Լարքում Կենդալի K1 քրոնոմետրը, որը գրպանի ժամացույցի չափ էր։

Կուկը իր առաջին շրջագայության ժամանակ կարողանում է հաջողության հասնել, ճիշտ ժամանակին ավարտելով առաջադրանքները և այդ ընթացքում չկորցնելով անձնակազմի ոչ մի մարդ լնդախտի պատճառով։ Նա կիրառում էր տարբեր կանխարգելիչ միջոցառումներ, բայց ամենակարևորը անընդհատ թարմ մթերքի առկայությունն էր[59]։ Կուկը առաջին եվրոպացին էր, ով խաղաղօվկիանոսյան տարբեր բնակիչների հետ էր շփվել և կարողացել էր տեսնել այս բնակիչների միջև կապը՝ չնայած նրանց բաժանում էր օվկիանոսը (տես՝ Մալայա-պոլինեզյան լեզուներ)։ Նա նաև տեսակետ է արտահայտել, որ պոլինեզիացիները ծագում են Ասիայից, և դա հետագայում հաստատվել է[60]։

Կուկը իր ճանապարհորդությունների ժամանակ իր հետ էր վերցնում մի քանի գիտնականների, որոնք այդ ընթացքում կարևոր հետազոտություններ ու հայտնագործություններ էին կատարում։ Կուկի հետ ճանապարհորդել են նաև բազմաթիվ արվեստագետներ։ Կուկի ճանապարհորդությունների մասին մեկ այլ հետաքրքիր փաստն այն է, որ առաջին կենդանին, որ շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել և այն էլ երկու անգամ, Կուկի այծն էր։

Հուշարձաններ խմբագրել

1928 թվականին Հավայան կղզիների հայտանագործման 150-ամյակի առիթով հատվել է դրամ, որի վրա Կուկի պատկերն է։ Հավայան կղզիներում՝ այն վայրում, որտեղ սպանվել էր Կուկը, 1874 թվականին հսկա սպիտակ կոթող է կանգնեցվել։ Այդ հատվածը համարվում է Միացյալ Թագավորության տարածք[61]։ Մոտակա քաղաքը կոչվում է Նավապետ Կուկ։

Հյուսիսային Քվինսլենդում առաջին բարձրագույն կրթական հաստատությունը կոչվել է նրա անունով՝ Ջեյմս Կուկի համալսարան, որը բացվել է 1970 թվականին[62]։

Ավստրալիայի ժարգոններից մեկում "Captain Cook" («Նավապետ Կուկ») նշանակում է «նայիր»[63]։ Նրա անունով կոչվել են Կուկի կղզիներ, Կուկի նեղուց, Կուկի ծովածոց, Լուսնի վրա Կուկի խառնարան[64]։ Նոր Զելանդիայի ամենաբարձր գագաթը կոչվում է նրա անունով՝ Կուկի լեռ[65]։ Մեկ այլ Կուկի լեռ գտնվում է ԱՄՆ Ալյասկա նահանգի և կանադական Յուկոնի սահմանին։

Կուկին նվիրված ամենահին հուշարձանը գտնվում է Միացյալ Թագավորությունում և կառուցվել է 1780 թվականին։ Հուշարձան է կանգնեցվել նաև նրա ծննդավայրում և այն եկեղեցու բակում, որտեղ թաղված են Կուկի որդիները՝ Հյուն և Ջեյմսը։ Կուկի ծննդյան 250-ամյակի կապակցությամբ Մարթոնում բացվել է Նավապետ Կուկի ծննդավայրի թանգարան։ Ջեյմս Կուկի անունով է նաև կոչվում 2003 թվականին բացված Ջեյմս Կուկի համալսարանական հիվանդանոցը[66]։ 2006 թվականին կառուցված Թագավորական հետազոտական նավը անվանակոչվել է Ջեյմս Կուկի անունով՝ փոխարինելով Չարլզ Դարվին նավին[67]։ 2002 թվականին Բի-բի-սի-ի (BBC) «100 մեծանուն բրիտանացիները» ցուցակում Կուկը 12-րդ տեղն է զբաղեցրել[68]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 NMVW-collection
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 http://www.bbc.co.uk/history/domesday/dblock/GB-448000-513000/page/7
  4. 4,0 4,1 4,2 Кук Джеймс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 James Cook (նիդերլ.)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Lundy D. R. The Peerage
  8. 8,0 8,1 8,2 http://www.amazon.com/The-Fatal-Voyage-Captain-Journey/dp/156656610X
  9. http://www.christies.com/lotfinder/books-manuscripts/captain-james-cook-and-captain-james-5605392-details.aspx
  10. Award winners : Copley MedalRoyal Society.
  11. 11,0 11,1 Rigby & van der Merwe 2002, էջ. 25
  12. Robson 2009, էջ. 2
  13. Collingridge 2003, էջ. 15
  14. 14,0 14,1 14,2 14,3 Collingridge 2003
  15. Hough 1994, էջ. 11
  16. Stamp 1978, էջ. 138
  17. Robson, John (2009). Captain Cook's War and Peace: The Royal Navy Years 1755–1768. University of New South Wales Press. էջեր 19–25. ISBN 9781742231099.
  18. 18,0 18,1 Rigby & van der Merwe 2002, էջ. 27
  19. McLynn 2011, էջ. 21
  20. 20,0 20,1 20,2 20,3 Williams, Glyn (2011 թ․ փետրվարի 17). «Captain Cook: Explorer, Navigator and Pioneer». BBC. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
  21. Capper, Paul (1985–96). «The Captain Cook Society: Cook's Log». Life in the Royal Navy (1755–1767). Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22-ին.
  22. Kemp & Dear 2005
  23. Hough 1994, էջ. 19
  24. Government of Canada (2012). «Captain James Cook R.N.». Historic Sites and Monuments Board of Canada. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 2-ին.
  25. Hough 1994, էջ. 32
  26. Collingridge 2003, էջ. 95
  27. Rigby & van der Merwe 2002, էջ. 30
  28. Wikisource:1911 Encyclopædia Britannica/Cook, James
  29. Beaglehole 1968, էջ. cix
  30. «The Sydney Morning Herald». The Sydney Morning Herald. National Library of Australia. 1931 թ․ մայիսի 2. էջ 12. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  31. «BBC - History - Captain James Cook». Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
  32. «Secret Instructions to Captain Cook, 30 June 1768» (PDF). National Archives of Australia. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 3-ին.
  33. «Cook's Journal: Daily Entries, 22 April 1770». Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 21-ին.
  34. «Once were warriors – smh.com.au». The Sydney Morning Herald. 2002 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 21-ին.
  35. Robson 2004, էջ. 81
  36. Beaglehole 1968, էջ. 468
  37. «Captain Cook: Obsession & Discovery. (Part 2 of 4) – Britain on DocuWatch – free streaming British history documentaries». 2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
  38. 38,0 38,1 Hough 1994, էջ. 180
  39. Hough 1994, էջ. 182
  40. Hough 1994, էջ. 263
  41. «Captain James Cook: His voyages of exploration and the men that accompanied him». National Maritime Museum. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 10-ին.
  42. Collingridge 2003, էջ. 327
  43. Fish, Shirley (2011). The Manila-Acapulco Galleons : The Treasure Ships of the Pacific: With An Annotated List of the Transpacific Galleons 1565–1815. AuthorHouse. էջեր 360–. ISBN 978-1-4567-7543-8.
  44. Beaglehole, John Cawte (1974). The Life of Captain James Cook. A & C Black. էջեր 615–23. ISBN 0-7136-1382-3.
  45. 45,0 45,1 45,2 Obeyesekere 1992
  46. Sahlins 1985
  47. Obeyesekere 1997
  48. «The Death of Captain James Cook, 14 February 1779 – National Maritime Museum». National Maritime Museum. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
  49. Collingridge 2003, էջ. 410
  50. Samwell, David; Townsend, Ebenezer (Jr); Gilbert, George; Hawaiian Historical Society; Ingraham, Joseph; Meares, John; Cartwright, Bruce (1791). Extracts from Voyages Made in the Years 1788 and 1789, from China to the Northwest Coast of America: With an Introductory Narrative of a Voyage Performed in 1786, from Bengal in the Ship "Nootka". Paradise of the Pacific Press. էջ 76.
  51. «Muster for HMS Resolution during the third Pacific voyage, 1776–1780» (PDF). Captain Cook Society. 2012 թ․ հոկտեմբերի 15. էջ 20. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
  52. Collingridge 2003, էջ. 413
  53. Collingridge 2003, էջ. 412
  54. Collingridge 2003, էջ. 423
  55. «Better Conceiv'd than Describ'd: the life and times of Captain James King (1750-84), Captain Cook's Friend and Colleague. Steve Ragnall. 2013». The Captain Cook Society (CCS). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
  56. Thomsett, Sue. «Cook Collection, History of Acquisition». Electronic Museum Narrative. Australian Museum. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  57. Cook, James; Clerke, Charles; Gore, John; King, James (1784). A voyage to the Pacific Ocean ... – Google Books. Vol. 2. London: W. and A. Strahan. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
  58. «Celestial Sphere: The Apparent Motions of the Sun, Moon, Planets, and Stars – Earth, North, Axis, Approximately, Latitude, and Equator». 2011. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 26-ին.
  59. Fernandez-Armesto 2006, էջ. 297
  60. Sykes 2001
  61. Gray, Chris (2000 թ․ նոյեմբերի 11). «Captain Cook's little corner of Hawaii under threat from new golf». The Independent. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.
  62. «About James Cook University». James Cook University. 2011. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
  63. Sidney 1981, էջ. 160
  64. «Planetary Names: Crater, craters: Cook on Moon». Gazetteer of Planetary Nomenclature. USGS/NASA. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 21-ին.
  65. «Aoraki Mount Cook National Park & Mt Cook Village, New Zealand». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 21-ին.
  66. «Captain Cook and the Captain Cook Trail». Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22-ին.
  67. «RRS James Cook». Nautical Environment Research Council. 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
  68. «BBC – Great Britons – Top 100». Internet Archive. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 10