Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա, գեղարվեստական ֆիլմերի կինոստուդիա Երևանում։

Հայֆիլմ
Տեսակկինոստուդիա
Ընկերության տեսակկինոստուդիա
Հիմնադրված էապրիլի 16, 1923
ՀիմնադիրՀամո Բեկնազարյան
Դանիել Դզնունի
ՎայրԵրևան, Հայաստան
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀՀայաստան Հայաստան
ԱրդյունաբերությունՀայկական կինո
ՍեփականատերՀայաստանի հանրապետություն
Commons-logo.svg Armenfilm Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

1923 թվականին Հայաստանի Ժողկոմխորհի որոշմամբ հանրապետության Լուսժողկոմատի գլխավոր քաղաքական լուսավորության համակարգում ստեղծվում է Հայաստանի Պետական կինոն (Պետկինո)[1]։ Հայկական կինոյի առաջամարտիկը եղավ 1924 թվականին նկարահանված Սովետական Հայաստան հայկական վավերագրական կինոնկարը, որտեղ ներկայացվում էր Հայաստանի մշակույթն ու տնտեսության բուռն զարգացումը։

1925 թվականին կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը ստեղծում է առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուսը»[2], որը կոչած էր ստեղծելու կինոյի նոր ազգային դպրոց։ Հայկական կինոյի առավել նշանակալի երևույթը դարձավ 1931 թվականին նկարահանված «Մեքսիկական դիպլոմատներ» քաղաքական, երգիծական կինոկոմեդիան։ 1935 թվականին նկարահանվել է առաջին հնչյունային գեղարվեստական ֆիլմը՝ «Պեպո»-ն[3], որը մեծ ու նշանակալի հայտնություն էր մշակութային կյանքում։ 1930-ական թվականների վերջերին հայկական կինոն իր հաջող փորձաքննությունն էր անցնում պատմա-հեղափոխական կինեմատոգրաֆիայի ոլորտում։ Այսպես՝ «Կարո»[4], «Զանգեզուր»[5], «Սևանի ձկնորսները»[6], «Լեռնային մարշ» կինոֆիլմերը արտացոլում էին Հայաստանում խորհրդային իշխանության հաղթանակի համար մղված պայքարը և արժանացել են հանդիսատեսի համակրանքին։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հայաստանի շատ կինոգործիչներ մեկնելով ռազմաճակատ՝ հատուկ խմբերում ստեղծեցին մարտական կինոհրապարակախոսության նմուշներ։ Այդ տարիներին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվում է «Դավիթ Բեկ» պատմական ֆիլմը։ 1950-ական թվականների կեսերից հայկական կինոյի առջև նոր հրամայականներ են ծառանում լուծելու գաղափարական-գեղարվեստական խնդիրներ։ Ոգևորվելով ակտիվ հեղափոխական Կամոյի կերպարով՝ ռեժիսորներ Ստեփան Կևորկովը և Էրազմ Մելիք-Քարամյանը[7] որոշում են ստեղծել պատմա-հեղափոխական վիպական ֆիլմեր։ 1956 թվականին ստեղծվում է առաջին ֆիլմը՝ «Անձամբ ճանաչում եմ»[8], իսկ երկրորդը՝ «Արտակարգ հանձնարարություն»[9] ֆիլմը ստեղծվում է 1965 թվականին։

«Հայֆիլմ» կինոստուդիային մեծ հաջողություն են բերում «Երգում է սիրտը»[10] և «Առաջին սիրո երգը» [11] երաժշտական ֆիլմերը։ Այնուհետև նկարահանվում են «Նվագախմբի տղաները»[12], «Տժվժիկը»[13], «Բարև, ես եմ»[14], «Եռանկյունի» և այլ ֆիլմեր։

Բարձր գնահատելով ձեռք բերված հաջողությունները՝ 1973 թվականի օգոստոսի 15-ին Անտոն Քոչինյանը[15] Հ. Բեկ-Նազարյանի անվան Երևանի գեղարվեստական ֆիլմերի կինոստուդիան ներկայացնում է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով պարգևատրման[16]։

ԺամանակագրությունԽմբագրել

  • 1923 - Հայաստանի ժողովրդական կրթության կոմիսարիատի Գլխքաղկրթության ցանցում ստեղծվեց «Պետական ​​ֆիլմ» կազմակերպությունը, իսկ նույն տարում՝ «Պետֆոտոկինո» ընկերությունը։
  • 1923 - վերանվանեց «Պետֆոտոկինո» կինոգործարան ԲԸ։
  • 1926 - Համո Բեկնազարյանը նկարահանեց առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուս»ը։
  • 1928 - վերանվանեց «Հայկինո» Ստուդիա ԲԸ։
  • 1935 - Համո Բեկնազարյանը նկարահանեց առաջին հայկական հնչյունային ֆիլմը՝ «Պեպո»ն։
  • 1938 - վերանվանվել է «Երևանի ֆիլմերի ստուդիա»։
  • 1938 - Լև Ատամանովը նկարահանեց առաջին հայկական մուլտիպլիկացիոն ֆիլմը՝ «Շունն ու կատուն»։
  • 1957 - վերանվանվեց «Հայֆիլմ»։
  • 1959 - կինոխրոնիկայի և հեռուստաֆիլմերի բաժինն առանձնացավ որպես առանձին «Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիա»։
  • 1966 - դարձավ Համո Բեկնազարյանի անվան։
  • 2005 - կինոընկերությունը գնեց «Արմենիա Սթուդիոս» ՍՊԸ (որը «CS Media» հոլդինգի մասն է կազմում)։
  • 2006 - ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, որը հանդիսանում է 1923 թվականին հիմնադրված Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդ պետական ոչ առևտրային կազմակերպությունը և գործում է ՀՀ մշակույթի նախարարության համակարգում։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել