Հասարակած
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հասարակած, Երկրի մակերևույթի հետ այն հարթության հատման երևակայական գիծը, որը ուղղահայաց է նրա պտույտի առանցքին և անցնում է Երկրի կենտրոնով։ Նրա երկարությունը մոտավորապես հավասար է 40075,696 կմ։ Հասարակածը բաժանում է երկրագունդը Հյուսիսային և Հարավային կիսագնդերի և ծառայում է որպես աշխարհագրական լայնությունը հաշվելու սկիզբ։

Բոլոր միջօրեականները (դեղին) կիսում են գունդը երկու մասերի — այնպես ինչպես և Հասարակածը(Կապույտ): Հորիզոնականները ցույց են տրված հատվող գծերով։
«Հասարակած» բառը գործածվում է նաև ավելի ընդհանուր նշանակությամբ՝ երկրաչափական մարմնի համար (եռաչափ երկրաչափական մարմին), որը միաժամանակ ունի սիմետրիայի առանցք և նրան ուղղահայաց սիմետրիայի հարթություն, հասարակածը այդ սիմետրիայի հարթության հատման գիծն է տվյալ մարմնի մակերևույթի հետ - օրինակ, սֆերայի հասարակածը, կամ աստղի կամ մոլորակի մագնիսական հասարակած։
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- Վոլֆ ակտիվ հրաբուխը, որը գտնվում է Էկվադորում գտնվում է ուղիղ հասարակածի վրա, և միաժամանակ գտնվում է և Հարավային, և Հյուսիսային կիսագնդերում։
- Բրազիլական Մակապա քաղաքը գտնվում է միաժամանակ և Հարավային, և Հյուսիսային կիսագնդերում։ Այս քաղաքում կա մարզադաշտ Estádio «Zerão», հասարակածի գիծը կիսում է այս մարզադաշտը ուղիղ դաշտի մեջտեղով։ Մարզադաշտի մոտ տեղադրված է Marco Zero-ն - հասարակածի «հուշարձանը»։
- Կոնգո գետը երկու անգամ հատում է հասարակածը։
- Հասարակածի պատվին են Էկվադորի, Հասարակածային Գվինեայի, Հասարակածային Աֆրիկայի անունները։
Երկրներ, որոնց տարածքով անցնում է հասարակածը (զրոյական միջորեկանից սկսած)Խմբագրել
- Սան Տոմե և Պրինսիպի
- Գաբոն
- Կոնգոյի Հանրապետություն
- Ուգանդա
- Քենիա
- Սոմալիա
- Մալդիվներ
- Ինդոնեզիա
- Կիրիբատի
- ԱՄՆ (առանձնահատուկ տնտեսական գոտի Բեյկեր կղզի
- Էկվադոր
- Կոլումբիա
- Բրազիլիա
Տես նաևԽմբագրել
Ընթերցե՛ք «հասարակած» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |