Բուֆորդ (անգլ.՝ Buford), քաղաք ԱՄՆՎայոմինգ նահանգում։ Գտնվում է Լարամի և Շայեն քաղաքների միջև։ Քաղաքը նշանավոր է նրանով, որ այն ունի միայն մեկ բնակիչ[1]։

Բնակավայր
Բուֆորդ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1866 թ.
Մակերես0,04 կմ²
ԲԾՄ8000 ֆուտ
Բնակչություն5000 մարդ
Ժամային գոտիMDT?
Փոստային դասիչ82052
Պաշտոնական կայքbufordtradingpost.com(անգլ.)
Բուֆորդ (Վայոմինգ) (ԱՄՆ)##
Բուֆորդ (Վայոմինգ) (ԱՄՆ)

Քաղաքի հիմնադիր է համարվում գեներալ Ջոն Բյուֆորդը։ 1866 թվականին նա առաջին միջմայրցամքային երկաթուղու պահպանության համար այս վայրում հիմնեց սահմանապահ բնակավայր՝ Ջոն Բյուֆորդի ֆորտ անվանումով[2]։ Այն ժամանակ քաղաքն ուներ մոտ 2000 բնակիչ։ Այժմ քաղաքի միակ բնակիչը Դոն Սեմոնսն է, ով միաժամանակ քաղաքի պահապանն է, լիցքավորողը, տեղի խանութի վաճառողը և քաղաքի քաղաքապետը[3]։ Իր որդու՝ քաղաքից հեռանալուց հետո Դոնը դարձավ միակ բնակիչը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rosenfeld, Everett (2011 թ․ հուլիսի 20). «Buford, Wyoming: Meet the Only Resident of America's Smallest Town». TIME. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 22–ին-ին.
  2. «Buford Trading Post» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 22–ին-ին.
  3. «Население одного из городов США умещается на кухне». vesti.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23–ին-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուֆորդ (Վայոմինգ)» հոդվածին։