Սպիով դեմքը (ֆիլմ, 1932)
Այս հոդվածը 1932 թ. ֆիլմի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սպիով դեմքը (այլ կիրառումներ)։
«Սպիով դեմքը», 1932 թվականին ռեժիսոր Հովարդ Հոուքսի նկարահանած գանգստերական ֆիլմ։
Սյուժե
խմբագրելՖիլմը սկսվում է Չիկագոյի Սաութ-Սայդ թաղամասի քրեական աշխարհի պարագլխի սպանությունով։ Ամեն ինչ տանում է նրան, որ սպանությունը կատարվել է նրա թիկնապահ, իտալոամերիկացի Տոնի Կամոնտեի կողմից։ Սպանության պատվիրատուն մեկ այլ քրեական հեղինակություն բոս Ջոննի Լովոն է, ով դրանից հետո առաջարկում է Տոնիին դառնալ իր «աջ թևը»։
Ոչ սովորական դաժանությամբ Տոնին հաստատում է իր հեղինակությունն այդ թաղամասում, իսկ այդ ընթացքում փորձում է սիրավեպի մեջ մտնել Լովոյի ընկերուհու՝ Պոպպի հետ։ Չանսալով Ջոննի Լովոյի հեղինակությանը, նա փորձում է իր ձեռքը վերցնել քաղաքի մի մասը։ Տոնին վստահ է, որ զենքի ուժով նա կարող է լուծել ամեն հարց ...
Դերերում
խմբագրել- Պոլ Մունի - Տոնի Կամոնտե
- Էնն Դվորակ - Չեսկա Կամոնտե
- Կարեն Մոռլի - Պոպպի
- Օսգուդ Պերկինս - Ջոննի Լովո
- Հենրի Գորդոն - Բեն Գուարինո
- Ջորջ Ռաֆթ - Ջինո Ռինալդո
- Վինս Բարնետտ - Անջելո
- Բորիս Կառլոֆֆ - Հաֆնի
- Ինես Պալանգե - միսսիս Կամոնտե
- Էդվին Մաքսվելլ - ոստիկանապետ
Հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին
խմբագրել- Ֆիլմի գլխավոր հերոսը նմանեցրած է այդ ժամանակների հայտնի գանգստեր Ալ Կապոնեին, ում երբեմն անվանում էին Scarface՝ «Սպիով դեմք».
- Ըստ պատմվող լեգենդի ֆիլմի սցենարիստ Բեն Հեխտը իր լրագրող աշխատելու տարիներին ծանոթ է եղել Չիկագոյի շատ գանգստերների հետ, այդ թվում Ալ Կապոնեի, և նկարահանումների ժամանակ նրա տուն են այցելել Ալ Կապոնեի մարդիկ և հարցրել են թե արդյոք ֆիլմի գլխավոր հերոսին ի նկատի չի ունեցել հենց Ալ Կապոնեին։ Սակայն նա պատասխանել է, որ որպես նախատիպ ինքը վերցրել է երկու այլ գանգստերների՝ Ջիմ Կոլոսիմոյի և Չառլզ Դիոն Օ'Բեննիոնին։ Իսկ նրանց այն հարցին թե ինչու է այդ դեպքում ֆիլմը անվանվում Սպիով դեմքը, Հեխտը պատասխանել է, որ դիտողները կարծեն թե խոսքը Ալ Կապոնեի մասին է, դա արված է ուղղակի ֆիլմի եկամուտը ապահովելու համար։ Պատմում են նաև, որ Ալ Կապոնեին շատ է դուր եկել այս ֆիլմը, և նա իր մոտ ունեցել է ֆիլմի բնօրինակ ժապավեններից մեկը.
- 1983 թվականին չնայած շատ կինոքննադատների հակասական կարծիքներին, Բրայան դե Պալման նկարահանել է ֆիլմի ռիմեյքը՝ «Սպիով դեմքը», ուր գլխավոր հերոս Տոնի Մոնտանային փայլուն մարմնավորել է Ալ Պաչինոն.
- Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում, որպես գանգստերական ֆիլմ 6-րդն է իսկ 1983 թվականի «Սպիով դեմքը» նույն ցանկում 10-րդն է.
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցուցակում Տոնի Կամոնտեն որպես բացասական հերոս 47-րդն է.
- Ֆիլմը 1994 թվականին ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում.
- Ֆիլմի մոնտաժողներից մեկը ապագա հայտնի ռեժիսոր Լյուիս Մայլսթոունն է.
Տես նաև
խմբագրել- Սպիով դեմքը 1983 թվականի ֆիլմ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://www.imdb.com/title/tt0023427/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.ofdb.de/film/10629,Scarface
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 http://www.fotogramas.es/Peliculas/Scarface-el-terror-del-hampa
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 http://www.filmaffinity.com/es/film124591.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.virtual-history.com/movie/film/2083/scarface
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 http://www.imdb.com/title/tt0023427/fullcredits?ref_=tt_ov_st_sm
- ↑ 8,0 8,1 8,2 http://bbfc.co.uk/releases/scarface-1970-11
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 ČSFD (չեխերեն) — 2001.
Արտաքին հղումներ
խմբագրել- IMDb-ում ֆիլմի էջ
- allrovi.com կայքում(չաշխատող հղում)
- kinopoisk.ru կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիով դեմքը (ֆիլմ, 1932)» հոդվածին։ |