Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն

Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն, նաև հայտնի որպես Ռոլան Գարոս (ֆր.՝ Les internationaux de France de Roland-Garros կամ Tournoi de Roland-Garros, անվանումը ստացել է ֆրանսիացի մեծ օդաչու Ռոլան Գարոսի պատվին։ Այն համարվում է թենիսի չորս գլխավոր մրցաշարերից մեկը։ Առաջին առաջնությունը կայացել է 1891 թվականին։ Մրցաշարը անցկացվում է ամեն տարի հողածածկի վրա։

Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն
Պաշտոնական կայք
Գտնվելու վայրըՖրանսիա Փարիզ, Ֆրանսիա
Անցկացման վայրըՌոլան Գարոս մարզադաշտ (1928–ներկա)
Մակերեսըհարդ
Մեծ սաղավարտ

Տղամարկանց հանդիպումները հինգ սեթանոց են, առանց թայբրեյքի հինգերորդ սեթում, մրցաշրջանը համարվում է ամենաշատ ֆիզիկական աշխատանք պահանջողը[1][2]։

Պատմություն խմբագրել

Պաշտոնապես մրցաշարը ֆրանսերենով կոչվում է Internationaux de France de Roland-Garros կամ Tournoi de Roland-Garros (հայերեն "Ֆրանսիական միջազգային Ռոլան Գարոսի մրցաշար" կամ "Ռոլան Գարոսի մրցաշար"), մրցաշարը շատ հաճախ կոչում են անգլերենով "French Open" և այլընտրանքային որպես "Roland Garros", ինչը նաև օգտագործվում է մրցաշրջանի ձևավորման և գովազդային հոլովակներում։

1891 թվականին սկսվեց թենիսի առաջնությունը, որում կարող էին հանդես գալ միայն ֆրանսիական ակումբների թենիսիստները։ Առաջին հաղթողն էր Բրիթոն-Հ. Բրիգսը, ով Փարիզի բնակիչ էր։ Մրցաշրջանը կոչվում էր ֆրանսերենով Championnat de France, որը թարգմանաբար նշանակում է Ֆրանսիայի առաջնություն։ Կանանց առաջին մրցաշրջանը անցկացվել է 1897 թվականին։ Խառը զույգերի մրցաշարը ավելացվել է 1902, իսկ կանանց զույգերի մրցաշարը՝ 1907 թվականին։ Միայն ֆրանսիայի ակումբների խաղացողների միջև մրցաշարը անցկացվել է մինչև 1924 թվականը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Clarey, Christopher (2006 թ․ մայիսի 26). «In a year of change at Roland Garros, the winners may stay the same». International Herald Tribune. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 8-ին.
  2. «French Open – Countdown: Borg's view on RG». Eurosport. 2008 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն» հոդվածին։