Տիգրան Պետրոսյանի հուշարձան (Երևան, Դավթաշեն)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Պետրոսյանի հուշարձան (այլ կիրառումներ)
Տիգրան Պետրոսյանի հուշարձան, գտնվում է Երևանի Դավթաշեն թաղամասում՝ Տիգրան Պետրոսյան փողոցի սկզբնամասում, տեղադրվել է 2006 թվականին։
Տիգրան Պետրոսյանի հուշարձան | |
---|---|
Տիգրան Պետրոսյանի հուշարձանը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Դավթաշեն |
Գտնվում է | Տիգրան Պետրոսյան փողոց |
Բարձրություն | 5 մ |
Քանդակագործ(ներ) | Նորայր Կարգանյան |
Հիմնադրում | 2006 |
Նյութ | բրոնզ, գրանիտ, բազալտ |
Շինարարության սկիզբ | 2006 |
Շինարարության ավարտ | 2006 |
Ներկա վիճակ | կանգուն
|
ՀեղինակներԽմբագրել
ՏվյալներԽմբագրել
Հուշարձանը կառուցված է բրոնզից, գրանիտից և բազալտից, ընդհանուր բարձրությունը 5 մետր է։
ՊատմությունԽմբագրել
Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի երկրորդ արձանի բացումը տեղի է ունեցել 2006 թվականի հունիսի 7-ին, Երևանի Դավթաշեն թաղամասում, Տիգրան Պետրոսյանի անվան փողոցում, չեմպիոնի ծննդյան 75-ամյակի առթիվ։
Հուշարձանի բացումը կատարել են շախմատի Հայաստանի հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Ասրյանը, Արտաշես Մինասյանը և Սմբատ Լպուտյանը, որոնք դրանից երեք օր առաջ դարձել էին համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ[1], ինչպես նաև ՀՀ կանանց հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը և միջազգային վարպետ Սիրանուշ Անդրեասյանը։ Արարարղությունը բացել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Սուրիկ Ղուկասյանը։ Ելույթ են ունեցել Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը[2]։
ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով կառուցված արձանի հեղինակը և ճարտարապետը քանդակագործ Նորայր Կարգանյանն է։ Աշխատանքը տևել է 6 ամիս[2]։
Սա Տիգրան Պետրոսյանի երկրորդ արձանն է Երևանում. առաջինը 1989 թվականին տեղադրվել է Օղակաձև զբոսայգում, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տան մոտ։ ՏԻգրան Պետրոսյանին նվիրված արձան կա նաև Ապարանում։
ՊատկերասրահԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ ԱՊԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՎԱՂԵՄԻ ԵՐԱԶԱՆՔՆ ԻՐԱԿԱՆԱՑԱՎ
- ↑ 2,0 2,1 Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՈՐ ԿԻՍԱՆԴՐԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ(չաշխատող հղում)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տիգրան Պետրոսյանի հուշարձան (Երևան, Դավթաշեն) կատեգորիայում։ |