Բացել գլխավոր ցանկը

Էլի Ուոլակ (անգլ.՝ Eli Herschel Wallach, այլ թարգմանությամբ՝ Էլի Ուոլլահ, դեկտեմբերի 7, 1915(1915-12-07)[1][2][3][4][5][6], Նյու Յորք, ԱՄՆ[7] - հունիսի 24, 2014(2014-06-24)[8][9][10][2][4][5][6], Նյու Յորք, ԱՄՆ[7][11], Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, 2010 թվականին ստացել է Օսկար կինոյում ունեցած մեծ ավանդի համար։

Էլի Ուոլլակ
անգլ.՝ Eli Wallach
Eli Wallach - publicity.jpg
Հասակը170 սմ
Ծնվել էդեկտեմբերի 7, 1915(1915-12-07)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրՆյու Յորք, ԱՄՆ[7]
Մահացել էհունիսի 24, 2014(2014-06-24)[8][9][10][2][4][5][6] (98 տարեկանում)
Մահվան վայրՆյու Յորք, ԱՄՆ[7]
ԿրթությունՕստինի Տեխասի համալսարան, Նյու Յորք քաղաքի քոլեջ, Էրասմուս Հոլլի բարձրագույն դպրոց, Neighborhood Playhouse թատերական դպրոց, Օստինի Տեխասի համալսարան և Նյու Յորք քաղաքի քոլեջ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունհրեա
Մասնագիտությունկինոդերասան, ինքնակենսագիր, բնավորության դերասան, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
Ակտիվ շրջան1945–2010
ԺանրերԿատակերգություն,
Դրամա,
Քրեական
Ընտրանի"Հրաշալի յոթնյակը",
"Ինչպես գողանալ միլիոն",
"Լավը, վատը, չարը"
Ամուսին(ներ)Էն Ջեքսոն
(3 երեխա)
Երեխա(ներ)3 երեխա
Պարգևներ և մրցանակներ«Թոնի» մրցանակ պիեսում երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի համար, BAFTA մրցանակ լավագույն խոստումնալից նորեկ գլխավոր դերերում, «Էմմի» մրցանակ դրամատիկ սերիալի երկրորդ պլանի լավագույն դերի համար, Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար, Թատերական համաշխարհային մրցանակ և Էմմի
IMDbID 0908919
ԿինոՊոիսկID 3134

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Էլի Ուոլլակը ծնվել է 1915 թվականին Նյու Յորքի Բրուքլին թաղամասում, հրեաների ընտանիքում։ Հայրը՝ Աբրամ Վալլախը և մայրը՝ Բերտա Շորը, ԱՄՆ էին ներգաղթել 1909 թվականին։ Հայրը մասնագիտությամբ դերձակ էր և հիմնական աշխատանքից բացի զբաղվում էր նաև առևտրով Բրուքլինի իր «Bertha’s» քաղցրավենիքի խանութում։

ՈւսումԽմբագրել

Ավարտել է Տեխասի Օսթինի համալասարանը (1936 թվական) և Նյու Յորք Սիթի քոլեջը։ Դերասանական վարպետություն սովորել է Neighborhood Playhouse ստուդիայում։

Մասնակցությունը պատերազմինԽմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Հավայան կղզիներում՝ բժշկական ստորաբաժանումում։ Ավարտել է կրտսեր սպաների որակավորման կուրսը, այնուհետև գործուղվել է Մարոկկո՝ Կասաբլանկա քաղաք և ապա Ֆրանսիա։ Հենց Ֆրանսիայում ծառայած տարիներին նա ցուցադրում է իր դերասանական կարողությունները։ Իր մի քանի համախոհների հետ միասին հոսպիտալի վիրավոր զինվորականների համար գրում և բեմադրում է սիրողական «Սա ինչ է, բանա՞կ» սատիրական ներկայացումը, որտեղ ծաղրվում էին Եվրոպայի դիկտատորները։ Ինքը Ուոլլակը ներկայացման մեջ խաղում էր Ադոլֆ Հիտլերի դերը։

ԱմուսնությունԽմբագրել

 
կնոջ Էնն Ջեքսոնի հետ,
2010 թվականի լուսանկար

1946 թվականից ամուսնացած է դերասուհի Էնն Ջեքսոնի հետ, նրանք ունեն երեք երեխա։ Նրա թոռներից մեկը՝ Էնթոնի Օլիվեր Սքոթը «The New York Times»ի- առաջատար կինոքննադատներից է։

Չնայած պատկառելի տարիքին՝ 96 տարեկան, և կաթվածին՝ ինչի արդյունքում նրա ձախ աչքը զրկվել է տեսողությունից, մինչ 2010 թվականը նկարահանվել կինոյում։ 2005 թվականին լույս է տեսել Ուոլլակի ինքնակենսագրական գիրքը «Լավը, վատը և ես» («The Good, the Bad and Me: In My Anecdotage», ISBN 978-0-15-603169-1

Մահացել է 2014 թվականի հունիսի 24-ին Նյու Յորքում գտնվող իր սեփական տանը։

ԿարիերաԽմբագրել

Պատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականից սկսած արդեն մասնակցում է Բրոդվեյի պրոֆեսիոնալ թատերական ներկայացումներում։ 1951 թվականին ստանում է «Տոնի» մրցանակ Թենեսի Ուիլյամսի «Դաջված վարդը» ներկայացման Ալվարոյի դերի համար։

Կինոյում նորամուտը կայացել է 1956 թվականին Էլիա Կազանի «Տիկնիկը» ֆիլմում։

Խաղացել է ամերիկյան նշանավոր շատ ֆիլմերում, մեծ ճանաչում են նրան բերել հետևալ դերերը.

ՖիլմագրությունԽմբագրել

Խաղացել է ավելի քան 160 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում, որոնց մեծ մասը երկրորդային դերեր են։

Առավել նշանավոր ֆիլմերն են.

1956 «Տիկնիկը» Էլիա Կազան Քերոլ Բեյքեր
Կառլ Մոլդեն
1960 «Հրաշալի յոթնյակը» Ջոն Սթարջես Յուլ Բրիններ
ՍթիվՄակքուին
Չառլզ Բրոնսոն
Ջեյմս Քոբեռն
1961 «Անհանգիստները» Ջոն Հյուսթոն Կլարկ Գեյբլ
Մերիլին Մոնրո
Մոնտգոմերի Կլիֆտ
1962 «Ինչպես է նվաճվել Արևմուտքը» Ջոն Ֆորդ Հենրի Ֆոնդա
Ջեյմս Ստյուարտ
Գրեգորի Պեկ
Ջոն Ուեյն
Ուոլտեր Բրեննան
Լի Ջեյ Կոբբ
Լի Վան Կլիֆ
Ռիչարդ Ուիդմարկ
Կառլ Մոլդեն
Քերոլ Բեյքեր
1965 «Լորդ Ջիմ» Ռիչարդ Բրուքս Պիտեր Օ'Թուլ
Ջեյմս Մեյսոն
Ակիմ Թամիրով
1966 «Ինչպես գողանալ միլիոն» Ուիլյամ Ուայլեր Պիտեր Օ'Թուլ
Օդրի Հեփբերն
Շառլ Բուայե
Հյու Գրիֆիտ
1966 «Լավը, վատը, չարը» Սերժիո Լեոնե Քլինթ Իսթվուդ
Լի Վան Կլիֆ
1969 «Մակենայի ոսկին» Ջեյ Լի Թոմպսոն Գրեգորի Պեկ
Օմար Շարիֆ
Լի Ջեյ Կոբբ
Էնթոնի Քուեյլ
Թելլի Սավալաս
1986 «Ուժեղ տղաներ» Ջեֆ Քենյու Բերտ Լանկաստեր
Քիրք Դուգլաս
1987 «Ցնդածները» Մարտին Ռիթ Ռիչարդ Դրեյֆուս
Բարբարա Սթրեյզենդ
Լեսլի Նիլսեն
1990 «Երկու Ջեյք» Ջեք Նիկոլսոն Ջեք Նիկոլսոն
Հարվի Քեյթլ
1990 «Կնքահայրը 3» Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա Ալ Պաչինո
Էնդի Գարսիա
Դայան Քիթոն
Թալիա Շայեր
Բրիջիտ Ֆոնդա
Սոֆիա Կոպպոլա
1992 «Գիշեր և քաղաք» Իրվին Վինկլեր Ռոբերտ Դե Նիրո
Ջեսիկա Լենգ
1995 «Երկուսը դա բավական է» Ֆերնանդո Տրուզբա Անտոնիո Բանդերաս
Դեննի Այելլո
Ջոն Քյուսաք
Դարիել Հաննա
Մելանի Գրիֆիտ
2003 «Խորհրդավոր գետը» Քլինթ Իսթվուդ Շոն Փեն
Քեվին Բեյքոն
Թիմ Ռոբինս
Լոուրենս Ֆիշբորն
2006 «Արձակուրդ փոխանակումով» Նենսի Մայերս Ջուդ Լոու
Քեմերոն Դիազ
Ջեք Բլեք
Քեյթ Ուինսլեթ
2010 «Ուոլ սթրիթ 2, Փողերը երբեք չեն քնում» Օլիվեր Սթոուն Մայքլ Դուգլաս
Չառլի Շին
Լայա Շաբաֆ
Սյուզան Սարանդոն
2010 «Ուրվական գրողը» Ռոման Պոլանսկի Փիրս Բրոսնան
Ջեյմս Բելուշի

ՄրցանակներԽմբագրել

Ընդհանուր թվով 7 կինոմրցանակ է ստացել, այդ թվում 1 պատվավոր Օսկար կինոյում ունեցած ավանդի համար, 1 BAFTA («Տիկնիկը»), նույն ֆիլմի համար առաջադրվել է Ոսկե Գլոբուսի, 1 Էմմի (ներկայացված է եղել 4 անգամ) և այլն։

ԾանոթագրություններԽմբագրել