«Գիքոր», Հովհաննես Թումանյանի պատմվածքներից։ Պատմվածքը Հայֆիլմում էկրանավորվել է երկու անգամ՝ 1934 և 1982 թվականներին։

Գիքորը
Գիքորը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
ՎիքիդարանԳիքորը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գիքոր (այլ կիրառումներ)

ՍյուժենԽմբագրել

Համբոն տղային՝ Գիքորին, տանում է քաղաք, որ աշխատի, «մարդ դառնա»՝ հույս ունենալով, որ որդին հնարավորինս կօգնի ընտանիքին։ Գիքորը սկզբում աշխատում է բազազ Արտեմի տանը, սակայն մի շարք անախորժություններից հետո նրան տանում են աշխատելու խանութում։ Օտար միջավայրում միայնակ մնացած գյուղացի տղան չի կարողանում անհրաժեշտ պատշաճությամբ կատարել իր վրա դրված պարտականությունները, ինչի պատճառով բազմիցս պատժվում է։ Նրան տանջում է նաև հայրենի գյուղի ու ընտանիքի կարոտը։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Հովհաննես Թումանյանի որդին՝ Արտավազդ Թումանյանը, «Գիքորը» պատմվածքը վերածել է պիեսի և բեմադրել Դսեղում, որին ներկա է եղել նաև Հովհաննես Թումանյանը[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հովհաննես Թումանյանի զավակները»։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-10-ին։ Վերցված է 2016-02-12 
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Գիքորը (պատմվածք)