Հուլիս

հուլյան և գրիգորյան օրացույցներում յոթերորդ ամիսը
<< Հուլիս >>
Կի Եկ Եք Չո Հի Ու Շա
1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
2024

Հուլիսը (լատին․՝ Julius — «(Յուլիոսի ամիս», բառացի՝ խուճուճ), տարվա յոթերորդ ամիսն է (Հուլյան և Գրիգորյան օրացույցներում), ունի 31 օր։ Հուլիսը տարվա ամենատաք ամիսն է Հյուսիսային կիսագնդում (որտեղ հուլիսը ամռան երկրորդ ամիսն է) և ամենացուրտը՝ հարավային կիսագնդում (որտեղ հուլիսը ձմռան երկրորդ ամիսն է)։

Հուլիսն անունն ստացել է ի պատիվ Հուլիոս Կեսարի, որը ծնվել է այդ ամսում։

Հուլիոս Կեսար

Ժամանակակից դարաշրջանում մինչ հուլիսի 23-ը (ըստ գրիգորյան օրացույցի)ը գտնվում է Խեցգետին համաստեղությունում, իսկ հուլիսի 23-ից հետո՝ Առյուծ համաստեղությունում[1][2]։

Հայաստանյան իրադարձություններ խմբագրել

Հայկական տոմարում հուլիսը համընկել է հրոտից ամսվա հետ։ Հայաստանում ջերմային ռեժիմով՝ ամառային, օրացուցայինով՝ ամռան երկրորդ ամիսն է։ Ցերեկվա տևողությունը Երևանում 14 ժ 46/7 է (15-ին)։ Արեգակի բարձր, հորիզոնից 73°06՝-ից (1-ին) 68°24՝ (31-ին) է։ Արևափայլքի տևողությունը 179-ից (Ստեփանավան) 422 ժ է (Արարատ)։ Արեգակնային գումարային ճառագայթումը 13,7-ից (Տաշիր) 20,3 կկալ/սմ² ամսական արեգակնային ճառագայթման հաշվեկշիռը՝ 7,4-ից (Բերդ) 11,3 կկալ/սմ2 ամիս (Եռաթմբեր)։ Օդի միջին ջերմաստիճանը 8,7-ից (Արագած) 25,8 °C է (Մեղրի), նվազագույնը՝ 4,8-ից (Արագած) 20 °C (Մեղրի), առավելագույնը՝ 12,4-ից (Արագած) 33 °C (Արմավիր)։ Օդի հարաբեր, խոնավությունը 39-ից (Արենի) 81% է (Սեմյոնովկա գյուղ)։ Հուլիսին մթնոլորտային տեղումների քանակը նվազում է մինչև Գմմ (Նշավան գյուղ)։ Առանձին դեպքերում տեղումների առավել բարձր արժեքները հասնում են մինչև 86 մմ (Տաշիր)։ Քամու արագությունը 1-8,6 մ/վ է, առավելագույնը՝ 11,7 մ/վ, լեռնանցքներում, հետկեսօրյա ժամերին, գերակշռող ուղղությունը՝ հյուսիս և հյուսիս-արևելք։

Հուլիսը ամառային սակավաջուր փողի առաջին ամիսն է։ Գետերով հոսում է տարեկան հոսքի 5-10 %-ը. սառցաբծերից և ձնաբծերից սնվող գետերով՝ 15- 20 %-ը, ստորերկրյա սնմամբ գետերի ջրի ջերմաստիճանը 1000 հ/բարձր, վրա 14,9 °C է, 2200 մ՝ 7,9 °C, մյուս գետերում համապատասխանաբար՝ 19,2 °C և 12 °C։ Գետերի ջրի ջերմաստիճանը յուրաքանչյուր 100 մ բարձրանալիս նվազում է 0,6°Օ-ով։ Սևանա լճի մակերևութային շերտի ջրի միջին ջերմաստիճանը 18 °C է (առավելագույնը՝ 19,5 °C, դիտվել է 1989 թվականին), Արփի լճի ջրամբարինը՝ 17,9 °C, Ապարանի ջրամբարինը՝ 19,2 °C, Քարի լճինը՝ 10,2 °C։ Հուլիսը տարվա ամենատաք ամիսն է։ Օդի ջերմաստիճանը հասնում է առավելագույնին։ Դադարում են լեռն, գետերի վարարումները։ Անամպ երկնակամարում Արեգակը կիզիչ է։ Հողում խիստ պակասում է խոնավությունը։ Դաշտերն ու այգիները հիմնականում ոռոգվում են։ Օդը լցվում է ծաղիկների ու չոր խոտի բուրմունքով։ Անասունների հոտերը բարձրանում են ալպյան և մերձալպյան արոտներ, սկսվում է հացահատիկի ու մրգերի բերքահավաքը։

Թեպետ հուլիսը ամենատաք ամիսն է, բայց երբեմն բարձր լեռնագագաթներին կարկուտ ու ձյուն են տեղում։ Հուլիսի առաջին տասնօրյակում ցածրադիր գոտում օդի միջին ջերմաստիճանը բարձր է 20-25°Օ-ից, լեռնային գոտում՝ 15°0-ից, ավարտվում է կլիմայական գարունը։ Սկսվում է ծիրանի բերքահավաքը, հասունանում են ելակը, թութը, բալը, գարին, աշնանացան ցորենը, ձմերուկը և սեխը, գարնանացան ցորենը, կարտոֆիլը, լոլիկը, վարունգը, լոբին և այլն։ Հուլիսի երրորդ տասնօրյակում Հայաստանի ամբողջ տարածքին բնորոշ են ամենաբարձր ջերմաստիճանները։ Վերջին հազարամյակում կայունացել է հուլիսիի 22-ին հաջորդող կիրակին Վարդավառի («ջուր ցողելու», «ջուր լցնելու») օրը նշելու ավանդույթը։ Այդ օրը լավագույնս համապատասխանում է դաշտային աշխատանքների ավարտին, հացահատիկի բերքահավաքին։ Հուլիս ամսում տոնվում են Սահմանադրության օրն ու Վարդավառը։

Հայաստանի Սահմանադրության օրը նշվում է հուլիսի 5-ին։ Այն ոչ աշխատանքային օր է։ Հայ առաքելական եկեղեցին Վարդավառը նշում է հուլիս ամսվա առաջին կիրակի օրը որպես տաղավար տոն։ Նրան հաջորդող երկուշաբթին ընդունված է որպես մեռելոց և ոչ աշխատանքային օր է։ Այդ տոները նշելու համար 2013 թվականի հուլիսի 5-ից 8-ը հայտարարվեցին ոչ աշխատանքային օրեր։ Հայաստանի երեք մարզերում՝ Սյունիքում, Լոռիում և Տավուշում Վարդավառը տոնում են մի այլ օր՝ հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը։

Տոներ խմբագրել

Հուլիս ամսում իրենց անկախության տոնն են նշում՝

Անունը այլ լեզուներում խմբագրել

Եվրոպական որոշ լեզուներում հուլիս ամիսն ունի լատինական ավանդույթից տարբերվող անուն։ Ֆիններեն ասում են heinäkuu, այսինքն՝ խոտի ամիս, խորվաթերեն՝ srpanj՝ մանգաղ բառից։ Լիտվաներենում և սլավոնական որոշ լեզուներում հուլիսն իր անունն ստացել է այդ ամսում ծաղկող լորենու անունից՝ ուկրաիներեն՝ липень, բելառուսերեն՝ ліпень, լեհերեն՝ lipiec, լիտվաներեն՝ liepa։

 
Հուլիս ըստ Les Très Riches Heures du duc de Berry

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  


  Ընթերցե՛ք «հուլիս» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։