Դավիթ Վարդանյան
Դավիթ Վարդանյան (անգլ.՝ David Vartanian, անգլերեն աղբյուրներում երբեմն գրվում է որպես Դավիթ Վարդունյան David Vartunian), խորտակված Տիտանիկ շոգենավի ուղևոր, 711 փրկված մարդկանցից մեկը։ Ընդհանուր առմամբ նավում կար 6 հայ, որոնցից երկուսը՝ Դավիթ Վարդանյանը և Նշան Գրիգորյանն են փրկվել։ Նավի խորտակման պահին նա 22 տարեկան էր։
Դավիթ Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1890 |
Մահացել է | օգոստոսի 3, 1966 (76 տարեկան) |
ԿենսագրությունԽմբագրել
Դավիթ Վարդանյանը ծնվել է 1890 թվականի ապրիլի 15-ին Արևմտյան Հայաստանում, Ազատիա Վարդանյանի (Azadia Vartanian) և Սերմա Ագոյանի (Sierma Agoien) ընտանիքում։