Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Վագր (այլ կիրառումներ)
Վագր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Կատվազգիներ
Ցեղ Պանտերա
Տեսակ Վագր
Լատիներեն անվանում
Panthera tigris
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Տարածվածությունը 1900 թ.

  Տարածվածությունը 1990 թ.

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 183805
NCBI 9694
EOL 328674

Վագրի պատկերով նամականիշ։ Ռուսաստան, 1993 թ.

Վագր (Լատիներեն՝ Panthera tigris), կատվազգի գիշատիչ։ Հանդիսանում է ցամաքային խոշորագույն գիշատիչներից մեկը՝ իր չափերով զիջելով միայն սպիտակ և գորշ արջերին։ Գոյություն ունի վագրերի 9 ենթատեսակ, որոնցից 3-ը վերացել են դեռևս 19-րդ դարի սկզբին։ Այս ենթատեսակներից ամենատարածվածը բենգալյան վագրերն են, որոնք կազմում են ընդհանուրի 80%-ը։ Վագրը բազմանում է 2–3 տարին մեկ, ունենում 2–4 ձագ։ Ապրում է 20 և ավելի տարի։ Վագրը եղել է մարզական որսորդության և արդյունագործության (արժեքավոր է մորթին) օբյեկտ։ Այժմ նրանց թիվը խիստ կրճատվել է։ Գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում։ Վագրերը հեշտությամբ են ընտելանում անազատ պայմաններին։

Բովանդակություն

Արտաքին տեսքըԽմբագրել

Վագրը կատվազգիներից ամենախոշորն է, մյուս ենթատեսակների չափերն իրարից շատ են տարբերվում։ Մայրցամաքային ենթատեսակներն կղզիաբնակներից խոշոր են։ Ամենախոշոր ենթատեսակներն են բենգալյան և ամուրյան վագրերը։ Ամուրյան արու վագրի մարմնի երկարությունն առանց պոչի կարող է կազմել 3.5 երբեմն կարող է հասնել 4 մետրի, իսկ քաշը՝ 315֊345 կգ։ Վագրի յուրահատուկ գունավորումն իրենից ներկայացնում է մուգ և կարմրանարնջագույն ուղղաձիգ շերտերի հաջորդականություն ամբողջ մարմնի վրա։ Փորի մասում դրանք վերանում են և դառնում սպիտակ։ Սովորաբար Բենգալան,Սումատրյան, Հարավչինական և Հնդաչինական վագրերի մազածածկը ավելի մուգ է քան Ամւրյանինը։

ՏարածվածությունԽմբագրել

Մի ժամանակ վագրերը տարածված են եղել ամբողջ Ասիա մայրցամաքում՝ Փոքր Ասիայից մինչև Ռուսաստանի արևելյան ափերը։ Վերջին հարիւր տարիների ընթացքում վագրերը կորցրել են իրենց պատմական տարածքների 93%-ը և վերացել են հարավարևմտյան և կենտրոնական Ասիայից, Ջավա և Բալի կղզիներից, հարավարևելյան և արևելյան Ասիայի տարածքների մեծ մասից։ Ներկայումս նրանք բնակվում են Սիբիրյան տայգաներից մինչև արևադարձային խոնավ անտառներ գտնվող տարածքներում, սավաննաներում։ Լեռնային վայրերում բարձրանում են մինչև 3000մ բարձրության վրա։ Վագրերի զբաղեցրած տարածքը կազմում է 1 184 911 կմ2[1]։

ԿենսակերպըԽմբագրել

Վագրերը տարածքային կենդանիներ են, վարում են միայնակ կյանք և պաշտպանում են իրենց զբաղեցրած տարածքը, որը նշում են տարբեր եղանակներով։ Դրանցից մեկն անհատական հոտով նշելն է։ Արուները զավթում են տարածք որ իրենց գեները փոխանցեն հետագա սերունդներին, իսկ էգերին ավելի շատ հետաքրքրում է կերը տարածքի վրա։ Արուները տարածքը վարում են մինչև գա հաջորդ արոն և մարտահրավեր նետի տարածքի համար։ Տարածքին զավթելուց նոր արուն ջնջում է հնի սերունդը և շարունակում իրը։

ՔանակըԽմբագրել

Աշխարհում բնական միջավայրում ապրող վագրերի քանակը գնահատվում 3062-ից 3948 հատ։

Երկիրը Քանակը
  Բանգլադեշ 440
  Բութան 75
  Կամբոջա 20
  Չինաստան 45
  Հնդկաստան 1 706
  Ինդոնեզիա 325
  Լաոս 17
  Մալայզիա 500
  Մյանմա 85
  Նեպալ 155
  Հյուսիսային Կորեա n/a
  Ռուսաստան 360
  Թաիլանդ 200
  Վիետնամ 20
Ամբողջը 3 948

Ժամանակին Հայկական լեռնաշխարհում տարածված է եղել Կասպյան (Թուրանյան կամ Անդրկովկասյան) վագրը, որն այժմ վերացված տեսակ է։

Վագրերի տեսակներըԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Sanderson, E., Forrest, J., Loucks, C., Ginsberg, J., Dinerstein, E., Seidensticker, J., Leimgruber, P., Songer, M., Heydlauff, A., O'Brien, T., Bryja, G., Klenzendorf, S., Wikramanayake, E. (2006). The Technical Assessment: Setting Priorities for the Conservation and Recovery of Wild Tigers: 2005–2015. WCS, WWF, Smithsonian, and NFWF-STF, New York and Washington, DC, USA.
  Ընթերցե՛ք «վագր» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։