Ավրորա Մարտիկանյան

(Վերահղված է Արշալույս Մարտիկանյանից)

Ավրորա (Արշալույս) Մարդիգանյան (անգլ.՝ Aurora (Arshaluys) Mardiganian, 1901 թ. հունվարի 12, Չմշկածագ, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1994 թ. փետրվարի 6, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ), Հայոց ցեղասպանության վերապրած-ականատես, «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» (անգլ.՝ Ravished Armenia. The Story of Aurora Mardiganian, the Christian Girl, Who Survived the Great Massacres (1918)) գրքի հեղինակ։ Նկարահանվել է գրքի հիման վրա նկարահանված «Հոգիների աճուրդ» կինոնկարում։

Ավրորա Մարտիկանյան
արմտ. հայ.՝ Արշալոյս Մարտիկանեան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1901(1901-01-12)[1]
ԾննդավայրՉմշկածագ, Թունջելիի մարզ, Թուրքիա
Մահացել էփետրվարի 6, 1994(1994-02-06)[1] (93 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունամերիկահայ
Մասնագիտությունդերասանուհի և գրող
Aurora Mardiganian Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Արշալույսը ծնվել է Չմշկածագի Վարի թաղամասում բնակվող վաճառականի ընտանիքում։ Նա Մարտիկյանների բազմանդամ ընտանիքի երրորդ զավակն էր։ Արշալույսի հայրը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, ուներ տանը կից ու քաղաքից դուրս գտնվող մեծ բերքատու այգիներ ու ցորենի արտ։ Նա զբաղվում էր նաև մետաքսագործությամբ՝ գունավոր մետաքս Ամերիկա արտահանելու նպատակով։

 
Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանի պատկերը «Հոշատված Հայաստան» գրքի շապիկի վրա

Արշալույսն ուներ չորս եղբայր և երեք քույր։ Երեխաներից ավագը Վահանն էր, ով դեռևս 1905 թ. տեղափոխվել էր ԱՄՆ՝ Լորենս։ Ավագ քույրը 17 տարեկան նշանված Լուսինեն էր։ Արշալույսը 14 տարեկան էր և հաճախում էր Չմշկածագի Մեսրոպյան վարժարանը։ Դպրոցն ավարտելուց հետո Արշալույսը պատրաստվում էր հաճախել նաև ջութակի դասերի։

Պահպանվել են Մարտիկյանների ընտանիքի երկու հազվագյուտ լուսանկարներ, որոնք ներկայացնում են բազմանդամ ընտանիքի անդամներին, այդ թվում մանկահասակ Արշալույսին։ Հրաշքով պահպանված լուսանկարները, ուղարկվել էին ԱՄՆ-ում բնակվող բարեկամներին մինչև ցեղասպանությունը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել