Բացել գլխավոր ցանկը

Պոլոզ Մուկուչ (Մկրտիչ Ղազարոսի Մելքոնյան, 1881հունվարի 7, Ալեքսանդրոպոլ - 1931-ի փետրվարի 15, Լենինական), գյումրեցի զվարճաբան-առակախոս։

Պոլոզ Մուկուչ
Poloz-Mukuch.jpg
Ծնվել էհունվարի 7, 1881(1881-01-07)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 15, 1931(1931-02-15) (50 տարեկանում)
Մահվան վայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Poloz Mukuch Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է արհեստավորի ընտանիքում։ Եղել է Ավետիք Իսահակյանի դասընկերը։ «Պոլոզ» է կոչվել բարձրահասակ լինելու պատճառով։ Պոլոզ Մուկուչի անվան հետ են կապվել հայկական միջավայրում ստեղծված շատ առակներ և սրախոսություններ, որոնք մինչ այդ վերագրվում էին օտար առակախոսների։ Այս առումով Պոլոզ Մուկուչը ինչ-որ չափով նպաստել է հայ բանավոր երգիծանքի ազգայնացմանը։

Ըստ հասած տեղեկությունների՝ առևտրական միջնորդի դեր է կատարել։ Նաև շուկայում ձմերուկ ու սեխ է վաճառել։ Ժամանակակիցները պատմում են, որ ուրախ-զվարթ բնավորություն ուներ, բայց աշխատանքի ժամին ուշքումիտքը ապրանքների վաճառքն էր, գնորդներին գոհ սրտով բավարարելն ու ճանապարհելը։ Նա չափազանց սրամիտ մարդ էր, սակայն կատակներն անում էր լուրջ դեմքով և ինքը չէր ծիծաղում, իսկ դիմացինները ծիծաղից ուշաթափվում էին։

Պոլոզ Մուկուչն արվեստումԽմբագրել

Նա, որպես գունագեղ անձնավորություն, գրավել է արվեստի մի շարք գործիչների ուշադրությունը։ Պոլոզ Մուկուչի ժողովրդականության մասին կարող են խոսել նաև հետևյալ փաստերը։ Երբ 1931-ին նա հեռացավ կյանքից, նրա հուղարկավորությանը մասնակցում էր գրեթե ողջ Լենինականը։ Ավետիք Իսահակյանը նրա գերեզմանին մահարձան է կանգնեցրել։ Այդ առիթով Խ. Դաշտենցը գրել է.

 

Վախճանվեց նաև Պոլոզ Մուկուչը,
Եվ Բոշի թաղը սգաց մեծ ցավով,
Այդ հին գյումրեցու շիրիմի վրա
Եկավ քար քաշեց բանաստեղծ Ավոն։

 
 
Պոլոզ Մուկուչի թաղումը 1931 թվականին։

Նկարիչ Հակոբ Անանիկյանը ստեղծել է դիմանկարների շարք, որոնց համար նախատիպ է ծառայել Պոլոզ Մուկուչը։ Խաչիկ Դաշտենցն իր «Ֆայտոն Ալեքը» պոեմի հերոսի նախատիպ է ընտրել հենց նրան։

Ավետիք Իսահակյանը Պոլոզ Մուկուչի մասին գրել է.

  Աշխարհի ազգերը իրենց սրախոսությունները, անեկդոտները, ասացվածքները վերագրում են մեկ մարդու և անմահացնում նրան։ Էդպես է եղել Մուկուչը մեր ժողովրդի համար։ Տարբերությունն էն է, որ ուրիշներինը միֆ է, իրական մարդ չի եղել, գերեզմանի տեղն էլ հայտնի չէ, իսկ Պոլոզ Մուկուչը իրական մարդ է եղել և գերեզմանը կա։  
 
Պոլոզ Մուկուչի գերեզմանը
 
Պոլոզ Մուկուչի արձանը Գյումրիում

2012հոկտեմբերի 7-ին Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում բացվեց Պոլոզ Մուկուչի արձանը, որի հեղինակը Նարեկ Սամվելյանն է[1]

Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Պոլոզ Մուկուչ

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Հրաչյա Իկիլիկյան, «Գյումրին, Պոլոզ Մուկուչը և երգիծական մանրապատումներ», Երևան, «Հայաստան» հրատ., 1989