Կրեմլ (ռուս.՝ кремль), հրակնատներ ու աշտարակներ ունեցող բերդապարիսպներով շրջապատված քաղաք հին Ռուսիայում։ Բազմաթիվ քաղաքներում կան կրեմլի պատից դուրս գտնվող արվարձաններ, որոնց պաշտպանության համար կառուցվում էին լրացուցիչ արտաքին ամրություններ և այդ դեպքում «կրեմլ» էին կոչում պատերով շրջապատված քաղաքի կենտրոնական մասը։ Ռուսիայում միայն այն բնակավայրերն էին քաղաքում համարում, որոնք նման բերդեր ունեին։

Մինչև 14-րդ դարը «կրեմլ» բառի փոխարեն օգտագործվում էր «դետինեց» տերմինը։ Նաև տարբեր ժամանակաշրջաններում նման ամրությունները կոչում էին կրոմ, գորոդ, գորոդոկ, գրադ, կրեպոստ և այլն։

Կրեմլի պատերը սկզբնական շրջանում եղել են փայտից և հողից, XI դարից՝ քարից և աղյուսից (Նովգորոդում, սկսվել է 1044-ին, Հին Լադոգայում՝ 1116-ին, Պսկովում՝ XIII դարից): Սովորաբար կառուցվել է բարձրադիր տեղում, գետափին կամ լճավփն: Կրեմլում էին իշխանի պալատը, տաճարը, բոյարների և եկեղեցական վերնախավի բնակարանները: Կրեմլները եղել են հին ռուս. քաղաքի կազմավորման կորիզը, որոշել նրա ուրվագիծը, իսկ դեպի դարպասները տանող ճանապարհները հաճախ կից բնակելի շրջանների շառավղաձե կամ հովհարաձև հատակագծման հիմքն են հանդիսացել: XVI –XVII դդ. կառուցվել են մեծ թվով քարե կրեմլներ (Տուլա, Կոլոմնա, Կազան, Սմոլենսկ և այլ քաղաքներում), լավագույն օրինակը Մոսկովյան կրեմլն է (տես Մոսկովյան Կրեմլ ): Ռուս. քաղաքների վերահատակագծման ժամանակ (XVIII դ. 2-րդ կես – XIX դ. 1-ին քառորդ) Կ., կորցնելով ռազմա–ստրատեգիական նշանակությունը, ընդգրկվել է քաղաքի համալիրի մեջ, որպես վարչական կենտրոն և պատմագեղարվեստական համալիր:

ԳրականությունԽմբագրել

  • Раппопорт П. А. Древние русские крепости. М.: Наука, 1965. (ռուս.)
  • Сурмина И. О. Самые знаменитые крепости России. М.: Вече, 2002.(ռուս.)
  • Тихомиров М. Н. Древнерусские города. М.: Гос. изд. полит. лит-ры, 1956.(ռուս.)
  • Яковлев В. В. Эволюция долговременной фортификации. М.: Воениздат, 1931.(ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 684